Երևանի ավագանու ընտրություններ 2018

Երևանի ավագանու ընտրություններ 2018, Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրությունները, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով[1][2]։ Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է[3]։ Ընտրությունների արդյունքում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։

Երևանի ավագանու ընտրություններ 2018
Հայաստան
Սեպտեմբերի 23, 2018[1]

Տեսակ ընտրություններ

Պաշտոն Երևանի քաղաքապետ

Նախորդ Երևանի ավագանու ընտրություններ 2017

Հաջորդ Երևանի ավագանու ընտրություններ 2023

Մասնակիցներ խմբագրել

Ընտրություններին մասնակցել են 12 քաղաքական սուբյեկտ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք[4]։ Ավագանու 65 տեղի համար հայտ էր ներկայացրել 979 թեկնածու[5]։

Դաշինքներ խմբագրել

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցած դաշինքների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները․

Կուսակցություններ խմբագրել

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցած կուսակցությունների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները.

Արդյունքներ խմբագրել

Ընտրությունների վերջնական արդյունքները (Սեպտեմբերի 30, 12:00)
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ +/- Ավագանիում (%)
1. «Իմ քայլը» դաշինք 294 092 81,06 % 57   57 87,69 %
2. ԲՀԿ 25 218 6,95 % 5   5 7,69 %
3. «Լույս» դաշինք 18 114 4,99 % 3   3 4,61 %
4. ՀՅԴ 5882 1,62 % 0   0 0 %
5. «Երկիր ծիրանի» 5059 1,39 % 0   5 0 %
6. «Օրինաց երկիր» 3947 1,09 % 0   0 0 %
7. «Երևանցիներ» դաշինք 2986 0,82 % 0   0 0 %
8. «Ժառանգություն» կուսակցություն 2709 0,75 % 0   0 0 %
9. «Երևանի հանրություն» դաշինք 2502 0,69 % 0   0 0 %
10. «Ժողովրդական ուղի» կուսակցություն 799 0,22 % 0   0 0 %
11. Ռեֆորմիստների կուսակցություն 792 0,22 % 0   0 0 %
12. «Հայք» կուսակցություն 692 0,19 % 0   0 0 %
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք Մշակված տեղամասերի քանակը՝ 475


Ընտրակարգ խմբագրել

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։ Բացառություն են կազմում զինվորական ծառայությունից զորացրվածները և ազատազրկման վայրերից ազատվածները, որոնց հաշվառման ժամկետը Երևանում սահմանափակված չէ։ Ի տարբերություն համապետական ընտրություններին, այս դեպքում ընտրական իրավունք ունենալու համար պարտադիր չէ ունենալ ՀՀ քաղաքացիություն։ Քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքապետի թեկնածուի համար։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6% կուսակցությունների համար և 8% կուսակցությունների դաշինքների համար)։

Նախընտրական իրադարձություններ խմբագրել

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց սեպտեմբերի 10-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին». 18.08.2018.
  2. ««Հրապարակ». Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին հարցը». 16/08/2018 10:24.
  3. «Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից». 9 հուլիս, 2018 18:55. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական սուբյեկտ. ԿԸՀ քարտուղար».
  5. «Yerevan Elections in Numbers». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք».
  7. «Տեղեկություններ 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)