Զաբուրը (արաբ․՝ زبور) Սուրբ Գիրք է, որն ուղարկվել է իսլամական մարգարե Դավուդին (Դավիթ)։ Հիշատակվում է Ղուրանում[1]։

Զաբուր
Տեսակգիրք
ՆախորդԹաուրաթ
ՀաջորդԻնժիլ

Իսլամում Զաբուրը համարվում է Ալլահի կողմից ուղարկված Թաուրաթից հետո երկրորդ Սուրբ Գիրը։ Զաբուրը ամենափոքր աստվածային գիրքն է։

Ի տարբերություն Թաուրաթի և Ղուրանի, Զաբուրը չի պարունակում նոր կրոնական պատվիրաններ[2]։

Դավուդ մարգարեն առաջնորդվում էր Մուսայի շարիաթով, իսկ Զաբուրը կոչված էր Մուսայի շարիաթը ավելի ամրապնդելու համար։ Զաբուրի բանաստեղծությունները (սաղմոսները) գրված են բանաստեղծական ոճով[3]։

Շատ իսլամական աստվածաբաններ համարում են Զաբուրը Սաղմոսարան[2]։

Ստուգաբանություն խմբագրել

Արաբական zabūr բառը նշանակում է «գիրք» «մակագրություն» կամ «գրվածք»։

Զաբուրի «Սաղմոս» այլընտրանքային իմաստի ծագումն այն է, որ դա եբրայերեն զիմրահին (եբր.՝ זִמְרָה) է, որը նշանակում է «երգ, երաժշտություն» կամ սիփուր (եբր.՝ סִפּוּר), այսինքն՝ «պատմություն»։

Կետուվիմ խմբագրել

Քրիստոնյա ջատագով Կարլ Գոթլիբ Պֆանդերը ենթադրում է, որ Ղուրանի հղումն իրականում վերաբերում է հրեական սուրբ գրությունների երրորդ բաժնին, որը հայտնի է որպես սուրբ գրություններ կամ Կետուվիմ. հրեական սուրբ գրքերի ավելի լայն խմբի, որը ներառում է սաղմոսները և հրեական գրականության և պոեզիայի այլ հավաքածուները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Коран/Ссылка, Կաղապար:Коран/Ссылка, Կաղապար:Коран/Ссылка
  2. 2,0 2,1 «Забур — Псалтырь». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  3. Али-заде, 2007