Զգայապատրանք (հալյուցինացիա) (զգայախաբություն, մտապատրանք, մտատեսիլք, բանդագուշանք, ցնորք), այն մտապատկերները (կեղծ ընկալումները), որոնց համապատասխանող առարկաներ շրջապատում չկան, բայց մարդուն թվում է, որ իր ընկալումներն իրական են։ Զգայապատրանք հանդիսացող մտապատկերը կարծես պրոյեկտվում է արտաքին ֆիզիկական տարածության որոշակի տեղամասի վրա։

Զգայապատրանք
«Իմ աչքերը հայտնությունների պահին», գերմանացի նկարիչ Ավգուստ Նատերերի ստեղծագործությունը։ Նա ստեղծել է իր զգայապատրանքների բազմաթիվ գծանկարներ, 1911-1913 թվականներ
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, medical psychology? և հոգեթերապիա
ՀՄԴ-9780.1
ՀՄԴ-10R44
 Hallucination Վիքիպահեստում

Զգայապատրանքները (հալյուցինացիաները) առաջ են գալիս, երբ մարդն արթուն է. նրա հայացքի առջև հանդես է գալիս պատկեր, որն ունի ներքին բնույթ ու տեղորոշում, բայց մարդուն թվում է, թե դա իրական առարկայի անմիջական ընկալման արդյունքն է։ Հալյուցինացիաները ի տարբերություն պատրանքների չունեն ընկալման առարկա, դրանք թվացյալ ընկալումներ են։

Հալյուցինացիաների դասակարգումը խմբագրել

Հալյուցինացիաները ծագում են ինքնաբերաբար։

Ըստ ընկալման տիպի տարբերում են՝ խմբագրել

  • տեսողական
  • լսողական
  • համի
  • հոտի
  • շոշափելիքի
  • ջերմաստիճանի

Լսողական հալյուցինացիան այն մտապատկերն է, երբ մարդը լսում է ձայներ, բայց իրականում դրանք իր շրջապատում չկան։ Օրինակ, որևէ մեկին փողոցով անցնելիս կարող է թվալ, թե տվեցին իր անունը, մինչդեռ իրականում նրան ոչ ոք չի կանչել։ Դրանք դրական հալյուցինացիաներն են, բայց կան նաև բացասական հալյուցինացիաներ։ Կյանքում այս երևույթը երբեմն հանդիպում է նաև հոգեպես միանգամայն առողջ մարդկանց հոգեկանում, օրինակ, գերհոգնած վիճակում։ Հալյուցինացիաները կայուն կերպով առաջ եկող երևույթներ են հոգեկան հիվանդների մոտ։ Օրինակ, շիզոֆրենիայով տառապողները հաճախ լսում են գոյություն չունեցող մարդկանց ձայներ։

Ըստ մասնակցած անալիզատորների քանակի՝ խմբագրել

  • Հասարակ, սահմանափակվում են մեկ անալիզատորով
  • Բարդ, ներկա են երկու և ավելի անալիզատորներ

Ըստ պայմանների՝ խմբագրել

  • Քնի հետ կապված հալյուցիանացիաներ՝
  1. հիպնոգոգիկ, կապված են քնի մեջ խորասուզվելու
  2. հիպնոպոնպիկ, քնից արթննալու հետ։
  • Ֆունկցիոնալ հալյուցինացիաները առաջ են գալիս որևէ ռեալ իրադրության հետ միասին։ Օրինակ դուռը բացելը միշտ զուգորդվում է վերբալ հալյուցինացիայի հետ, որտեղ հիվանդին հայհոյում են։
  • Ռեֆլեկտոր հալյուցինացիա որևէ գործողություն կամ երևույթ դիտելու ժամանակ առաջ են գալիս այդ երևույթի կրկնօրինակումը հիվանդի երևակայության մեջ։ Օրինակ գրելու ժամանակ հիվանդը գրիչը տեսնում է իր սրտում։

Ըստ ընկալման պրոյեկցիայի՝ խմբագրել

  • Էքստրականտինային հալյուցինացիաները առաջ են գալիս ընկալման դաշտից դուրս։ Օրինակ մեջքի հետևից
  • Հեմիանօպտիկ հալյուցինացիաները միշտ առաջ են գալիս անալիզատորի դաշտի որոշակի կողմում։ Օրինակ միշտ աջից։

Ըստ բովանդակության` խմբագրել

  • ֆոտոպսիաներ՝ տեսողական տարածական հալյուցինացիաներ՝ կետեր, կրակի լեզվակներ, գնդիկներ
  • առարկայական կերպարների հալյուցինացիա, երբ հիվանդը տեսնում է առարկաները ամբողջապես, մոնոտոն, պոլիխրոն, շարժվող, կանգնած, մոտիկ, հեռու։

Պսևդոհալյուցինացիաներ և իրական հալյուցինացիաներ խմբագրել

Հալյուցինացիաները բաժանվում են երկու մեծ խմբի կապված հիվանդի վերաբերմունքից և գնահատումից՝

Լինում են նաև պսևդոհալյուցինացիաներ, այսինքն՝ կեղծ զգայապատկերներ։ Սուբյեկտիվ են և միայն հիվանդի համար են։ Հիվանդը համոզված է, որ այդ հալյուցինացիաները ընկալում է միայն ինքը, և ինքն իրեն քննադատում է։ Դրանք ևս ինքնաբերաբար առաջ են գալիս, երբ մարդն արթուն է, սակայն սրա ժամանակ մարդը հասկանում է, որ իրականում ոչ մի առարկա էլ չկա, որ դրանք ներհոգեկան պատկերներ են։ Չնայած դրան, մարդիկ երբեմն վախ են զգում սարսափազդու, կեղծ պատրանքներ ունենալիս։

Իրական հալյուցինացիաների ժամանակ հալյուցինացիաները ընկալվում են որպես իրականություն և ոչ մի կերպ հիվանդին հնարավոր չէ բացատրել, որ այդ առարկան չկա։

Հիպնոգոգիկ և հիպնոպոպիկ հալյուցինացիաներ խմբագրել

Քուն մտնելու ընթացքում մարդու ներքին հայացքի առջև հայտնվող պատկերներն անվանում են հիպնոգոգիկ հալյուցինացիաներ, իսկ արթնանալու ընթացքում առաջ եկող պատկերները հիպնոպոպիկ հալյուցինացիաներ։

Պատրանքը ունի ռեալ հիմք, հալյուցինացիան լիովին հնարված է, հոգեկան պաթոլոգիայի արդյունք է։

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1991). Ընդհանուր հոգեբանության հիմունքներ («Լույս» ed.). Երևան. էջ 512.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 678