Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Եփրեմ Խան, նաև՝ Եփրեմ Դավթի Դավթյան (1868[1], Բարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 6, 1912(1912-05-06)[1], Քերմանշահի նահանգ, Իրան[1]), Հայ ազգային – ազատագրական շարժման ականավոր գործիչ, ՀՅԴ անդամ, ֆիդայի։

Եփրեմ Խան
Դիմանկար
Ծնվել է1868[1]
ԾննդավայրԲարսում, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 6, 1912(1912-05-06)[1]
Մահվան վայրՔերմանշահի նահանգ, Իրան[1]
ԳերեզմանԹեհրան[1]
ՔաղաքացիությունԻրան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ[2]
 Yeprem Khan Վիքիպահեստում
Քեռին, Եփրեմ խանը և Խեչոն

Կենսագրություն խմբագրել

Եփրեմ Խանը (Դավթյան) ծնվել է 1868 թվականին Շամխորի շրջանի Բարսում գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1889 թվականին անցել է Երկիր (Արևմտյան Հայաստան1890 թվականին մասնակցել է Սարգիս Կուկունյանի գլխավորած արշավանքին։ Ինչի համար ձերբակալվել է և խմբի շատ անդամների հետ մինչև քննության ավարտը պահվել է Անդրկովկասի տարբեր բանտերում, իսկ 1895 թվականի մարտին շղթայակապ աքսորվել է Սիբիր, ապա՝ Սախալին։ 1896 թվականին փախել է բանտից և երկարատև ոդիսականից հետո 1896 թվականի հոկտեմբերին հասել է Թավրիզ։ Այստեղ անդամագրվել է Հ. Յ. Դաշնակցությանը։ 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին։ 1899-1902 թվականներին ուսուցչություն է արել Ատրպատականի Աղուղան գյուղում, շրջել ամբողջ Հյուսիսային Պարսկաստանում։ Տիրապետել է հայերեն, պարսկերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին։

1906-1907 թվականներին լինելով Ռեշտի ուսումնարանի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ մի շարք բարեփոխումներ է կատարել դպրոցներում։ Ակտիվորեն մասնակցել է 1905-1911 թվականների Իրանական հեղափոխությանը՝ կազմակերպելով և ղեկավարելով Իրանի հակաշահական ուժերը։ Իրանի ժամանակավոր կառավարությունը նրան շնորհել է սարդարի (մարշալ) կոչում։ Շահի տապալումից և Թեհրանի գրավումից հետո նշանակվել է Թեհրանի ոստիկանապետ։ Ի վերջո, նրան շնորհվել է ողջ Իրանի զինված ուժերի գլխավոր, գերագույն հրամանատարի կոչում։ Եփրեմ խանը մասնակցել է շուրջ 60 մեծ ու փոքր կռիվների։ Իրանական պատմագրությունը նրան գնահատել է որպես ժամանակի առաջադեմ գործիչ, ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար։ Եփրեմ խանը սպանվել է 1912 թվականի մայիսի 6-ին Իրանի Համադանի շրջանի Սուրջե գյուղի մերձակայքում տեղի ունեցած կռվում։ Եփրեմի մարմինը հանգչում է Թեհրանի հայկական Հայկազյան (այժմ՝ Դավթյան) դպրոցի բակում[3]։

Գրականություն խմբագրել

  • Աւետիս Վարդանեան, Եփրեմ խանի հետ, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1963, թիւ 4, էջ 66-75, թիւ 5, էջ 59-67, թիւ 6, էջ 51-58, թիւ 7, էջ 55-66, թիւ 8, էջ 65-74, թիւ 9, էջ 67-74, թիւ 10, էջ 71-78, թիւ 11, էջ 68-71, թիւ 12, էջ 48-57։
  • Ռային Իսմայիլ, Եփրեմ խան Սարդար, Թեհրան, 1976։
  • Տիգրան Հայազն, Գ.Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 91։
  • Հրաչիկ Սիմոնյան, Ազատագրական պայքաի ուղիներում, գիրք 4, Երևան, 2010, 1204 էջ։
  • Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992։
  • Անդրէ Ամուրեան, Յեղափոխական Եփրեմի ոդիսականը, Թեհրան, 1972։
  • Անդրէ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում 1890-1918 թթ., Թեհրան, 1950։
  • Էլմար Յ., Եփրեմ, Թեհրան, 1964։
  • Ալվարդ Ղազիյան, Արևմտահայոց պայքարի Արցախի զավակները, Երևան, 2015, 252 էջ։
  • Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 127։
  • Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 382։

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. http://www.iranicaonline.org/articles/dasnak
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 382.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եփրեմ Խան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 646