Երկաթե դարպասներ
Երկաթե դարպասներ (սերբ.՝ Ђердапска клисура, ռումիներեն՝ Porţile de Fier), կիրճ Դանուբի հովտում` Կարպատների և Ստարա Պլանինա լեռների մոտեցման տեղում։ Գտնվում է Սերբիայի և Ռումինիայի սահմանին` ռումինական Օրշով քաղաքից ներքև։ Երկարությունը 15 կմ է, լայնությունը` 162 մ։ Տեղանքը համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը։
Երկաթե դարպասներ | |
---|---|
Տեսակ | հովիտ |
Երկիր | Սերբիա և Ռումինիա |
Երկարություն | 15 կմ |
Լայնություն | 0,162 կմ |
Ջրլիցի ափին | Դանուբ |
Կիրճեր խմբագրել
«Մեծ կազանը» («կազան» նշանակում է մեծ կերակրաթաս) կիրճի ամենահայտնի ու ամենանեղ հատվածն է, որի երկարությունն այստեղ 150 մ է, խորությունը` 53 մ։ Այստեղից արևելք հռոմեացի միապետ Տրոյանոսը կառուցել է հայտնի կամուրջը, որի շինարարությունը սկսվել է 103-105 թվականներին։ Կիրճի ռումինական ափին 1994-2004 թվականներին ժայռի վրա քանդակվել է Տրոյանոսի պատկերը։
Հնագիտական կարևոր գտածոներ են հայտնաբերվել կիրճի պակաս տպավորիչ Գոսպոժինա Վիրա հատվածում։ Հատկապես կարևորություն են ներկայացնում կրաքարից քանդակները, որոնք վերաբերում են վաղ նեոլիթին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանը բնակեցվել է շատ երկար ժամանակ։
Բնական և պատմամշակութային արժեք խմբագրել
Երկաթե դարպասների աջ ափին Սերբիայի Ջերդալ ազգային պարկն է։ Շրջակայքի ամենահին բնակիչներից են ռոմանալեզու վալախների կիսաքոչվոր անասնապահ ցեղերը։ Հյուսիսային ափին նրանց սերունդները ժամանակակից ռումինացիներն են։ Հարավային ափին ներկայումս ապրում են սերբերը, ինչպես նաև սերբական վլախները։
Տնտեսական կիրառություն խմբագրել
Դանուբ գետի հունի սահանքն ու քարվազը, որ Պերեգրադա են կոչվել, խոչընդոտել են նավագնավությունը մինչև Սիպսկի շրջանցիկ ջրանցքի կառուցումը 1896 թվականին[1]։ Այն ունի 2.5 կմ երկարություն։ 1964-1972 թվականներին Հարավսլավիան ու Ռումինիան ԽՍՀՄ-ի գիտատեխնիկական համագործակցությամբ կառուցել են ամբարտակներ և երկու հզոր հիդրոէլեկտրակայան` Ջերդալ I և Ջերդալ II: Կիրճի հարևանությամբ գտնվող խոշորագույն քաղաքը Դրոբետա Տուրնու Սևերինն է (Ռումինիա)։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Назван по близлежащему сербскому селу Сип.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկաթե դարպասներ կատեգորիայում։ |