Երիտասարդ Լեհաստան (արվեստ)

Երիտասարդ Լեհաստան (լեհ.՝ Młoda Polska), 1891-1918 թվականներին լեհական մշակույթ թափանցող մոդեռնի հետ կապված գրականության, արվեստի և երաժշտության զարգացման ժամանակաշրջանի անվանում։ Այս անվանումն առաջացել է «Երիտասարդ Գերմանիա», «Երիտասարդ Սկանդինավիա» և այլ մշակութային շարժումների անվան նմանությամբ։ Շարժումն առաջացել է նատուրալիզմից, իմպրեսիոնիզմից, սիմվոլիզմից, Էքսպրեսիոնիզմից և նեոկլասիցիզմից փոխազդված պոզիտիվիզմի ուժեղ ազդեցության ներքո[1]։ Երիտասարդ Լեհաստանի գեղագիտական ծրագիրը միատարր չի եղել։ Ընդհանրապես, ստեղծագործողներին միավորում էր կյանքի անհամապատասխանության զգացումը, գեղարվեստական արտահայտամիջոցների որոնումը, ստեղծագործական ազատության և անկախության հաստատումը, բուրժուական հասարակության և նրա բարոյականության դեմ ընդվզումը[2]։

Կրակովի Հին քաղաքի Արվեստի պալատը՝ Կերպարվեստի բարեկամների ընկերության շտաբը

Այս շարժումը արտահայտվել է Լեհական արվեստում, գրականությունում՝ հատկապես պոեզիայում, երաժշտության և թատրոնի մեջ։ Ցուցահանդեսներից շատերն անցկացվել են Կրակովի Հին քաղաքի Արվեստի պալատում, որը հայտնի է նաև որպես «Անջատում» (լեհ.՝ Secesja) և Կրակովի Կերպարվեստի բարեկամների ընկերության շտաբն էր[3]։

Ժամանակահատված խմբագրել

19-րդ և 20-րդ դարերի սահմանագիծը հատուկ ժամանակահատված էր լեհական հասարակության և մշակույթի կյանքում։ Հետազոտողները նշում են Երիտասարդ Լեհաստանի ժամանակաշրջանը դժվար է որոշել։ Կազիմեժ Վիկան իր «Երիտասարդ Լեհաստանի ժամանակաշրջանի բնութագրումը» գրքում ասում է, որ «ոչ մի գրական ամսաթիվ չունի այնպիսի ընդունված շրջադարձային նշանակություն, ինչպես ռոմանտիզմի համար Ադամ Միցկևիչի բանաստեղծությունների հատորի հրատարակման տարին»[4]։

Բացի այդ, չի կարելի որևէ պատմական իրադարձություն ընդունել որպես Երիտասարդ Լեհաստանի շրջանին անցնելու օր, ինչպես, օրինակ, հունվարյան ապստամբությունը, որն առանձնացնում է ռոմանտիզմի անկման փուլը և պոզիտիվիզմի սկիզբը։

Կազիմեժ Վիկան շատ պայմանականորեն առաջարկում է 1890 թվականը ընդունել դարաշրջանի սկիզբ՝ մեկնաբանելով այսպես. «Վերոնշյալ ամսաթիվը չի նշում ոչ մի նշանավոր գրական իրադարձություն, առավել ևս՝ քաղաքական իրադարձություն։ Բայց մի բան հաստատ է՝ 19-րդ դարի վերջին տասնամյակը ապագայում այնքան է կապված լինելու Երիտասարդ Լեհաստանին առնչվող երևույթների աճին, որ արդեն 1895-1900 թվականներին այս գրականությունը ստեղծող սերունդը դառնում է ժամանակի հիմնական և առաջատար սերունդը»[5]։

