Երեկույթ, մարդկանց հավաքույթ, որոնք հրավիրվում են հյուրընկալողի կողմից սոցիալականացման, զրույցի, ռեկրեացիայի, փառատոնի կամ այլ հատուկ արարողակարգի մասնակցելու նպատակներով։ Երեկույթը հաճախ իր մեջ ներառում է սնունդ, ըմպելիքներ, երաժշտություն, պարեր և այլ զվարճանքներ։ Շատ արևմտյան երկրներում երիտասարդների և մեծահասակների երեկույթները ասոցացվում են ալկոհոլի օգտագործման հետ, ինչպիսիք են՝ գարեջուրը, գինին և այլ սպիրտային խմիչքները։

Նկարիչ Պեդեր Սևերին Կրոյերի «Հիպ, հիպ, ուռա» նկարը (1888), որը պատկերում է 19-րդ դարում Դանիայում անցկացված երեկույթը
1945 թվականի սեպտեմբերին անկցաված թաղամասային երեկույթ Մարգիթ քաղաքի Սելբուրն Ռեուդ փողոցում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը նշելու համար։

Բնութագիր խմբագրել

Որոշ երեկույթներ անցկացվում են ինչ-որ անձի պատվին կամ որոշակի իրադարձության կապակցությամբ, ինչպիսիք են ծննդյան երեկույթը, «Սուպերբոուլ» կամ «Սուրբ Պատրիկի օր» երեկույթները։ Այս տեսակի երեկույթները հաճախ կոչվում են տոնակատարություններ։ Երեկույթի համար մասնավոր առիթը պարտադիր չէ։ Հասարակական երեկույթները երբեմն անցկացվում են ռեստորաններում, պանդոկներում, գարեջրատներում, գիշերային ակումբներում կամ բարերում, և այդպիսի երեկույթների կազմակերպիչը մասնակցող անձանցից երբեմն կարող է մուտքի վճար գանձել։ Փողոցներում մեծ երեկույթները կարող են այնպիսի իրադարձություններ տոնել, ինչպիսիք են Մարդի Գրասը կամ խաղաղության պայմանագրի ստորագրման օրը, որով ավարտվել է պատերազմը։

Տեսակներ խմբագրել

Պարահանդեսներ խմբագրել

Բանկետներ խմբագրել

Ծննդյան օրվա երեկույթներ խմբագրել

 
Ծննդյան տորթ՝ վառված մոմերով
 
Երեխաները ծննդյան երեկույթի ժամանակ

Ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթը տոնակատարություն է այն մարդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ում մեծարում են։ Այս ավանդույթը սկսվել է 19-րդ դարի կեսերին, բայց հայտնի չի դարձել մինչև 20-րդ դարի կեսերը[1]։ Ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթներն այժմ ընդունված է անցկացնել բազմաթիվ մշակույթներում։

Արևմտյան մշակույթներում ծննդյան տոնակատարությունը ներառում է մի շարք ընդհանուր ծեսեր։ Հյուրերին կարող են խնդրել նվեր բերել հոբելյարին։ Հավաքույթների անցկացման վայրերը հաճախ զարդարվում են գույնզգույն զարդերով, ինչպիսիք են փուչիկները և տարբեր տեսակների ժապավենները։ Ծննդյան տորթը սովորաբար մատուցվում է մոմերով, որոնք պետք է փչվեն այն բանից հետո, երբ հոբելյարը «ծննդյան ցանկություն» է մտապահում։ Տորթի առաջին կտորը տրվում է հոբելյարին։ Մինչ տոնական տորթը բերում են սեղանի մոտ, հյուրերը երգում են «Happy Birthday to You» երգը կամ որևէ այլ տոնական երգ։

Երեխաների համար երեկույթներում հաճախ ժամանակ է հատկացվում նաև «նվեր բացելուն», ինչի ընթացքում այն մարդը, ում ծննդյան օրն է նշվում, բացում է բերված նվերներից յուրաքանչյուրը։ Բացի այդ, մանկական երեկույթներում տան տերը հաճախ ներկաներին հրաժեշտի նվերներ է շնորհում՝ «նվեր փաթեթների» տեսքով։ Երեխաները և նույնիսկ մեծահասակները երբեմն հագնում են երեկույթների համար նախատեսված գունագեղ կոնաձև գլխարկներ։

Ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված երեկույթները հաճախ ավելի մեծ և շռայլ են լինում, եթե դրանք նշում են մեկի տարեդարձը, ով հասել է իր մշակույթի «կարևոր տարիքին», ինչպիսին է օրինակ մանկությունից չափահասություն անցնելը։ Անցման հասակի ավանդական տոնակատարությունների օրինակներ են հյուսիսամերիկյան «քաղցր տասնվեցի երեկույթը» (անգլ.՝ sweet sixteen party) և լատինաամերիկյան քինսեանյերան (իսպ.՝ quinceañera):

Անակնկալ երեկույթ խմբագրել

Անակնկալ երեկույթը հավաքույթ է, որի մասին նախապես հայտնի չէ այն անձին, ում պատվին այն անցկացվում է։

Ծննդյան կապակցությամբ անակնկալ երեկույթներն անակնկալ երեկույթների ամենատարածված տեսակն են։ Նման երեկույթների մեծ մասում հյուրերը գալիս են հոբելյարի ժամանումից մոտ մեկ ժամ առաջ։ Հաճախ անսպասելի իրավիճակում հայտնված ընկերը հոբելյարին տանում է երեկույթի անցկացման վայր՝ առանց որևէ բան ներկայացնելու։

Հյուրերը կարող են նույնիսկ թաքնվել, և երբ հոբելյարը մտնում է սենյակ, նրանք դուրս են գալիս թաքստոցներից և գոռում. «Անակնկալ» (անգլ.՝ «Surprise!»)։ Որոշ ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ երեկույթների համար լավ մարտավարություն է համարվում հոբելյարին ցնցելու փորձը։ Այդ նպատակի համար կարող են օգտագործվել մանգաղներ և փուչիկներ։ Երեկույթի զարդարանքները և փուչիկները չեն երևում տան սահմաններից դուրս, այնպես որ պատվավոր հյուրը ոչինչ չի կասկածում։

Ճաշկերույթ խմբագրել

 
Պաշտոնական ճաշկերույթ, որը նկարվել է 1920 թվականին նկարիչ-լրագրողի Մարգերայթ Մարթինի կողմից

Ճաշկերույթը հանրային հավաքույթ է, որտեղ մարդիկ ճաշում են միասին, սովորաբար տանտիրոջ տանը։ Պաշտոնական ճաշկերույթներում ընթրիքը մատուցվում է ճաշի սեղանի վրա՝ հյուրերի համար նախատեսված սպասքով։ Ճաշկերույթներին հաճախ նախորդում է հյուրասենյակում կամ բարում կոկտեյլի ժամը, որի ընթացքում հյուրերը կոկտեյլներ են խմում՝ շփվելով և զրուցելով[2]։ Գինին սովորաբար մատուցվում է ճաշի ընթացքում։ Հաճախ տարբեր գինիներ են մատուցվում, որոնք ուղեկցում են յուրաքանչյուր ուտեստը։

Պակաս պաշտոնական ճաշկերույթներում «շվեդական սեղան» է օգտագործվում։ Հյուրերն ինքնուրույն են ընտրություն կատարում ճաշատեսակների մեջ և կանգնած ուտում՝ զրուցելով։ Կին հյուրերը կարող են «կոկտեյլային զգեստներ» կրել, իսկ տղամարդիկ՝ բլեյզերներ։

Որոշ ոչ ֆորմալ ճաշկերույթներում, տանտերը կարող է խնդրել հյուրերին ուտեստներ և ըմպելիքներ բերել իրանց հետ (գլխավոր ուտեստ և աղանդեր)։ Այս տիպի երեկույթը կոչվում է փոթլաք։ Միացյալ Նահանգներում փոթլաքները շատ հաճախ անցկացվում են եկեղեցիներում և հասարակական կենտրոններում։

Երեկույթ այգում խմբագրել

Այգու երեկույթն անցկացվում է պուրակում կամ այգում։ Միջոցառումը, որը նկարագրվում է որպես այգու երեկույթ, սովորաբար ավելի ֆորմալ է, քան այլ դրսի հավաքույթներ, օրինակ, պիկնիկներ, բարբեքյուներ և այլն։ Երեկույթն այգում կարող է հեղինակավոր միջոցառում լինել։ Օրինակ, Բրիտանական կառավարչի հրավերները Բուքինգհեմյան պալատի այգի մեծ պատիվ են համարվում։ Ֆրանսիայի նախագահը երեկույթ է կազմակերպում Փարիզի Ելիսեյան պալատի այգում Բաստիլի գրավման օրվա առթիվ։

Կոկտեյլային երեկույթ խմբագրել

Կոկտեյլային երեկույթը հավաքույթ է, որի ընթացքում կոկտեյլներ են մատուցվում։ Այն երբեմն կոչվում է նաև «կոկտեյլային ընդունելություն»։ Կանայք, ովքեր այցելում են կոկտեյլ երեկույթը, կարող են կոկտեյլային զգեստ կրել։ Կոկտեյլային գլխարկը երբեմն հագնում են որպես նորաձև հայտարարություն։

Թեյախմություն խմբագրել

 
Թեյախմություն Ավստրալիայում բաց երկնքի տակ (1900 և 1910 թվականների միջև)

Անգլոամերիկյան մշակույթում թեյախմությունը (կամ թեյի երեկույթ) պաշտոնական հավաքույթ է երեկոյան թեյ ըմպելու համար։ Այդ երեկույթներին ավանդաբար հրավիրված էին միայն կանայք, սակայն տղամարդիկ նույնպես կարող էին մասնակցել։ Թեյախմությունները հաճախ բնութագրվում են հեղինակավոր սպասքի օգտագործմամբ, օրինակ՝ ոսկրե ճենապակուց և արծաթից պատրաստված։ Սեղանը, անկախ իր չափից կամ արժեքից, ձևավորվում է այնպես, որ առավել գեղեցիկ տեսք ունենա՝ կտորե անձեռոցիկներով և համապատասխան բաժակներով և ափսեներով։

Թեյից բացի, մեծ երեկույթներում կարելի է պատվիրել պունշ կամ, ցուրտ եղանակին, տաք շոկոլադ։ Թեյն ուղեկցվում է մի շարք հեշտությամբ օգտագործվող ուտեստներով։ Բարակ սենդվիչները, բանանները, տորթի կտորները և թխվածքաբլիթները՝ այս ամենը տարածված ընտրության շարքում է։

Ընդունելություն խմբագրել

 
Արվեստի ցուցահանդեսի բացման ընդունելություն

Պաշտոնական ընդունելությունները հավաքույթներ են, որոնք նախատեսված են մեծ թվով հյուրերի ընդունման համար, հաճախ հեղինակավոր վայրերում, ինչպիսիք են Բուքինգհեմյան պալատը, Սպիտակ տունը կամ Բրիտանական կայսրության և համագործակցության կառավարական տները։ Կազմակերպիչները և բոլոր պատվավոր հյուրերը հերթականությամբ ընդունելության գիծ են ձևավորում մուտքի մոտ։ Յուրաքանչյուր հյուրի մասին հայտարարվում է հյուրընկալողին, որը հերթով հանդիպում է բոլոր ժամանողներին։ Յուրաքանչյուր հյուր հայտնում է իր անունը (անհրաժեշտության դեպքում) և սովորական ողջույններ կամ շնորհավորանքներ ասում ընդունելության գծի բոլոր անձանց։ Այսպիսով, հյուրերի հերթն անշեղորեն առաջ է շարժվում առանց ավելորդ ձգձգումների։ Յուրաքանչյուր հյուրի պաշտոնական ընդունելությունից հետո տանտերերը կարող են խառնվել հյուրերի հետ։

Մի փոքր ավելի քիչ ֆորմալ ընդունելությունները տարածված են ակադեմիական միջավայրում, երբեմն հրավիրված դասախոսի պատվին կամ հատուկ կապակցությամբ, ինչպես օրինակ՝ հարգված աշխատողի թոշակի անցնելը։ Ընդունելությունները նաև տարածված են սիմպոզիումի կամ ակադեմիական կոնֆերանսի շրջանում, որպես միջավայր, որպեսզի մասնակիցները կարողանան ոչ ֆորմալ շփվել և համագործակցել։ Այս հանդիպումները կարող են ուղեկցվել նստակյաց ընթրիքով կամ, ինչն ավելի տարածված է, ոչ ֆորմալ ֆուրշետով։

