Զգացմունքների ամբիվալենտություն

Զգացմունքների ամբիվալենտություն, որևէ առարկայի, երևույթի կամ մարդու նկատմամբ տածվող հուզական դիրքորոշման երկակի բնույթը, հակադիր գգացմունքների միավորումը մեկ բարդ դիրքորոշման մեջ։ Օրինակ՝ սիրելի անձը մեզանում միաժամանակ կարող է առաջ բերել և՛ հիացմունք, և՛ զայրույթ։ Խանդն ներառում է ինչպես սիրո, այնպես էլ ատելության տարրեր։ Միաժամանակ կարելի է գտնվել ուրախ և թախծոտ հոգեվիճակում։ Զգացմունքների և հույզերի ամբիվալենտությունը (երկարժեքությունը) ներքին կոնֆլիկտի դրսևորում է[1]։

Էյգեն Բլեյլեր

«Ամբիվալենտություն» տերմինն առաջարկել է շվեյցարացի հոգեբույժ Էյգեն Բլեյլերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Նալչաջյան, Է․ Ա․ Ալեքսանդրյան, Հոգեբանական բառարան, Երևան։ Լույս, 1984