Երվանդ Սևորդյան

գիտնական

Երվանդ Վլադիմիրի Սևորդյան (հոկտեմբերի 22, 1901(1901-10-22), Յալթա, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1978(1978-03-23), Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային լեզվաբան, թյուրքագետ, պատմահամեմատական լեզվաբանության և ստուգաբանության բնագավառի գիտակ, մանկավարժ, գիտության կազմակերպիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1957 թ.), Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ ԳԱ լեզվագիտության ինստիտուտի աշխատակից։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972 թ.), Թուրքական լեզվաբանական ընկերության թղթակից-անդամ (1957 թ.): «Թյուրքական լեզուների ստուգաբանական բառարան»-ի հեղինակն է (1-3 հ., 1974-1980):

Երվանդ Սևորդյան
Ծնվել էհոկտեմբերի 22, 1901(1901-10-22)
Յալթա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 23, 1978(1978-03-23) (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունլեզվաբան, թուրքագետ և դասախոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ, Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ և Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Գործունեության ոլորտհամեմատական լեզվաբանություն, ստուգաբանություն և թյուրքագիտություն
ԱնդամակցությունԹուրքական լեզնաբանական ընկերություն
Ալմա մատերՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան (1930) և ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1957)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1], թուրքերեն և Ղրիմի թաթարերեն
Եղել է գիտական ղեկավարKenesbay Musayev? և Liliya Tugusheva?
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Երվանդ Սևորդյանը ծնվել է Յալթայում։ 1930 թվականին ավարտել է Սիմֆերոպոլում գտնվող Ղրիմի մանկավարժական ինստիտուտը։ Այնուհետև Մոսկվայի լեզվագիտության գիտա-հետազոտական ինստիտուտում ասպիրանտուրան ավարտելով, 1935 թվականից այնտեղ աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Որոշ ժամանակ անց, տարիներ շարունակ եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի լեզվագիտության ինստիտուտի թյուրքական լեզուների բաժնի վարիչը։ Միաժամանակ վարում էր ակտիվ մանկավարժական գործունեություն` մայրաքաղաքային մի շարք բուհերում։ Դասավանդել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտում, Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում, Մոսկվայի պետական համալսարանում (եղել է Մոսկվայի պետական համալսարանին կից Արևելյան լեզուների ինստիտուտի լեզվաբանության բաժանմունքի դեկանը), Օտար լեզուների ինստիտուտում (ներկայումս` Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան)։

Իր վաղ շրջանի հետազոտությունները (1940-1950 թթ.), Սևորդյանը նվիրել է Ղրիմի թաթարերեն և թուրքերեն լեզուների հնչյունակազմությանն ու քերականությանը, ինչպես նաև թյուրքագիտությանը։ Հրատարակել է մի շարք աշխատություններ` թյուրքական լեզուների համեմատական քերականության վերաբերյալ (1955-1962 թթ.): Իր ծրագրային հոդվածներում` «Որոշ հարցերի մասին թյուրքական լեզուների պատմական ուսումնասիրություն» (1960 թ.), «ԽՍՀՄ-ում թյուրքական լեզուների պատմական ուսումնասիրության որոշ հարցեր և դրանց ժամանակակից վիճակը» (1961 թ.), Սևորդյանը սահմանել է պատմա-լեզվաբանական հետազոտությունների հիմնական մեթոդներն ու հնարքները։

1958 թվականին Սևորդյանը սկսել է «Թյուրքական լեզուների ստուգաբանական բառարան»-ը (1-8 հ., 1978-2008) կազմելու նախապատրաստական աշխատանքները, որը դարձավ նրա կյանքի գլխավոր գործը։ Նրա ղեկավարության ներքո տարվել է հսկայական աշխատանք` ստեղծվել է գերագույն քարտադարան, որը միաժամանակ ներառում էր բոլոր կենդանի թյուրքական լեզուների և դրանց բարբառների համեմատական նյութը գրավոր հուշարձանների տվյալների հետ։ Մանրակրկտորեն մշակվել են համաթյուրքական պատմա-ստուգաբանական բառարանի հիմնական կառուցվածքի սկզբունքները, ստուգաբանական հնարքների վերլուծությունը և այլն։

Մինչ իր մահը 1978 թ., Սևորդյանը հասցրել է միայն իրականացնել 1-ին հատորի հրատարակումը, տպագրության նախապատրաստել 2-րդ հատորը, ինչպես նաև 3-րդ և 4-րդ հատորների ձեռագրերը։ Հետագա աշխատանքը շարունակել և ավարտել են նրա աշխատակիցներն ու աշակերտները։

Երվանդ Սևորդյանը կրթություն է տվել ավելի քան 100 մասնագետների` թյուրքական բոլոր լեզուների գծով։ Տարիներ շարունակ եղել է ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ հատուկ կրթության նախարարությանն առընթեր լեզվաբանական բաժնի գիտա-տեխնիկական խորհրդի անդամ, Թյուրքագետների խորհրդային կոմիտեի բյուրոյի անդամ, «Խորհրդային թյուրքոլոգիա» («Советская тюркология») ամսագրի խմբագրական գործընկերության անդամ։

Գրականություն խմբագրել

  • Кононов, Андрей Николаевич Слово об Эрванде Владимировиче Севортяне // Советская тюркология. 1976. № 5.
  • Мусаев, Кенесбай Мусаевич, Левитская, Лия Сергеевна Эрванд Владимирович Севортян: (К 80-летию со дня рождения) // Советская тюркология. 1981. № 5.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել