Զամենհոֆի օր (էսպերանտո՝ Zamenhofa Tago, Դեկտեմբերի 15), էսպերանտոյի ստեղծող՝ Լ. Լ. Զամենհոֆի ծննդյան օրը, որը նշվում է էսպերանտիստների կողմից իբրև տոն։ Բազմաթիվ էսպերանտո խոսողներ տարվա այս ժամանակաշրջանում գնում են մի նոր էսպերանտո գիրք այն նշելու համար։ Աշխարհի տարբեր մասերում նաև կազմակերպվում են հատուկ հավաքույթ-քեֆեր և այլ իրադարձություններ տոնը նշելու նպատակով, ինչը այսպիսով էսպերանտիստների համար ձմեռվա տոների շուրջ իրար հետ հանդիպելու ևս մի պատճառ է հանդիսանում։ Զամենհոֆի օրը էսպերանտոյի մշակույթում ամենալայնորեն նշվող օրն է։

Լ. Լ. Զամենհոֆ՝ էսպերանտո լեզվի ստեղծողը, ում ծննդյան օրը նշվում է որպես Զամենհոֆի օր։

Որոշ էսպերանտո խոսողներ (blasfemuloj), չցանկանալով չափից շատ նշել մեկ մարդու նվաճումները, առաջարկել են դեկտեմբերի 15-ը նշել իբրև Էսպերանտո Գրականության Օր (Tago de Esperanto-literaturo)։ Սրանով նրանք խրախուսում են այս օրվա առթիվ իրադարձություններ պլանավորող էսպերանտո կազմակերպություններին իրադարձությոինների ծրագրերին ավելացնել գրախոսություններ, ոտանավորների ասմունքներ կամ նոր գրքի հրատարակության մասին հայտարարություններ։ Անձնական մակարդակով յուրաքանչյուր ոք կարող է օրը նշել գիրք գնելով, մի նոր գրքի ընթերցանություն սկսելով կամ մեկ այլ կերպ էսպերանտո գրականությունը տոնելով։