Երաժշտական ալբոմ, միասին թողարկված երաժշտական բաղադրյալների հավաքածու, ստանդարտ ֆորմատով, որը հնարավոր է լսել հանրամատչելի նվագարկիչների օգնությամբ։

Ալբոմային ձայնագրություն բառակապակցությունը հայտնվել է այն բանից հետո, երբ մի քանի վինիլային սկավառակներ սկսեցին վաճառվել միասին, իսկ դրանց ձևավորումը կատարված էր գրքի տեսքով։ Այնուհետ ալբոմ սկսեցին անվանել երկարանվագ 33⅓ պտույտ/րոպե 12 մատնաչափյան սկավառակներին։ Դա արվեց այն պատճառով, որ այդ ալբոմում տեղավորում էր այնքան երաժշտություն, որքան նախկին մեկ ալբոմում։ Հանրամատչելի երաժշտության ստանդարտ է դարձել 10-14 երգ մեկ ալբոմում։ Ի սկզբանե հեղինակային գանձումները կախված էին ալբոմում երգերի քանակից։

Դասակարգում ըստ ծավալի խմբագրել

  • Սովորական ՝ ստանդարտ, են անվանում «LP»-ի (անգլ.՝ Long Play հայ.՝ երկարանվագ) մեկ 12 մատնաչափյան կամ լազերային սկավառակի վրա թողարկված ալբոմին, որը պարունակում է 30-80 րոպե ձայնագրություն։
  • Մինի ալբոմ կամ «EP» (անգլ.՝ Extended Play) - սինգլի և ալբոմի միջանկյալ տարբերակ։
  • Կրկնակի ալբոմ՝ ալբոմ թողարկված 2 կրիչների վրա, որում նվագի տևողությունը հասնում է 1,5-2 ժամի։ Օր.՝ Մայքլ Ջեքսոնի This Is It ալբոմը։
  • Եռակի ալբոմ ՝ ալոբմ թողարկված 3 կրիչների վրա։ Օր.՝ Մայքլ Ջեքսոնի Bad 25 ալբոմը։
  • Բոքս սեթ (անգլ.՝ box set)՝ մի քանի կրիչներից բաղկացած հավաքածու, որն սովորաբար ունենում է տոնական փաթեթավորում, համալրված են լինում նաև այլ տիպի (նկարներ, տեսանյութեր, շապիկներ, պլակատներ, կոնֆետներ և այլն) նյութերով։ Սրանք բաղկացած են լինում սովորաբար 2-ից ավել կրիչներով։
    • Օր.՝ Մայքլ Ջեքսոնի The Ultimate Collection ալբոմը, որը բաղկացած է 5 կրիչներից և պարունակում է ֆոտոալբոմ։
    • Օր.՝ Մայքլ Ջեքսոնի Thriller 25 ալբոմը, որը բաղկացած է 2 կրիչներից, պարունակում է տեսա և ձայնանյութ, կատարված է գրքի ձևով, որի էջերին պատկերված է Ջեքսոնը

Դասակարգում ըստ ձայնագրության տեսակի խմբագրել

  • Ստուդիական ալբոմ - ալբոմ, որը ձայնագրվել է ստուդիայում։
  • Համերգային ալբոմ-ալբոմ, որի ձայնագրվել է համերգի ընթացքում։ Սովորաբար, այդ ձայնագրությունները սովորաբար «կենդանի» են, հաճախ լսելի է նաև հանդիսատեսի ծափահարությունները։
  • Հավաքածու - դա ալբոմ է, որը կազմված է նախորդում հրապարակված երգերից։
  • «Ծրագրված»- ալբոմ (նաև «համարային», «հիմնական», «ստանդարտ», «ալբոմ»)– ոչ ստանդարտ հասկացողություն, որը օգտագործվում է, նշելու համար այն ալբոմը, որի հիմքում է նախորդում չհրապարակված ձայնագրություններ։