Զբիգնև Բոնեկ

լեհ ֆուտբոլիստ, մարզիչ, մարզական գործիչ

Զբիգնև Կազիմեժ Բոնեկ (լեհ.՝ Zbigniew Kazimierz Boniek ('zbigɲɛf 'bɔɲɛk)) մարտի 3, 1956(1956-03-03)[1], Բըդգոշչ, Լեհաստան[2], լեհ ֆուտբոլիստ, մարզիչ, մարզական գործիչ, Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Պելեի կողմից դասվել է հարյուրամյակի 125 լավագույն ֆուտբոլիստների շարքին։

Զբիգնև Բոնեկ
լեհ.՝ Zbigniew Boniek
Քաղաքացիությունը  Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 3, 1956(1956-03-03)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Բըդգոշչ, Լեհաստան[2]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆուտբոլ սկսել է խաղալ «Զավիշա» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Վիդզև» ակումբ։ Բոնեկը այն առաջին լեհերից էր, որ հանդես է եկել եվրոպական առաջատար ակումբներում։ 1982 թվականին վերադառնալով Յուվենթուս, Բոնեկն անմիջապես ընդգրկվում է թիմի հիմնական կազմում։ Նրա խաղընկերը եղել է Միշել Պլատինին։

Ջովաննի Տրապատոնիի ղեկավարության ժամանակ Բոնեկը 1984 թվականին դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի հաղթող, իսկ 1985 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հաղթող։ Պատմության մեջ Յուվենթուսը դարձավ առաջին ակումբը, որի թանգարանը միաժամանակ զարդարվել է միաժամանակ երեք «ռազմավարով»․ մինչ այդ «Ծեր Սինյորաները» նվաճել էին միայն 1979 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթը։

Միջազգային կարիերա խմբագրել

1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ թիմի կազմում նվաճել է բրոնզե մեդալ։ Նույն առաջնությունում Բելգիայի հավաքականի խաղի ժամանակ դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Լեհասատանի ազգային հավաքականի կազմում անց է կացչել 80 հանդիպում, դարձել 24 գոլի հեղինակ։

Մարզչական կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո Զբիգնև Բոնեկը մի քանի տարի մարզել է իտալական ոչ հայտնի ակումբներ, որից հետո դարձել է Լեհական ֆուտբոլի միության փոխնախագահը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբիգնև Բոնեկ» հոդվածին։