1679 թվականի Երևանի երկրաշաժ (կամ Գառնու երկրաշարժ), տեղի է ունեցել հունիսի 4-ին ժամը 13։00-ին[2][3]։

Երևանի երկրաշաժ
Երևանի երկրաշարժ (1679)ը գտնվում է Հայաստանում
Երևանի երկրաշարժ (1679)
Տեսակերկրաշարժ
ԵրկիրՍեֆյան Պարսկաստան, Երևանի խանություն
Տարեթիվհունիսի 4, 1679
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով6.4[1]
Տուժածներ7,600[1]
Զոհվածներ7600 մարդ
Վիրավորներ20 000
40°12′ հս․. լ. 44°42′ ավ. ե.HGЯO[1]

Տեխնիկական բնութագիրը խմբագրել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Երևանից 20 կիլոմետր արևելք՝ Գառնիի ձորում։ Մագնիտուդը կազմել է 7[4]։ Գնահատված առավելագույն ինտենսիվությունը կազմել է 10՝ MSK-64 սանդղակի համաձայն[5]։

Երկրաշարժը կրկնվել է նաև հունիսի 12-ին, բայց ավելի թույլ ուժգնությամբ։ Ըստ Զաքարիա Քանաքեռցու՝ թույլ ցնցումները շարունակվել են մինչև աշնան վերջ։

Ավերածությունները խմբագրել

Երկրաշարժը զգացվել է Գեղարդավանքից ու Խոր Վիրապից մինչև Հովհաննավանք։ Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ կառույցներ կործանվել են։ Բազմաթիվ ջրի նոր աղբյուրներ են բացվել, որոշները փակվել են, խոշոր ժայռաբեկորներ են տապալվել, կամուրջներ՝ խորտակվել։ Երևանի հայտնի կառույցների մեծ մասը վնասվել են, այդ թվում՝ Երևանի բերդը, որը հիմնահատակ քանդվել է, երկու կամուրջ՝ ներառյալ Կարմիր կամուրջը, բոլոր մզկիթներն ու մինարեները[3], Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, Սուրբ Զորավար Աստվածածին եկեղեցին և Գեթսեմանի մատուռը[2]՝ ընդհանուր առմամբ 12 եկեղեցի[5]։ Չի վնասվել Կաթողիկե եկեղեցին, ինչը նրան դարձնում է փաստացի Երևանի պատմության հնագույն ու երբևէ չքանդված կառույցը։ Երևանից դուրս քանդվել է Հովհաննավանքը, Գեղարդավանքը, և շատ ուրիշներ։ Կոզեռնի գերեզմանատանը բազմաթիվ էին 1679 թվականի մահացածները, ինչը խոսում է այն մասին, որ Երևանում մահացածների թիվը զգալի է եղել։

Երկրաշարժը կրկնվել է օրեր շարունակ, սակայն ավելի թույլ ուժգնությամբ ու զգալի ավերածություններ չի առաջացրել[3]։

Զոհերը խմբագրել

Մոտակա Քանաքեռ գյուղն ամբողջությամբ ավերվել է՝ գրանցելով 1228 մահացած[3]։ Խոնհարվել է նաև Գառնու հեթանոսական տաճարը[6]։

Ըստ Զաքարիա Ագուլեցու՝ տարածաշրջանում զոհվում է 7600 մարդ[2][5], ըստ Միքայել Չամչյանի՝ 8000 մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Utsu, T. R. (2002), «A List of Deadly Earthquakes in the World: 1500-2000», International Handbook of Earthquake & Engineering Seismology, Part A, Volume 81A (անգլերեն) (First ed.), Academic Press, էջ 69, ISBN 978-0124406520
  2. 2,0 2,1 2,2 Հակոբյան, Թադևոս (1979). Երևանի պատմությունը (1500–1800 ԹԹ.). ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈԻԹՅՈԻՆ. էջ 328. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ղաֆադարյան, Կարո. «ԷՐԵՎԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» (PDF). Լրաբեր հասարակական գիտությունների. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019-ին.
  4. Հայաստանի Հանրապետություն Փրկարար Ծառայություն, Արտակարգ Իրավիճակների Նախարարություն ու Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալություն (2012). Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագիր․ Վերջնական Հաշվետվության․ Հատոր II Հիմնական Հաշվետվություն 1․ Երևան քաղաքի ռիսկի գնահատում. Երևան. էջ 31.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 5,2 Ստեփանյան, Վ․ Ա․ (1964). Հայկական բարձրավանդակի և շրջակայքի երկրաշարժերը. Երևան: Հայաստան.
  6. Hasrat'yan, Mourad (1995). «The medieval earthquakes of the Armenian Plateau and the historic towns of Ayrarat and Shirak (Dvin, Ani, Erevan)». Annali di Geofisica (անգլերեն). Իտալիայի երկրաֆիզիկայի ազգային ինստիտուտ. 38 (5–6): 721.