Երրորդություն եկեղեցի (Նյու Յորք)

Երրորդության եկեղեցի (անգլ.՝ Trinity Church), Նյու Յորքի թեմական եկեղեցի, գտնվում է Ներքին Մանհեթենի Բրոդվեյ և Ուոլ Սթրիթ փողոցների խաչմերուկում։ Եկեղեցու ներկայիս կառույցը կառուցվել է 1846 թվականին։

Երրորդություն եկեղեցի
Տեսակեկեղեցի
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[1]
ՎայրՆյու Յորք շրջան
Հասցե75 Broadway
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Կազմված էՍ․ Երրորդություն եկեղեցու գերեզմանատուն
Մասն էWall Street Historic District?
Անվանված էԵրրորդություն
Հիմնադրված է1698
Բացվածմայիսի 1, 1846[2]
ՃարտարապետRichard Upjohn?[2][3]
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[4], Նյու Յորքի տեսարժան վայր, ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, National Register of Historic Places contributing property? և New York State Register of Historic Places listed place?
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Եկեղեցու առաջին կառույցը համեստ մի շինություն էր՝ կառուցված 1698 թվականին։ 1776 թվականին եկեղեցին ոչնչացվել էր Նյու Յորքի մեծ հրդեհից։ Եկեղեցու երկրորդ կառուցումը սկսվել է 1788 թվականին, իսկ 2 տարի անց՝ 1790 թվականին այն օծել են։ 1838-1839 թվականների ձմռանը այն վնասվել է ձյան առատության պատճառով։ Որոշ ժամանակ անց եկեղեցին փլուզվել է։

Ներկայիս շինությունը կառուցվել է 1846 թվականին Ապջոն Ռիչարդի կողմից նեոգոթիկայի ոճով։ Կառուցման ժամանակ եկեղեցին Նյու Յորքի ամենաբարձր շինությունն էր, որն ուներ 85 մետր բարձրությամբ խաչով սրածայր։ Մինչև 1890 թվականը՝ Նյու-Յորք-Ուորլդ-Բիլդինգի կառուցումը, եկեղեցին բարձրությամբ ռեկորդակիր է համարվել։

1976 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ IIը այցելել է եկեղեցի։

Սուրբ Պավլի մատուռը Երրորդության եկեղեցու հետ հանդիսանում է Նյու Յորքի ամենահին գործող կառույցներից մեկը։

Գերեզմանատուն խմբագրել

Եկեղեցուն մոտ կա հին գերեզմանատուն, որտեղ թաղված են շատ հայտնի ամերիկացիներ՝ Ալեքսանդր Համիլթոնը, Ջոն Ջեյքոբ Ասթորը, Ռոբերտ Ֆուլտոնը, Ալբերտ Հալատինը, Ուիլյամ Բրեդֆորդը և ուրիշներ։ Ներկա ժամանակներում այն Մանհեթենում միակ գործող գերեզմանատունն է։

Երգեհոն խմբագրել

Երրորդության եկեղեցում կա երգեհոն, որը ստեղծվել էր 1846 թվականին Հենրի Էրբենոմի կողմից։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգման և վերականգնման։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկչության հետևանքով Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթյունից առաջացած փոշու և կեղտի պատճառով հին երգեհոնը լուրջ վնասվածքներ ստացավ։ Այժմ այն վերանորոգվում է։ Եկեղեցում ժամանակավոր տեղադրվել է իտալական էլեկտրոնական երգեհոն։

Ծանոթագրություններ խմբագրել

Զանգվածային մշակույթում խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել