Երկար դանակների գիշեր (գերմաներեն՝ Nacht der langen Messer ), կամ Ռյոմի հեղաշրջում, նաև անվանում են Կոլիբրիի գործողություն (գերմաներեն՝ Unternehmen Kolibri), հեղաշրջում, որը տեղի ունեցավ Նացիստական Գերմանիայում 1934 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը։ Կանցլեր Ադոլֆ Հիտլերը, Հերման Գյորինգի և Հայնրիխ Հիմլերի հետ միասին հրամայեց իրականացրել մի շարք քաղաքական հաշվեհարդարներ` նպատակ ունենալով ամրապնդել իր իշանությունը և թեթևացնել գերմանացի զինվորականների մտավախությունները Էռնստ Ռյոմի ու Շտուրմային ջոկատների շուրջ, որը նացիստական զինված կազմակերպություն էր։ Նացիստական քարոզչությունը ներկայացրեց սպանությունները որպես կանխարգելիչ միջոցառում ընդդեմ կազմակերպված հեղաշրջման փորձի Ռյոմի գլխավորությամբ, այսպես կոչված Ռյոմի հեղաշրջում։

Երկար դանակների գիշեր
Թվականհունիսի 30 – հուլիսի 2, 1934 թվական
Ժամանակ3 օր
ՎայրՆացիստական Գերմանիա
Նաև հայտնի է որպեսԿոլիբրիի գործողություն, Ռյոմի հեղաշրջում (նացիստների կողմից), Արյունալի հեղաշրջում

Հիտլերի գործողության սկզբնական գործիքներն էին, որոնց միջոցով իրականացվեցին սպանությունների մեծ մասը, ՍՍ, որը կիսազինվորական ուժ էր Գիմլերի հրամանատարությամբ և նրա Անվտանգության ծառայությունն ու Գեստապոն (գաղտնի ոստիկանությունը) Ռեյնհարդ Հեյնրիխի ենթակայության ներքո։ Գյորինգի անձնական ոստիկանական գումարտակը նույնպես մասնակցեց սպանություններին։ Սպանվածների մեծ մասը Շտուրմային ջոկատների առաջնորդներն էին, ներառյալ Ռյոմը, ով շտաբի պետն էր և Հիտլերի երկարամյա աջակիցը և դաշնակիցը։ Նացիստական կուսակցության ձախակողմյան շտրասսերիստները, ներառյալ Գրեգոր Շտրասսերը նույնպես սպանվեցին։ Որպես պահպանողականներ և հականացիստներ սպանվեցին նաև նախկին կանցլեր Կուրտ ֆոն Շլեյխերը և բավարացի քաղաքական գործիչ Գուստավ Ռիթեր ֆոն Կարը, ով ճնշել էր Հիտլերի մյունխենյան Գարեջրային հեղաշրջումը 1923 թվականին։ Շտուրմային ջոկատների ղեկավարների սպանությունները նաև նպատակ ունեին բարձրացնել Հիտլերի հեղինակությունը ժողովրդի շրջանում, որը Շտուրմային ջոկատների գործողություններից վնասներ էր կրել։

Հիտլերը Շտուրմային ջոկատների անկախության մեջ տեսավ ուղղակի սպառնալիք իր իշխանությանը։ Նա նաև ցանկացավ հավաստիացնել Ռայխսվերի ղեկավարությանը, որ Շտուրմային ջոկատները նրանց համար մրցակից չեն։ Վերջապես Հիտլերը հաշվեհարդար տեսավ իր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։

Նվազագույնը 85 մարդ սպանվեցին հեղաշրջման արդյունքում, չնայած ըստ որոշ հաշվարկների սպանվածների թիվն անցնում էր հարյուրներից[Ն 1][Ն 2][Ն 3] , նաև կան տեսակետներ 700-ից 1,000 սպանվածների մասին[1]։ Ավելի քան հազար ընդդիմախոսներ ձերբակալվեցին[2]։ Հեղաշրջումը համախմբեց Վերմախտի աջակցությունը Հիտլերի շուրջ։ Այն նաև իրավական հող հանդիսացավ նացիստների համար քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու։ Երկար դանակների գիշերը շրջադարձային էր Գերմանիայի կառավարության համար[3]։ Այն Հիտլերին դարձրեց գերմանացիների գլխավոր դատավոր, ինչպես նա ասաց իր ելույթում հուլիսի 13-ին Ռայխսթագում։

Հիտլեր և Շտուրմային ջոկատներ խմբագրել

 
Շտուրմային ջոկատների շքերթը Բեռլինում։

Նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Հիտլերին նշանակեց Գերմանիայի կանցլեր 1933 թվականի հունվարի 30-ին։ Մյուս մի քանի ամսվա ընթացքում, այսպես կոչված Գլյայխշալտունգ-ի ընթացքում, Հիտլերը Գերմանիայում արգելեց բոլոր այլ քաղաքական կուսակցությունները, այնպես, որ 1933 թվականի կեսերից երկիրը դարձավ միակուսակցական պետություն իր ղեկավարման ներքո։ Այնուամենայնիվ Հիտլերը չուներ բացարձակ իշխանության, չնայած արագորեն իր ձեռքն առավ քաղաքական իշխանությունը։ Որպես կանցլեր, Հիտլերը բանակի հրամանատարը չէր, այն պաշտոնապես մնում էր Հինդենբուրգի ենթկայության ներքո։ Մինչդեռ շատ սպաներ տպավորված էին Հիտլերի կողմից ընդլայնված բանակի, զինծառայության պարտավորության վերադարձի և ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության խոստումներով, բանակը շարունակում էր իր անկախ ավանդույթները Նացիստական ռեժիմի առաջին տարիներին։

Ավելի քիչ կազմով Շտուրմային ջոկատները, որը նացիստական կիսառազմական կազմակերպություն էր, մնում էր ինքնավար կուսակցության ներսում։ Շտուրմային ջոկատները ձևավորվել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված Ֆրայկորների շարժմնա հիման վրա։ Ֆրայկորները ազգայնական կազմակերպություններ էին, որոնք ձևավորվել էին զայրացած և հիասթափված պատերազմի վետերաններից, որոնք հիմնադրվել էին 1919 թվականին կոմունիստական հեղափոխականների դեմ կռվելու համար։ Շատ մեծ թվով Ֆրայկորպեր հավատում էին, որ Նոյեմբերյան հեղափոխությունը կազմակերպել էին այն ժամանակ, երբ Գերմանիան մոտ էր հաղթանակ տանելուն։ Ֆրայկորերը համարվում էին ընդդիմություն Վայմարյան հանրապետությունում, որը ծնվել էր Նոյեմբերյան հեղափոխության արդյունքում և հիմնադիրներին նրանք անվանում էին «Նոյմեբերյան հանցագործներ»։ Կապիտան Էռնստ Ռյոմ Ռայխսվերից ծառայում էր որպես կապող օղակ բավարական ֆրայկորպերի հետ։ Ռյոմին կնքվել էր «Բավարիայի թագավորի թնդանոթ» մականունը 1920-ական թվականների սկզբին, քանի որ նա մատակարարում էր թնդանոթներ բավարական ֆայրկորներին անօրինական ճանապարհով։ Ռյոմը լքեց Ռայսվերը 1923 թվականին և ավելի ուշ դարձավ Շտուրմային ջոկատների հրամանատար։ 1920-ականներին և 1930-ականներին Շտուրմային ջոկատները կատարեցին Հիտլերի սեփական ոստիկանության դերը, որոնց Հիտլերն օգտագործում էր իր քաղաքական հակառակորդներին ճնշելու համար, հատկապես Սոցիալ դեմոկրատներին և կոմունիստներին։ Շտուրմային ջոկատները նաև հայտնի էին «մոխրագույն կիսավարտիքներ» կամ «շտուրմզինվորներ»։ Շտուրմային ջոկատները փողոցային մարտերի էին բռնվում կոմունիստների հետ[4]։ Այս երկու խմբավորումների միջև բախումները ապակայունացնում էին Գերմանիայի միջպատերազմական ժողովրդավարությունը[5]։ 1932 թվականի հունիսն ամենավատ ամիսն էր քաղաքական բռնաճնշումների առումով։ Տեղի ունեցան ավելի քան 400 փողոցային մարտեր, արդյունքում 82 մարդ մահացավ[6]։

