Զաբուջ[2][3] (մալթայերեն՝ Ħaż-Żebbuġ, պատմական անվանումը՝ Zebbug[4] կամ Casal Zebbugi[5]), քաղաք Մալթայի Համրապետությունում; Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է տասներորդ տեղը. 2014 թվականի մարտի վերջերին քաղաքում ապրում էր 11.903 մարդ[6]։

Բնակավայր
Զաբուջ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես8,7 կմ²
ԲԾՄ102 մետր
Բնակչություն11 903 մարդ (մարտի 31, 2014)[1]
Պաշտոնական կայքzebbugmalta.gov.mt և localgovernmentdivisioncms.gov.mt/en/lc/Zebbug/Pages/default.aspx(անգլ.)
Զաբուջ (Մալթա)##
Զաբուջ (Մալթա)
Եկեղեցական տոնակատարություն Զաբուջում

Զաբուջ նշանակում է ձիթենի. հիմնադրման ժամանակներում բնակավայրում ու նրա շուրջը ձիթենու բազմաթիվ այգիներ են եղել։

Պատմություն խմբագրել

1380 թվականին Ħal-Dwin, Ħal-Muxi և Ħal-Mula գյուղակների միջակայքում կառուցվել է Սան Ֆիլիպո դ՛Աջիրա (San Filippo d'Agira) եկեղեցին։ Որոշ ժամանակ անց այդ գյուղակները միավորվել են, դարձել մեկ բնակավայր, որին տրվել է Ħaż-Żebbuġ անվանումը։ 18-րդ դարի վերջերին Մալթայի ասպետների ուխտի մեծ մագիստր Էմանուել Ռոհան Պոլդյուն նրան քաղաքի կարգավիճակ է շնորհել, և այդ կապակցությամբ բնակավայրն ստացել է Città de Rohan տիտղոս-անվանումը, նրա մուտքի մոտ կառուցվել է «Il-Bieb il-Ġdid» (Նոր դարպաս) հուշակամարը։

Ասպետների ժամանակներից մինչև օրս Զաբուջը մայրաքաղաք Վալետայի ու Մդինայի հետ եղել ու մնացել է Մալթայի կարևորագույն քաղաքներից մեկը։

Քույր քաղաքներ խմբագրել

Անվանի զաբուջցիներ խմբագրել

  • Գոդֆրի Ֆարուջա, քաղաքական գործիչ, բժիշկ, Մալթայի առողջապահության նախկին նախարար
  • Միքիել Անտոն Վասալի, հայրենասեր լեզվաբան, «Մալթայերենի հայրը»
  • Դուն Միքիել Քսերի, հայրենասեր փիլիսոփա
  • Դուն Քարմ Պսայլա, Մալթայի ազգային բանաստեղծ
  • Անտոնիո Շորտինո, քանդակագործ
  • Լացցարո Պիզանի, նկարիչ
  • Ֆրանս Սամուտ, գրող
  • Մարկ Ա. Սամուտ, գրող
  • Պաուլու Միֆսուդ, սնուկերի աշխարհի չեմպիոն
  • Անջելո Գալեա, երաժիշտ, կոմպոզիտոր (?-1890)
  • Ֆիլիպո Գալեա, երաժիշտ, կոմպոզիտոր (1830-1901)
  • Լորենցո Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1856-1926)
  • Միքաելե Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1888-1943)
  • Ադեոդատո Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1898-1966)
  • Ֆիլիպ Գատ, երաժիշտ, կոմպոզիտոր (1927-1995)
  • Ֆրանկի Գալեա, երաժիշտ, կոմպոզիտոր (1945-2012)
  • Ամանտե Ատար, երաժիշտ, կոմպոզիտոր (?-1983)
  • Ֆիլիպ Ատար, երաժիշտ, կոմպոզիտոր (1963-2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  2. Lonely Planet 2010
  3. TCI 2007
  4. |autore=|nome=Achille|cognome=Ferris|titolo=Descrizione storica delle chiese di Malta e Gozo|url=https://books.google.it/books?id=n_q_rYTOg9oC&pg=PA411%7Caccesso=2017-03-11%7Cdata=%7Canno=1866%7Ceditore=%7Ccittà=%7Clingua=it%7Cp=%7Cpp=%7CISBN=}}
  5. Della descrittione di Malta isola nel mare siciliano con le sue antichita, Di Giovanni Francesco Abela, 1647
  6. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  7. AGIRA città d'arte
  8. SiciliaNews.org: The Leading Sicilia News Site on the Net(չաշխատող հղում) |date=febbraio 2018 |bot=InternetArchiveBot }}
  9. [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբուջ» հոդվածին։