Զազ (երգչուհի)

ֆրանսիացի երգչուհի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զազ (այլ կիրառումներ)

Իզաբել Ժեֆռուա (ֆր․` Isabelle Geffroy, մայիսի 1, 1980(1980-05-01)[2], Տուր[1]), ֆրանսիացի երգչուհի, որը հանդես է գալիս Զազ կեղծանվամբ։ Ֆրանսիացի երգչուհի և երգահան է, ով կարողանում է համադրել ջազային ժանրը ֆրանսիական տարբեր սոուլ և ակուստիկ ժանրերի հետ։ Նա հայտնի է իր հիթային «Je veux» երգով, իր առաջին՝ Zaz ալբոմից, որը թողարկվել է 2010 թվականի մայիսի 10-ին։

Զազ
ZAZ-ը համերգի ժամանակ (2011)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ ZAZ
Ի ծնե անունԻզաբել Ժեֆռուա(ZAZ)
ֆր․ Isabelle Geffroy
Նաև հայտնի է որպեսZaz
Ծնվել է1980 մայիսի 01
Տուռ, Ֆրանսիա
Տուր[1]
Երկիր Ֆրանսիա
ԺանրերԷստրադային երաժշտություն, շանսոն, ջազ, ֆոլկ, ակուստիկյան երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ և Ակուստիկ կիթառ
Գործունեություն2007-
ԼեյբլPlay On
ԿրթությունToulouse Conservatory school?
ԱնդամակցությունLes Enfoirés?
Պարգևներ
Կայքwww.zazofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Zaz Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Նրա մայրը իսպանացի ուսուցչուհի էր, հայրը աշխատում էր էլեկտրական ընկերությունում։ 1985 թվականին Զազը իր քրոջ և եղբոր հետ ընդունվեց Թոուրի կոնսերվատորիան և հաճախեց մինչև 11 տարեկանը։ Նա ուսումնասիրեց երաժշտության տեսությունը, մասնավորապես ջութակ, դաշնամուր, կիթառ և երգչախմբային երգեցողություն։ 1994 թվականին նա տեղափոխվել է Բորդո։ 1995 թվականին հաճախել է երգեցողության դասերի և զբաղվել է սպորտով մեկ տարի։ Զբաղվել է կունգ ֆուով պրոֆեսիոնալ մարզիչի հետ։ 2000 թվականին տեղական մարզպետարանից Զազը շահել է կրթաթոշակ, որը թույլ տվեց նրան դառնալ ժամանակակից երաժշտության դպրոցի անդամ (Երաժշտական գործունեության և տեղեկատվության կենտրոն Բորդոյում)։ Նրա երաժշտական հետաքրքրությունները ներառում էին Վիվալդիի «Տարվա չորս եղանակները», ջազ երգչուհիներ, ինչպես Էլլա Ֆիցջերալդը և երգիչներ, ինչպիսիք են Էնրիկո Մաքիասը, Բոբի Մաքֆերրին և Ռիչարդ Բոնան։ Ինչպես նաև աֆրիկյան, լատինական և կուբայական ռիթմերը։ 2006 թվականին նա տեղափոխվում է Փարիզ։

Երգչի կարիերան խմբագրել

Նա մեկն էր Իզար-Ադաթց (Izar-Adatz) խմբի 4 երգիչներից (Բասկերենից «Ընկնող աստղ»)։ Մեծաքանակ խումբ, որը կազմված էր 16 հոգուց, ում հետ նա 2 տարի մասնակցեց շրջագայությունների։ Աշխատել է Թոուլսի ստուդիայում որպես բեք վոկալիստ և երգել մի շարք երգիչների հետ, ինչպիսիք են՝ Մաեսոն, Արթ Մենգոն, Վլադիմիր Մաքսը, Ժան-Պիեռ Մադերը, Էդուարդո Սանգուետին և Սերխիո Գուերաոն։

