Զարեհ Մելքոնյան

հայ գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զարեհ Մելքոնյան (Զարեհ Քահքեջյան, օգոստոսի 15, 1922(1922-08-15), Հալեպ, Սիրիա[1] - մարտի 30, 2012(2012-03-30), Fremont, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ բանաստեղծ, դրամատուրգ։

Զարեհ Մելքոնյան
արմտ. հայ.՝ Զարեհ Մելքոնեան
Ծնվել էօգոստոսի 15, 1922(1922-08-15)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա[1]
Վախճանվել էմարտի 30, 2012(2012-03-30) (89 տարեկան)
Վախճանի վայրFremont, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Սիրիա և  ԱՄՆ
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան[1], Մելքոնյան կրթական հաստատություն[1] և Բեյրութի ամերիկյան համալսարան
ԱշխատավայրՇիրակ
Զարեհ Մելքոնյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում։ Այնուհետև սովորել է ամերիկյան, ֆրանսիական ուսումնարաններում, ավարտել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Երկար տարիներ զբաղվել է մանկավարժությամբ Բեյրութի ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան` աղջկանց և Հովակիմյան-Մանուկյան` տղաների միջնակարգ դպրոցներում։ 1956-1964 թվականներին եղել է Բեյրութի Թեքեյան մշակութային միության ատենապետը, 1956 թ.-ին հիմնել և մինչև 1964 թվականը խմբագրել է «Շիրակ» գրական ամսագիրը։ 1968 թվականից բնակվել է ԱՄՆ-ում[2][3]։ Աշխատակցել է «Ծիածան», «Անի», «Զարթոնք», «Սևան», «Նայիրի» և այլ ամսագրերի ու թերթերի։ Կազմել և հրատարակել է «Գործնական քերականություն» (1958) և «Գրական գիտելիքներ» (1960) դասագրքերը։

Երկեր խմբագրել

  • «Ես եւ մարդիկ» (1943)
  • «Ջրհեղեղէն յետոյ» (1947)
  • «Երջանկութիւն» (1950)
  • «Քերթուածներ» (1962)
  • «Մինչեւ ափերը անկարելիին» (Բեյրութ, 1967)
  • «Սիրոյ ցանցին մէջ» (Բեյրութ, 1962)
  • «Անգոյ հետքեր» (Բեյրութ, 1962)
  • «Ահա այսպէս ապրեցանք» (1972)
  • «Զմռսուած երազներ» (1976)
  • «Պրն. Ժոզէֆ Քարեան» (1978)
  • «Լեռներ վիհերու մէջ» (Լոս Անջելես, 1978)
  • «Բանալիներ» (1979)
  • «Այդ գիշեր» (Դետրոյտ, 1980)
  • «Արտաւազդին հայրը» (Դետրոյտ, 1981)
  • Սփյուռքահայ բանաստեղծություն (ժողովածու), Երևան, 1981։
  • «Մեծ Ժողովը» (1982)
  • «Ֆրէօյտի զաւակները» (1982)
  • «Ծնծղաները ոչինչին» (1982)
  • Լեռներ վիհերուն մեջ (ծաղկաքաղ), Երևան, 1984։
  • «Կեանքով, եւ մասամբք նորին» (Ֆրիմոնթ, 1995)։
  • «Բաւիղէ բաւիղ» (Ֆրիմոնթ, 1998)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 396.
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Զարեհ Մելքոնյան». avproduction.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Մելքոնյան, Զարեհ, 1922- (Personal Name)». 37.26.174.99. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարեհ Մելքոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 396