Երգեցիկ թռչունները լինում են հատիկակեր և միջատակեր։ Հատիսիտեղներկակեր Երգեցիկ թռչունները են սերինոսները, հատբեկիչները, կանաչ սերինոսները, ամուրիկները, դեղձանիկները, կանեփուկները, խաչկտուցները, թութակները, խածկտիկները, ազնվասարեկները, կարմրակատարները, թանձրակտուցները են։

Թութակ
Արտույտ

Միջատակեր Երգեցիկ թռչունները են կարմրատուտները, կեռնեխները, արտույտները, արշալուսիկները, երաշտահավերը, սարյակները, շիկահավերը, սոխակները ևն։ ճիշտ խնամելիս թռչունները վանդակում ապրում և երգում են մինչև 25 (երբեմն ավելի) տարի։ Առավել արագ են ընտելանում ազնվասարեկները, խածկտիկները, խաչկտուցները, արշալուսիկները, սարյակները, երաշտահավերը։ Ընտելացվել և վանդակում հաջողությամբ բազմանում են արտաքին տեսքով և երգով միմյանցից տարբերվող շատ ցեղերի դեղձանիկները։

Հիանալի երգում են կեռնեխները, սոխակները, սարյակները, կարմրատուտները, երաշտահավերը, արշալուսիկները։ Լավ են երգում նաև ազնվասարեկները, կարմրակատարները, ամուրիկները, կանեփուկները, խաչկտուցները։ Խածկտիկին և կանաչ սերինոսին պահում են գեղեցիկ փետրածածկի, թութակներին նաև հնչյուններ ու բառեր վերարտադրելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեցիկ թռչուններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեցիկ թռչուններ» հոդվածին։