Հրավիրովի երեկույթներ խմբագրել

18-րդ դարում Ֆրանսիայում և Անգլիայում ունևոր, հաջող ամուսնացած և «քաղաքում» նստավայր ունեցող կանանց միջավայրում նորաձև է դարձել երեկոյան հրավիրել նշանավոր հյուրերին՝ հյուրասիրություն ցուցադրելու և մշակութային զրույցներին մասնակցելու համար։ Հրավիրովի երեկույթները (անգլ.՝ soirées) հաճախ իրենց մեջ ներառում էին նրբաճաշակ երաժշտական զվարճանքներ, և այդ տերմինը մինչ օրս երբեմն օգտագործվում է երեկոյան հավաքույթների նրբաճաշակ տեսակը նշելու համար։

Այս տեսակի երեկույթների կազմակերպիչները հիմնականում աշխարհիկ տանտիրուհիներն էին՝ դերասանուհիները և այլ կանայք, որոնց հեղինակությունը շատ բարձր էր։ Տանտիրուհու բնավորությունը, ակնհայտորեն, որոշում էր հավաքույթի բնույթը և հյուրերի ընտրությունը։

Հրավիրովի երեկույթների առավել հայտնի կազմակերպիչներից մեկը Էսթեր Թրեյլն է։

Պարեր և պարերեկույթներ խմբագրել

 
Ժողովրդական պար ասորական երեկույթին, Չիկագո, Իլինոյս:

Պարերեկույթը հանրային հավաքույթ է, որի ընթացքում հյուրերը պարում են։ Դա կարող է լինել ինչպես պատահական, ոչ ֆորմալ հանդիպում, այնպես էլ համակարգված միջոցառում, ինչպիսիք են դպրոցական պարերը կամ բարեգործական պարահանդեսները։ Պարերեկույթները սովորաբար անցկացվում են երեկոյան։ Երեկոյան պարը պաշտոնապես հայտնի է որպես թեյի պար։ Որոշ պարերեկույթներ որոշակի տեսակի պարեր են ներառում, ինչպիսին է օրինակ սքվեր պարը։

Պարահանդեսները խոշոր պաշտոնական երեկույթներ են, որոնք պարահանդեսային պարեր են ներառում։ Կին հյուրերը սովորաբար պարահանդեսի համար նախատեսված զգեստեր են կրում, իսկ տղամարդիկ՝ ֆրակներ։

Թաղամասային երեկույթ խմբագրել

Թաղամասային երեկույթը (անգլ.՝ Block Party) հանրային հավաքույթ է, որին ներկա են որոշակի քաղաքային թաղամասի կամ շրջանի բնակիչները։ Այս երեկույթները սովորաբար անցկացվում են քաղաքի փողոցներից մեկում, որը փակվում է երեկույթն անցկացնելու համար։ Որոշ թաղամասային երեկույթների ժամանակ մասնակիցները կարող են ազատորեն տնից տուն գնալ, շփվել և հաճախ ալկոհոլային խմիչքներ խմել։

Դիմակահանդես խմբագրել

Դիմակահանդեսի ժամանակ հյուրերը դիմակ են կրում, որպեսզի թաքցնեն իրենց ինքնությունը։ Հյուրերն այս տեսակի երեկույթների ժամանակ կոստյումներ են կրում։ Այս երեկույթները երբեմն կապված են տոնական իրադարձությունների հետ, ինչպիսիք են Հելոուինը և Մարդի Գրասը։

Սուրբծննդյան ուրախ երգերի երեկույթ խմբագրել

Անգլիական և ամերիկյան մշակույթներում սուրբծննդյան սեզոնի ժամանակ ավանդաբար կազմակերպվում է սուրբծննդյան ուրախ երգերի երեկույթ։ Մարդիկ տնից տուն են գնում և երգում Սուրբ Ծննդյան «օրհներգերը»։ «We Wish You a Merry Christmas», «Deck the Halls», «The Twelve Days of Christmas», «Frosty the Snowman», «Jingle Bells», «Silver Bells», «Santa Claus Is Coming to Town» և «O Holy Night» երգերը սուրբծծնդյան օրհներգի որոշ օրինակներն են։