Հիտլերին կանցլեր նշանակելուն հաջորդեց բոլոր քաղաքական կուսակցությունների բռնաճնշումները, բացառությամբ նացիստների։ Կոմունիստական կուսակցության հանդիպումները չթողնելու համար շուրմային ջոկատները փողոցներում անկարգություններ էին կազմակերպում։ Նրանք հարձակվում էին ոստիկանության վրա, որոնք փորձում էին կանգնեցնել նրանց[7]։ 1933 թվականի կեսերին Շտուրմային ջոկատների դեմ բողոքները սովորական բնույթ էին ստացել։ Դաշնային օտարերկրյա գրասենյակն անգամ դեպքերի մասին էր խոսում, երբ Շտուրմային ջոկատների թիրախ էին դառնում օտարերկրյա դիվանագետները[8]։

Հիտլերի հաջորդ քայլը պետք է լիներ անցնել բանակի կողմը՝ ելույթ ունենալով ընդդեմ նրանց թշնամու՝ Շտուրմային ջոկատների[9]։ 1933 թվականի հուլիսի 6-ին նացսիտ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հավաքին Հիտլերը հայտարարեց Նացիզմի հաջողության մասին։ Այժմ, երբ Գերմանիայի իշխանությունը պատկանում էր նացիստներին, Հիտլերն ասաց, որ պետք է համախմբել վերահսկողությունը[10]։

Հիտլերի ելույթն ահազանգում էր նրա պատրաստակամության մասին տապալելու Շտուրմային ջոկատներին, որոնց շարքերն արագորեն ընդարձակվում էին 1930-ական թվականների սկզբին։ Այնուամենայնիվ դա բացահայտ չէր կարող անել, քանի որ Շտուրմային ջոկատները կազմում էին նացիզմի հետևորդների մեծ մասը։ Շտուրմային ջոկատների թվաքանակն արագորեն աճեց Մեծ ճգնաժամի ֆոնին, երբ Գերմանիայի շատ քաղաքացիներ կորցրեցին իրենց աշխատանքը և հավատը ավանդական ինստիտուտների նկատմամբ։ Չնայած Նացիսզմը չէր համարվում առանձնակի կամ բանվոր դասակարգի բացարձակ երազանքը, այն կատարեց շատ գործազուրկ աշխատողների փափագը `կապված դասային համերաշխության և ազգայնական ջերմության հետ[Ն 4]։ Շատ շտուրմային զինվորներ հավատում էին, որ Նացիոնալ սոցիալիզմի օրոք կկատարվեն արմատական տնտեսական բարեփոխումներ և արիստոկրատիայի ընդարձակ հողերը կբաժանվեն ժողովրդին։ Երբ նացիստական ռեժիմը նման քայի չգնաց, տնտեսական հեղափոխության կողմնակիցները հիասթափվեցին[Ն 5]։

Հակամարտություն բանակի և Շտուրմային ջոկատների միջև խմբագրել

 
Շտուրմային ջոկատների առաջնորդ Էռնստ Ռյոմը Բավարիայում 1934 թվականին։

Ոչ ոք Շտուրմային ջոկատներում ավելի բարձր չէր խոսում «Գերմանական հեղափոխության սահմանադրության» մասին քան ինքը Ռյոմը[Ն 6]։ Ռյոմը, որպես Նացիստական կուսակցության առաջին անդամներից, մասնակցել էր Մյունխենի Գարեջրային հեղաշրջմանը, որը Հիտլերի կողմից ռազմական ճանապարհով իշխանության գալու փորձ էր 1923 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Ռյոմը հաճախ կրկնում էր, որ յուրաքանչյուր սպանված Շտուրմային զինվորի համար մահապատժի կենթարկի 12 անձանց[11]։ Ռյոմը բռնաճնշումները տեսնում էր որպես քաղաքական լուծում։ Նա ուժեղ սոցիալիստ էր և պահանջում էր Հիտլերից և կուսակցության մյուս առաջնորդներից Գերմանիայում սոցիալիստական բարեփոխումներ իրականացնել։

Չբավարարվելով միայն Շտուրմային ջոկատների առաջնորդի կարգավիճակով, Ռյոմը համոզում էր Հիտլերին նշանակել իրեն պաշտպանության նախարար, այդ ժամանակ նախարարն էր պահպանողական գեներալ Վերներ ֆոն Բլոմբերգը[12]։ Չնայած նրան, որ Հիտլերին նվիրվածության համար բանակում նրա որոշ քննադատներ անվանում էին «Ռետինե առյուծ», Բլոմբերգը նացիստ չէր, ուստի կամուրջ էր բանակի և կուսակցության միջև։ Բլոմբերգը և նրան հավատարիմ շատ սպաներ սերում էին պրուսական ազնվականությունից և Շտուրմային ջոկատները համարում էին պլեբեյան սանձարձակներ, որոնք սպառնալիք էին բանակի ավանդական բարձր կարգավիճակին գերմանական հասարակությունում[13]։

Երբ կանոնավոր բանակը արհամարհանք էր դրսևորում Շտուրմային ջոկատների անդամների հանդեպ, շատ ջոկատայիններ այն համարում էին արհամարհանք Նացիոնալ սոցիալիստական հեղափոխությանը։ Ռոմելսբուրգի Շտուրմային ջոկատների առաջնորդ Մաքս Հեյտեբրեքը քննադատում էր բանակը իր ջոկատայինների մոտ՝ ասելով նրանց «Բանակի որոշ սպաներ խոզ են։ Շտա սպաներ չափազանց ծեր են և պետք է փոխարինել երիտասարդ կադրերով։ Մենք դեռ կսպասենք, մինչև ծեր Հինդենբուգը մահանա, որից հետո Շտուրմային ջոկատները կգնան բանակի դեմ[14]»։

