Զամբեզի (անգլ.՝ Zambezi Region), (մինչ 2013 թվականի օգոստոսի 8-ը՝ Կապրիվի)[2], (անգլ.՝ Caprivi Region), Նամիբիայի 14 վարչական շրջաններից մեկն է։ Տեղակայված է Կապրիվիի գոտու արևելյան մասում, ինչի համար էլ ստացել է իր անվանումը։ Տարածքը 14 528 կմ² է, բնակչությունը՝ 90 596 (2011)։ Վարչական կենտրոնը Կատիմա-Մուլիլո քաղաքն է։

Զամբեզի
ԵրկիրՆամիբիա Նամիբիա
Կարգավիճակregion of Namibia?
Մտնում էՆամիբիա
ՎարչկենտրոնԿատիմա-Մուլիլո
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն90 596 մարդ (2011)[1]
Տարածք14 528 կմ²
Սահմանակցում էԱրևելյան Կավանգո, Cuando Cubango Province?, Արևմտյան պրովինցիա, North-West District? և Chobe District?
Ժամային գոտիUTC+2 և կենտրոնաաֆրիկյան ժամանակ
ISO 3166-2 կոդNA-CA
arc.org.na/home.php?pn=caprivi_council

Պատմություն խմբագրել

Այն տարածքի հանձնումը, որը հնարավորություն էր տալիս գերմանական պրոտեկտորատից Հարավարևմտյան Աֆրիկայի Զամբեզի գետ հասնելու համար, նախատեսվել էր Զիմբաբվեի պայմանագրով, բայց փաստացի՝ Կապրիվիի գոտու միավորումը տեղի ունեցավ միայն 1891 թվականին։ «Կապրիվիի գոտին» իր անվանումը ստացել է Լեո ֆոն Կապրիվիի անունից (գերմանացի զինվորական և քաղաքական գործիչ), որը 1890-1894 թվականներին եղել է Գերմանիայի կանցլեր։

«Կապրիվիի գոտու» առանձնացումը հանգեցրեց լոզի (բարոտսե) ժողովրդի էթնիկական տարածքի քայքայմանը։ Այդ տարածքի մեծ մասը մնաց Բարոտսելենդում, որն էլ 1885 թվականին դարձավ Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը, իսկ հետագայում մտավ բրիտանական պրոտեկտորատ Հյուսիսային Ռոդեզիայի կազմի մեջ։ Զամբիայի Հանրապետության անկախության հռչակման ժամանակ լոզի ժողովուրդը բազմիցս հանդես եկավ «Կապրիվիի գոտու» արևելյան հատվածը Զամբիայի կազմում ընդգրկելու պահանջով, սակայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրաժարվեց վերանայել այդ առաջարկը։

1968 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունը ապարտեիդի քաղաքականության շրջանակներում ստեղծեց Հարավարևմտյան Աֆրիկայի 11 էթնիկ «հայրենիք» (homeland): Ընդ որում «Կապրիվիի գոտու» արևմտյան հատվածը ներառվեց Կավանգոլենդի հոմլենդի մեջ, իսկ արևելյան մասը կազմեց Արևելյան Կապրիվը։

1977 թվականին Արևելյան Կապրիվի հոմլենդը ստացավ ներքին ինքնակառավարման իրավունք՝ Կապրիվիի պետություն անվանումով, ստեղծվեց կառավարություն և օրենսդրական խորհուրդ, զինանշան և դրոշ։ Կապրիվիի պետության դրոշն իրենից ներկայացնում էր 4՝ հավասար երկարությամբ գիծ՝ սև, սպիտակ, կապույտ և կանաչ գույներով։ Սպիտակ և կապույտ պաստառի վրա պատկերված էին 2 սև փիղ՝ կնճիթները միմյանց ուղղած։

1990 թվականին Նամիբիայի հանրապետության անկախության հռչակմամբ՝ Կավանգոն և Կապրիվին ընդգրկվեցին նրա կազմում և դադարեցին առանձին գործել՝ իրենց դրոշներով և զինանշաններով հանդերձ։

Վարչական բաժանումը խմբագրել

Տարածքը բաժանվում է 8 ընրական շրջանի

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Namibia Statistics Agency
  2. Nakale, Albertina (2013 թ․ օգոստոսի 9). «President divides Kavango into two». New Era. via allafrica.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամբեզի (տարածք)» հոդվածին։