Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ

Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԱԿՀԳՀԻ) գիտահետազոտական կենտրոն է Երևանում, որն զբաղվում է հաշվողական համալիրների, տարածքային ավտոմատացված կառավարման համակարգերի (ԱԿՀ), ցանցային միջավայրում տեղեկատվական համակարգերի և տվյալների բազաների, կիրառական ծրագրակազմերի, իրական ժամանակի օպերացիոն համակարգերի և այլ տեխնիկական միջոցների ստեղծմամբ։

Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1992
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

ԵրԱԿՀԳՀԻ-ն հիմնադրվել է 1992 թվականին, երբ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) երեք բաժնի բաժանվեց։ ԵրԱԿՀԳՀԻ-ի ներքո անցան բարձր հուսալիությամբ հաշվողական համալիրների ու տարածքային (գլոբալ) ավտոմատացված կառավարման համակարգերի (ԱԿՀ) մշակմամբ զբաղվող ստորաբաժանումները[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. «ԵրԱԿՀԳՀԻ-ի պաշտոնական կայքի գլխավոր էջ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել