Երվանդ Կողբետլյանց

հայ մաթեմատիկոս

Երվանդ Գևորգի Կողբետլյանց (փետրվարի 22, 1888(1888-02-22), Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 5, 1974(1974-11-05)[1], Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[1]), հայազգի մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, գյուտարար։

Երվանդ Կողբետլյանց
Երվանդ Կողբետլյանցը Ֆրանսիայում 1944 թվականին կայացած Պոնտինիի սիմպոզիումում
Ծնվել էփետրվարի 22, 1888(1888-02-22)
Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 5, 1974(1974-11-05)[1] (86 տարեկան)
Փարիզի 10-րդ շրջան, Ֆրանսիա[1]
բնական մահով
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա,  Իրան և  ԱՄՆ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան, Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտ, Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկա, Երկրաֆիզիկա և մաթեմատիկական անալիզ
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Փարիզի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարԷմիլ Բորել
Ստորագրություն
Изображение автографа
 Ervand Kogbetliantz Վիքիպահեստում

1912 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1923 թվականին Սորբոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ մաթեմատիկայի գծով։ 1912-1920 թվականներին դասավանդել է Մոսկվայի տարբեր բուհերում, ապա՝ Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1920-1921 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում, 1921-1927 թվականներին՝ Սորբոնում։

1927-1933 թվականներին եղել է Ֆրանսիայի երկրաֆիզիկոսների միության նախագահը։ 1933 թվականին Իրանի շահի հրավերով կազմակերպել և մինչև 1938 թվականին ղեկավարել է Թեհրանի համալսարանի մաթեմատիկայի և երկնային մեխանիկայի ամբիոնները, որի համար պարգևատրվել է Իրանի բարձրագույն «Նշան էլմի» շքանշանով։

1938 թվականին հրավիրվել է ղեկավարելու ֆրանսիական բանակի հրետանու գյուտարարական գիտխորհուրդը։ 1942-1953 թվականներին դասավանդել է ԱՄՆ-ի՝ նախ Լեյթի, ապա Կոլումբիայի համալսարաններում։ 1953-1964 թվականներին աշխատել է IBM (ԱյԲիէմ) ընկերությունում։ 1956 թվականին ընտրվել է Ռոկֆելերի ինստիտուտի անդամ։ Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ հավասարումներին, օրթոգոնալ բազմանդամներին, թվային անալիզին, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանը և այլն։ Հեղինակ է Երկրի մագնիսականության չափման ճշգրիտ սարքերի, անալոգային տեխնիկայի, գիրոսկոպիկ սարքերի վերաբերյալ մի շարք գյուտերի։ «Ստրետչ» էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենայի ստեղծողներից է։ Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև մի շարք երկրների մաթեմատիկական և երկրաբանական ընկերությունների անդամ է։ Հրատարակել է մոտ հարյուր գիտական աշխատություն։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ։ Ուսում խմբագրել

Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը ծնվել է 1888 թվականի փետրվարի 9-ին (21) Դոնի Նախիջևանում, վաճառական Գևորգ Մելքոնյանովիչ Կողբետլյանցի ընտանիքում[3]։ Հայրը՝ Գևորգ Մելքոնյանովիչ Կողբետլյանցը, ունեցել է հանքեր Ռոստովի մարզում և Դոնբասում, նավեր Ազովի և Սև ծովերում, զբաղվել է շինարարական գործունեությամբ[3]։ Մայրը՝ Հեղինե Հակոբյանը (Ելենա Յակովլևնա Խլիտչիևա), առաջին գիլդիայի վաճառական Նախիջևանի քաղաքային դումայի պատգամավոր Հակոբ Մաթեոսի Խլիչյանի (Յակով Մատվեևիչ Խլիչիև) դուստրն է եղել[3]։ Ծնողները եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ[4]։ Բանաստեղծուհի Մարիետա Շահինյանը Երվանդ Կողբետլյանցի հորեղբոր աղջիկն է։

