Երուսաղեմի ֆիլմերի փառատոն

Երուսաղեմի ֆիլմերի փառատոն (եբրայերեն՝ פסטיבל הקולנוע ירושלים‎, արաբ․՝ مهرجان القدس السينمائي‎‎), Երուսաղեմում անցկացվող միջազգային ամենամյա կինոփառատոն[1]։ Այն հիմնադրվել է 1984 թվականին՝ Երուսաղեմի կինեմատոգրաֆիայի և իսրայելական կինոարխիվի տնօրեն Լիա վան Լիրի կողմից՝ կինոգործիչների համար դառնալով իսրայելական գլխավոր իրադարձությունը[2][3]։

Երուսաղեմի ֆիլմերի փառատոն
Տեսակկինոփառատոն
Երկիր Իսրայել
ՎայրԵրուսաղեմ
Առաջինը1984
jff.org.il(եբրայերեն)
 Jerusalem Film Festival Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ջիլա Ալմագորը և Քլաուդ Լանզմանը Երուսաղեմի ֆիլմերի փառատոնում, 2010

Փառատոնը ստեղծվել է Իսրայելի մրցանակակիր և Երուսաղեմի կինեմատոգրաֆի ու իսրայելական կինոյի արխիվի հիմնադիր Լիա վան Լիրի կողմից։ 1983 թվականին Վան Լիրը Կաննի կինոփառատոնում ժյուրիի անդամ լինելուց հետո որոշել է ստեղծել Իսրայելի առաջին միջազգային կինոփառատոնը։ Արդեն առաջին տարում փառատոնը պատիվ ուներ հյուրընկալելու կինեմատոգրաֆիական այնպիսի կարևոր գործիչների, ինչպիսիք են Ջեան Մորեաուն, Լիլիան Գիշը, Ուորեն Բեթին և Ջոն Շլեզինգերը։

2005 թվականից փառատոնը ներառում է Pitch Point հարթակը, որը իսրայեցի արվեստագետներին հնարավորություն է տալիս զարգացման և արտադրության փուլերում ներկայացնեն իրենց լիամետրաժ գեղարվեստական նախագծերը և ընտրեն միջազգային կինոարտադրության անդամներ։ Այն տեղական կինոռեժիսորներին հնարավորություն է տալիս ստեղծել հաղորդակցման միջազգային ցանցեր, ընդլայնել ֆինանսավորումը և ռեսուրսները, ինչպես նաև խթանել համատեղ արտադրությանը և հնարավոր համագործակցություններին։

Փառատոնային մրցույթներ խմբագրել

 
Կինոփառատոնի պաստառ

Փառատոնը լուսաբանում է իսրայելական կինոն, որի մասնակիցները ստանում են ամենամեծ մրցանակները, տեղական արվեստը ցուցադրում են միջազգային լրագրողներ և մասնագետներ, իսրայելական պրեմիերաները ցուցադրվում են հետադարձ հայացքներով և իսրայելական լավագույն ֆիլմերի վերստեղծմամբ։ Այս մրցույթների միջոցով իսրայելցի կինոգործիչները գեղարվեստական, վավերագրական, ուսանողական և կարճամետրաժ ֆիլմերի բնագավառներում արժանացել են մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ մրցանակների։

Մրցանակներ իսրայելական կինոյի համար խմբագրել

Փառատոնը մրցանակներ է հանձնում միջազգային լավագույն ֆիլմերի համար. Հոգու ազատության մրցանակ` կինեմատիկական մասերի համար, որտեղ պայքարում են մարդու մշտական ազատության և արդարության համար, փորձարարական կինոնկարի համար մրցանակ, միջազգային դեբյուտի մրցանակ, հրեական փորձի մրցանակ՝ հրեական ինքնության և պատմության մասին ֆիլմերի համար և Ուիմ վան Լիրի մրցանակ՝ ավագ դպրոցի աշակերտների համար[4]։

Բացման արարողությունը Սուլթանի լողավազանում խմբագրել

Երուսաղեմի կինոփառատոնն իր ավանդական բացումն անցկացնում է Սուլթանի լողավազանում` կինոյի սիրահարների, հասարակական գործիչների և աշխարհահռչակ հայտնի մարդկանց ներկայությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Avshalom Halutz (2013 թ․ նոյեմբերի 28). «Jewish film festival in Jerusalem». Haaretz. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. Anderman|date=14 July 2008|work=Haaretz|accessdate=1 September 2014}}
  3. About us Official website
  4. 2009 Jerusalem Film Festival(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի ֆիլմերի փառատոն» հոդվածին։