Չնայած այս լարվածությանը Շտուրմային ջոկատների և կանոնավոր բանակի միջև, Բլոմբերգը և այլ զինվորականներ Շտուրմային ջոկատների մեջ տեսնում էին բանակի համալրման հնարավություն։ Ռյոմը մյուս կողմից ցանկանում էր բանակի հրամանատարությունը վերցնել պրուսական ազնվականության ձեռքից և կառուցել նոր բանակ Շտուրմային ջոկատների հիմքով։ Բանակը սահմանափակված էր Վերսալյան պայմանագրով հարյուր հազար զինվորով, այլ երկրների ղեկավարները անհանգստությամբ հետևում էին, թե ինչպես է Շտուրմային ջոկատների թվաքանակն անցնում երեք միլիոնը 1934 թվականի սկզբին[15]։ 1934 թվականի հունվարին Ռյոմը Բլոմբերգին ներկայացրեց հուշագիր, որով նախատեսում էր Գերմանիայի հիմնական զինված ուժերը Շտուրմային ջոկատներով փոխարինումը, և Ռայխսվերը դառնալու էր Շտուրմային ջոկատների ուսումնական հարթակը[16]։

Որպես պատասխան Հիտլերը հանդիպեց Բլոմբերգի և Շտուրմային ջոկատների ղեկավարության հետ 1934 թվականի փետրվարի 28-ին։ Հիտլերի ճնշման ներքո Ռյոմը ստորագրեց համաձայնություն, որ նա ճանաչում է Ռայսվարի գերիշխանությունը Շտուրմային ջոկատների նկատմամբ։ Հիտլերը հայտարարեց, որ տվյալ պահից Շտուրմային ջոկատները կդառնան Ռայսվարի աջակցող ուժ։ Սակայն Հիտլերի և սպաների հեռանալուց հետո Ռյոմը հայտարարեց, որ չի պատրաստվում ենթարկվել «ծիծաղելի կապրալ»-ի որոշումներին՝ փորձելով նսեմացնել Հիտլերին[17]։ Չնայած Հիտլերը անհապաղ գործողություններ չձեռնարկեց Ռյամի դեմ իր անխռով պոռթկման համար, այն, այնուամենայնիվ, խորացրեց նրանց միջև եղած պառակտումը։

Շտուրմային ջոկատների հանդեպ ճնշումների մեծացում խմբագրել

Չնայած ավելի վաղ համաձայնության, Ռյոմը դեռ պնդում էր իր տեսակետը, որ նոր գերմանական բանակի կորիզը պետք է լինեն Շտուրմային ջոկատները։ 1934 թվականի սկզբին այս տեղակետը ուղղակի հակամարտության մեջ էր մտնում Հիտլերի նախագծի հետ, որով նախատեսվում էր կենտրոնացնել իշխանությունը և ընդարձակել Ռայսվերը։ Բացի այդ միայն Ռայսվերը չէր, որ Շտուրմային ջոկատների մեջ սպառնալիք էին տեսնում։ Հիտլերի որոշ մտերիմներ վախենում էին Ռյոմի իշխանության ուժեղացումից և ազդեցության մեծացումից։ Արդյունքում կուսակցության ներսում պայքարը ուժեղացավ, մասնավորապես Հիտլերի մտերիմների, ներառյալ Պրուսիայի վարչապետ Հերման Գյորինգի, գաղափարախոսության նախարար Յոզեֆ Գեբելսի, ՍՍ-ի ղեկավար Հայնրիխ Հիմլերի ու Հիտլերի տեղակալ Ռուդոլֆ Հեսսի ընդդեմ Ռյոմի։ Չնայած բոլոր թվարկվածները նացիստական շարժման վետերաններ էին, միայն Ռյոմն էր ցուցադրում իր անկախությունը Ադոլֆ Հիտլերից։ Ռիմի արհամարհանքը կուսակցության բյուրոկրատիայի նկատմամբ զայրացնում էր Հեսսին։ Պրուսիայում Շտուրմային ջոկատների բռնությունները խիստ մտահոգում էին Պրուսիայի վարչապետ Գյորինգին[18]։

Վերջապես 1934 թվականի գարնանը, Ռոմի և Հիտլերի մեջ անջրպետի խորացումը հնարավորություն տվեց նախկին կանցլեր գեներալ Կուրտ ֆոն Շլեյխերին նորից վերադառնալ քաղաքականություն[19]։ Շլեյխերը քննադատեց Հիտլերի կաբինետը, չնայած Շլեյխերի հետևորդներից գեներալ Ֆերդինանդ ֆոն Բրեդովը և Վերներ ֆոն Ալվենշլեբենը սկսեցին աշխատել Հիտլերի նոր կաբինետի կազմի վրա, որտեղ Շլեյխերը պետք է լիներ փոխկանցլեր, Ռյոմը պաշտպանության նախարար, Հեյնրիխ Բրյունինգ արտաքին գործերի նախարար և Գրեգոր Ստրասսերը տնտեսության նախարար[19]։ Բրիտանացի պատմաբան սըր Ջեն Վիլեր-Բենետը, ով լավ գիտեր Շլեյխերին և նրա շրջապատին, գրել էր, որ Բրեդովը ճակատագրական սխալ տույլ տվեց, երբ ցուցակը ցույց տվեց հետաքրքրված մարդկանց[20]։ Չնայած Շլեյխերը ոչ կարևոր անձ էր 1934 թվականին, նրա և Ռյոմի հնարավոր միավորումը լուրջ քաղաքական խորսակցությունների առիթ դարձան[21]։

Ռյոմին մեկուսացնելու համար 1934 թվականի ապրիլի 20-ին Գյորինգը փոխանցեց Պրուսիայի քաղաքական ոստիկանության (Գեստապո) վերահսկողությունը Հիմլերին, ով ըստ Գյորինգի ի վիճակի էր պայքարել Ռյոմի դեմ[22]։ Հիմլերլն իրեն տեղակալ նշանակեց Ռեյնհարդ Հեյդրիխին 1934 թվականի ապրիլի 22-ին, որպես Գեստապոյի ղեկավար[23]։ Հիմլերը անկախության հասավ Շտուրմային ջոկատներից, չնայած այդ ժամանակ Հեյդրիխը սկսել էր ՍՍ-ի ձևավորումը Շտուրմային ջոկատների հիման վրա, որը ենթարկվում էր իրեն և Հիտլարին։ ՍՍ-ի հավատարմությունը պետք է ապացուցվեր, երբ Հիտլերը որոշեր հեռացնել Ռյոմին և Շտուրմային ջոկատներին։ Մայիսի դրությամբ Գյորինգը և Հիմլերը սկսեցին կազմել անձանց ցուցակներ, որոնց անհրաժեշտ էր մեկուսացնել որպես թշնամիներ[21]։ Մայիսի վերջի դրությամբ երկու նախկին կանցլերներ Հեյնրիխ Բրյունինգը և Կուր ֆոն Շլեյխերն ահազանգ ստացան Ռայսվեր-ի իրենց ընկերներից, որ նրանց կյանքը վտանգված է և պետք է իսկույն լքել Գերմանիան[21]։ Բրյունինգը փախավ Նիդերլանդներ, իսկ Շլեյխերը չէր հավատում զգուշացումներին և համարում էր վատ քաղաքական հումոր[21]։ Հունիսի սկզբին արդեն ամեն ինչ պատրաստ էր Հիտլերի ցանկությամբ իրականացնելու համար[21]։

