Երիտասարդության միջազգային օր
Երիտասարդության միջազգային օր (անգլ.՝ International Youth Day), երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օր։ ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին[1]։
Երիտասարդության միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Օգոստոսի 12 |
Անվանված է | Երիտասարդություն |
Հիմնադիր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կայք | un.org/en/observances/youth-day |
Նախապատմություն խմբագրել
1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ (A/RES/50/81)՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը (ԵԳՀԾ (WPAY))[2]։
1998 թվականին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում (WCMRY/1998/28)[3] առաջարկել է օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։
Հռչակում խմբագրել
Իր աջակցությունը հայտնելով Լիսաբոնյան հռչակագրի առաջարկին և հիմք ընդունելով իր նախորդ որոշումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել (A/RES/54/120, կետ 7-րդ)[4] օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։
Նպատակ խմբագրել
Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին[5]։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ (հատկապես երիտասարդների շրջանում)։
Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։
Անցկացման ձև խմբագրել
Ավանդաբար տոնի նախօրեին ուղերձով հանդես է գալիս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։
Տարբեր երկրներում շնորհավորական ուղերձներով հանդես են գալիս նաև կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, տարաբնույթ միջազգային և ազգային կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները։ Տեղի են ունենում ոլորտի պատասխանատուների, երիտասարդական կազմակերպությունների հանդիպումներ, քննարկումներ, երիտասարդական ու մշակութային միջոցառումներ։
Միջազգային օրվա թեմաներ խմբագրել
Յուրաքանչյուր հերթական օրվա (տարվա) համար ընտրվում է որոշակի թեմատիկ ուղղություն, որի շրջանակում էլ փորձ է արվում համատեղել, կենտրոնացնել շահագրգիռ կողմերի ջանքերը[6]։
- 2020 թվական՝ «Երիտասարդների ներգրավվածությունը համաշխարհային հարցերում»[7]
- 2019 թվական՝ «Փոխակերպելով կրթությունը»
- 2016 թվական՝ «Ճանապարհ դեպի 2030՝ վերացնել աղքատությունը և հասնել կայուն սպառնման և արտադրության»
- 2015 թվական՝ «Երիտասարդություն և քաղաքացիական մասնակցություն»
- 2014 թվական՝ «Երիտասարդություն և հոգեկան առողջություն»
- 2013 թվական՝ «Երիտասարդության միգրացիա՝ առաջընթաց զարգացման ճանապարհին»
- 2012 թվական՝ «Կառուցենք ավելի լավ երկիր. համագործակցություն երիտասարդության հետ»
- 2011 թվական՝ «Փոխենք մեր աշխարհը»
- 2010 թվական՝ «Երկխոսություն և փոխըմբռնում»
- 2010 - 2011` Երիտասարդության միջազգային տարի
- 2009 թվական՝ «Կայունություն՝ մեր մարտահրավերը, մեր ապագան»
- 2008 թվական՝ «Երիտասարդությունն ու կլիմայի փոփոխությունը. ժամանակն է գործելու»
- 2007 թվական՝ «Եղիր նկատելի, եղիր լսելի. երիտասարդության մասնակցությունը հանուն զարգացման»
- 2006 թվական՝ «Աղքատության դեմ համատեղ պայքար. երիտասարդությունն ու աղքատության վերացումը»
- 2005 թվական՝ «ԵԳԾՀ+10. պարտավորությունների ապահովում»
- 2004 թվական՝ «Երիտասարդությունը սերունդների համագործակցության վրա հիմնված հասարակությունում»
- 2003 թվական՝ «Երիտասարդների համար արժանապատիվ և արդյունավետ աշխատանք ամենուրեք»
- 2002 թվական՝ «Այժմ և հանուն ապագայի. երիտասարդության գործունեությունը՝ կայուն զարգացմամբ»
- 2001 թվական՝ «Առողջապահական և գործազրկության խնդիրների լուծում»
- 2000 թվական՝ Երիտասարդության միջազգային առաջին օրվա անցկացում
Հայաստանում խմբագրել
2000-ականների կեսերից տոնը սկսել են նշել նաև Հայաստանում։ Այդ օրը Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում իրականացվում են տոնին նվիրված տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ պաշտոնատար անձանց այցեր, հանդիպումներ, քննարկումներ երիտասարդական կազմակերպությունների ու խմբերի հետ[8]։
Մայրաքաղաքում ու մարզերում անցկացվում են երիտասարդական փառատոններ, ֆորումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, էքսպո-ցուցահանդեսներ, աշխատանքի տոնավաճառներ, մշակութային-ժամանցային միջոցառումներ և այլն։ Դրանց գերակշիռ մեծամասնությունը հանրային, բաց մասնակցային սկզբունքով, հաճախ ՏԻՄ կառույցների հետ համագործակցելով, նախապատրաստում ու իրականացնում են երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու նախաձեռնող խմբերը[9][10][11]։
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ LLC, Helix Consulting. «Երիտասարդության միջազգային օրն է». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «A/RES/50/81 - R - A/RES/50/81». undocs.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ World Conference of Ministers Responsible for Youth (1998; Lisbon). Report of the World Conference of Ministers Responsible for Youth: 8-12 August 1998, Lisbon. -New York: UN, 1999.
- ↑ «A/RES/54/120 - R - A/RES/54/120». undocs.org. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Երիտասարդության միջազգային օրն».
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ Nations, United. «Events». United Nations (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Nations, United. «International Youth Day». United Nations (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Երիտասարդների միջազգային օրը Հայաստանում». youth.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Գյումրիում նշեցին երիտասարդների միջազգային օրը».
- ↑ «Գյումրիում անցկացվել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ». tsayg.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «Երիտասարդության միջազգային օրը երիտասարդական մայրաքաղաքում | YSU IB». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.