2011 թվականին Զազը հաղթեց «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում (անգլ.՝ European Border Breakers Awards)։ Ամեն տարի «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունը (անգլ.՝ EBBA) ի հայտ է բերում 10 զարգացող երգիչների կամ խմբերի, ովքեր նախորդ տարիների ընթացքում իրենց թողարկած միջազգային ալբոմներով գրավել են բազմաթիվ հանդիսատեսների։

2010 թվականի մայիսին ֆրանսիական Տելեմա ամսագիրը հայտարարեց,- «Վերջին շաբաթների ընթացքում մի լուր է տարածվել, որ Զազը անզուգական ձայն ունի և նա կլինի ամառվա բացահայտումը»։ 2010 թվականի մայիսի 10-ին Զազը թողարկեց իր առաջին ալբոմը։ Այն ներառում էր իր իսկ գրած ("Trop sensible") և համատեղ կազմած երգեր ("Les passants", "Le long de la route", "Prends garde à ta langue", "J'aime à nouveau", "Ni oui ni non")։ Կերադին Սոլտանին արտադրեց "Play On" անվանումով ալբոմ և գրեց "Je veux" հիթը։ Փոփ երաժիշտ Ռաֆայել Հարոչը գրել է նրա «Éblouie par la nuit», «Port Coton» and «La fée» երգերը։ 2010 թվականին նա պայմանագիր կնքեց Caramba և Sony ATV ձայնագրման ստուդիաների հետ՝ իր հյուրախաղերի համար։ Նրան հրավիրվեց մի քանի հեռուստաելույթների (ինչպիսիք են Տառատան և Չաբադան) և ձայնագրվեց է մի քանի ռադիոհաղորդումներում։ 2013 թվականի հոկտեմբերի 6-ին Զազը հայտնվեց BBC1-ի Էնդրյու Մարի լոնդոնյան հեռուստահաղորդորդմանը կատարելով "Je veux" երգը։ Զազը շրջել է Ֆրանսիայով, հանդես է եկել Մոնրեալի Ֆրանկոֆոլիս քաղաքում, ինչպես նաև Շվեյցարիայում, Բրյուսելում, Բեռլինում և Միլանում։ Աշնանը Զազը զբաղեցրեց Բելգիայի, Շվեյցարիայի և Ավստրիայի բոլոր առաջատար հորիզոնականները։ Կառամբա ընկերության `Զազի մենեջեր և պրոդյուսեր Մետյու Բելիգանդը ասել է.

  Հենց հիմա մենք շատ ենք խոսում նրա մասին և մարդիկ սպասում են նրա շրջագայություններին։ Չնայած պահանջներին ` ավելի նախընտրելի է անել նրա առաջին շրջագայությունները 50 փոքր տեղերում, որը նրան կներկայացնի ավելի լավ։ Զազը հայտնի, ըմբռնող երգչուհի է, ով լավ ծանոթ է երաժշտությանը, ով կարող է երգել, բայց լավ շոու ցույց տալը լրիվ ուրիշ հարց է…
- Մետյու Բելիգանդ
 