 
Ֆրանց ֆոն Պապեն, պահպանողական փոխկանցլեր, ով քննադատում էր Հիտլերին Մարբուրգի ելույթում՝ համարելով, որ ռեժիմը ի վիճակի չէ կանխելու Շտուրմային ջոկատներին (նկարը վերցվել է 1946 թվականին Նյուրբերգյան դատավարությունից

Պահանջները Հիտլերին Շտուրմային ջոկատները սահմանափակելու հարցում մեծացան։ Բանակի և քաղաքական դաշտի պահպանողականները մեծացնում էին ճնշումները Հիտլերի վրա՝ պահանջելով թուլացնել Շտուրմային ջոկատների և Ռյոմի ազդեցությունը։ Հիտլերին ավելի քիչ էր անհանգստացնում Ռյոմի հոմոսեքսուալիստ լինելը քան նրա քաղաքական նկրտումները։ Հիտլերը դեռ չէր որոշել իր անելիքները, երբ հունիսի 15-ին մեկնեց Վենետիկ Բենիտո Մուսոլինիի հետ հանդիպման[24]։ Մինչ Հիտլերի մեկնելը նախագահի պետական քարտուղար Օտտո Մեյսները և արտաքին գործերին նախարար բարոն Կոնստանտին ֆոն Նեյրատը, առանց Հիտլերի իմացության հրամայեցին Իտալիայում Գերմանիայի դեսպան Ուլրիխ ֆոն Հեսսելին խնդրել Մուսոլինիին ասել Հիտլերին, որ Շտուրմային ջոկատները վատ են ազդում Գերմանիայի բարի անվան վրա[25]։ Նեյրատի հնարքը հաջողություն ունեցավ, Մուսոլինին համաձայնվեց կատարել խնդրանքը (Նեյրատը Իտալիայում Գերմանիայի նախկին դեսպանն էր, Մուսոլինիին լավ գիտեր)[25]։ Վենետիկում հանդիպման ժամանակ Մուսոլինին հանդիմանեց Հիտլերին Շտուրմային ջոկատների բռնության, խուլիգանության և հոմոսեքսուալության հանդուրժողականության համար, ինչն ըստ Մուսոլինիի խաղում է Հիտլերի վարկանիշի հետ ամբողջ աշխարհում։ Չնայած Մուսոլինիի քննադատությունը միանգամից չվերափոխեց Հիտլերի կարծիքը, այն մեծ դեր ունեցավ Շտուրմային ջոկատների մասին Հիտլերի վերաբերմունքի վրա[25]։

1934 թվականի հունիսի 17-ին փոխկանցլեր Ֆրանց ֆոն Պապեն, ով Հինդենբուրգի հավատարիմ մարդն էր, Մարբուգի համալսարանի իր ելույթում զգուշացրեց «երկրորդ հեղափոխության» վտանգի մասին[26]։ Ըստ Պապենի հուշերի բանակի և արդյունաբերության հետ կապեր ունեցող կաթոլիկ արիստոկրատիան կպահանջեր Հիտլերի հրաժարականը, եթե նա չգործեր[27]։ Չնայած ֆոն Պապենի հրաժարականը փոխկանցլերի պաշտոնից չէր սպառնա Հիտլերի դիրքին, այնուամենայնիվ, դա կլիներ առաջատար պահպանողականից ազատվելու խայտառակ դրսևորում։

Հեյնդրիխ և Հիմլեր խմբագրել

 
ՍՍ-Բրիգադֆյուրեր Ռեյնհարդ Հեյնդրիխ, Բավարիայի ոստիկանության և անվտանգության ծառայության ղեկավարը մյունխենում, 1934 թվական։

Ռյոմին հետ կապված պահպանողականների ճնշման ներքո Հիտլերը մեկնեց Բեռլին հանդիպելու Հինդենբուրգի հետ։ Բլոմբերգը, ով հանդիպման էր նախագահի հետ, իրեն բնորոշ կերպով նախատեց Հիտլերին, որ նա ավելի վաղ չէր գոծել Ռյամի դեմ։ Նա նաև ասաց, որ Հինդենբուրգը մոտ է արտակարգ դրություն հայտարարելուն և պատրաստվում է ցրել կառավարությունը և այն հանձնել Ռայխսվերին, եթե Հիտլերն անմիջապես քայլեր չձեռնարկի Ռյոմի և Շտուրմային ջոկատների դեմ[28]։ Հիտլերն ամիսներ շարունակ տատանվում էր Ռյոմին հեռացնելու մեջ, հիմնականում նրան պահում էր Ռյոմի միլիոնավոր հետևորդներից վախը։ Այնուամենայնվի Հինդենբուրգի կողմից արտակարգ դրություն հայտարարելու վախն ավելի մեծ էր, քանի որ այն վերջ կդներ Նացիստական ռեժիմին՝ ինչիը ստիպեց Հիտլերին գործել։ Նա Հինդենբուրգի պաշտոնավայրը լքեց՝ որոշելով հեռացնել Ռյոմին և իր հին թշնամիներին։ Հիմլերն ու Գյորինգը ողջունեցին Հիտլերի որոշումը, քանի որ երկուսն էլ ավելի շատ կշահեին Ռյոմի հեռացմամբ, այդ թվում ՍՍ-ը կստանար անկախություն և հակառակորդի բացակայությունը ապագայում հնարավորություն կտար Գյորինգին ղեկավարել բանակը[29]Լ

Զտմանը նախապատրաստվելիս Հիմլերը և Հեյնդրիխը, որպես ՍՍ-ի անվտանգության ծառայության ղեկավար, կեղծ ապացույցներ հավաքեցին, թե իբր Ռյոմը ստացել է 12 միլիոն Ռայխսմարկ Ֆրանսիայից Հիտլերին տապալելու համար։ ՍՍ-ի գլխավոր սպայակազմին կեղծ ապացույցներ ներկայացվեցին, որ հունիսի 24-ին Ռյոմը պատրաստվում է Շտուրմային ջոկատների միջոցով հեղաշրջում կազմակերպել[30]։ Հիտլերի հրամանով Գյորինգը, Հիմլերը, Հեյնդրիխը և Վիկտոր Լյուցեն Շտուրմային ջոկատներից և դրանից դուրս անդամների ցուցակ կազմեցին, որոնց պետք է սպանեին։ Գյորինգի հավաքագրված անձանցից մեկը, որը պետք է նրան օգներ Վիլլի Լեմանն էր, ով Գեստապոի սպա էր և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի լրտես։ Հունիսի 25-ին գեներալ Վերներ ֆոն Ֆրիչը Ռայխսվեր-ը դրաց տագնապային բարձր մակարդակի վրա[31]։ ունիսի 27-ին Հիտլերը տեղափոխվեց բանակի համագործակցությունն ապահովելու համար[32]։ Բլոմբերգը և կուսակցության հետ կապ ունեցող գեներալ Վալտեր ֆոն Ռեյխենաուն հրամայեցին Ռյոմին հեռացնել Գերմանիայի սպաների լիգայից[33]։ Հունիսի 28-ին Հիտլերը մեկնեց Էսսեն մասնակցելու հարսանեկան արարողության, որտեղ իր մոտ կանչեց Ռյոմի օգնականին Բադ Վիսզեում և հրամայեց Շտուրմային ջոկատների ղեկավարներին հանդիպել իր հետ հունիսի 30-ին ժամը 11:00-ին[29]։ Հունիսի 29-ին Բլոմբերգը հուշագիր ստորագրեց, համաձայն որի Ռայսվեր-ը կանգնում էր Հիտլերի թիկունքում[34]։