1906 թվականին Երվանդ Կողբետլյանցը արծաթե մեդալով ավարտել է Դոնի Ռոստովի գիմնազիան։ Նույն թվականին մեկնել է Ֆրանսիա, ընդունվել Փարիզի համալսարանի գիտությունների ֆակուլտետի մաթեմատիկական բաժին, որտեղ սովորել է մեկ տարի[5]։ Ընտանիքում ֆինանսական խնդիրների պատճառով Կողբետլյանցը վերադարձել է Ռուսաստան, 1907 թվականից շարունակել ուսումը Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական բաժնում[4]։ Նրա ուսուցիչներն են եղել հայտնի գիտնականներ Նիկոլայ Եգորովիչ Ժուկովսկին և Դմիտրի Ֆեդորովիչ Եգորովը, ովքեր ամենամեծ ազդեցությունն են ունեցել աշակերտ Կողբետլյանցի վրա[5]։ Համալսարանում Կողբետլյանցը գերազանց է սովորել, 1911 թվականին արժանացել է ոսկե մեդալի՝ մրցութային շարադրության համար[4]։ Նույն թվականին Կողբետլյանցն ամուսնացել է իր հայրենակցուհի Եվգենյա Կրասիլնիկովայի հետ[5]։ 1912 թվականի մայիսի 29-ին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցն ավարտել է Մոսկվայի համալսարանը՝ ստանալով առաջին աստիճանի դիպլոմ[6]։

1912 թվականի դեկտեմբերին Երվանդն ու Եվգենիան ունեցել են դուստր՝ Էլեոնորան[6]։ Կողբետլյանցը մնացել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնում՝ պրոֆեսորական պաշտոնի պատրաստվելու համար[4]։ Կողբետլյանցի առաջին գիտական հոդվածը տպագրվել է 1913 թվականին Խարկովի մաթեմատիկական ընկերության հաղորդագրություններում[4]։ Կողբետլյանցը հաջողությամբ հանձնել է մագիստրոսի քննությունները 1916 թվականին, հաստատվել Մոսկվայի համալսարանում որպես պրիվատ դոցենտ[6]։ Նա սկսել է անկախ հետազոտություններ եռանկյունաչափական շարքերի տեսության վերաբերյալ, նրա հոդվածները տպագրվել են եվրոպական առաջատար գիտական ամսագրերում և հրապարակման ներկայացվել մաթեմատիկոս և մեխանիկ Պոլ-Էմիլ Ապելի կողմից[6]։

Կյանքը Ֆրանսիայում խմբագրել

1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների կապակցությամբ Երվանդ Կողբետլյանցը Մոսկվայից տեղափոխվել է Դոնի Ռոստով, որոշ ժամանակ աշխատել է Դոնի համալսարանում[6]։ Նույն թվականին տեղափոխվել է Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար)։ Այստեղ 1919 թվականի հուլիսի 1-ին Կողբետլյանցը նշանակվել է Կուբանի պոլիտեխնիկական ինստիտուտի դոցենտի պաշտոնում[6]։ 1920 թվականին Կողբետլյանցը տեղափոխվել է Երևան և հաստատվել Երևանի պետական համալսարանի պրոֆեսորի պաշտոնում[7][8]։ Այս պաշտոնում նա մնացել է մեկ տարի, որից հետո 1921 թվականին ընտանիքի հետ գաղթել է Ֆրանսիա[7]։

Փարիզում Ռուսաստանի ժողովրդական համալսարանը կազմակերպել է բարձրագույն մաթեմատիկայի դասընթացներ, որտեղ Կողբետլյանցը դասավանդել է[4]։ Միաժամանակ մաթեմատիկոս Էմիլ Բորելի ղեկավարությամբ նա զբաղվել է գիտական գործունեությամբ[7]։ 1923 թվականին Փարիզի համալսարանում Կողբետլյանցը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Եռանկյունաչափական և սֆերիկ շարքերի անալոգիան թվաբանական միջիններով դրանց գումարման տեսանկյունից» թեմայով[7]։ 1920-ական թվականներին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը զբաղվել է երկրաֆիզիկայի ուսումնասիրությամբ[7]։ 1926 թվականին նա հորինել է ոլորակշեռքի նոր տեսակ, որը նախատեսված է եղել գրավիտացիոն պոտենցիալի երկրորդ ածանցյալները չափելու համար[7]։ Կողբետլյանցը գյուտն արտոնագրել էր Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, գերմանական Askania Werke ընկերությունը փորձել է կիրառել նմանատիպ վարիոմետր, սակայն այն տարածում չի ստացել[9]։ Նույն թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը արտոնագրել է իր մյուս գյուտը` եռաչափ շախմատը (ֆրանսիական արտոնագիր՝ No 608196)[7]։ 1927-1933 թվականներին Կողբետլյանցը եղել է Ֆրանսիայի երկրաֆիզիկոսների միության նախագահը[10]։