Իսպանիայում այս տեսակի երեկույթը անվանվում է «El Aguinaldo»։ Այն նույնն է, ինչ Անգլիայում և Միացյալ Նահանգներում, բայց միայն այն տարբերությամբ, որ այն երեխաներին, որոնք երգում են, թեյավճար են տալիս[3]։ Այնտեղ սուրբծննդյան երգերը «villancicos» են անվանվում։ Երեխաները հիմնականում երգում են փոքր երեկույթների ժամանակ[4]։

Երեկույթներ դեռահասների և երիտասարդ չափահասների համար խմբագրել

 
Պարային երեկույթ կենդանի ելույթվ խմբի աջակցությամբ (SO36, Բեռլին)

Պարերեկույթները հավաքույթներ են բարերում կամ հասարակական կենտրոններում, որտեղ հյուրերը պարում են հաուս երաժշտության, տեխնո երաժշտության կամ դիսկոյի ներքո։ Պարերեկույթների համար երաժշտությունը սովորաբար ընտրում և նվագում է դիջեյը։

Պարերեկույթների սփին-օֆֆը՝ ռեյվը ներառում է պարերը բարձր հաուս, տեխնո և ինդասթրիալ երաժշտության ներքո։ Ռեյվ երեկույթները կարող են այցելել ինչպես մի քանի տասնյակ մարդիկ նկուղում, այնպես էլ, հարյուրավոր մարդիկ ակումբում, հազարավոր մարդիկ պահեստում, դաշտում կամ նույնիսկ տասնյակ հազարավոր մարդիկ մարզադաշտում, զվարճանքի այգում կամ այլ մեծ տարածության մեջ։ Ռեյվերն ասոցացվում են ապօրինի թմրանյութերի հետ, ինչպիսին է օրինակ էքստազը։

Տնային երեկույթը հավաքույթ է, որի ժամանակ մարդկանց մեծ խումբ հավաքվում է մասնավոր տանը՝ շփվելու համար։ Տնային երեկույթները, որոնք ներառում են գարեջուր խմելը, որը լցնվում է տակառիկներից, կոչվում են տակառիկի երեկույթներ (անգլ.՝ keg parties) կամ «քեգերներ» («keggers»` «keg» բառից, անգլ. թարգմանաբար՝ «տակառիկ»)։ Նման երեկույթները հայտնի են Հյուսիսային Ամերիկայում, Միացյալ Թագավորությունում և Ավստրալիայում։ Դրանք հաճախ այցելում են մարդիկ, ովքեր չեն հասել ալկոհոլի օգտագործման օրինական տարիքին։ Երբեմն նույնիսկ երեկույթի չափահաս այցելուները խախտում են օրենքն անչափահասներին ալկոհոլային խմիչքներ տալու համար։ Ձերբակալությունները կարող են կատարվել նաև աղմուկի, հասարակական կարգը խախտելու[5] և «կույր խոզերի» կառավարման պատճառով՝ հաստատության, որն ապօրինի վաճառում է ալկոհոլային խմիչքներ։

Քոլեջական կամպուսներում երեկույթները հաճախ կազմակերպվում են եղբայրությունների կողմից[6]։

Բացօթյա երեկույթներն իրենց մեջ են ներառում թփերի և լողափի երեկույթները։ Թփերի երեկույթները (նաև կոչվում են «դաշտային երեկույթներ») անցկացվում են անտառի մեկուսի վայրում (անգլ.՝ bush, թարգմանաբար՝ թուփ), որտեղ ընկերները հավաքվում են խմելու և խոսելու համար։ Նման երեկույթները հաճախ անցկացվում են խարույկի շուրջ։ Լողափի երեկույթներն անցկացվում են լճի, գետի կամ ծովի ջրափնյա գծի վրա և նույնպես հաճախ խարույկ են ներառում։

Դեռահասների և երիտասարդ չափահասների համար դպրոցական երեկույթներն են ավարտական երեկոները և հավաքույթները, որոնք անցկացվում են ի պատիվ որևէ մեկի, որը վերջերս ավարտել է դպրոցը կամ համալսարանը։

