Զայիդ իբն Սուլթան ալ-Նահյան

Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-նահյան (մայիսի 6, 1918(1918-05-06), Աբու Դաբի, Պայմանագրային Օման, British protectorate, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2] - նոյեմբերի 2, 2004(2004-11-02)[3][4][5], Աբու Դաբի, ԱՄԷ), 14-րդ ղեկավարը ալ-Նահյանների տոհմից, որը ղեկավարում է Աբու Դաբիի Էմիրությունը արդեն ավելի քան 250 տարի։

Զայիդ իբն Սուլթան ալ-Նահյան
արաբ․՝ زايد بن سلطان آل نهيان‎‎
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1918(1918-05-06)
ԾննդավայրԱբու Դաբի, Պայմանագրային Օման, British protectorate, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 2, 2004(2004-11-02)[3][4][5] (86 տարեկան)
Մահվան վայրԱբու Դաբի, ԱՄԷ
ԳերեզմանՇեյխ Զայիդի մզկիթ
Քաղաքացիություն Պայմանագրային Օման և  ԱՄԷ
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բանաստեղծ
ԱմուսինՀասսա բինթ Մուհամադ իբն Խալիֆա ալ-Նահյան, Մուզա բինթ Սուհեյլ ալ-Խալիլ և Ֆատիմա բինթ Մուբարաք ալ-Քաթբի
Ծնողներհայր՝ Սուլտան իբն Զայիդ իբն Խալիֆա ալ-Նահյան, մայր՝ Salama bint Butti?
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Արաբական Էմիրությունների նախագահ և Աբու Դաբիի էմիր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԽալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայան, Մանսուր իբն Զայիդ ալ-Նահյան, Սուլտան իբն Զայիդ իբն Սուլտան ալ-Նահյան, Մուհամմադ իբն Զայիդ ալ-Նահյան, Համդան իբն Զայիդ ալ-Նահյան, Հազաա իբն Զայիդ իբն Սուլտան ալ-Նահյան, Աբդուլլահ իբն Զայիդ ալ-Նահյան, Սեյֆ իբն Զայիդ ալ-Նահյան, Ահմադ իբն Զայիդ ալ-Նահյան, Համիդ իբն Զայիդ ալ-Նահյան, Սայիդ իբն Զայիդ ալ-Նահյան, Ֆալահ իբն Զայիդ ալ-Նահյան, Իսա իբն Զայիդ ալ-Նահյան, Նասիր իբն Զայիդ ալ-Նահյան և Tahnoun bin Zayed Al Nahyan?
 Sheikh Zayed bin Sultan Al Nahyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շատ աղբյուրներ պնդում են, որ նա ծնվել է 1918 թվականին, որոշներն էլ 1916-ին (այդ ժամանակ բեդվինները չէին ֆիքսում երեխաների ծննդյան օրերը) Ալ-Ային քաղաքում։

1966 թվականին Շեյխ Զաիդը դարձավ Աբու Դաբիի նահանգի էմիրը։ Նույն տարվա դեկտեմբերին 6 նահանգներ (1972 թվականի փետրվարին նրանց միացավ Ռաս ալ-Խայմայի Էմիրությունը) միացան և հայտարարեցին նոր ֆեդերացիայի՝ Միացյալ Արաբական Էմիրությունների ստեղծման մասին, ընտրելով նրան նախագահ։ Այս փաստը հաստատեց ֆեդերացիայում Աբու Դաբիի դերը, որպես ամենամեծ, ամենաշատ բնակեցված, ամենահարուստ էմիրություն։ Մեծ է Շեյխ Զաիդի ներդրումը յուրահատուկ պետության ձևավորման մեջ։

Շեյխ Զաիդը զբաղեցնում էր ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը 38 տարիների ընթացքում։ 2001 թվականի դեկտեմբերի 2-ին նա վերընտրվեց 7-րդ անգամ 5-ամյա ժամկետով։

Ֆորբս հանդեսը գնահատել է նրա անձնական կարողությունը, որին հիմա ժառանգել է նրա ավագ որդին Խալիֆա իբն Զաիդ Ալ-նահայանը, կարողությունը կազմում է 20 միլիարդ դոլար։ Մահացել է 2004 թվականի նոյեմբերի 2-ին Աբու Դաբի քաղաքում։

Իր երկարատև կյանքի ընթացքում Շեյխ Զաիդը մեծացրել է 19 որդիներ, որոնք ներկայումս գրավում են բարձր պետական պաշտոններ կամ ունեն անձնական բիզնես։ Արևմտյան աղբյուրներից հայտնի է դարձել, որը Շեյխ Զաիդը ամուսնացած է եղել 9 անգամ, սակայն միաժամանակ չի եղել 4 կնոջից ավել, հակառակ պարագայում դա դեմ է իսլամական օրենքներին։

Ծանոթագրություններ խմբագրել