Երազատեսությունը գրականության մեջ

Երազատեսությունը գրականության մեջ (արվեստում), տարածված սյուժե, գրական հնարք, որը հանդիպում է առասպելներում, էպոսներում, կրոնական տեքստերում, պատմական ժամանակագրություններում, բելետրիստիկայում և տարբեր ժողովուրդների պոեզիայում՝ սկսած հնագույն ժամանակներից[1]։

Չեշիրյան կատվի անհետացումը Հրաշքների աշխարհում

Որպես գրական հնարք՝ երազատեսությունը «ծառայում է ամենաբազմազան նպատակների ֆորմալ ձևավորման և ամբողջ ստեղծագործության գեղարվեստական կոմպոզիցիայի ու նրա բաղկացուցիչ մասերի, գործող դեմքերի գաղափարախոսական և հոգեբանական բնութագրերի և, վերջապես, ներկայացնում է հենց հեղինակի հայացքները»[2]։

Բնութագիր խմբագրել

Գրական հուշարձաններում սյուժեները որոշակիորեն բաժանվում են տեսիլքների երկու խմբի, որոնք գործում են վերացարկման տարբեր մակարդակներում[3] և ըստ էության ունեն տարբեր ծագումներ․

  1. ներկայացվում են սեղմ ձևով՝ որպես լրացում (հիմնականում մարգարեական, մեկնական երազները՝ սկսած «Գիլգամեշի մասին էպոսից»)
  2. ավելի ազատ ձևով, որպես պատմողական շրջանակ[2], ստեղծագործության ամբողջական երիզում (դրանից գրեթե չի տարբերվում տեսիլքի ժանրը)։ «Գրական-գեղարվեստական ստեղծագործության գործող անձերից մեկի երազը կարող է շրջանակ ծառայել և եզերել հիմնական սյուժեն՝ յուրօրինակ ձևով ընդգծելով այն և դրա ֆոնին առանձնացնել երկրորդական մանրամասները» (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»

Առաջին ձևը մեծ մասամբ ներկայացված է էպիկական ավանդույթներով։ Երկրորդ ձևը փուլային առումով ավելի ուշ է եղել, ծագել է հռոմեական գրականությունում։ Միջնադարյան քնարերգությունում երազատեսությունը ամենահաճախ հանդիպող շրջանակային կառուցվածքի տեսակներից է (օրինակ՝ հայտնի «Վեպ վարդի մասին», Ժան Ֆրուասարի «Սիրային գանձ» տրակտատը, Էստաշ Դեշանի «Սիրային լե», Ռաուլ դե Ուդանի «Երազ գեհենի մասին» պոեմները)։ Երբեմն այն հանդիպում է արձակում (Ալեն Շարտյեի «Քառաձայն հայհոյանքներ», 1422)։

3. Երազ-սյուժե․ հեղինակը «նկարագրում է երազատեսությունը, որպես հիմնական սյուժեի զարգացման ձև, և ողջ գրական ստեղծագործությունը հանդիսանում է գործող անձերից մեկի երազի բովանդակությունը» (…)։ Այս պատկերավորման գեղարվեստական այս հնարքը օգնում է ընթերցողներին, լսողներին կամ դիտողներին իրականությունից գնալ դեպի գեղագիտական ինքնահայեցություն․ քնել գործողությունների զարգացման սկզբում, որպեսզի կրկին արթնանալ դրա ավարտից հետո՝ վերադառնալ առօրեական կյանքի վերապրումներին[2]։ Երբեմն հերոսի երազատեսությունը ծառայում է միայն որպես էպիզոդիկ սյուժեի ձև՝ առանձնացնելով այն որպես նշանակալի դրվագ[2]։

  Հիմնականում նման երազում հեղինակը, ինչպես գոգավոր հայելում, խոշորացած ձևով արտացոլում է այն, ինչն իր համար հատկապես կարևոր է, առանձնահատուկ թանկ, իսկ ընթերցողի համար, ըստ նրա, նշանակալի[2]։  

Այդպիսին է օրինակ Օբլոմովի երազը, որն իր մեջ խտացված ձևով ներառում է վեպի ամբողջ իմաստը, կամ «Եվգենի Օնեգին» վեպում Տատյանայի երազը, որը պարունակում է մենամարտի իմաստը։

