Կայարան, շինություն երկաթուղային կայարանում՝ նախատեսված ուղևորներին սպասարկելու համար[1][2][3]։

Երկաթուղային կայարան Երևանում
Երկաթուղային կայարան Մելբուրնում, Ավստրալիա

Որպես կանոն, կայարանները հանդիպում են խոշոր երկաթգծի կայարաններում։ Կայարանի շենքում հիմնականում տեղադրում են դրամարկղեր, անվտանգության տեսախցիկներ, սպասասրահ, ռեստորաններ և այլն[4]։

Կայարանների դասակարգում խմբագրել

Ըստ զբաղեցրած տարածքի՝ կայարանները լինում են փոքր, միջին, մեծ և խոշոր։

 
Երկաթուղային կայարան Կրասնոյարսկում

Կառամատուցային ուղիների տեսանկյունից կայարանները կարող են լինել առափյա, կղզային, գետային (ճանապարհատակի և ճանապարհից վերև), փակուղային և համակցված[5]։

Կայարանների տեսակներ՝ ըստ ուղիների գտնվելու վայրի խմբագրել

 
Երկաթուղային կայարան Սամարայում

Ուղևորների և շարժակազմի գործառնությունների կազմակերպման լուծումներ գտնելու տեսանկյունից կարևոր է կայանի և հետագծերի փոխադարձ տեղակայումը։

 
Փակուղային Բալթյան կայարանը ճանապարհների կողմից

Փակուղային կայարանները ամենահարմարն են ուղևորների համար։ Այդպիսի կայարանների բոլոր ուղիներն ավարտվում են փակուղիներով, իսկ պլատֆորմներն անմիջականորեն միանում են կայարանի շենքին։ Ուղևորներից չի պահանջվում անցնել ճանապարհներ, նրանք չեն օգտագործում լրացուցիչ աստիճաններ և անցումներ։ Ուղևորների հոսքի ավելացման պարագայում ներսում գտնվող ուղևորների ելքը դեպի քաղաք կարող են կազմակերպել կայարանի կողային մասերից։ Երկար ճանապարհ գնացող ուղևորներին սպասասրահ հարկավոր լինելու պարագայում կայարանը կարելի է մեծացնել շրջապատող ուղիների հաշվին՝ П-աձև։ Չնայած ուղևորների համար ունեցած առավելություններին՝ այսպիսի կայարանները սահմանափակ կիրառություն ունեն։ Փակուղային կայարանները, որպես կանոն, չեն ընդունում տարանցիկ գնացքներ, իսկ կազմի սպասարկման տեխնոլոգիան պահանջում է մեծ քանակությամբ լիցքավորող ստորաբաժանումներ և սպասարկման անձնակազմեր` գնացքները ժամանակին գործարկելու և ժամանելուց հետո ուղևորներին երկաթգծից արագ տեղափոխելու համար։

Սովորաբար փակուղային կայարաններ ունեն միայն խոշորագույն քաղաքները, որոնք պատմականորեն հանդիսանում են երկաթուղու վերջնակետեր։ Ներկայումս նույնիսկ եթե կայարանը երկաթուղու վերջնակետն է, սովորաբար այն հագեցած է լինում երկայնական կայանով։

 
Կրակովի հին երկաթուղային կայարաններ

Երկայնական կայարանները հարմարավետության տեսանկյունից հստակ առավելություններ չունեն ուղևորների համար, սակայն հենց դրանք են մեծամասնություն կազմում երկաթուղիներում։ Նման կայարաններում ուղևորների ամենամեծ խնդիրը գծերի հատումն է։ Այդ պատճառով երկայնական կայարաններն ապահովվում են վերգետնյա անցումներով։ Փոքր կայարանները, որոնք ունեն մի քանի ուղիներ, հագեցած են մեկմակարդակային անցումներով և զգուշացնող ազդանշաններով կամ մոտեցող գնացքների մասին հայտնող բարձրախոսներով։ Բարձրությունից ընկնելու վտանգը նվազեցնելու նպատակով կայարանի շենքը և ուղիները կարող են տեղակայվել կայարանի հրապարակի մակարդակից վերև կամ ներքև։ Այս դեպքում ուղևորները հաղթահարում են միայն մեկ սանդուղք։ Օրինակ՝ Նովոսիբիրսկում, որտեղ կայարանը տեղակայված է հրապարակի մակարդակից ներքև, հրապարակն անմիջապես երկրորդ հարկին է միանում, որտեղից կարելի է արագ հասնել անցումներին։

