Երեք քույր

Անտոն Չեխովի պիեսներից

Երեք քույր (ռուս.՝ Три сестры́), ռուս հայտնի դրամատուրգ Անտոն Չեխովի չորս գործողությունից կազմված պիեսը։

Երեք քույր
ռուս.՝ Три сестры
ՀեղինակԱնտոն Չեխով
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրդրամա
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1900
Նկարագրում էՌուսաստան
Հրատարակման տարեթիվ1901
Առաջնախաղի տարեթիվհունվարի 31, 1901
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/cechov/3schwest/3schwest.html
 Three Sisters (Chekhov) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Գրվել է 1900 թվականին։ Առաջին անգամ այն հրատարակվել է «Ռուսական միտք» № 2 ամսագրում 1901 թվականին[1]։ Նույն թվականին փոփոխություններով և ուղղումներով առանձին հրատարակությամբ լույս է տեսել Ա. Ֆ. Մարկսի հրատարակչատանը։ Գրավոր հրամանով Մոսկվայի գեղարվեստական թատրոնում առաջինը հանրությանը ներկայացվեց 1901 թվականի հունվարի 31-ին։ Չեխովի պիեսը ավելի քան հարյուր տարի չի լքել բեմը, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` արտերկրում[2] : Ամբողջ XX դարի ընթացքում «Երեք քույր»-ով հետաքրքրվել են նշանավոր ռեժիսորներ։ Նրանց թվում են Վլ.Նեմիրովիչ-Դանչենկոն, Գեորգի Տովստոնոգովը, Օլեգ Եֆրեմովը, Լորենս Լյուբիմովը, Լոուրենս Օլիվեն և Էրվին Ակսերը, ովքեր ամեն անգամ Չեխովի դրամայի մեջ նոր մտքեր են բացահայտել, որոնք համապատասխանում են նոր դարաշրջանին։ Պիեսի հանդեպ հետաքրքրությունը շարունակում է աճել XXI դարի ընթացքում։ Չեխովի «Ճայը» և «Քեռի Վանյա»-ն պիեսների հաջող բեմադրություններից հետո 1900 թվականին Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ղեկավարների խնդրանքով սկսվեցին «Երեք քույր» պիեսի աշխատանքները[3]։ Դեռևս 1899 թվականի հոկտեմբերին Վլ. Նեմիրովիչ-Դանչենկոն գրեց Չեխովին. «Մենք դեռ կանգնած ենք երեք հսկաների վրա` Տոլստոյը, Չեխովը, Հաուպտմանը[4] Միևնույն ժամանակ, մեզ համար էլ դժվար կլինի»։ Սակայն պիեսի գաղափարը, ըստ գրականագետների, ծնվել է ավելի շուտ, 1898 թվականի վերջին-1899 թվականի սկիզբին, քանի որ իր «Երեք քույրերի» համար Չեխովը օգտագործել է իր նոթատետրի նշումները[5]։

Ենթադրվող նախատիպեր խմբագրել

Պիեսի առանձին դրվագները, առանձին դեմքերը և իրավիճակները ժամանակակիցները կապում էին իրական իրադարձությունների և հնարավոր նախատիպերի հետ։ Այսպես, դրամատուրգի եղբայր Մ. Չեխովը հավատում է, որ ռազմական միջավայրի նկարագրությունը մի մեծ չափով հիմնված է այն դիտարկումների վրա, որ կուտակվել են Չեխովի` 1884 թվականին Վոսկրեսենսկում եղած ժամանակ, որտեղ այդ ժամանակ ներկայացված հրետանային բրիգադը։ Չեխովը ծանոթ էր հրետանային բրիգադի հրամանատար Բ. Ի. Մաևսկոյի ընտանիքի հետ։ Նրանց տանը հավաքված է եղել տեղական մտավորականությունը[6]։ Վասկրիսենսկի մասին պիեսը հիշեցնում է նաև դրամատուրգի քրոջը` Մարյա Պավլովնային։ Այս տանը հաճախ էր լինում բրիգադի հրամանատար Ե. Պ. Եգորովը, որի նմանությամբ «Երեք քույրերի» մեջ ներկայանում է բարոն Տուզենբախը։ Միևնույն ժամանակ Տուզենբախի վեճն ու մենամարտը Սալյոնիի հետ ստպեց վերհիշել ութսունականների վերջին տեղի ունեցած աղմկալի մենամարտի մասին, որի մասնակիցներից մեկը թոշակի գնացած բարոն Գ. Ֆերզենն Էր, իսկ մյուսը տեղական հրետանում տաքարյուն սպա Ս. Ն. Ջափարիձեն։

Միևնույն ժամանակ, Չեխովը 1900 թվականի հոկտեմբերի 16-ին Մաքսիմ Գորկուն «Երեք քույրերի» վերաբերյալ նամակում գրում է. «Գործողությունը տեղի է ունենում գավառական քաղաքում` Պերմում»։ Ինչպես ենթադրում են, Պերմը պատահականորեն չի հիշատակված։ Պերմի պատմաբանները կարծում են, որ պիեսում քաղաքը միանգամայն ճանաչելի է դառնում, բայց մյուս կողմից գավառական մտավորականության տրամադրությունը բնորոշ է Ռուսաստանին XIX-XX դարերում, որոնք արտացոլված են «Երեք քույր» պիեսում։ Համաձայն գրական լեգենդի, Պրոզորով քույրերի նախատիպը պերմյան լուսավորյալ Ցիմմերման քույրերն են` Օթիլյան Մարգարիտան,ովքեր քաղաքում առաջին մասնավոր դպրոցը բացեցին։

Գործող անձինք խմբագրել

  • Պրոզորով Անդրեյ Սերգեևիչ
  • Նատալյա Իվանովնա, նրա հասնացուն, հետո` կինը
  • նրա քույրերը` Օլգա, Մաշա, Իրինա
  • Կուլիգին Ֆյոդոր Իլյիչ, Մաշայի ամուսինը, գիմնազիայի ուսուցիչ
  • Վերշինին Ալեքսանդր Իգնատևիչ, փոխգնդապետ, մարտկոցի հրամանատար
  • Տուզեբնախ Նիկոլայ Լվովիչ, բարոն, պորուչիկ
  • Սոլյոնիյ Վասիլիյ Վասիլևիչ, շտաբս-կապիտան
  • Չեբուտիկին Իվան Ռոմանովիչ, ռազմական բժիշկ
  • Ֆեդոտիկ Ալեքսեյ Պետրովիչ, պոդպորուչիկ
  • Ռոդէ Վլադիմիր Կարպովիչ, պոդպորուչիկ
  • Ֆերապոնտ, ծերունի, պահակ
  • Անֆիսա, դայակ, 80-ամյա ծեր կին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Твердохлебов, 1978, էջ 421.
  2. «Երեք քույր»-ը մոսկովյան բեմում։ «Культура» հեռուստաալիք (официальный сайт) (25.11.2010).
  3. Берковский, 1969, էջ.143:
  4. Մեջբերումն ըստ Твердохлебов И. Ю. Три сестры // Чехов А. П. Երկերի և նամակների լիակատար ժողովածու 30 հատոր, Сочинения: 18 հատոր / АН СССР:
  5. Твердохлебов, 1978, էջ 425։
  6. Твердохлебов, 1978, էջ 423։

Արտաքին հղումներ խմբագրել