Զագրեբի ֆոնդային բորսա (խորվ.՝ Zagrebačka burza), ֆոնդային բորսա, որը գործում է Զագրեբում, Խորվաթիա։ Զբաղվում է խորվաթական ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառքով, ինչպես նաև պետական և առևտրային պարտատոմսերով։ Հիմնադրվել է 1991 թ.։ Բորսան ակտիվորեն իրեն դրսևորում է նաև միջազգային ասպարեզում՝ հանդիսանալով Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների դաշնության (Federation of Euro-Asian Stock Exchanges) հիմնադիր-անդամներից մեկը, ինչպես նաև Եվրոպական ֆոնդային բորսաների դաշնության թղթակից-անդամ (Federation of European Stock Exchanges)[1]: 2007 թ. մարտին միավորվել է Վարաջինի ֆոնդային բորսայի հետ՝ ձևավորելով արժեթղթերի միասնական խորվաթական շուկա և դառնալով տարածաշրջանում շուկայական կապիտալիզացիայի և վաճառքների ծավալով առաջատարը։ 2008 թ. ապրիլի 11-ի դրությամբ բորսայում ցուցակագրված են եղել 373 ընկերության արժեթղթեր, որոնց շուկայական կապիտալիզացիան կազմում էր 302,9 միլիարդ խորվաթական կուն (66,2 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Բորսան ունի նախավաճառքային սեսիաներ առավոտյան 9։00-10։00 ժամերին և սովորական առևտրային սեսիաներ առավոտյան 10։00-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 04։00 շաբաթվա յուրաքանչյուր օր, բացառությամբ շաբաթ, կիրակի և նախօրոք հայտարարված տոն օրերից[2]։ Զագրեբի ֆոնդային բորսան հրապարակում է հետևյալ բորսայական ինդեքսները.

  • CROBEX — բաժնետոմսերի ինդեքս
  • CROBIS — պարտատոմսերի ինդեքս
Զագրեբի ֆոնդային բորսա
Изображение логотипа
Տեսակֆոնդային բորսա, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և կարգավորված շուկա
Երկիր Խորվաթիա
ՇտաբԶագրեբ, Խորվաթիա
Կազմակերպչական և իրավական ձևԲաժնետիրական ընկերություն
Հիմնադրվել է1991
ՍեփականատերZagrebačka burza d.d.
Արժույթխորվաթական կունա
Ցուցակումների քանակ376
ԻնդեքսներCROBEX, CROBIS
Կայքzse.hr(խորվ.)
 Zagreb Stock Exchange Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Zagreb Stock Exchange-ի մասին Financial Wizard կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  2. Market Hours, Zagreb Stock Exchange via Wikinvest

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի ֆոնդային բորսա» հոդվածին։