Երաժշտության ընդհատված դաս

Երաժշտության ընդհատված դաս (հոլ.՝ Onderbreking van de muziek), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարներից, հավանաբար նկարված 1660-1661 թվականներին։ Երաժշտության թեմայի ժանրով նկարներ 17-րդ դարի հոլանդական նկարչության մեջ արդիական էին։ Նկարը պահվում է Նյու-Յորքում՝ Ֆրիկի հավաքածուում[3]։

Երաժշտության ընդհատված դաս
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1660
բարձրություն39,4 սանտիմետր
լայնություն44,5 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ և կտավ[1]
գտնվում էՖրիկի հավաքածու[2]
հավաքածուՖրիկի հավաքածու
սեփականատերՀենրի Քլեյ Ֆրիկ[2]
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/14girl.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03a/14girl1.html կայք
Ծանոթագրություններ
 Girl Interrupted at Her Music by Vermeer Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

1660 թվականին Յան Վերմեերը ընտանիքի հետ տեղափոխվում է իր մոր տուն, որը գտնվում էր Աուդ Լանգենդեյկում (հոլ.՝ Oude Langendijk), նյու-Յորքի Դելֆտե կրկեսի մոտ։ Շենքի առաջին հարկում նկարիչը տեղավորում է իր արհեստանոցը, որտեղ և, հավանաբար, 1660-1661 թվականների ընթացքում նկարում է այս նկարը[4]։ 1901թվականին այն գնվել է 26000 դոլարով, որը զգալիորեն ավելի մեծ գումար էր,քան նկարչի մնացած նկարները[5]։

Նկարի սյուժե

«Երաժշտության դաս», «Համերգ», «Լյութնիստկա» և «Կիթառահար» նկարների հետ այս ստեղծագործությունը մի մասն է կազմում երաժշտական թեմաներին նվիրված նկարների[6]։ Այս նկարի սյուժեն արտացոլում է 17-րդ դարի Եվրոպայում սիրաշահելու գործընթացը, մասնավորապես `նվագելու ժամանակ, ընկերոջ կամ երաժշտության ուսուցչի հետ։ Դատելով հագուստի հարուստ տեսքից, երևում է, որ մեծ ուսուցիչը եկամուտ ունի։ Առաջին հայացքից նման անհասկանալի դետալներից մեկը գինու բաժակն է և հետևի պլանում ՝ Էրոսի նկարը, որը ներքին ուղղվածություն ունի գործող երկու անձանց միջև մտերիմ հարաբերությունների։ Էրոսի նկարի միջոցով նկարիչն արտահայտում է այն միտքը, որ միայն իրար հետ կապված մարդկանց միջև կարող անկեղծ սեր լինել[7]։ Տղամարդն ու աղջիկը միասին նոտաների թերթ են բռնել, և այդ ժամանակ, հավանաբար, ինչ- որ մեկը սենյակ է մտնում, և աղջիկը, հանկարծակիի գալով շրջում է գլուխը։

Որպեսզի աղջկա դեմքն ավելի արտահայտիչ երևա, և հայացքն ավելի ուշադրություն գրավող լինի, Վերմեերը նրա գլխին նկարում է սպիտակ գլխաշոր և լուսավոր տոնով հագեցնում է դեմքի գույնը։ Այս աշխատանքի մեջ Վերմեերը առաջին պլան է բերում մարդկային փոխհարաբերությունները, ոչ դե գործողությունների զարգացում։ Ենթադրվում է, որ ձախ անկյունի թռչնի վանդակը նկարվել է հետագայում՝ այլ նկարիչների կողմից, քանի որ ներկի բաղադրությունը տարբեր է հիմնական ներկի բաղադրությունից[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/242586
  2. 2,0 2,1 http://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:273
  3. Anthony Bailey A View Of Delft. — Random House, 2015. — 288 с. — ISBN 9781473522060
  4. Alan Hager The Age of Milton: An Encyclopedia of Major 17th-Century British and American Authors. — ABC-CLIO, 2004. — С. 348. — 416 с. — ISBN 9780313052590
  5. RUTH OSBORNE (2013 թ․ դեկտեմբերի 29). «Vermeer Interrupted: A Study of Johannes Vermeer's "Girl Interrupted at Her Music" at The Frick Collection». ArtWatch International, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  6. Скляренко В. М. Иовлева Т. Кустовская Ю. Скачко И. 100 знаменитых художников. XIV—XVIII вв.. — Директмедиа, 2014. — С. 87. — 510 с. — ISBN 9789660320888
  7. Дмитриева А. А. Мотив «картины в картине» в живописи Яна Вермеера Делфтского (Об иконографии произведений голландского искусства XVII века) (Русский) // ГЛОБЭКСИ : Научный интернет-журнал. — 2010. — № 4.
  8. Bailey, Martin Vermeer. — Phaidon Press, 1995. — ISBN 978-0-7148-3462-7
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության ընդհատված դաս» հոդվածին։