Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միություն

Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միություն (անգլ.՝ The American Society of Composers, Authors and Publishers, ԵՀՀԱՄ), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, որը պաշտպանում է իր անդամների հեղինակային իրավունքները և հավաքում հոնորարներ նրանց երաժշտության կատարման համար։ Հիմնադրվել է 1914 թվականին։

Երգահանների, հեղինակների ու հրատարակիչների ամերիկյան հասարակություն
Տիպոչ առևտրային հասարակական կազմակերպություն
Հիմնադրված1914
Հավաքում933 մլն. դոլար. (2008).[1]
Անդամների թիվ360 000
Կայքwww.ascap.com
Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միության պատկերանշանը

Պատմություն խմբագրել

ԵՀՀԱՄ-ը հիմնադրել է երգահան Վիկտոր Հերբերթը 1914 թվականի փետրվարի 13-ին Նյու Յորքում՝ իր անդամների երաժշտական ստեղծագործությունների հեղինակային իրավունքների պաշտպանման համար, հիմնականում այն հեղինակների և հրատարակիչների, որոնք գործում են Tin Pan Alley շրջանում։

ԵՀՀԱՄ-ի առաջին անդամների մեջ էին երգահաններ Իրվինգ Բեռլինը, Ջեյմս Ջոնսոնը, Ջերոմ Կերնն ու Ջոն Ֆիլիպ Սուզան, լիբրետիստ Օտտո Խարբախը։ 2009 թվականի հուլիսին ԵՀՀԱՄ-ի անդամներն էին ավելի քան 360,000 երգահաններ, հեղինակներ, երաժիշտներ ու հրատարակիչներ[2]։ Նրանց շարքում գրեթե բոլորը ռոք ու փոփ աստղեր, քանթրիի, բլուզի, հիփ հոփի, ջազի և դասական ստեղծագործությունների հեղինակ-կատարողներ էին։

2008 թվականին ԵՀՀԱՄ-ը հավաքել է ավելի քան 933 միլիոն ԱՄՆ դոլար երաժշտության լիցենզավորված կատարման համար և վճարել է իր անդամներին 817 միլիոն ԱՄՆ դոլար որպես հոնորար, թողնելով միայն 11,3% գործառնությունների համար ծախսերի համար։

Այսօր ԵՀՀԱՄ-ն ամբողջ աշխարհի խոշարագույն կազմակերպություներից մեկն է, որը հետևում է հեղինակների հեղինակային իրավունքների իրագործմանը։ ԵՀՀԱՄ-ը լիցենզավորում է ավելի քան 11,500 առևտրային ռադիոկայանների, 2000 ոչ առևտրային հեռարձակողների[3] և նաև մոտ 100 օտարերկրյա նույնատիպ կազմակերպությունների տարբեր մայր ցամաքներից[4]։

Միացյալ Նահանգներում, ԵՀՀԱՄ-ը մրցակցում է երկու այլ հեղինակային կազմակերպությունների հետ՝ Broadcast Music Incorporated-ի (BMI) և Society of European Stage Authors and Composers-ի (SESAC)։

Պարգևներ խմբագրել

ԵՀՀԱՄ-ի հասարակությունը պարգևատրում է ամենամյա հատուկ շոուներում իր լավագույն անդամներին 7 երաժշտական կատեգորիաներում՝ փոփ երաժշտություն, ռիթմ ընդ բլյուզ և սոուլ, ֆիլմեր և հեռուստատեսություն, լատինոամերիկյան երաժշտություն, քանթրի, քրիստոնեական և համերգային երաժշտություն։ Նաև գոյություն ունի Ջազի փառքի պատը՝ նոր և պատվավոր անդամներին Սրահ ավելացնելու համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Press release about ASCAP's 2008 Collections
  2. [1] «It’s Now or Never!»
  3. [2] Արխիվացված 2010-08-09 Wayback Machine «ASCAP Payment System: Who Does ASCAP Collect From?»
  4. [3] Արխիվացված 2010-08-26 Wayback Machine «Affiliated Foreign Societies»
  5. [4] Արխիվացված 2017-08-05 Wayback Machine «ASCAP Events and Awards»

Արտաքին հղումներ խմբագրել

ԵՀՀԱՄ-ի ղեկավարն ազատ մշակույթի դեմ խմբագրել

  • Դոկտորոու Կորի. «ASCAP raising money to fight Free Culture» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թվականի մարտի 4-ին.
  • Masnick, Mike (2010 թվականի հուլիսի 28). «ASCAP Boss Refuses To Debate Lessig; Claims that It's an Attempt To 'Silence' ASCAP». բլոգ՝ Techdirt. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թվականի մարտի 5-ին.