Երկար նշանդրեք (ֆիլմ)

ֆիլմ

«Երկար նշանդրեք» (ֆր.՝ Un long dimanche de fiançailles, անգլ.՝ A Very Long Engagement), ֆրանսիական ռազմական մելոդրամա՝ նկարահանված ռեժիսոր Ժան-Պիեռ Ժոնեի կողմից Սեբաստյան Ժապրիզոյի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականին։

Երկար նշանդրեք
ֆր.՝ Un long dimanche de fiançailles
Երկիր Ֆրանսիա[1]
Ժանրդրամա[2][3][4][…], ռազմական ֆիլմ[4][5], ռոմանտիկ ֆիլմ[2][3][4][…] և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ[1], անհետ կորած[1], դասալքություն[1], հույս[1] և հարցում[1]
Թվական2004 և հունվարի 27, 2005[6]
Լեզուֆրանսերեն, գերմաներեն և կորսիկերեն
ՌեժիսորԺան-Պիեռ Ժոնե[7][2][3][…]
ՊրոդյուսերՖրանսիս Բեսպֆլյուգ, Բիլ Գերբեր և Jean-Louis Monthieux?
Սցենարի հեղինակԺան-Պիեռ Ժոնե[1] և Գիյոմ Լորան
ԴերակատարներՕդրի Տոտու[7][3][8][…], Գասպար Ուլիել[7][8][4][…], Դոմինիկ Պինոն[7][8][9], Կլովիս Կոռնիյակ[8][9], Ալբերտ Դյուպոնտել[8][9], Դենի Լևան[8][9], Ժան-Պիեռ Դարուսեն[8][9], Մարիոն Կոտիար[8][9], Անդրե Դյուսոլե[8][9], Ջուդի Ֆոսթեր[8][4][9], Ժուլի Դենարդիե[8][9], Շանտալ Նոյվիրտ[8][9], Տիկի Օլգադո[8][9], Բոուլի Լաններս[8][9], Դոմինիկ Բետենֆելդ[8][9], Էլինա Լյովենսոն[8][9], Էրիկ Ֆրատիչելլի[9], Ֆլորենս Տոմասեն[8][9], Ֆրանսուա Լևանտալ[8][9], Ֆրենքի Փեյն[8][9], Ժան-Կլոդ Դրեյֆուս[8][9], Ժան-Պոլ Ռուվ[8][9], Ժան Պիեռ Բեքեր[8][9], Ժերոմ Կիրշեր[8][9], Մարսել Ֆիլիպո[8][9], Մոդ Ռայե[8], Միշել Ռոբեն[8][9], Միշել Վյույերմոզ[8][9], Ֆիլիպ Դյուկեն[8][9], Ռոդոլֆ Պոլի[8], Ռյուֆյուս[8], Չեկի Կարիո[8], Տիերի Գիբո[8][9], Յուրբեն Կանսելիե[8], Քսավիե Մալի[8][9], Ֆրեդերիկ Բել[9], Քրիստիան Պերեյրա[9] և Պատրիկ Պարու[9]
ՕպերատորԲրունո Դելբոնել[1]
ԵրաժշտությունԱնջելո Բադալամենտի[1]
ՄոնտաժԷրվե Շնիդ[1]
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԼոկրոնան և Պանմարշ
Կինոընկերություն2003 Productions[1], Warner Bros. France[1], TF1 Films Production[1] և Canal+
Տևողություն128 րոպե
Բյուջե56 600 000 $[10]
Շահույթ70 115 868 $[10]
Պաշտոնական կայքէջ
 Un long dimanche de fiançailles Վիքիպահեստում

Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի Օպերատորի լավագույն աշխատանք և Նկարչի լավագույն աշխատանք անվանակարգերում։ Դրանից բացի ֆիլմն արժանացել է հինգ «Սեզարի» և մի շարք այլ մրցանակների։

