Երեսնամյա կինը (ֆր.՝ La Femme de trente ans), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպ։ Վեպն ընդգրկված է հեղինակի Մարդկային կատակերգություն վիպաշարի «Էտյուդներ բարքերի մասին» բաժնում՝ «Մասնավոր կյանքի տեսարաններ» մասում[1]։ Հեղինակն այս վեպի վրա աշխատել է 5 տարի՝ 1829-1834։ Սկզբնական շրջանում ստեղծագործության առանձին հատվածներն իրենցից ներկայացրել են առանձին պատմություններ։ Ավելի ուշ հեղինակը փորձել է դրանք կառուցել մարքիզուհի Ժյուլի դ'Էգելմոնի կանացի կերպարի շուրջ։ «Երեսնամյա կինը» առավել հայտնի է վեպի հայտնի արտահայտությամբ՝ «բալզակյան տարիք»[2]։ «Երեսնամյա կինը» Բալզակին դարձրեց ճանաչված և դարձավ «Մասնավոր կյանքի տեսարաններ»-ի կենտրոնական վեպից մեկը[3]։

Երեսնամյա կինը
ֆր.՝ La Femme de trente ans
ՀեղինակՕնորե դը Բալզակ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Մասն է«Մասնավոր կյանքի տեսարաններ»
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Վիկտոր դ'Էգելմոն, Ժյուլի դ'Էգելմոն, Շառլ դը Վանդենես և Comtesse de Listomère-Landon?
Նկարագրում էՖրանսիա
ՇարքՄարդկային կատակերգություն
ՆախորդԳոբսեկ
ՀաջորդՀայր Գորիո
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1842
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/balzac/frauvon/frauvon.html
 La Femme de trente ans Վիքիպահեստում
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Սեփական անձի հանդեպ էգոիստական սերը բացահայտվում է Վիկտորի և Ժյուլիի օրինակներով։

Վեպի կենտրոնական թեմա խմբագրել

Կնոջ և տղամարդու միջև առկա սերը, որը ներկայացվում է Ժյուլիի և Վիկտորի, Ժյուլիի և Արթուր Գրենվելի, Ժյուլիի և Շառլ դը Վանդենեսի, Էլեն դ'Էգելմոնի և Վիկտորի օրինակներով, հանդիսանում է վեպի հիմնական թեման։

Ժյուլիի և ամուսնու ընտանեկան հարաբերությունները հենց սկզբից ձախողված էր։ Ժյուլիի հայրը նախապես տեղյակ էր պահել դստերը կապիտան Վիկտոր դ'Էգելմոնի իրական կերպարի մասին։ Երիտասարդ Ժյուլին Վիկտորի մեջ տեսնում է ոչ մարդ, այլ իր հորինած կերպարը։ Ամուսնանալուց հետո միայն ճանաաչում է Վիկտորի իրական դեմքը։

Ժյուլիի հետագա կյանքում մշտապես առկա է լինում նրա զգացմունքների և երջանկության ցանկության միջև ընթացող կռիվ։ Ժյուլին փորձում է հաշտվել իրադարձությունների հետ և ամուսնուն վերադարձնել ընտանիք՝ հանուն իրենց դստեր՝ Էլենի։ Երբ նրա կյանքում հայտնվում է երիտասարդ լորդ Գրենվիլը, մարքիզուհու սովորական կյանքն ասես փոխվում է։ Ժյուլին գիտակցում է, որ սիրում է և սիրված է։ Նա Արթուրին խոստանում է հեռանալ ամուսնուց և նրանից խնդրում է իրեն չանհանգստացնել, հակառակ դեպքում մենաստան կգնա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հեղինակն իր վիպաշարը բաժանել է 3 մասերի՝ Էտյուդներ բարքերի մասին, Փիլիսոփայական էտյուդներ, Վերլուծական էտյուդներ։ Բալզակը «Էտյուդներ բարքերի մասին» բաժինն իր հերթին բաժանեց «Տեսարանների»` մասնավոր, պրովինցիալ, փարիզյան, քաղաքական, ռազմական, գյուղական կյանքի տեսարաններ։ «Մասնավոր կյանքի տեսարաններ» բաժնին է դասվում «Երեսնամյա կինը» վեպը
  2. Վեպի գեղարվեստական վերլուծություն
  3. Բովանդակություն

Աղբյուրներ խմբագրել

  • Օնորե դը Բալզակ - Երկերի ժողովածու 10 հատորով, «Մարդկային կատակերգություն», 1-ին հատոր (Հայպետհրատ, Երևան, 1956)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեսնամյա կինը (վեպ)» հոդվածին։