Երվանդ Արյան (Գասպարյան, 1894, Սեբաստիա - 1931, Փարիզ ), հայ նկարիչ։

Երվանդ Արյան
Ծնվել է1894
ԾննդավայրՍեբաստիա
Վախճանվել է1931
Մահվան վայրՓարիզ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կ.Պոլսի գեղարվեստական վարժարանում։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում անցել է Կիպրոս, այնտեղից Կահիրե և որպես դասատու պաշտոնավարել Գալուստյան վարժարանում։ Ապա մեկնել է Գերմանիա և Ֆրանսիա, կատարելագործվել նկարչության ասպարեզում։ Մասնակցել է Փարիզի «անկախներ» հորջորջմամբ հանդես եկող նկարիչների ցուցահանդեսին։ Նրա արվեստը գերազանցապես ներշնչված է հայ կյանքով ու կենցաղով։ Նկարներից հիշատակության արժանի են «Հայ պառավը», «Կովկասյան թառիստը», «Արևելքի ծաղիկը», «Բոհեմուհին» և այլն։ Մահացել է Փարիզում Շառիթեյի հիվանդանոցում 1931 թվականին 37 տարեկանում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 157։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 33-34։