Երկարաճիտ կոշիկներ, բարձր ճտքերով կոշիկներ։

Ռուսական զինվոր՝ երկարաճիտ կոշիկներով, բարմիցով և թղթե գլխարկով[1]
Ստրելեցները (թագավորական հետևակ) տարբեր գույնի երկարաճիտ կոշիկներով, հատված 1672 թվականի նկարից
Ռուսաստանի նախագահական գնդի պահակախմբի հերթափոխ

Պատմություն խմբագրել

Այս կոշիկները տարածում են ստացել Ռուսիայում և Մերձավոր Արևելքում քոչվորներից, որոնց համար փափուկ կոշիկները հարմար էին ձիավարության համար։ Ռուսիայում սկզբնական շրջանում այն համարվում էր կոշիկ հարուստների համար (հասարակ մարդիկ հագնում էին տրեխներ կամ լապտ)։ Հետագայում տարածվել են պինդ յուֆտե կոշիկները։

Սեկե կոշիկները հիշատակվել են ռուսական էպոսներում։ 10-րդ դարի մասին պատմող ռուսական մատյաններում երկարաճիտ կոշիկները հակադրվել են լապտերին՝ որպես արիստոկրատիայի պատկանելության նշան[2]։

Երկարաճիտ կոշիկների տարածումը ազնվականների շրջանում սկսել է նվազել այն բանից հետո, երբ Պետրոս I-ը սահմանափակել է ավանդական ռուսական հագուստի կիրառությունը։

Երկարաճիտ կոշիկները կարում էին յուֆտից՝ ամրացվող սրունքքվ, կամ ամբողջական։ Առավել հաճախ սրունքի հատվածը ուղիղ էին կտրում։ Հատուկ ճոխություն էին համարվում սրունքի վրայի ծալքերը (որի դեպքում այն կոչվում էր «կնճռոտ»)։ Ծալքերը կլոր էին, որը ստանալու համար կաշվի մեջ կարում էին կլոր պարան։ Սրունքի վրա այդպիսի 5-6 օղակ էր տեղադրվում։ «Կնճիռները» պետք է լինեին առնվազն հինգ հատ։ Նաև պատրաստում էին «ճռճռոցով» երկարաճիտ կոշիկներ, որոնց դեպքում ներբանների և միջատակերի միջև հատուկ աստառ էին դնում կամ շաքարավազ լցնում։

Թաթերի հատվածը կլոր կամ երկարավուն էր։ Կրունկները լինում էին տարբեր ոճերի՝ ցածր, բարձր, «բաժակի մեջ» (այսինքն՝ հետևը կտրված)։

Ծնկները ծածկող երկարաճիտ կոշիկները կոչվում էին «բոտֆորտներ» և հայտնի էին բարոկկոյի դարաշրջանում։ Մինչև 20-րդ դարի կեսը Ռուսաստանում երկարաճիտ կոշիկները նախատեսված էին տղամարդկանց և կանանց համար։ Հայտնի գեներալ Ալեքսեյ Բրուսիլովը գրել է. «... 1917 թվականին... Ռուսաստանի գրեթե ողջ բնակչությունը քայլում էր զինվորական կոշիկներով...»։ Կանայք կրում էին կարճ կոշիկներ՝ վերևից երիզված կարմիր կտորով կամ սեկով[3]։

Զինված ուժերում երկարաճիտ կոշիկները զինվորական համազգեստի տարր էին։ ԽՍՀՄ զինված ուժերում զինվորները կրում էին քրոմային, յուֆտե և կիրզե երկարաճիտ կոշիկներ։

  Քրոմային կոշիկներ ցամաքային և ռազմաօդային ուժերի դասակների անձնակազմի համար։

Սև քրոմային կոշիկները կազմված են սրունքներից, ճակատից և ներքևի հատվածից։ Վերին մասերը կոշտ կարկատաններով կամ շերտերով են՝ առջևում աստառով։ Աստառը և կարկատանը պատրաստված են կոշկատակի կաշվից։ Թաթերը կոշտ են։ Սրունքների հետևի կարի երկայնքով կար է անցնում։ Կոշկատակը, միջատակը, հետնամասը և ներբանային հատվածը պատրաստված են կոշկատակի կաշվից։ Կրունկները կաշվից են, բարձրությունը 24-26 մմ է[4]։

 

Սուվորովի գնդում ասվում է (մինչև 19-րդ դարի կեսերը աջ և ձախ ոտքի կոշիկի պատրաստման համար սովորաբար օգտագործվում էր միևնույն կաղապարը, ուստի կոշիկը կարելի էր հագնել երկու ոտքին[5]):

Ներկայումս մեծ տարածում են գտնում ռետինե երկարաճիտ կոշիկները։

Ինկվիզիցիայի դարաշրջանում իսպանական կոշիկներն անվանում էին խոշտանգումների գործիք։

Երկարաճիտ կոշիկն օգտագործվում էր նաև հանգած ինքնաեռը վառելու համար։ Այն խողովակի փոխարեն հագցնում էին ինքնաեռին և օգտագործում օդ մղելու համար։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Илл. 95. Русское вооружение с XIV до второй половины XVII столетия. Ратник в колонтаре с бармицей и шапке бумажной // Историческое описание одежды и вооружения российских войск, с рисунками, составленное по высочайшему повелению : в 30 т., в 60 кн. / Под ред. А. В. Висковатова. — Т. 1.
  2. Зинаида Васина. Украинская летопись одежды. Научно художественные реконструкции. Киев «Мистецтво». 2001
  3. Е. Неволина, Е. А. Шапурова, «Необыкновенная история обыкновенных вещей». Издательство Олма, 2004. стр. 80. ISBN 5-224-04466-9
  4. Интернет-журнал для любителей униформалогии.
  5. Luximon, 2012, էջ 194

Գրականություն խմբագրել

  • Сапоги // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VII. — Стб. 1006—1016
  • Водарский Я. Е., Истомина Э. Г. Сельские кустарные промыслы Европейской России на рубеже XIX—XX столетий / Институт российской истории РАН. — М.: ИРИ РАН, 2004.
  • Ameersing Luximon, Yan Luximon Shoe-Last Design and Development(անգլ.) // The Science of Footwear / Ravindra S. Goonetilleke. — CRC Press, 2012. — С. 193—212. — ISBN 978-1-4398-3569-2.

Արտաքին հղումներ խմբագրել