Հետապնդելով երջանկությանը

    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «հայերենում կիրառվող թարգմանություն»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Հետապնդելով երջանկությանը (անգլ.՝ The Pursuit of Happyness), Գաբրիելե Մուչչինիի կենսագրական ֆիլմը Քրիս Գարդների մասին, ով լինելով աղքատ առևտրական միջնորդ հասավ մեծ բարձունքների։

Հետապնդելով երջանկությանը
անգլ.՝ The Pursuit of Happyness
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվականդեկտեմբերի 15, 2006[1] և հունվարի 18, 2007[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաբրիլե Մուչինո
ՊրոդյուսերՈւիլ Սմիթ, Ջեյմս Լասիթեր, Սթիվ Թիշ, Թոդ Բլեք, Ջեյսոն Բլյումենթալ և Դևոն Ֆրանքլին
Սցենարի հեղինակՍթիվեն Կոնրադ
ԴերակատարներՈւիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ, Թենդի Նյուտոն, Դեն Կաստալանետա, Կուրտ Ֆուլլեր, Բրայան Հոու, Ադամ Բոլդուին, Բրայան Հոու, Քրիս Գարդներ, Դևիդ Ֆայն, Էրին Կեհիլլ, Ջեյմս Քարեն, Քևին Ուեսթ, Մարկ Լոուրենս Քրիստոֆեր, Ջորջ Չունգ և Վիկտոր Ռեյդեր-Վեքսլեր
ՕպերատորՖիդոն Պապամիխայիլ
ԵրաժշտությունԱնդրեա Գուեռա
ՄոնտաժՀյուզ Ուինբորն
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունRelativity Media, Overbrook Entertainment և Escape Artists
Տևողություն113 րոպե
Շահույթ307 100 000 $[3]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Գործողությունները սկսվում են 1981 թվականին Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Լինդա և Կրիս Գարդներներն ապրում են փոքր բնակարանում իրենց որդու՝ Կրիսթոֆերի հետ։ Կրիսը ծախսել է ընտանիքի ողջ ունեցվածքը՝ գնելով դենսիստոմետրեր՝ հետագայում վաճառելու նպատակով։ Այդ սարքավորումները կատարում էին ավելի ճիշտ և կոնկրետ նկարներ քան ռենտգենը, սակայն բժիշկների մեծամասնությունը, ում այցելում էր Կրիսը՝ կարծում էին, որ դրանք շատ էին թանկ։ Լինդան աշխատում էր մոտակա հյուրանոցի լվացքատանը։ Իրենց հարաբերությունների լարվածությունը ուղիղ համեմատական է տան և կոմունալ վարձերի պարտքին։ Լինդան, հույս չունենալով պաշտոնի բարձրացում ունենալ, գնում է Նյու-Յորք, որտեղ իրեն սպասում է ավելի լավ աշխատանք։ Կրիսը պնդում է, որ Կրիստոֆերը մնա իր հետ։ Երկար խոսակցություններից հետո Լինդան համաձայնվում է։

Կրիսը համաձայնվում է Dean Witter Reynolds կազմակերպության անվճար փորձաշրջանին, որտեղ 20 անդամներից կարող է գործի ընդունվել միայն մեկը, ով իսկապես ջանք կթափի դրա համար։ Գումարի և դենսիստոմետրերի պակասը Կրիսին գցում է փակուղի։ Արդյունքում Կրիսը և իր որդին դառնում են անտուն։ Նրանք ստիպված են լինում գիշերել նույնիսկ գետնանցումի զուգարանում։ Ամեն օր նրանք հերթ են կանգնում Glide Memorial Church, որպեսզի կարողանան հանգիստ գիշերել այնտեղ։ Երբեմն նրանք կարողանում են անել այդ, բայց ժամանակ առ ժամանակ նրանք գիշերում են փողոցում։ Չնայած դժվար հանգամանքների, անելով ամեն ինչ իր որդու համար՝ Կրիսը կարողանում է գերազանց ավարտել փորձաշրջանը և դառնալ այն հաջողակը, ով պիտ աշխատի կազմակերպությունում։

Կրիսը ստանում է աշխատանքը, իսկ հետո՝ 1987 թվականին ստեղծում է սեփական միջնորդական կազմակերպությունը։ 2006 թվականին վաճառելով սեփական ակցիաները, նա աշխատում է միլիոններ։

Ֆիլմի ստեղծում խմբագրել

Ֆիլմի անունը վերցված է Անկախության հռչակագրից։ Անվան մեջ (անգլ.՝ happiness) բառը սխալ գրելու պատճառը կապված է որդու մանկապարտեզի դիմացի պատի գրվածքների հետ, որտեղ այդ բառը գրված էր հենց այդպես։ DVD-ի բունուսային «Հետապնդման ստեղծումը։ Իտալական փորձը ստեղծել Ամերիկյան երազանք» ֆիլմում (անգլ.՝ Making Pursuit: An Italian Take on the American Dream), պրոդյուսեր և դերասան Ուիլլ Սմիթը պատմում է, թե ինչպես նա համոզեց իտալական պրոդյուսեր Գաբրիելլե Մուչչինոին, ում անգլերենի գիտելիքները մինիմալ էին, աշխատել այդ նախագծի վրա։ Նա ներշնչված էր Մուչչինոի երկու ֆիլմերից՝ «Հիշիր իմ մասին» (իտալ.՝ Icordati di me) և «Վերջին համբույր» (իտալ.՝ L'ultimo bacio)։ Մուչչինոն նկատեց, որ «Երջանկության հետևից» ֆիլմը Ամերիկյան երազանքի մասին է, որը ավելի հականալի է օտարերկրացիներին, քան հենց ամերիկացիներին։

