Երկարատև պառլամենտ (անգլ.՝ Long parliament), Անգլիայի թագավոր Կառլոս I Ստյուարտի` 1640-ի նոյեմբերի 3-ին հրավիրած պառլամենտը։ Հրավիրվել է Վեստմինստրում և գործել է 1640—1652 (և 1659—1660) թվականներին։ Վերածվել է 17-րդ դարի անգլիական բուրժուական հեղափոխության օրենսդիր մարմնի։ Պառլամենտի 511 անդամներից 91-ն ուղարկված էին կոմսությունների կողմից, 4-ը` համալսարանների, իսկ մյուսները ներկայացնում էին քաղաքները։ Պառլամենտը ցրել է Օլիվեր Կրոմվելը 1653-ի ապրիլի 20-ին։

Չարլզ I Ստյուարտ
Օլիվեր Կրոմվել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 600