 
1932 թվականին Ցյուրիխում կայացած Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսում
պրոֆ. Կողբետլյանց, դոկտոր Սիլվիո Ցինկինի, անհայտ (հետին պլան), պրոֆ. Շաշ (առաջին պլան), պրոֆ. Բլիխֆելդ (հետին պլան), Պրոֆ. Ցիցեյկա (առաջին պլան, գլխարկով), պրոֆ. Թայլեր, պրոֆ. Պապայոաննու, Պրոֆեսոր Կիպերտ

1928 թվականին հանրահայտ մաթեմատիկոս Ժակ Ադամարի առաջարկով տպագրվել է Երվանդ Գևորգովիչի հոդվածը նրա գյուտի օգտագործման մասին՝ ձգողության տարածման արագությունը որոշելիս[9]։ Կողբետլյանցը դասավանդել է Փարիզի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ռուսական բաժնում[11]։ 1932 թվականին Ցյուրիխում կայացած մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսում Կողբետլյանցը հանդես է եկել երկու զեկույցով[11]։ Դրանցից մեկը նվիրված էր գրավիտացիոն ձգողության արագության չափմանը, իսկ մյուսը՝ եռանկյունաչափական շարքերի տեսությանը։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը գիտական գործունեության հետ մեկտեղ զբաղվել է հասարակական աշխատանքներով՝ նա Ֆրանսիայում Ռուսաստանի ակադեմիական միության հիմնադիրներից է եղել և խորհրդի անդամ, Փարիզի գիտական և փիլիսոփայական ընկերության խորհրդի անդամ, Ռուսաստանի քիմիական ընկերության աշխատակից[10]։ 1920-ականների վերջին Կողբետլյանցը արտոնագրել է իր երկրորդ սպորտային գյուտը` թենիսը երեք դաշտերում խաղալու վերաբերյալ (ֆրանսիական արտոնագիր No 672683)[11]։

Կյանքն Իրանում և ԱՄՆ-ում խմբագրել

1933 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը տեղափոխվել է Պարսկաստան[4], վեց տարի եղել է Թեհրանի համալսարանի աստղագիտության և մաթեմատիկական վերլուծության պրոֆեսոր[11]։ 1936 թվականին, որպես իրանական պատվիրակության անդամ, մասնակցել է Օսլոյում կայացած մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսի աշխատանքներին և զեկուցել ծանրաչափության մասին[11]։ 1937 թվականին Թեհրանում հանդես է եկել զեկույցով մարդկության վրա արևային բծերի ազդեցության մասին[11]։ Նույն թվականին իրանական «Le Journal de Téhéran» ֆրանսալեզու ամսագիրը հրապարակել է այդ զեկույցը[11]։ 1939 թվականին Կողբետլյանցը Իրանի կառավարության կողմից պարգևատրվել է Արվեստի և գիտության շքանշանով[11][10]։

1939 թվականին վերադարձել է Փարիզ և աշխատանքի անցել Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում[12]։ Միաժամանակ նա ծառայել է որպես կամավոր ֆրանսիական բանակի հրետանային տեխնիկական բաժնում[12][10]։ 1942 թվականի հուլիսի 25-ին Կողբետլյանցը ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք[12]։ Նույն թվականին Կողբետլյանցն աշխատանքի է ընդունվել Բեթղեհեմի Լիհայի համալսարանում[12]։ Աշխատել է որպես ասիստենտ, դասավանդել մաթեմատիկա և «Մաթեմատիկական մեթոդները երկրաֆիզիկայում» դասընթացը[12]։ 1944 թվականին Կողբետլյանցը մասնակցել է Պոնտինիի սիմպոզիումին Հարավային Հադլիում (Մասաչուսեթս նահանգ), Mount Holyoke քոլեջում, որտեղ հանդես է եկել «Ճգնաժամերի իեզերական գործոնները մարդկության կյանքում» զեկույցով[12]։ 1945 թվականին Կողբետլյանցը աշխատել է որպես երկրաֆիզիկական խորհրդատու Նյու Յորքի «Standard Oil» կորպորացիայում[13]։ 1944-1954 թվականներին դասավանդել է նաև սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում, միևնույն ժամանակ մինչև 1967 թվականը աշխատել է որպես պրոֆեսոր Ազատ դպրոցում բարձր դասի պարապմունքներով[4]։ 1946 թվականից Կողբետլյանցը եղել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր[12]]։ 1948 թվականին նա արտոնագրել է իր հաջորդ գյուտը` մագնիսական դաշտի բաղադրիչների և դրանց գրադիենտների չափման օրիգինալ օպտիկա-մեխանիկական համակարգը[12]։ 1950 թվականին Կողբետլյանցը մասնակցել է «Սոցիալական հետազոտությունների նոր դպրոց» փիլիսոփայական գիտաժողովին՝ «Փաստացի անսահմանությունը որպես արտացոլման գործիք» զեկույցով[12]։