Իրական Կրիստոֆեր կրտսերը նորածին էր այդ ժամանակ, սակայն ֆիլմի մեջ նրան ներկայացնում են որպես 5 տարեկան, որպեսզի հեշտացնեն նկարահանելու ընթացքը։ Մուչչինոն հարցազրույց է ունեցել հարյուր տղաների հետ, մինչև խնդրեց, որ այդ դերը կատարի Ջեյդենը։ «Հայր և որդի՝ էկրանի վրա և դրանից դուրս» բոնուսային ֆիլմը պատմում է նրանց միջև աշխատանքային և սովորական հարաբերությունների մասին։

Իրական Կրիս Գարդները հուշեց, որ կարելի է ֆիլմի մեջ ընդգրկել Glide Memorial եկեղեցու քահանա Սեսիլ Ուիլիամսին (անգլ.՝ Cecil Williams)։ Ուրիշ բոնուսային ֆիլում նա պատում է, որ դա այդ մարդուն շնորհակալություն հայտնելու ձև է, ով օգնեց նրան հաղթահարել իրեն կյանքի ամենաբարդ փուլը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ուիլ Սմիթ Կրիս Գարդներ
Ջեյդեն Սմիթ Կրիս Գարդներ կրտ.
Տենդի Նյուտոն Լինդա Գարդներ
Դեն Կաստելլանետա Ալան Ֆրակեշ
Բրայն Խոուի Ջեյ Տվիստլ
Ջեյմս Կարեն Մարտին Ֆրոմ
Կուրտ Ֆուլլեր Ուոլտեր Ռիբոն
Սկոտ Կլեյս Տիմ Բրոֆի
Տակայո Ֆիշեր միսիս Չժու

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի վերջում, երբ հայրը և որդին անցնում են փողոցը, նրանց հետևից անցնում է կոստյումով մի մարդ։ Դա հենց իսկական Կրիս Գարդներն[4][5] է։
  • Այն տաքսի մեքենայում, որտեղ Կրիսը Ջեյ Տվիստելին ցույց է տալիս կուբիկ-ռուբիկը արագ հավաքելու իր ունակությունը, կարելի է նկատել «Կատաղած ցուլ» (անգլ.՝ Raging Bull) ֆիլմի գովազդը։

Ֆիլմի երաժշտություն խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը ներառում է «A Father’s Way» խմբի երգերը Seal-ի կատարմամբ, «Feelin' Alright» Ջո Կոկերի կատարմամբ,«This Masquerade» Ջորջ Բենսոնի կատարմամբ, «This Masquerade»-ի կատարմամբ։

Քննադատություն խմբագրել

San Francisco Chronicle թերթը գրում է՝

  Ֆիլմի ամենամեծ անակնկալը այն էր, որ այն նման չէ առօրյա ֆիլմերի... Ֆիլմի գեղեցկությունն իր ազնվության մեջ է։ Մի խոսքով դա հաջողության մասին հերթական ֆիլմերից չէ, որտեղ բավականաչափ անհաջողություններից հետո հաջողությունն արդեն պատրաստի տրամադրվում է։ Դրա փոխարեն, այս ֆիլմը ցույց է տալիս իրական կյանքի տրամաբանությունը, որտեղ ցույց է տրվում հնարավորություններ չունենալու պատճառով կատարված բավականին սխալներ, որոնք աստիճանաբար հավաքվում են և դառնում մի բան, որը նման է հաջողությանը։ Այսինքն` այս ամենը ստիպում է, որ մենք հավատանք, որ դա իրականություն է[6]։  

Մրցանակներ և ձեռքբերումներ խմբագրել

  • «Օսկար» լավագույն արական դերի համար (Ուիլլ Սմիթ)
  • «Ոսկե Գլոբուս» լավագույն արական դերի համար]] (Ջեյդեն Սմիթ)
  • Golden Globe Award for Best Original Song ("A Father’s Way, " խոսք և երաժշտություն Seal)
  • Black Reel Award for Best Actor in a Motion Picture (Ուիլլ Սմիթ)
  • Black Reel Award for Best Breakthrough Performer (Ջեյդեն Սմիթ)
  • NAACP Image Award for Outstanding Motion Picture (Հաղթող)
  • NAACP Image Award for Outstanding Actor in a Motion Picture (Ուիլլ Սմիթ)
  • NAACP Image Award for Outstanding Supporting Actor in a Motion Picture (Ջեյդեն Սմիթ)
  • NAACP Image Award for Outstanding Supporting Actress in a Motion Picture (Տեդի Նյուտոն)
  • Screen Actors Guild Award for Outstanding Performance by a Male Actor in a Leading Role - Motion Picture]] (Ուիլլ Սմիթ)
  • MTV Movie Awards 2007|MTV Movie Award for Best Male Performance (Уилл Смит, номинация)
  • MTV Movie Awards 2007|MTV Movie Award for Best Male Breakthrough Performance (Ջեյդեն Սմիթ, Հաղթող)
  • Broadcast Film Critics Association Award for Best Actor (Ուիլլ Սմիթ)
  • BFCA Critics' Choice Award for Best Young Performer|BFCA Critics' Choice Award for Best Young Actor]] (Ջեյդեն Սմիթ)
  • BET Awards|BET Award for Best Actor (Ուիլլ Սմիթ)
  • Phoenix Film Critics Society|PFCS Award for Best Performance by Youth in a Leading or Supporting Role - Male (Ջեյդեն Սմիթ, Հաղթող)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են