«Երկու մայրերը» (անգլ.՝ The Two Mothers), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1852 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Լիվերպուլի Ուոլքեր պատկերասրահի հավաքածուում։

Երկու մայրերը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1852
բարձրություն30,5 սանտիմետր
լայնություն25,8 սանտիմետր
գտնվում էՈւոլքեր պատկերասրահ
հավաքածուՈւոլքեր պատկերասրահ
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Նկարում պատկերված են մայր և երեխա Մարիամ Աստվածածնի և նորածին Հիսուսի արձանիկի մոտ[1]։ Աշխատանքն իրենից ներկայացնում է «Սու՛ս», — ասաց Քեթ թագուհին» մեծ ստեղծագործության պատառիկը, որը Ռոսսետտին մտահղացել է Ռոբերտ Բրաունինգի «Պիպպան է գալիս» բանաստեղծության մոտիվներով[2]։ Նախապես մոր կերպարը պատկերացել է որպես ֆրեյլին, որը կարդում է թագուհի Կատերինայի համար՝ նստած նրա ոտքերի մոտ։ Ինքը թագուհին հագած է եղել նարդոսամոխրագույն զգեստ և նստել աթոռին, իսկ մյուս աղախինները սանրում էին նրա մազերը։ Եվս մի քանի ծառայող զբաղված էին ասեղնագործությամբ և կարով։ Նկարի հետին պլանում պատկերված է սյուներով կամարակապ լուսամուտ, որի մոտ մի քանի մարդ գնդակ էին խաղում։ Աջ մասում պատկերված է եղել պատշգամբ, որում գտնվում է երգող մանկլավիկ՝ ձեռքին նստած ճուռակ[3]։ Այս տեսքով անավարտ նկարը հեղինակի արվեստանոցում մնացել է մի քանի տարի։ Ռոսսետտին նկարի վրա աշխատանքն սկսել է 1850 թվականին, սակայն ավելի ուշ կտրել է կտավը՝ թողնելով միայն իտալական քնարերգության ժողովածու կարդացող կնոջ հատվածը[2]։ Փոքրիկ աղջկա կերպարը և Մարիամ Աստվածածնի արձանիկը նկարին ավելացվել են բավականին ուշ, այդպես ստեղծագործությունն ստացել է այլ իմաստ և թեմա՝ ընտանեկան բարեպաշտություն և աստվածավախություն[2]։ Մոր կերպարը չի փոփոխվել, նկարիչը թողել է արքունի տիկնոջ միջնադարյան հագուստը Բրաունինգի բանաստեղծությունից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 77.
  2. 2,0 2,1 2,2 «'The Two Mothers', Dante Gabriel Rossetti». National Museums Liverpool.
  3. Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 34.