Նույն ամսաթիվը տեղադրված է Յուլիան Կշիժանովսկու կողմից իր մենագրության վերնագրում. «Լեհական նեոռոմանտիզմ 1890-1915»։ Նաև Է Անտոնի Պոտոցկու համար 1890 թվականը սահմանային ամսաթիվ է գրականության զարգացման երկու ժամանակաշրջանների միջև։ Մեկ այլ ենթադրություն էլ արել է Կազիմեժ Չախովսկին ՝ «Ժամանակակից լեհական գրականության կերպարը» աշխատության մեջ։ Նրա համար շրջադարձային պահը 1884 թվականն էր՝ նատուրալիզմի առաջին տեսական և գեղարվեստական դրսևորումները։ Բայց լեհական նատուրալիզմի պատմության համար կարևոր են այնպիսի փաստեր, ինչպիսիք են Ադոլֆ Դիգասինսկու (1884) և Անտոնի Սիգետինսկու (1883) դեբյուտը։ Իսկ գրողները, որոնց կարելի էր առանձնացնել որպես Երիտասարդ Լեհաստանի սերունդ, գրականություն մտան միայն 1890 թվականին։ 1888 թվականին լույս տեսավ Յան Կասպրովիչի «Բանաստեղծություններ» ժողովածուն, Կազիմեժ Պշերվա-Տետմայերի առաջին երկու ժողովածուները տպագրվեցին համապատասխանաբար 1891 և 1894 թվականներին։ Մետերլինկի մասին Զենոն Պշեսմիցկու (Միրիամ) աշխատանքը հայտնվել է 1891 թվականին, Ստանիսլավ Պշիբիշևսկու «Ստեղծագործական անձնավորության հոգեբանությունից» էսսեն ՝ 1892 թվականին։ Այս փաստերին կարող են հավելվել ամսաթվեր գեղարվեստական մշակույթի պատմությունից՝ 1893 թվականին Թադեուշ Պավլիկովսկին Կրակովի թատրոնի նոր շենքի, իսկ 1895 թվականին Յուլիան Ֆալատը Գեղարվեստի դպրոցի տնօրեն են դարձել[6]։

Դժվար է նաև որոշել Երիտասարդ Լեհաստանի դարաշրջանի ավարտի ամսաթիվը։ Չնայած գրականության շատ պատմաբաններ համաձայն են, որ 1918 թվականը կարելի է համարել նման ամսաթիվ, բայց այս կարծիքը հակասական է։ Երիտասարդ լեհերից շատերը՝ Ռեյմոնտը, Կասպրովիչը, Ժերոմսկին, Ստաֆը, Բերենտը, Անժեյ Ստրուգը ակտիվորեն աշխատել են միջպատերազմյան շրջանում։ Նմանատիպ օրինակ. Լեհական իրատեսական արձակի գլուխգործոցների՝ Հենրիկ Սենկևիչի, Բոլեսլավ Պրուսի, Էլիզա Օժեշկոյի ստեղծագործությունների ի հայտ գալը մոդեռնիստական պոեզիայի զարգացմանը զուգահեռ և վերաբերում են 19-րդ դարի վերջին։

Երիտասարդ Լեհաստանիժամանակաշրջանը կտրուկ բաժանված է երկու ժամանակաշրջանի. 1905 թվականի հեղափոխական իրադարձություններից առաջ և հետո, որոնք խորապես ազդել են լեհական գրականության սոցիալական կողմնորոշման վրա. չկա մի գրող, որի աշխատանքում նկատելի փոփոխություններ չլինեին թեմաների, խնդիրների և նույնիսկ այն ժամանակվա հույսերի, պատրանքների և հիասթափությունների հետ կապված։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Young Poland movement». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին. {{cite web}}: Text "Polish literary group" ignored (օգնություն)
  2. История культуры славянских народов. В 3-х тт. / Отв. ред. Г. П. Мельников. — М.: Государственная академия славянской культуры, 2003. — Т. III.
  3. . 1910. doi:10.25291/vr/1910-vlr http://dx.doi.org/10.25291/vr/1910-vlr. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Քաղվածքը՝ Eustachiewicz L. Młoda Polska. Charakterystyka okresu i wybór tekstów. — Warszawa, 1979. — С. 8.
  5. Eustachiewicz L. Młoda Polska. Charakterystyka okresu i wybór tekstów.. — Warszawa, 1979. — С. 8.
  6. Eustachiewicz L. Młoda Polska. Charakterystyka okresu i wybór tekstów.. — Warszawa, 1979. — С. 9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ Լեհաստան (արվեստ)» հոդվածին։