Լողավազանային երեկույթ խմբագրել

Խնջույք լողավազանի մոտ, որի ժամանակ մարդիկ լողանում են լողավազանում։

Պարային երեկույթներ միայնակների համար խմբագրել

Պարային երեկույթներ միայնակների համար, որոնք ամուսնացած չեն և զուգընկեր են փնտրում ընկերության, ժամադրության կամ սեքսի համար։

Սովորաբար հատուկ խաղեր են կազմակերպվում, որպեսզի մասնակիցները միմյանց ավելի լավ ճանաչեն։ Օրինակ՝ յուրաքանչյուր հյուր կարող է բացիկ հանձնել ոգեշնչող քաղվածքով։ Խաղը կայանում է պոտենցիալ զուգընկերոջը գտնելու մեջ, ով նույն քաղվածքն ունի։ Այն զույգերը, որոնք նույն բացիկները կունենան, փոքր նվեր են ստանում։

Դրամահավաք երեկույթ խմբագրել

Դրամահավաք երեկույթը, որն իրականացվում է դրամահավաքության նպատակով, որից ամբողջ գումարը փոխանցվում է որևէ անձի կամ հաստատության, օրինակ՝ դպրոցի, բարեգործական կազմակերպության, բիզնեսի կամ քաղաքական քարոզարշավի։ Նմանատիպ երեկույթները սովորաբար պաշտոնական բնույթ են կրում և բաղկացած են ճաշից, որին հաջորդում են ելույթներ կամ շնորհանդեսներ, որոնք գովաբանում են այն, ինչի համար գումար է հավաքվում։

Նման տեսակի երեկույթներում շատ տարածված է ընդունելության համար վճար գանձել։ Այդ վճարը կարող է հասնել մի քանի հազար դոլարի, հատկապես, եթե խոսքը գնում է քաղաքական արշավի համար միջոցներ հավաքելու մասին։

Ավարտական երեկույթ խմբագրել

 
Մի խումբ շրջանավարտների ավարտական երեկո

Շատ վայրերում հայտնի են դպրոցական, քոլեջի կամ համալսարանի ավարտական երեկույթները։ Ավարտական երեկույթը կարող է անցկացվել համալսարանում կամ դրսում, իսկ տրանսպորտը տրամադրվում է, երբ գտնվելու վայրը լինում է հեռու[7]։

Բնակարանամուտի երեկույթ խմբագրել

Բնակարանամուտի երեկույթը կարող է իրականացվել, երբ ընտանիքը, զույգը կամ անձը տեղափոխվել է նոր տուն կամ բնակարան։ Սա առիթ է տանտերերին ցույց տալ իրենց նոր տունը ընկերներին։ Այն սովորաբար տեղի է ունենում ոչ ֆորմալ մթնոլորտում և չի ներառում որևէ ծրագրված միջոցառումներ, բացառությամբ էքսկուրսիայի նոր տնով կամ բնակարանով։ Հրավիրված ընտանիքի անդամները և ընկերները կարող են նվերներ բերել նոր տան համար։

Ողջույնի երեկույթ խմբագրել

Ողջույնի երեկույթն անցկացվում է նորեկին ողջունելու համար, օրինակ՝ ակումբի նոր անդամին, նոր աշխատակցին կամ ընտանիքում նորածին երեխային։

Հրաժեշտի երեկույթ խմբագրել

Շատ մշակույթներում ընդունված է հրաժեշտի երեկույթ կազմակերպել ինչ-որ մեկի պատվին, որը հեռանում է կամ գնում է երկարատև ուղևորության (երբեմն կոչվում է բոն վոյաժ երեկույթ)։ Այս կատեգորիան ներառում է հեռացող աշխատակիցների համար կենսաթոշակային երեկույթները[8]։

Դերասանական կազմի երեկույթ խմբագրել

Դերասանական կազմի երեկույթ, որը հետևում է թատերական իրադարձության եզրափակիչ ներկայացմանը, ինչպիսիք են պիեսը, մյուզիքլը կամ օպերան։ Այս տեսակի երեկույթը կարող է իրականացվել նաև ֆիլմի համար նկարահանումների ավարտից հետո կամ հեռուստատեսային շարքի եթերաշրջանի վերջնական սերիայից հետո։

