Զգայունակություն (կենսաբանություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զգայունակություն (այլ կիրառումներ)

Զգայունակություն, կենդանի օրգանիզմի պատասխանելու ունակություն արտաքին և ներքին միջավայրից հաղորդվող գրգիռներին և նրանց փոփոխություններին։

Տարբերում են.

  1. բացարձակ զգայունակություն
  2. տարբերակման զգայունակություն։

Գրգռիչի այն մինիմալ մեծությունը, որն առաջացնում է հազիվ նկատելի զգայություն, կոչվում է զգայունակության բացարձակ շեմք, իսկ այն փոփոխությունը, որն առաջացնում է գրգռիչների նկատելի տարբերակում, կոչվում է տարբերակմաև շեմք։

Զգայունակությունը հակադարձ համեմատակաև է շեմքին. որքան փոքր է շեմքը, այնքան մեծ է զգայունակությունը։ Այն փոփոխվող մեծություն է՝ կախված ներգործող գրգռիչի ուժից, մեծությունից և այլ առկա զգայություններից, հոգեկան վիճակից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 679