Զտում խմբագրել

 
Շտուրմային ջոկատների Օբերգրուպֆյուրեր Ավգուստ Շնեյդհուբեր, Մյունխենի ոստիկանության ղեկավար, 1930 թվական

1934 թվականի հունիսի 30-ին մոտ 04:30-ին Հիտլերը և իր ուղեկցող խումբը հասան Մյունխեն։ Օդանավակայանից նրանք տեղափոխվեցին Բավարիայի ներքին գործերի նախարարություն, որտեղ հավաքվել էին նախորդ գիշեր վայրագություններ կատարած Շտուրմային ջոկատների ղեկավարները։ Կատաղած ՝ Հիտլերը պատռեց Մյունխենի ոստիկանության պետ Ավգուստ Շնեյդհուբերի վերնաշապիկը, նախորդ գիշեր քաղաքում կարգը չպահպանելու համար։ Հիտլերը բղավեց Շնեյդհուբերի վրա և մեղադրեց նրան դավաճանության մեջ[35]։ Շնեյդհուբերը մահապատժի ենթարկվեց նույն օրն ավելի ուշ։ Երբ շտուրմային ջոկատայինները նետվեցին բանտ, Հիտլերը ՍՍ-ի և կանոնավոր ոստիկանության մի մեծ խմբով ուղևորվեց Բադ Վիզիի Հանսելբաուեր հյուրանոց, որտեղ գտնվում էին Էռնստ Ռյոմը և նրա հետևորդները[36]։

 
Բադ Վիզիի Հանսելբաուեր հյուրանոցը 2017-ին մինչև ապամոնտաժումը։

Հիտլերը հասավ Բադ Վիզի 06:00-ից և 07:00-ի սահմաններում, երբ Շտուրմային ջոկատների ղեկավարները քնած էին և անակնկալի եկան։ ՍՍ-ը գրոհեց հյուրանոցը և Հիտլերն անձամբ մասնակցեց Ռյոմի և մյուս բարձրաստիճան սպաների ձերբակալությանը։

ՍՍ-ը Շտուրմային ջոկատների ղեկավարներից Էդմունդ Հեյնեսի անկողնում գտավ տասնութամյա Շտուրմային ջոկատների տղամարդ զինվորի։ Հիտլերը հրամայեց երկուսին էլ հանել հյուրանոցից և գնակահարել[35]։ Գեբելսը այս դրվագը օգտագործեց հետագա քարոզչության մեջ, որպես բարոյականության հաղթանակ[37]։ Նույն ընթացքում ՍՍ-ը ձերբակալեց նաև Շտուրմային ջոկատների մյուս ղեկավարներ, որոնք գնացքով գալիս էին Հիտլերի և Ռյոմի հետ հանդիպման[38]։

Չնայած Հիտլերը Ռոհմի կողմից ռեժիմը տապալելու դավադրության ոչ մի ապացույց չներկայացրեց, այնուամենայնիվ նա դատապարտեց Շտուրմային ջոկատների ղեկավարությունը[37]։ Վերադառնալով Մյունխենի կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ Հիտլերը դիմեց հավաքված ամբոխին։ Կատաղության մեջ Հիտլերը հայտարարեց որ դա համաշխարհային պատմության մեջ ամենավատ դավաճանությունն էր։ Հիտլերը ամբոխին ասաց, որ «ոչ կարգապահ և անհնազանդ կերպարներ և ոչ սոցիալական կամ հիվանդ տարրերը կոչնչացվեն»։ Հեսսը, ով ներկա էր հավաքվածների մեջ, նույնիսկ կամավոր պատրաստակամություն հայտնեց գնդակահարել «դավաճաններին»[38]։ Գեբելսը, ով Հիտլերի հետ էր Բադ Վիզիում, գործի դրեց ծրագրի վերջին փուլը։ Վերադառնալով Բեռլին, Գեբելսը զանգահարեց Գյորինգին 10:00-ին և ասաց «Կոլիբրի» կոդային անվանում, որից հետո սկսվեցին ամեն ինչից անտեղյակ մյուս զոհերի ձերբակալությունները[37]։ Սեպպ Դիտրիխը հրաման ստացավ Հիտլերից ձևավորել «մահվան գունդ» և գնալ Շտադելհեյմի բանտ, որտեղ պահվում էին Շտուրմային ջոկատների ղեկավարների մի մասը[39]։ Այնտեղ մահվան խումբը բանտի բակում գնդակահարեց Շտուրմային ջոկատների հինգ գեներալի և մեկ գնդապետի[40]։ Ովքեր անմիջապես չսպանվեցին, բերվեցին Լիխտերֆելդե, որտեղ մեկ րոպե տևողությամբ դատավարությունից հետո գնդակահարվեցին[41]։

Ընդդեմ ընդդիմախոսների և հին թշնամիների խմբագրել

 
Որպես կանցլեր Հիտլերի նախորդ Գեներալ Կուրտ ֆոն Շլեյխերը զինվորական համազգեստով 1932 թվականին։
 
Գրեգոր Ստրասսերը 1928 թվականին
 
Գուստավ Ռիթթեր ֆոն Կահրը 1920 թվականին
 
Վիլի Շմիդ, սխալմունքով զտման զոհ, 1930 թվականին

Ռեժիմը չբավարարվեց Շտուրմային ջոկատների զտմամբ։ Նախքան այդ բանտարկելով սոցիալ դեմոկրատներին և կոմունիստներին՝ Հիտլերը հնարավորությունը օգտագործեց պահպանողականների դեմ, որոնց նա համարում անվստահելի։ Սա ներառում էր փոխկանցլեր Պապենին իր վերջին գործողությունների պատճառով։ Բեռլինում Գյորինգի անձնական հրամանով ՍՍ-ի զինված խումբը մտավ փոխկանցելարիա։ Գեստապոյի պաշտոնյաները ՍՍ-ի հետ մուտք գործելիս գնդակահարեցին Պապենի քարտուղար Հերբերտ ֆոն Բոսեին առանց զգուշացման։ Գեստապոն ձերբակալեց և այնուհետև սպանեց Պապենի օգնական Էդգար Յանգին, ով Պապենի Մարբուրգի ելույթի հեղինակն էր՝ նետելով նրա մարմինը փոսի մեջ[42]։ Գեստապոն նաև սպանեց Էրիխ Կլաուսեներին, ով Կաթոլիկ ակցիայի ղեկավարն էր և Պապենի օգնականը[35]։ Պապենը ձերբակալվեց փոխկանցելարիայում, չնայած նա համառորեն պնդում էր, որ փոխկանցլերն անձեռնամխելի է։ Չնայած Հիտլերը հրամայեց ազատ արձակել նրան մի քանի օր անց, նա այլևս չպաշտոնավարեց որպես փոխկանցլեր և ուղարկվեց Վիեննայում Գերմանիայի դեսպան[43]։

