«Երկնագույն բանան» («կապույտ բանան»; ֆր.՝ Banane bleue), եզր է, որը առաջարկել է 1989 թվականին ֆրանսիացի գիտնական Ռոժե Բրյունեն Եվրոպայի առավել զարգացած տնտեսական շրջանները բնորոշելու համար։

«Երկնագույն բանանը» Եվրոպայի քարտեզի վրա։
Եվրոպայի բնակչության խտությունը։ Երևում է առավել խիտ բնակելի տարածքները «Երկնագույն բանանի» տարածքում։

Բրյունեն, որոշելով Եվրոպան բաժանել ակտիվ և պասիվ շրջանների, տնտեսապես զարգացած շրջանը անվանեց «Boom Banana» («զարգացող, ծաղկող բանան»), բայց արտասանության սխալի արդյունքում բանանը դարձավ երկնագույն։ Երկնագույն (կապույտ) գույնը անվան մեջ նաև հիշեցնում է միացյալ Եվրոպայի դրոշի գույնը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել