Զամոշչ (լեհ.՝ Zamość, լատիշ․՝ Zamoscia, ուկրաիներեն՝ Замостя, ռուս.՝ Замость (Замостье), եբրայերեն՝ זאמאשטש‎), քաղաք Լեհաստանի Լուբելսկե վոևոդությունում։ Բնակչության թվով վոևոդությունում զբաղեցնում է 2-րդ տեղը (65 055 բնակիչ), իսկ տարածքով՝ 10-րդ տեղը։ 1992 թվականին Զամոշչի հին քաղաքը (կենտրոնը) գրանցվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Բնակավայր
Զամոշչ
լեհ.՝ Zamość
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1580 թ.
Մակերես30,34 կմ²
ԲԾՄ212±1 մետր
Բնակչություն59 274 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ22-400 a 22-410
Ավտոմոբիլային կոդLZ
Պաշտոնական կայքzamosc.pl
Զամոշչ (Լեհաստան)##
Զամոշչ (Լեհաստան)

Տեղադրություն խմբագրել

Օգտագործելի հողերի կառուցվածքը (Լուբլինի վիճակագրության վարչության տվյալները, 2008)
Տիպը Տարածքը %
Գյուղատնտեսական 13,87 կմ² 45,7%
Վարելահողեր 9,02 կմ² 29,7%
այգիներ 0,15 կմ² 0,5%
դաշտեր 4,26 կմ² 14,0%
արոտավայրեր 0,44 կմ² 1,5%
անտառներ 0,64 կմ² 2,1%
այլ հողեր
15,83 կմ² 52,2%
Քաղաքի տարածքը (Σ) 30,34 կմ² 100%

Ջրեր խմբագրել

 
Ջրամբարի հյուսիսարևմտյան հատվածը

Բնություն խմբագրել

 
Քաղաքային այգի

Հին հուշարձաններ խմբագրել

 
Հին քաղաքի (կենտրոնի) քարտեզը

Ամենաշատ հին հուշարձանները գտնվում են Հին քաղաքում (կենտրոնում)։ Դրանցից ամենահիշարժանները կենտրոնի հայկական քարե շենքերն են։

 
Հայկական քարե շենքեր (Տներ ձախից աջ. 30-28-26-24-22)

Հայերը Զամոշչում խմբագրել

Հայերը քաղաքում հաստատվել են ուշ միջնադարում։ Հայերին հրովարտակով Զամոշչ հրավիրել է Յան Զամոյսկին։ Հայերը տեղափոխվել են Օսմանյան կայսրությունից, Պարսկաստանից, Ղրիմից, ինչպես նաև Ռեչ Պոսպոլիտայի տարբեր քաղաքներից հոգևորական Գալուստի և Մուրադ Յակուբովիչի գլխավորությամբ։

Հիշատակություն կա հայոց եկեղեցու քահանաների մասին՝ Քրիստափոր Կալուստը ( Խաչատուր Գալուստ, 1585 թ.), Հակոբ Թոխաթեցին (Յակուբ Ալթունովիչ կամ Բոգդանովիչ, հիշատակվում է 1595 թվականից), Տեր Պետրոսը (Հակոբ Թոխաթեցու ավագ որդին, 1638 թ.), Տեր Անդրեասը, Տեր Նիկոլը, Տեր Հովհաննեսը և այլոք[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սահակ, Վարդանյան (2016, 12, 35-64). «Զամոշչը և հայերը». Վարձք.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամոշչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 654