1952 թվականի հունիսին IBM կորպորացիան Կողբետլյանցին հրավիրել է դառնալու Նյու Յորքի տվյալների կենտրոնի մաթեմատիկոս խորհրդատու[14]։ 1956 թվականին Կողբետլյանցն ընտրվում է Ռոքֆելլերի համալսարանի անդամ[10]։ Նա Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ է, մի քանի երկրների մաթեմատիկական միությունների անդամ[10]։ 1960 թվականին հրատարակվել է «Մաթեմատիկական մեթոդներ թվային համակարգիչների համար» կոլեկտիվ մենագրությունը, որտեղ Կողբետլյանցը գրել է «Տարրական ֆունկցիաների սերունդ» գլուխը[14]։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը 1960-ականների վերջին թոշակի անցավ և տեղափոխվեց Փարիզ[14]։ Կյանքի վերջին տարում նա արտոնագրեց 1973 թվականին արված սպորտային գյուտը՝ «Վեցանկյուն շախմատի և վեցանկյուն գո խաղը» (ֆրանսիական արտոնագիր՝ No 2216769)[15]։

Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը մահացել է 1974 թվականի նոյեմբերի 5-ին, Փարիզում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը[15]։

Գիտական գործունեություն խմբագրել

Երվանդ Գևորգի Կողբետլյանցի աշխատությունները վերաբերում են ինտեգրալ հավասարումների, ուղղանկյուն բազմանդամների, թվային վերլուծության, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանը[10]։ Կողբետլյանցը հայտնի է եռանկյունաչափական շարքերի տեսության, ձգողության տարածման արագության որոշման, թվային համակարգիչների մաթեմատիկական մեթոդների բնագավառում հայտնագործություններով[16]։ Նա նաև հայտնի է իր բազմաթիվ գիտական և սպորտային գյուտերով, ինչպիսիք են՝ ոլորակշեռքի նոր տեսակը, որը նախատեսված է գրավիտացիոն պոտենցիալի երկրորդ ածանցյալները չափելու համար (1926), եռաչափ շախմատը (1912)[17], թենիսի՝ խաղը երեք դաշտում, վեցանկյուն շախմատը և վեցանկյուն գո խաղը (1973)[16]։ Շատ շախմատիստներ և գիտնականներ են աշխատել եռաչափ շախմատի գյուտի վրա մինչև Կողբետլյանցը, բայց ի տարբերություն նրանց, բացի շախմատի խաղաքարերից, Կողբետլյանցը խաղի մեջ մտցրեց մի քանի նոր ֆիգուրներ , որոնց շնորհիվ հնարավոր դարձավ մատ հայտարարել[6]։ Կողբետլյանցի գյուտը բաղկացած էր ութ շախմատային տախտակներից, որոնք պատրաստված էին թափանցիկ ապակուց և դրված մեկը մյուսի վերևում[6]։ Խաղացողներն այստեղ տնօրինում էին 512 դիրք (8 × 8 × 8), որոնց միջև խաղաքարերը նույնպես վեր ու վար էին շարժվում[6][17]։

1926 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը հայտնագործել է ոլորակշեռքի նոր տեսակ, որը նախատեսված էր Երկրի գրավիտացիոն դաշտը ուսումնասիրելու համար, որը տարբերվում էր հունգարացի երկրաֆիզիկոս Լորանդ Էթվյոշի առաջին տարբերակից[9]։ Համակարգը ներառում է երեք զանգված՝ մեկը գտնվում է վերին մակարդակում, իսկ մյուս երկուսը՝ դրա տակ[9]։ Պլանով այդ զանգվածները կազմում են հավասարակողմ եռանկյունի, ընդ որում սարքում կար երեք այդպիսի համակարգ[9]։ Ոլորակշեռքի գյուտի վրա աշխատելու ընթացքում Կողբետլյանցը եկել էր այն եզրակացության, որ ոլորակշեռքները կարելի է օգտագործել գրավիտացիայի տարածման արագությունը որոշելու փորձերի ընթացքում[9]։