Երկայնական կայարանները կարող են լինել ափամերձ (առավել հաճախակի հանդիպող) կամ կղզային։ Կղզային կայարանը կարող է հանգեցնել որոշ անհարմարությունների՝ պայմանավորված երկաթգծերի միջև տեղակայված լինելով։ Սովորաբար այդպիսի կայարաններից օգտվելը հեշտացնելու նպատակով քաղաքից լրացուցիչ անցումներ են ստեղծում, իսկ հնարավորության դեպքում կայարանի հրապարակը պատրաստվում է շենքի վերջում։ Խոշոր կայարաններում կառուցված ժամանակակից երկաթուղային կայաններում կառուցում են բաշխիչ սրահներ կամ կայարանի շինությունը տեղակայում են անմիջականորեն գծերի վրա (հոսքային կայարան

Համակցված կայարանները համատեղում են փակուղային և երկայնական կայարանների հատկությունները։ Այդպիսի կայարանի տարբեր հատվածներում անցկացնում են փակուղային և տարանցիկ երթուղիներ, ինչը թույլ է տալիս միաժամանակ ընդունել ժամանող գնացքները և տարանցիկ ուղիները չզբաղեցնել այն գնացքներով, որոնց համար այդ կայարանը վերջինն է։

Կայարան քաղաքային միջավայրում խմբագրել

Շատ դեպքերում կայարանի մոտ կառուցվում է հրապարակ, որը հանդես է գալիս իբրև տրանսպորտային հանգույց։ Կայարանամերձ հրապարակում կարող են տեղակայվել այլ կայարաններ (ավտոմոբիլային կայարան), հանրային տրանսպորտի կանգառներ, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ։

Կողմնորոշում խմբագրել

 
Կղզային կայարան Սմոլենսկում

Երկաթուղային կայարաններում ժամանող ուղևորների կողմնորոշման համար օգտագործվում է երթուղիների (պլատֆորմների) և վագոնների (գնացքի գլխից կամ պոչից) համարակալում։ Ուղղության փոփոխման կայաններում լոկոմոտիվը առանձնացնելուց հետո գնացքի գլուխն ու պոչն անհետանում են, այդ պատճառով դիսպետչերը նախքան գնացքին նոր լոկոմոտիվ կցելը հստակեցնում է ժամանման համարակալումը, այսինքն՝ որտեղ էր գտնվում գնացքի գլուխը ժամանման պահին։ Փակուղային կայարաններում կողմնորոշիչները կախված են ձևավորված ավանդույթներից և սպասարկման տեխնոլոգիաներից։

Երկաթուղային կայարանները հաճախ դառնում են հուշարձանների տեղադրման վայր՝ ի պատիվ այդ կայարաններում կամ տարածքում տեղի ունեցած իրադարձությունների։ Երբեմն երկաթուղային կայարաններում կառուցում են հուշահամալիրներ, օրինակ՝ Թինդա քաղաքում ԲԱՄ-ի 30-ամյակի պատվին տեղադրվել է Ea-3246 լոկոմոտիվի հուշարձանը, Բլագովեշչենսկում՝ երկաթուղայինի օրվան ընդառաջ՝ L-3451-ը։

Որոշ խոշոր կայարաններում կարևոր գնացքների ժամանումն ու ճանապարհումն ուղեկցվում է բարձրախոսով կայարանի տեղակայման քաղաքի հետ կապված որևէ երգի միացմամբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Meeks, Carroll L.V. The railroad station: An architectural history (1956).
  2. William D. Middleton, George M. Smerk, and Roberta L. Diehl, eds. Encyclopedia of North American Railroads. (Indiana University Press, 2007). pp 126-44
  3. Jeffrey Richards, and John M. MacKenzie. The Railway Station: A social History (1986).
  4. Middleton, Encyclopedia of North American Railroads. (2007). pp 126-44
  5. «ОНТП Отраслевые нормы технологического проектирования железнодорожных вокзалов для пассажиров дальнего следования».

Գրականություն խմբագրել

  • Васькин А. А. Чемодан. Вокзал. Москва. Чего мы не знаем о девяти московских вокзалах. М, 2010.
  • Организация железнодорожных пассажирских перевозок. А. А. Авдовский, А. С. Бадаев, К. А. Белов и др. Москва, «Академия», 2004. ISBN 5-7695-1720-4