Զարգացման միջազգային ասոցիացիա

Զարգացման միջազգային ասոցիացիա, ԶՄԱ (անգլ.՝ International Development Association, IDA), վարկային կազմակերպություն, որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ։ Ստեղծվել է 1960 թվականին[3]։

Զարգացման միջազգային ասոցիացիա
Изображение логотипа
Տեսակmultilateral development bank?
Հիմնադրված1960
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն
Վերադաս կազմակերպությունՀամաշխարհային բանկի խումբ[1]
Կամավորներ174 երկիր[2]
Կայքworldbank.org/ida/

Պատմություն խմբագրել

  • Կազմակերպությունը հիմնադրվել է 1960 թվականի սեպտեմբերի 24-ին։ Նրա սկզբնական ֆինանսավորումը կազմել է 912,7 միլիոն դոլար և ծագել է 15 անդամ երկրներից[4]։
  • ԶՄԱ֊ն առաջին վարկը տրամադրել է 1961 թվականի մայիսի 12-ին Հոնդուրասին մայրուղու բարելավման նպատակով։ Վարկը կազմել է 9 միլիոն դոլար[4][5]
  • 1962 թվականի սեպտեմբերի 17֊ին ԶՄԱ֊ն առաջին վարկն է տրամադրել կրթության նպատակով։ Գումարները տրամադրվել են Թունիսում դպրոցների կառուցման համար[4][6]։ Վարկի չափը կազմել է 5 միլիոն դոլար և տրվել է 50 տարի ժամկետովР[6]։
  • 1973 թվականի ապրիլին Լատինական Ամերիկայում առաջին անգամ կատարվել է երկրաջերմային էլեկտրակայանի ֆինանսավորում[4]

Գործունեություն խմբագրել

 
Վարկեր Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից 2005 թվականին

Կազմակերպության նպատակը ամենաաղքատ երկրներին օգնության ցուցաբերումն է՝ ի հաշիվ անդամ երկրների կամավոր նվիրաբերումների։ Վարկ ստանալու իրավունքը ունեն այն երկրները, որոնց բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ֊ն չի գերազանցում $1165֊ը[3]։ ԶՄԱ֊ն նաև օգնություն է ցուցաբերում այն երկրներին, որոնք չեն համապատասխանում վարկ ստանալու չափանիշներին, սակայն չունեն Վերակառուցման և զարգացման միջազգային կողմից վարկ ստանալու հնարավորություն[3]։ Ներկայումս ԶՄԱ֊ի կողմից վարկ ստանալու չափանիշներին համապատասխանում են 80 երկրներ, որոնցից 39-ը գտնվում են Աֆրիկայում[3]։

ԶՄԱ֊ն անտոկոս 20,35,40֊ամյա մարման ժամկետով վարկեր է տրամադրում[3]։ ԶՄԱ֊ի անդամներ են 173 պետություններ։ ԶՄԱ֊ի գործունեության ընթացքում այն ավելի քան 220 միլիարդ դոլարի վարկ է տրամադրել[3]։

Անդամակցություն խմբագրել

Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամներ են ՄԱԿ֊ի 172 անդամ պետություններ և Կոսովոյի Հանրապետությունը։

ԶՄԱ֊ի կազմի մեջ չեն մտնում․ Անդորրան, Անտիգուա և Մարբուդան, Բահրեյնը, Բելառուսը, Բրունեյը, Բուլղարիան, Կուկա կղզին, Կուբան, Ճամայկան, Լիխտենշտեյնը, Մալթան, Մոնակոն, Նամիբիան, Նաուրուն, Նիուեն, Հյուսիսային Կորեան, Կատարը, Սան Մարինոն, Սեյշելյան կղզիները, Սուրինամը, Թուրքմենստանը, Ուրուգվայը, Վատիկանը և Վենեսուելան։

ԻՆչպես նաև չճանաչված և մասամբ ճանաչված պետությունները՝ բացի Կոսովոյի հանրապետությունից, ԶՄԱ֊ի անդամ չեն հանդիսանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • ԶՄԱ֊ի պաշտոնական կայք
  • Егоров А.В. "Международная финансовая инфраструктура", М.: Линор, 2009. ISBN 978-5-900889-28-3
  • Моисеев А.А. "Международные финансовые организации. Правовые аспекты деятельности", М.: Омега-Л, 2006. ISBN 5-98119-503-7
  • Красавина Л.Н., Былиняк С.А., Смыслов Д.В. "Международные валютно-кредитные и финансовые отношения", 2003, ISBN 978-5-297-02117-4