Երեք խոզուկներ (մուլտֆիլմ, 1933)

կարճամետրաժ մուլտֆիլմ

Երեք խոզուկներ (անգլ.՝ Three Little Pigs), կարճամետրաժ մուլտֆիլմը հեռարձակվել է 1933 թվականի ապրիլի 27-ին «Silly Symphonies» «Walt Disney Studios» սերիաներով United Artists դիստրիբյուտորի միջոցով։ Մուլտֆիլմը 1994 թվականին անիմացիայի պատմաբան Աջերի Բեկոնի կազմած 50 լավագույն մուլտֆիմերի ցանկում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ Մուլտֆիլմի նկարիչ-անիմատորն է Արտ Բեբբիտը։

Երեք խոզուկներ
Երեք խոզուկներ (մուլտֆիլմ, 1933)
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ, նկարված անիմացիոն ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Կերպարներերեք խոզուկներ և Big Bad Wolf?
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորԲերթ Ջիլեթ[1][2]
ՀնչյունավորումMary Moder?[2], Dorothy Compton?[2], Պինտո Կոլվիգ[2] և Բիլլի Բլեթչեր[2]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[2]
ԵրաժշտությունՖրենկ Չերչիլ[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[2]
ԴիստրիբյուտորUnited Artists[2] և Դիսնեյ+
Տևողություն8 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվականմայիսի 27, 1933[1][2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2]
Պարգևներ
Բյուջե15 720 $
Շահույթ250 000 $
movies.disney.com/disney-animation-collection-volume-2-three-little-pigs

Սյուժե խմբագրել

Երեք եղբայրներն սեփական տներ են կառուցում են աղյուսից, փայտից և ծղոտից։ Նրանք բոլորը նվագում են տարբեր երաժշտական գործիքների վրա․ Նիֆ-Նիֆը՝ ֆլեյտայի, Նաֆ-Նաֆը՝ ջութակի, իսկ Նոֆ-Նոֆը՝ դաշնամուրի։ Առաջին երկուսն իրենց տները կառուցում են հեշտությամբ, ինչից հետո ողջ օրը հանգստանում են և պարում։ Երրորդը՝ Նոֆ-Նոֆը (անգլ.՝ Practical Pig, Գործնական խոզուկ), աշխատում է ամբողջ օրը՝ կառուցելով ամուր աղյուսե տուն, բայց եղբայրները ծիծաղում են նրա վրա։ Նա նախազգուշացնում է, որ եթե նրանք ավելի լավ տներ չկառուցեն, Գորշ Գայլը կբռնի նրանց։ Նաֆ-Նաֆը (անգլ.՝ Fiddler Pig, Ջութակահար Խոզուկ) և Նիֆ-Նիֆը (անգլ.՝ Fifer Pig, Ֆլեյտահար Խոզուկ) ուշադրություն չեն դարձնում իրենց եղբոր ասածի վրա և շարունակում են երգել «Մենք չենք վախենում գորշ գայլից» երգը (անգլ.՝ «Who’s afraid of big bad wolf?»

Մի անգամ մեծ, չար Գայլը (անգլ.՝ «Big Bad Wolf», մեծ վատ գայլ) իսկապես գալիս է և փչելով քանդում ծղոտե տունը։ Ֆլեյտահարը փախչում է դեպի փայտե տուն՝ եղբոր մոտ։ Գայլը ձևացնում է, որ հանձնվում է և հեռանում, բայց վերադառնում է անմեղ գառի արտաքինով։ Խոզուկները նրան չեն հավատում, ինչից հետո գայլը փչելով քանդում է փայտե տունը։ Այդ ժամանակ երեք խոզուկները հավաքվում են աղյուսե տան մեջ։ Գայլը ձևանում է խոզանակներ վաճառող և փորձում փչել գայլադիմացկուն աղյուսե տունը, բայց նրա մոտ չի ստացվում։ Վերջապես նա փորձում է տուն մտնել ծխնելույզից, բայց Նոֆ-Նոֆը բացում է եռացող ջրով լցված կաթսայի կափարիչը, որտեղ ավելացնում է բեևեկնախեժ և գայլն ընկնում է ուղիղ կաթսայի մեջ։ Ցավից կաղկանձելով՝ գայլը փախչում է, իսկ խոզուկները կրկին երգում են «Մենք չենք վախենում գորշ գայլից»։ Այդ ժամանակ Նոֆ-Նոֆը թակում է, նրա երկու եղբայրները որոշում են, որ գայլը վերադարձել է և թաքնվում են մահճակալի տակ։

Հնչյունավորում խմբագրել

Գործող անձ Սկզբնական հնչյունավորում Ռուսական կրկնօրինակ Կենդանիների տեսակը
Գայլ Բիլլի Բլետչեր Ալեքսեյ Գուրև Գայլ
Գործնական խոզուկ (Նուֆ-Նուֆ) Պինտո Քոլվիգ Անդրեյ Մատվեև Խոզուկ
Խոզուկ-ջութակահար (Նաֆ-Նաֆ) Մերի Մոդեր Օլգա Բելյավսկայա Խոզուկ
Խոզուկ-ֆլեյտահար (Նիֆ-Նիֆ) Դորոտի Քոմփտոն Օլգա Բելյավսկայա Խոզուկ

Մրցանակներ խմբագրել

Այլ խմբագրել

  • Մուլտֆիլմից հետո «Մենք չենք վախենում գորշ գայլից» («Who’s afraid of the big bad wolf?») երգը դարձել է հանրամատչելի։
  • Աղյուսե տան մեջ կախված են նախնիների նկարները։ Առաջինում՝ մայր խոզը վեց խոզուկներով, երկրորդում՝ հայրը նրբերշիկների տեսքով, երրորդում նույնպես հայրն է, բայց խոզապուխտի տեսքով։
  • Նոֆ-Նոֆի տունը կառուցվել է գայլադիմացկուն շաղախից (wolf proof cement) և ներկից (wolf proof paint)։ Այդպես էր գրված շինանյութերի վրա։
  • Գորշ Գայլը հայտվում է «Mickey’s Polo team» ֆիլմում որպես գործող անձերից մեկը։ Դահլիճում նստած են նաև Երեք Խոզուկները։

Պրիմերա խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Blitz Wolf — Տեքս Էյբերի 1942 թվականի Երեք խոզուկների և Սլիկայի մասին մուլտֆիլմը (գայլ Ադոլֆի պատկերով)։
  • Պոլկա երեք խոզուկների համար —1943 թվականի մուլտֆիլմ Merrie Melodies շարքից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 INDUCKS(բազմ․) — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Big Cartoon DataBase — 1998.
  3. Smith D. Academy Awards // Disney A to Z: The Official Encyclopedia — 1996.
  4. 4,0 4,1 IMDb-Release Info(անգլ.)
  5. опубликовано: «Кино и время» (бюллетень, выпуск второй), Справочник по международным кинофестивалям (1932-1960), Книга первая, М., Госфильмофонд СССР, 1962, стр. 74-84
  6. опубликовано: «Кино и время» (бюллетень, выпуск второй), Справочник по международным кинофестивалям (1932-1960), Книга первая, М., Госфильмофонд СССР, 1962, стр. 80.

Արտաքին հղումներ խմբագրել