Երևանի կենդանաբանական այգի

գազանանոց

Երևանի կենդանաբանական այգի, գիտահետազոտական հիմնարկ։ Հիմնադրվել է 1940 թվականին։ Տարածքը 85 000 մ² է, որից կենդանիների համար նախատեսված կառույցներինը՝ 52 000 մ²։

Երևանի կենդանաբանական այգի
Տեսակկենդանաբանական այգի
ՏեղագրությունԵրևան  Հայաստան
Հիմնադրված1940
Այցելուների թիվ2020 թվական՝ 116.959[1]
Տարածք35 հեկտար
Կայքzoo.am
 Yerevan Zoo Վիքիպահեստում
Գրանտ փղիկը Երևանի կենդանաբանական այգում

Հիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում պահվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների տեսակային և քանակական կազմը (2005)

Տեսակներ Տեսակների քանակը Գլխաքանակը
Երկկենցաղներ 3 5
Սողուններ 32 71
Կաթնասուններ 50 120
Ձկներ 25 405
Թռչուններ 59 518
Այլ կենդանիներ 14 1320
Ընդամենը 183 2339

Պատմություն խմբագրել

Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը կապվում է 20-րդ դարի 30-ական թվականների հետ, բայց այգու ստեղծման գաղափարն իրականանում է 1940 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ։ Այսպիսով՝ 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին։ Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում կար միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում։

1954 թվականին այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների և սողունների։ 1980 թվականին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, սակայն 1990 թվականների սկզբներին այն նվազել է 90%-ով[2]։

Կենդանիներ խմբագրել

Ներկայումս կենդանաբանական այգում գտնվում է մոտ 2049 տեսակի կենդանի և 2749 անհատ կենդանի։ Հարավային Կովկասը և Հայաստանը ներկայացնող տեսակներ ներառում են սիրիական արջեր, բեզոարյան այծեր, հայկական մուֆլոնը և այլն։ Այլ տեղերից բերված կենդանիներից են աֆրիկյան առյուծները, վագրերը (բենգալյան և սիբիրյան ենթատեսակներ) և այլն։

Պահպանություն խմբագրել

Քանի որ Հայաստանը կենսաբազմազանության թեժ կետ է, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) վարձակալել և տնօրինել է Խոսրովի արգելոցի հարևանությամբ մոտ 839 հեկտար կառավարումը, որը մինչև վերջերս պաշտպանված չէր և վտանգված էր ապօրինի ծառահատումներից և գերարածեցումից։ Երևանի կենդանաբանական այգին համագործակցում է FPWC-ի հետ` այս տարածքները վայրի բնության վերականգնման և վայրի կենսական նշանակություն ունեցող վայրերի վերականգնման համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան մուտքերը».
  2. «Պատմություն». zoo.am.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երևանի կենդանաբանական այգի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։