Հիտլերը և Հիմլերը հանեցին Գեստապոն ընդդեմ հին թշնամիների։ Հիտլերին նախորդած կանցլեր Կուրտ ֆոն Շլեյխերը և նրա կինը սպանվեցին իրենց տանը։ Մյուս սպանվածների թվում էր Գրեգոր Ստրասսերը, նախկին նացիստ, ով զայրացրել էր Հիտլերին կուսակցությունից հեռանալով 1932 թվականին և Գուստավ Ռիթթեր ֆոն Կահրը, ով ճնշել էր Գարեջրային հեղաշրջումը 1923 թվականին[44]։ Կահրի մահապատիժն առանձնապես դաժան էր։ Նրա մարմինը գտնվեց անտառում Մյունխենից դուրս, ակնհայտորեն նա սպանվել էր մահակների հարվածներից։ Սպանվածների թվում կար նվազագույնը մեկ պատահական զոհ՝ Վիլի Շմիդը, ով երաժշտական քննադատ էր[45][41]։ Հիմլերի օգնական Կառլ Վոլֆը հետագայում բացատրում էր, որ ընկերությունը և անձնական բարեկամությունը դեր չէին խաղում։

Շատ Շտուրմային ջոկատայիններ մահացան ասելով՝ «Հայլ Հիտլեր», քանի որ նրանք հավատում էին որ սա ՍՍ-ի կազմակերպած հակահիտլերյան գործողություն էր[41]։ Արգելված Կաթոլիկ կենտրոնական կուսակցության որոշ առաջնորդներ նույնպես սպանվեցին զտման ժամանակ[46]։

Ռյոմի ճակատագիր խմբագրել

Ռյոմը ժամանակավոր պահվեց Մյունխենի Ստադելհեյմ բանտում, մինչ Հիտլերը որոշում էր նրա ճակատագիրը։ Հուլիսի 1-ին Հիտլերի կարգեդրությամբ Դախաու համակենտրոնացման ճամբարի կոմենդանտ Թեոդոև Էյկեն և նրա ՍՍ-ից օգնական Միքայել Լիպպարտը այցելեցին Ռյոմին։ Ռյոմի խցում նրանք փոխացնեցին Ռյոմին առրճանակ մեկ փամփուշտով և ասացին, որ նա ունի տասը րոպե ինքնասպան լինելու համար կամ նրանք կանեն դա Ռյոմի փոխարեն։ Ռյոմը հրաժարվեց՝ ասելով նրանց,-«Եթե ես պետք է սպանվեմ, թող Ադոլֆն անձամբ դա անի»[35]։ Ոչինք չլսելով հատկացված ժամանակում, նրանք վերադարձան Ռյոմի խուց 14։30-ին՝ գտնելով նրան կագնած, մերկ կրծքավանդակը հնազանդության ժեստով փքված[47]։ Էյկեն և Լիպպարտը գնդակահարեցին Ռյոմին՝ սպանելով նրան[48]։ 1957 թվականին գերմանացի պաշտոնյաները Մյունխենում դատեցին Լիպպարտին Ռյոմի սպանության համար։ Մինչ այդ Լիպպերտը զտման սակավաթիվ դահիճներից էր, որը խուսափել էր դատավարությունից։ Լիպպարտը դատապարտվեց 18 ամսյա ազատազրկման[49]։

Հետևանք խմբագրել

 
Հիտլերի հաղթարշավը։ Ֆյուրերը հանդիպում է Շտուրմային ջոկատների հետ 1935 թվականին։

Քանի որ զտման արդյունքում սպանվեցին մեծ թվով հայտնի գերմանացիներ, դժվար էր այն գաղտնի պահել։ Սկզբում կարծես կազմակերպիչները տարաձայություններ ունեին հետագա գործողությունների մասով։ Գյորինգը կարգադրեց ոստիկանությանը այրել նախորդ երկու օրերի բոլոր փաստաթղթերը[50]։ Միևնույն ժամանակ, Գեբելսը փորձեց կանխել թերթերի կողմից մահացածների ցուցակների հրապարակումը, բայց միևնույն ժամանակ օգտագործեց հուլիսի 2-ի ռադիոհաղորդումը նկարագրելու համար, թե ինչպես Հիտլերը թույլ չտվեց Ռյոմին ու Շլայխերին տապալել կառավարությունը և երկիրը քաոսի մեջ դնել[45]։ 1934 թվականի հուօսօ 13-ին Հիտլերն արդարացրեց զտում Ռայխսթագի իր ելույթում․

  Եթե ինչ-որ մեկը նախատի ինձ և հարցնի, թե ինչու ես չեմ դիմել սովորական արդարադատության դատարաններին, ապա ես կարող եմ ասել միայն այս։ Այդ պահին ես պատասխանատու էի գերմանացի ժողովրդի ճակատագրի համար, և դրանով ես դարձա գերմանացի ժողովրդի գերագույն դատավոր։ Ես հրամայեցի գնդակահարել այս դավաճանության պարագլուխներին և հետագայում ես հրաման տվեցի ջրհորի մեջ խեղդել այս թունավորման խոցերը մեր ներքին կյանքում։ Ազգը պետք է իմանա, որ ազգային անվտանգությունը չի կարող խաթարվել ներքին ուժերի միջոցով։ Եվ թող բոլոր ժամանակներում հայտնի լինի, որ եթե որևէ մեկը ձեռք է բարձրացնում պետությանը հարվածելու համար, ապա նրա մահը նրա հետևից կգա[51][52]  

։

Մտահոգ լինելով, որ այս ջարդերը կարող են իրավաբանորեն համարվել պատժիչ գործողություններ, Հիտլերը և իր կառավարությունը հուլիսի 3-ին հայտարարեց, որ այս սպանությունները պետության պաշտպանության համար էին[53]։ Ռայխի արդարադատության նախարար Ֆրանց Գյուրները, ով պահպանողական էր և եղել էր Բավարիայի արդարադատության նախարար Վայմարյան հանրապետության տարիներին, ցուցադրեց իր հավատարմության գործող ռեժիմին՝ օրինականացնելով ռեժիմի հայտարարությունը[Ն 7]։

Ազդեցություն խմբագրել

 
Արտակարգ իրավիճակում ազգային պաշտպանողական միջոցառումներին վերաբերող օրենք, 1934 թվականի հուլիսի 3[54]։