1937 թվականին Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը Թեհրանում հանդես է եկել զեկույցով մարդկության վրա արևային բծերի ազդեցության մասին՝ Ալեքսանդր Լեոնիդովիչ Չիժևսկու աշխատանքներին նմանությամբ[11]։ Զեկույցը հրապարակվել է, սակայն տարբեր գիտնականների աշխատությունների հղումներում Չիժևսկու անունը չի եղել[11]։ Ինքը՝ Չիժևսկին, սովորել է Մոսկվայի համալսարանում այն ժամանակ, երբ այնտեղ դասավանդել է Կողբետլյանցը[11]։ Ներկայացման բոլորովին այլ ոճը և վերլուծված փաստերը վկայում են, որ Կողբետլյանցի զեկույցը յուրահատուկ է եղել[11]։ ԱՄՆ-ում աշխատելու ընթացքում Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը մշակել է մատրիցաների եզակի արժեքների տարրալուծման և անկյունագծման ալգորիթմ, որը կոչվում էր «Կողբետլյանցի մեթոդ»[18][14]։ Կողբետլյանցի մեթոդը հայտնի երկկողմանի մեթոդ է քառակուսի մատրիցների եզակի արժեքների տարրալուծման համար[19]։

 [20]

կոչվում է եզակի։ Սիմետրիկության համար   համապատասխան տարրալուծում

 [21]

համարվում է սեփական տարրալուծում [22]

Այս տարալուծումների արագ զուգահեռ հաշվարկների ընտրության մեթոդը կոչվում է Կողբետլյանցի մեթոդ[22]։ Կողբետլյանցի մեթոդը մեծ ուշադրության է արժանացել գիտնականների կողմից, քանի որ դրա արդյունավետությունը որպես զուգահեռ մեթոդ նաև հնարավոր է ընդարձակվել տարբեր այլ տարրալուծումների վրա[18]։

Ֆուրիե-Լագերի շարքի համար Կողբետլյանցի աշխատություններում պայմաններ են ստեղծվել կետում, Չեզարոյի միջինների ինչպես նաև որոշ կշռված լեբեգյան տարածությունների միջինների նմանության համար[23]։ Երվանդ Գևորգովիչ Կողբետլյանցը 100-ից ավելի հրատարակված գիտական աշխատությունների հեղինակ է[10]։

Մրցանակներ և անդամակցություններ խմբագրել

  • Արվեստների և գիտությունների շքանշան (Իրան, 1939) - 1933-1938 թվականներին Թեհրանի համալսարանը կազմակերպելու, մաթեմատիկա, կիրառական երկրաֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկայի տարբեր ճյուղեր դասավանդելու համար[22]։
  • Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ[10]։

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 մահվան վկայական — P. 18.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Блох, 2013, էջ 74
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Н. Ермолаева. «Когбетлянц Эрванд Георгиевич» (ռուսերեն). Институт истории естествознания и техники имени С. И. Вавилова РАН. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 Блох, 2013, էջ 75
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Блох, 2013, էջ 76
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Блох, 2013, էջ 77
  8. Нерсисян, 1970, էջ 179
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Блох, 2013, էջ 78
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 Армянская Советская Энциклопедия, 1979, էջ 530
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 Блох, 2013, էջ 79
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Блох, 2013, էջ 80
  13. Блох, 2013, էջ 81
  14. 14,0 14,1 14,2 14,3 Блох, 2013, էջ 83
  15. 15,0 15,1 Блох, 2013, էջ 84
  16. 16,0 16,1 Блох, 2013
  17. 17,0 17,1 Bruce Grant, Hans Bodlaender (1997 թ․ նոյեմբերի 17). «Three dimensional chess — Kogbetliantz game» (անգլերեն). The Chess Variant Pages. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  18. 18,0 18,1 C. C. Paige, P. Van Dooren On the quadratic convergence of Kogbetliantz's algorithm for computing the singular value decomposition(անգլ.) // Linear Algebra and its Applications : journal. — 1986. — Т. 77. — С. 301—313.
  19. Josip Matejas, Vjeran Hari Scaled Iterates by Kogbetliantz Method (und) // Applied Mathematics and Computation. — 1999. — Т. 13. — С. 123—132.
  20.   — անկյունագծով
  21.   — անկյունագծով
  22. 22,0 22,1 Götze, Jürgen On the Parallel Implementation of Jacobi and Kogbetliantz Algorithms(անգլ.) // SIAM Journal on Scientific Computing : journal. — Philadelphia: Society for Industrial and Applied Mathematics, 1994. — Т. 15. — № 6. — С. 1331—1348. Архивировано из первоисточника 12 հունվարի 2014.
  23. Бурмистрова М. Д. Некоторые вопросы теории суммирования рядов Фурье-Лагерра : автореферат диссертации на соискание учёной степени кандидата физико-математических наук. — М.: Механико-математический факультет МГУ, 2008.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 530