Երվանդ Աղաթոն

հայ հրատարակիչ, դերասան

Երվանդ Աղաթոն (փետրվարի 18, 1860(1860-02-18), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1935[1]), հայ մշակութային գործիչ։

Երվանդ Աղաթոն
արմտ. հայ.՝ Երուանդ Աղաթոն
Ծնվել էփետրվարի 18, 1860(1860-02-18)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1935[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց, Նուբար-Շահնազարյան վարժարան, Ռոբերթ քոլեջ և Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն
Մասնագիտությունհրատարակիչ, դերասան, գրող, մշակութային գործիչ և հողագետ
Ծնողներհայր՝ Գրիգոր Աղաթոն

Որդին է Գրիգոր Աղաթոնի։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում, սովորել նախ Ներսիսյան, ապա՝ Նուբար-Շահնազարյան վարժարաններում և Ռոբերտ քոլեջում։ 1877 թվականին մեկնել է Փարիզ, սովորել Կրինյոնի գյուղատնտեսական քոլեջում, ավարտելուց հետո վերադարձել է Կ. Պոլիս։ 1896 թվականի քաղաքական դեպքերից հետո մեկնել է արտասահման, շարունակել համալսարանական կրթությունը Փարիզում, այնտեղից անցել է Բուլղարիա, ապա՝ Եգիպտոս, որտեղ 1920-ականներին գրել է մի շարք գրքույկներ՝ Բարեգործական ընկերության, Խորհրդային Հայաստանին ցույց տրվող օգնության և այլ հարցերի մասին, ինչպես՝ «Հայաստանի վերաշինությունը» (1924), «Նվիրատվություն և կտակ» (1925), «Հայաստանի մեջ հայ հողագործներու տիպար գյուղի մը ծրագիրը» (1925), «Բարեգործականի ծնունդն ու պատմությունը» և այլն։ 1931 թվականին հրատարակել է «Կյանքիս հիշատակները» գիրքը[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 65.