Սյուժե խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Սոմմայի ճակատամարտի ժամանակ, ֆրանսիացի հինգ զինվորներ կանգնում են ռազմական դատարանի առաջ առավոտյան տեղի ունենալիք հարձակումից առաջ դիտմամբ իրենց մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Ռազմական դատարանը բոլորին դատապարտում է մահվան, և նրանց ազատ են արձակում երկու ռազմաճակատների միջև ընկած չեզոք գոտում՝ «Բինգոն մթնշաղում» առաջնադիրքի մոտ։ Դրանից հետո այդ հինգ զինվորների մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Այդ հինգ զինվորների՝ էկրանին հայտնվելու հերթականությամբ հինգերորդը Մանեկն է, ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ գեղեցկուհի Մաթիլդայի փեսացուն։ Աղջիկը չի հավատում, որ իր սիրելին մեռել է։ Նրա սիրտը հակառակն է վկայում։ Պատերազմի ավարտից հետո Մաթիլդան անցկացնում է սեփական հետաքննությունը՝ աստիճանաբար պարզելով, թե ինչ է տեղի ունեցել այն օրը «Բինգոն մթնշաղում» առաջնադիրքի մոտ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Օդրի Տոտու Մաթիլդա Մաթիլդա
Գասպար Ուլյել Մանեկ Մանեկ
Դոմինիկ Պինյոն Սիլվեն Սիլվեն (Մաթիլդայի քեռին)
Շանտալ Նոյվիրտ Բենեդիկտ Բենեդիկտ (Մաթիլդայի մորաքույրը)
Կլովիս Կորնյակ Բենուա Նոտր-Դամ Բենուա Նոտր-Դամ
Ալբեր Դյուպոնտել Սելեստեն «Ճանճ» Սելեստեն «Ճանճ»
Դենի Լավան Ֆրանսիս Գինյար Ֆրանսիս Գինյար
Ժան-Պիեռ Բեքեր Էսպերանցա Էսպերանցա
Դոմինիկ Բետենֆելդ Անջելո Բասինյանո Անջելո Բասինյանո
Մարիոն Քոտիար Թինա Լոմբարդի Թինա Լոմբարդի
Ջոդի Ֆոստեր Էլոդի Գորդ Էլոդի Գորդ
Ժան-Պիեռ Դարուսեն Բենջամին Գորդ կապրալ Բենջամին Գորդ
Ժերոմ Կիրխեր Բաստոշ Բաստոշ
Ժյուլի Դեպարդիա Վերոնիկ Պասավան Վերոնիկ Պասավան
Անդրե Դյուսոլե Պիեռ-Մարի Ռուվեր Պիեռ-Մարի Ռուվեր
Տիկի Օլգադո Ժերման Լիս Ժերման Լիս

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմում Մանեկը մի քանի անգամ փորագրում է (զանգի վրա, ժայռի վրա, չեզոք գոտում գտնվող ծառին) «МММ» տառերը, որոնք նշանակում են «Manech aime Mathilde», «Մանեկը սիրում է Մաթիլդային». ֆրանսերենում «aime» բառն արտասանվում է այնպես, ինչպես «M» տառը։ Ֆիլմի ռուսերեն թարգմանությունում Մանեկն ասում է «Манек — муж Матильды» («Մանեկը Մաթիլդայի ամուսինն է»), «Матильда — мечта Манека» («Մաթիլդան Մանեկի երազանքն է»), որպեսզի հնչյունները համապատասխանեն գրված տառերին։
  • «Երկար նշանդրեք» ֆիլմը Ժան-Պիեռ Ժոնեի ու Օդրի Տոտուի երկրորդ համատեղ աշխատանքն է «Ամելի» հանրահայտ ֆիլմից հետո։ Այդ պատճառով էլ ֆիլմի ոչ պաշտոնական կարգախոսն է՝ «Ամելին գնում է կռվելու»։ Ֆիլմի պաշտոնական կարգախոսն է՝ «Երբեք բաց մի թող» (Never let go):

Վարձույթ խմբագրել

Պրեմիերաների ամսաթվերը նշված են ըստ IMDb կայքի տվյալների[11]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ և անվանակարգերի ցանկը բերված է ըստ IMDb կայքի տվյալների[12]։

Մրցանակներ խմբագրել

Անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0344510/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/es/film738255.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.metacritic.com/movie/a-very-long-engagement
  5. http://www.filmaffinity.com/en/film738255.html
  6. http://www.kinokalender.com/film5017_mathilde-eine-grosse-liebe.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://stopklatka.pl/film/bardzo-dlugie-zareczyny
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 http://www.imdb.com/title/tt0344510/fullcredits
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=verylongengagement.htm
  11. ««Долгая помолвка»: информация о релизах» (անգլերեն) — информация IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. «Информация о наградах и номинациях» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 27 декабря 2009-ին.

Արտաքին հղումներ խմբագրել