Նախնական երեկույթ խմբագրել

Նախնական երեկույթ, որը տեղի է ունենում ինչ-որ իրադարձությունից առաջ, ինչպիսիք են դպրոցական պարերը, հարսանիքը, ծննդյան օրը կամ Բայ Միցվան։ Այս երեկույթները սովորաբար կարճատև են և երբեմն ներառում են միջոցառման նախապատրաստումը (օրինակ՝ հյուրերը կարող են դիմահարդարվել կամ կրեն հատուկ հագուստ)։ Հյուրերը սովորաբար գնում են միևնույն ժամանակ, և գալիս են միջոցառմանը միասին։ Հաճախ մարդիկ զբաղվում են խաղերի պատրաստմամբ կամ խմելով նախքան միջոցառումը կամ գիշերային հանգիստը, մանավանդ, եթե միջոցառման ժամանակ ալկոհոլ չի լինելու։

Հետերեկույթ խմբագրել

Հետերեկույթը (անգլ.՝ after-party) հավաքույթ է, որը տեղի է ունենում երաժշտական կամ թատերական ներկայացումի կամ որևէ այլ միջոցառումից հետո, ինչպիսիք են հարսանիքը կամ դպրոցական պարերը։ Հյուրերը սովորաբար սահմանափակվում են հյուրընկալողի ընկերներով։

Յուրահատուկ օրերին անցկացվող երեկույթներ խմբագրել

 
Բացօթյա երեկույթ, նկարիչ՝ Իսաակ Օլիվեր, մոտ 1590 թվական

Միջազգային

Ավստրալիա

Կանադա

Ֆրանսիա

Գերմանիա

Հնդկաստան

Իրան

Իռլանդիա

Իսրայել

Մեքսիկա

Նոր Զելանդիա

Պակիստան

Շոտլանդիա

Շվեդիա

Մեծ Բրիտանիա

ԱՄՆ

Ուրուգվայ

Կրոնական ավանդույթների հետ կապված երեկույթներ խմբագրել

Քրիստոնեություն

Իսլամ

Հրեականություն

Հատկանշական երեկույթներ խմբագրել

Այլ երեկույթներ խմբագրել

 
Կանադայում բացօթյա երեկույթին մասնակցող մարդիկ
Խաղային երեկույթ
Հավաքույթ, որի ժամանակ հյուրերը խաղում են տարբեր խաղեր։
LAN party
Երեկույթ, որն ընդգրկում է բազմատեսակ համակարգչային խաղեր և օգտագործում է LAN:
Party plan
Հասարակ վաճառքի ձև, որի դեպքում երեկույթն օգտագործվում է ապրանքներ վաճառելու համար (օրինակ՝ Tupperware երեկույթ)։
Հանդիպում ընտրողների հետ
Երեկույթ, որը հյուրընկալվում է մասնավոր տանը՝ որոշակի թեկնածուի, քաղաքական կուսակցության կամ քվեաթերթիկին աջակցելու նպատակով, կամ առաջիկա ընտրության վերաբերյալ տեղեկություններ և կարծիքներ փոխանակելու համար։
Գիշերազգեստներով երեկույթ
Երեկույթ, որի համար հյուրերին առաջարկվում է գիշերել հյուրընկալողի տանը։ Այս երեկույթները սովորաբար պատանիների կամ փոքր երեխաների համար են։
Toga party
Երեկույթ, որի ժամանակ հյուրերը հագնում են տոգաներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Korab, Holly. «A Brief History of Birthday Parties». LAS News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Dinner Party». HGTV. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «aguinaldo». Merriam-Webster. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  4. «villancicos». letras. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  5. Law would tag beer kegs to fight use by the young "While it affects all adults who buy kegs, the proposed law is aimed at the 21-to-23-year-old crowd, particularly college students, who don't think twice about buying a keg or 10 for a weekend bash. Pittsburgh Post-Gazette, 2001-11-04.
  6. PhillipGoodman (2015 թ․ մայիսի 13). «What Is a Frat Party?». Enki-Village (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  7. «Graduation Party Budget». graduationparty.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  8. Kuchibue wo Fuku Toki, translated by Van C. Gessel, 1979.

Մատենագրություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեկույթ» հոդվածին։