2010 թվականի նոյեմբերին Զազի դեբյուտային ալբոմը դարձավ կրկնակի պլատինե և Չարլզ Կրոս ակադեմիայի կողմից արժանացավ «Բացահայտում երգ» մրցանակին։ Զազը նաև հաղթել է «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում։ Նրան անվանել են ֆրանսիացի արտիստ, ում երգերը արտասահմանում 2010 թվականին ամենից շատ են հնչեցվել։ Համաձայն արված ուսումնասիրության՝ Զազը ճանաչվել է 2010 թվականի ամենահայտնի Ֆրանսիացի երգչուհին։ 2011 թվականին նա միացավ Լես Էնֆորտե (անգլ.՝ The Adele) բարեգործական անսամբլին։ Նրա "Coeur Volant" երգը օգտագործվել է, որպես սաունդթրեք «Ժամանակի պահապանը» ֆիլմի համար։ 2012 թվականին Զազը մեկնեց շրջագայության և համերգներ ունեցավ աշխարհի տարբեր երկրներում. ներառյալ Ճապոնիան, Կանադան, Գերմանիան, Հունաստանը, Շվեյցարիան, Սլովենիան, Չեխիան, Խորվաթիան, Բուլղարիան, Սերբիան և Թուրքիան։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Տարի Անվանում Chart[3][4][5][6] Հավաստագրեր
Ավ Բելգ Բելգ Ֆրանս Գերմ Հուն Իտ Լեհ Շվեյց Նիդ Ռուս Չեխ Իս
2010 ZAZ 12 51 1 1 3 3 19 1 10 56 3 3 93
  • Ավ։ Պլատին[7]
  • Բելգ։ 3× Պլատին[8]
  • Ֆրանս։ Ադամանդ[9]
  • Գերմ։ 2× Պլատին[10]
  • Հուն։ 2× Պլատին[11]
  • Ռուս։ Պլատին[12]
  • Շվեյց։ 2x Պլատին[13]
2013 Recto Verso 4 16 3 2 2 - - 5 1 73 - 1 21
  • Բելգ։ Ոսկի[14]
  • Գերմ։ Ոսկի[10]
  • Ֆրանս։ 3× Պլատին[15]
  • Հուն։ Ոսկի[16]
  • Շվեյց։ Պլատին[17]
"–" ցույց է տալիս ապրանքներ, որոնք չեն թողարկվել տվյալ երկրում

Կենդանի ալբոմներ խմբագրել

Տարի Անվանում Աղյուսակ Հավաստագրեր
Բելգ (WA) Ֆրանս
2011 Sans tsu tsou Live Tour 27 24 -
"–" ցույց է տալիս ապրանքներ, որոնք չեն թողարկվել տվյալ երկրում

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Աղյուսակ Ալբոմ
Ավ Բելգ
(FL)

[18]
Բելգ
(WA)

[19]
Ֆրանս
[20]
Գերմ Հուն
[21]
SUI
2010 "Je veux" 16 34 2 34 22 23 23 Zaz
"Le long de la route" - 821 16 62 - 39
2011 "La fée" - - 7 40 - 17 -
"Éblouie par la nuit" - 17 34 37 - - -
2013 "On ira" 74 - 36 12 47 - 15 Recto Verso
"Si" - - - 34 - - -
"–" ցույց է տալիս ապրանքներ, որոնք չեն թողարկվել տվյալ երկրում

Այլ երգեր խմբագրել

Տարի Անվանում Աղյուսակ Ալբոմ
Ֆրանս
[20]
2013 "Trop sensible" 52 Zaz
"Belle" 136 Non-album single
2014 "Gamine" 169 Recto Verso

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #141800089 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. «ZAZ – ZAZ, in various albums charts» (French). Lescharts. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «ZAZ – ZAZ, in various albums charts». acharts. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «ZAZ – ZAZ, in various albums charts» (Russian). lenta.ru. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Zaz – Zaz, Czech Albums Chart» (Czech). ČNS IFPI. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Zaz – Zaz, Austrian certification» (German). IFPI. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Zaz – Zaz, Belgian certification». IFPI. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  9. «Zaz – Zaz, French certification». SNEP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  10. 10,0 10,1 «Zaz – Zaz, German certification» (German). IFPI. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Zaz – Zaz, Polish certification» (Polish). IFPI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Zaz – Zaz, Russian certification» (Russian). IFPI. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Zaz – Zaz, Swiss certification» (German). IFPI. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Belgian Certifications in 2013». ultratop.be. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  15. «SNEP Certifications October 2013» (PDF). SNEP. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  16. «2013 Polish Certifications». spav.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  17. SCHWEIZER HITPARADE – ALBEN TOP 100 << 22.09.2013 (in German). hitparade.ch. Retrieved 22 September 2013.
  18. «ultratop.be – Zaz discography». Վերցված է նոյեմբերի 13, 11, 2011-ին.
  19. «ultratop.be – Zaz discography». Վերցված է նոյեմբերի 13, 11, 2011-ին.
  20. 20,0 20,1 «ZAZ – "Je veux", in various singles charts» (French). Lescharts. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Archiwum notowań Listy Przebojów Programu Trzeciego publisher=lp3.pl». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)