Բանակը գրեթե ամբողջության ողջունեց Երկար դանակների գիշերը, անգամ որ սպանվել էին գեներալներ Կուրտ ֆոն Շլեյխերը և Ֆերդինանդ ֆոն Բրեդովը։ Իբր Գերմանիայի նախագահ Հինդենբուրգը հեռագիր էր հղել Հիտլերին, որով ասվում էր, որ Գերմանիան խորապես երախտապարտ է Հիտլերից դավաճաններին ոչնչացնելու համար[55], սակայն Հերման Գյորինգը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ խոտովանեց, որ նման հեռագիր Հինդենբուրգը չի ուղարկել, և այն կեղծել են նացիստները[56]։ Գեներալ ֆոն Ռեյխենաուն սուտ տարածեց, թե իբը Շլեյխերը պատրաստվում էր տապալել կառավարությունը։ Հուլիսի 13-ին Ռայխթագի իր ելույթում Հիտլերը հայտարարեց, որ Շլեյխերը համագործակցում էր Էռնստ Ռյոմի հետ, որպեսզի տապալեին կառավարությունը, Հիտլերն ասաց, որ նրանք աշխատում էին Ֆրանսիայի փողերով[57]։ Քանի որ Շլեյխերի մոտ ընկերն էր Ֆրանսիայի դեսպան Անդրե Ֆրանսուա Պոնյեն, միֆը թե Շլեյխերը աշխատում էր Ֆրանսիայի համար ավելի տրամաբանական էր երևում շատ գերմանացիների համար[57]։

Չնայած բանակը կողմ էր զտմանը, այն հեռուն գնացող հետևանքներ ունեցավ ինստիտուտի վրա։ Շտուրմային ջոկատների նվաստացումով վերջ դրվեց բանակի հետ նրանց հակամարտությանը, սակայն՝ կանգնելով Հիտլերի կողքին, բանակը ավելի խորացրեց ռեժիմի հետ կապվածությունը[58]։ Զորացրված կապիտան Էրվին Պլանկը հավանաբար հասկացել էր դա՝ իր ընկեր գեներալ Վերներ ֆոն Ֆրիչին ասելով՝ «Եթե դու նայես մի կողմ առանց ձեռքդ բարձրացնելու, դու կհանդիպես նույն ճակատագրին վաղ թե ուշ»[59]։

 
Պաուլ Ֆոն Հինդենբուրգի ընտրական պաստառը 1932 թվականին (թարգմանաբար «Նրա հետ»)։

Երկար դանակների գիշերվա մասին լուրերը արագորեն տարածվեցին։ Չնայած շատ գերմանացիներ մեծ թերահավատությամբ էին մոտենում Ժոզեֆ Գեբելսի նկարագրած պաշտոնական լուրերին, շատերը ընդունեցին, որ ռեժիմի բերված վարկածը իրականություն է, և Հիտլերը փրկել Գերմանիան քաոսից[Ն 8]: Համբուրգի դպրոցի ուսուցիչ Լուիզ Սոլմիցը արձագանքեց շատ գերմանացիների նման, երբ նա իր անձնական օրագրում նշեց Հիտլերի «անձնական խիզախության, վճռականության ու արդյունավետության» մասին։ Նա անգամ համեմատեց Հիտլերին 18-րդ դարի Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի հետ[2]։

Մի մասը սարսափում էր մահապատիժների ահռելի քանակից և շատ գերմանացի սատարողներից։

Քիչ բացառություններից էին գեներալ Կուրտ ֆոն Համերշտեյն-Էքորդը և ֆելդմարշալ Ավգուստ ֆոն Մակենզենը, որոնք պայքարում էին, որպեսզի Հիտլերն արդարացնի Շլեյխերին[60]։ Համերշտեյնը, ով Շլեյխերի մոտ ընկերն էր, ամենաշատն էր զայրացել, երբ ՍՍ-ը չթույլատրեց մասնակցել Շլեյխերի թաղման արարողությանը 7 արգրավեց պսակները, որոնք նա բերել էր[60]։ Բացի Շլեյպերի և Բրեդովի արդարացման համար պայքերից, Համերշտեյնը և Մակենզենը հուշագիր ուղարկեցին Հինդենբուրգին հուլիսի 18-ին՝ բերելով զտման մանրամասները և որ Պապենը հազիվ է մազապուրծ եղել[61]։ Հուշագրով պայանջում էին, որ Հիտլերը պատժի մեղավորներին և քննադատի Բլոմբերգին Շլեյխերին և Բրեդովին սպանողներին աջակցելու համար[61]։ Վերջապես Համերշտեյնը և Մակենզենը պահանջում էին Հինդենբուրգին ստիպել կառավարությանը, որպեսզի աշխատանքից ազատի բարոն Կոնստանտին ֆոն Նեյրատին, Ռոբերտ Լեյին, Հերման Գյորինգին, Վերներ ֆոն Բլոմբերգին, Ջոզեֆ Գեբելսին և Ռիչարդ Վալտեր Դարեին[61]։ Հուշագրով նաև պահանջում էին ստեղծել նոր կառավարություն, որտեղ Համերշտեյնը կլիներ պաշտպանության նախարար[61]։ Առաջարկվում էր Նեյրատին փոխարինի Նադոլնին, ով ԽՍՀՄ-ում նախկին դեսպանն էր և հակառակ Հիտլերի պահանջում էր ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների լավացմանը այն աստիճանին, ինչ եղել էր մինչև 1933 թվականը[61]։

Հինդենբուրգը երբեք չպատասխանեց հուշագրին և պարզ չէ անգամ նա տեսել է այն թե ոչ, քանի որ Օտտ Մեյսները, ով ապագայում դարձավ նացիստ, հնարավոր է չի փոխանցել Հինդենբուրգին[62]։

 
Վերներ ֆոն Բլոմբերգը 1934 թվականին

1934 թվականի սկզբին և 1935 թվականին Վերներ ֆոն Ֆրիտչը և Վերներ ֆոն Բլոմբերգը, որոնք ամաչում էին Համերսշտեյնին և Մակենզենին միանալու համար, հաջողությամբ համոզեցին Հիտլերին վերականգնել գեներալներ ֆոն Շլեյխերին և ֆոն Բրեդովին[63]։ Հանկարծակի հայտնի դարձավ, որ Ֆրիչը և Բլոմբերգը որպես բանակի սպաներ չէին կարողացել դիմադրել մամուլի հարձակումներին, թե իբր իրենք Ֆրանսիայի կողմից վարձատրության համար դավաճանել են հայրենիքը[63]։ 1935 թվականի հունվարի 3-ին Բեռլինի պետական թատրոնում իր ելույթում Հիտլերն ասաց, որ Շլեյխերի և Բրեդովի գնդակահարությունները սխալմունք են սխալ տեղեկության հիմքով և նրանց անհարկի մեղադրել են որպես դավաճան[64]։ Հիտլերի ելույթը տեղ չգտավ գերմանական մամուլում, սակայն բանակը տեղեկացվեց ելույթից[64]։ Այնուամենայնիվ, չնայած սպանված երկու սպաների վերականգնմանը, նացիստները շարունակում էին գաղտնի կերպով Շլայխերին մեղադրել պետական դավաճանության մեջ։ 1935 թվականին Գյորինգը Վարշավա կատարած այցի ժամանակ ասել էր Յան Շեբեկին, որ Շլեյխերը 1933 թվականին փորձել է համոզել Հիտլերին գործարքի գնալ Ֆրանսիայի և ԽՍՀՄ-ի հետ Լեհաստանը բաժանելու հարցում և այդ պատճառով Հիտլերը սպանել էր Շլեյխերին[57]։

