Երկարակնճիթներ (լատին․՝ Curculionidae), բզեզների ընտանիք։ Գլխի առջևի մասը երկարել և առաջացրել է գլխախողովակ (հաճախ սխալմամբ անվանում են կնճիթ), որի վերջում գտնվում է բզեզներին բնորոշ բերանային կրծող ապարատը։ Երկարակնճիթների մի մասի գլխախողովակը երկար է ոչ միայն գլխից, այլև մարմնից։ Բեղիկները ծնկաձև և այլն։ Մեծ մասն ունի թեփուկներ, որոնք մարմնին մետաղական Փայլ են տալիս։ Հիմնականում բուսակեր են, սնվում են ծաղկաբույսերի տարբեր մասերով։ Ձվադրում են հողում, բույսերի հյուսվածքներում, որոնք թրթուրների համար կեր են։ Հարուստ ընտանիք է. հայտնի է 40․000 տեսակ։ Մեծ մասը գյուղատնտեսության վնասատու է (ճաընդեղի, ամբարային, ծաղկակեր, բալենու, բամբակենու, առվույտի տերևային Երկարակնճիթ)։ Վերջիններս լայնորեն տարածված են նաև Հայաստանում։

Bantiades rectalis


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 600
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարակնճիթներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարակնճիթներ» հոդվածին։