Նշումներ խմբագրել

  1. «Նվազագույնը ութսունհին մար հայտնի է որպես սպանված առանց դատական գործընթացի։ Գյորինգը միայնակ ձերբակալել է ավելի քան հազար անձնի։» Evans 2005, էջ. 39.
  2. «Ութսունհինգի անուն հայտնի է, նրանցից միայն հիսունն են Շտուրմային ջոկատներից։ Որոշ հաշվարկների համաձայն սպանվածների թիվը հասնում է 150-ից 200-ի։» Kershaw 1999, էջ. 517.
  3. Ջոնսոնը խոսում է 150 սպանվածների մասին։ Johnson 1991, էջ. 298.
  4. "The most general theory—that National Socialism was a revolution of the lower middle class—is defensible but inadequate." Schoenbaum 1997, էջեր. 35–42.
  5. "But in origin the National Socialists had been a radical anti-capitalist party, and this part of the National Socialist programme was not only taken seriously by many loyal Party members but was of increasing importance in a period of economic depression. How seriously Hitler took the socialist character of National Socialism was to remain one of the main causes of disagreement and division within the Nazi party up to the summer of 1934." Bullock 1958, էջ. 80.
  6. Frei 1987, էջ. 126.
  7. Gürtner also declared in cabinet that the measure did not in fact create any new law, but simply confirmed the existing law. If that was indeed true then, as a legal matter, the law was entirely unnecessary and redundant. Kershaw 1999, էջ. 518
  8. "It was plain that there was wide acceptance of the deliberately misleading propaganda put out by the regime." Kershaw 2001, էջ. 87.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Larson, Erik (2011) In the Garden of Beasts New York: Broadway Paperbacks p. 314 978-0-307-40885-3; citing:
    - memoranda in the W. E. Dodd papers;
    - Wheeler-Bennett, John W. (1953) The Nemesis of Power: The German Army in Politics 1918-1945, London: Macmillan p. 323;
    - Gallo, Max (1972) The Night of the Long Knives New York: Harper & Row, pp. 256, 258;
    - Rürup, Reinhard (ed.) (1996) Topography of Terror: SS, Gestapo and Reichssichherheitshauptamt on the "Prinz-Albrecht-Terrain", A Documentation Berlin: Verlag Willmuth Arenhovel, pp. 53, 223;
    - Kershaw Hubris p. 515;
    - Evans (2005), pp. 34–36;
    - Strasser, Otto and Stern, Michael (1943) Flight from Terror New York: Robert M. McBride, pp. 252, 263;
    - Gisevius, Hans Bernd (1947) To the Bitter End New York: Houghton Mifflin, p. 153;
    - Metcalfe, Phillip (1988) 1933 Sag Harbor, New York: Permanent Press, p. 269
  2. 2,0 2,1 Evans, 2005, էջ 39
  3. Johnson, 1991, էջեր 298–299
  4. Reiche, 2002, էջեր 120–121
  5. Toland, 1976, էջ 266
  6. Shirer, 1960, էջ 165
  7. Evans, 2005, էջ 23
  8. Kershaw, 1999, էջ 501
  9. Kershaw, 1999, էջ 435
  10. Evans, 2005, էջ 20
  11. Frei, 1987, էջ 13
  12. Evans, 2005, էջ 24
  13. Wheeler-Bennett, 2005, էջեր 712–739
  14. Bessel, 1984, էջ 97
  15. Evans, 2005, էջ 22
  16. Wheeler-Bennett, 2005, էջ 726
  17. Evans, 2005, էջ 26
  18. Collier, Pedley, էջ 33
  19. 19,0 19,1 Wheeler-Bennett, 1967, էջեր 315–316
  20. Wheeler-Bennett, 1967, էջ 316
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Wheeler-Bennett, 1967, էջ 317
  22. Evans, 2005, էջ 29
  23. Williams, 2001, էջ 61
  24. Wheeler-Bennett, 1967, էջեր 317–318
  25. 25,0 25,1 25,2 Wheeler-Bennett, 1967, էջ 318
  26. Von Papen, 1953, էջեր 308–312
  27. Von Papen, 1953, էջ 309
  28. Wheeler-Bennett, 2005, էջեր 319–320
  29. 29,0 29,1 Evans, 2005, էջ 31
  30. Evans, 2005, էջ 30
  31. Wheeler-Bennett, 1967, էջ 321
  32. O'Neill, 1967, էջեր 72–80
  33. Bullock, 1958, էջ 165
  34. Wheeler-Bennett, 1967, էջ 322
  35. 35,0 35,1 35,2 35,3 Shirer, 1960, էջ 221
  36. Bullock, 1958, էջ 166
  37. 37,0 37,1 37,2 Kershaw, 1999, էջ 514
  38. 38,0 38,1 Evans, 2005, էջ 32
  39. Cook, Bender, էջեր 22, 23
  40. Cook, Bender, էջ 23
  41. 41,0 41,1 41,2 Gunther, John (1940). Inside Europe. New York: Harper & Brothers. էջեր 51, 57.
  42. Evans, 2005, էջ 34
  43. Evans, 2005, էջեր 33–34
  44. Spielvogel, 1996, էջեր 78–79
  45. 45,0 45,1 Evans, 2005, էջ 36
  46. United States Holocaust Memorial Museum
  47. Evans, 2005, էջ 33
  48. Kershaw, 2008, էջ 312
  49. Messenger, Charles (2005). Hitler's Gladiator: The Life and Wars of Panzer Army Commander Sepp Dietrich. London. էջեր 204–05. ISBN 978-1-84486-022-7.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  50. Kershaw, 1999, էջ 517
  51. Shirer, 1960, էջ 226
  52. Fest, 1974, էջ 469
  53. Fest, 1974, էջ 468
  54. Roderick Stackelberg, Sally A. Winkle. The Nazi Germany Sourcebook: An Anthology of Texts. p. 173
  55. Fest, 1974, էջ 470
  56. Gallo, 1972, էջ 277
  57. 57,0 57,1 57,2 Wheeler-Bennett, 1967, էջ 327
  58. Collier, Pedley, էջեր 33–34
  59. Höhne, 1970, էջեր 113–118
  60. 60,0 60,1 Wheeler-Bennett, 1967, էջ 328
  61. 61,0 61,1 61,2 61,3 61,4 Wheeler-Bennett, 1967, էջ 329
  62. Wheeler-Bennett, 1967, էջ 330
  63. 63,0 63,1 Wheeler-Bennett, 1967, էջ 336
  64. 64,0 64,1 Wheeler-Bennett, 1967, էջ 337