Երբեմն երազի նկարագրությունն օգնում է քանդել սյուժեի կծիկը, իր տեսակի մեջ deus ex machina (օրինակ՝ Շեքսպիրի «Մակբեթի» մեջ Դունկանի և ծառայի երազը, «Ցիմբելինում» Իմոգենայի երազը, որտեղ հանգույցն անիմաստ կլիներ առանց այդ հնարքի)[2], ինչպես նաև կիրառվում է «մարգարեական երազը»։ Երազատեսության նկարագրությունը իռացիոնալ, անդրաշխարհային աշխարհի պատկերման հնարք է, ինչպես նաև մի դրվագից մյուսն անցնելու միջոց, օրինակ՝ ճանապարհորդությունների նկարագրություններում։

4․ Հոգեբանական երազ, որը բնութագրում է հերոսի վիճակը[2]։ Նոր ժամանակների գրականության մեջ հնարքը բարդանում է։ Մոտիվի կիրառումը բնորոշ է Դոստոևսկու արվեստին։ Միխայիլ Բախտինը ցույց է տալիս, որ այս գրողի գեղարվեստական աշխարհում տիրապետում են երազի տագնապային տարատեսակությունները, այսինքն՝ կա երազատեսություն, որը շրջադարձում է մարդու ներքին աշխարհը։ Դ․ Նեչաենկոն ճշտում է, որ երազների այս տեսակը հանդես է գալիս որպես «հերոսի հոգևոր կյանքի արտասովոր կարևոր, փուլային, հանգուցակետային իրադարձությունը <…> Այս տեսակի երազատեսությունը հանդիսանում է հոգևոր յուրօրինակ մաքրագործում, բարոյական և աշխարհընկալման «քավարան», ուղեցույց թել դեպի նախաստեղծ և հաստատուն, համամարդկային բարոյական արժեքներ ու հրամայականներ»[4]։ «Երազատեսության նկարագրությունը, որպես գրական հնարանք, հաճախ արդյունավետ է լինում այն դեպքերում, երբ բարդ, խճճված կամ ֆանտաստիկ ու անհասկանալի սյուժեն ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում առանց պարզաբանման, որ այն երազի բովանդակությունն է, և միայն ամենավերջում է հեղինակը հավելում, որ այդ ամենը երազում է եղել։ Այդ հնարանքին դիմել է Գոգոլը «Մայիսյան գիշեր կամ ջրահեղձուհին» պատմվածքում»[2]։ Յուրի Լոտմանը գրել է, որ երազը «մարդու հետ խոսում է լեզվով, որը հասկանալը հաստատապես պահանջում է թագմանչի առկայություն։ Երազին անպայման պետք է մեկնիչ, կլինի ժամանակակից հոգեբան թե հեթանոսական քուրմ»[5]։ Միխայիլ Գերշենզոնը գրականության մեջ երազատեսության խնդիրը ձևակերպում է որպես «տեքստ տեքստի մեջ»․ երազատեսությունը նման է մեկնական նկարի անտառում գտնվող վագրին, որին կարելի է տեսնել միայն ուշադիր զննելուց հետո[6]։ Նրա ուշադրության առարկան Տատյանայի երազն էր, որի մասին նա գրել է․ «Գաղտնի դուռը փակ է, մենք նայում ենք լուսամուտից, ներսում բոլորը հանելուկային իրեր են»[7]։

Լոտմանը նաև գրել է, որ հենց երազատեսության մեջ է «մարդն ստանում «առկայծման» փորձ առաջին և երրորդ դեմքերի միջև, գործունեության իրական և պայմանական ոլորտներում»։ Այդպես երազում լեզվի քերականական կարողությունները ձեռք են բերվում «ինչպես իրականության մեջ»։ <…> Երազի առանձնահատկություններից մեկն այն է, որ խոսողության կարգը տեղափոխվում է տեսողության տարածք։ Առանց դրա անհնար է լինեին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արվեստը և կրոնը, այսինքն գիտակցության բարձրագույն արտահայտությունները»[5]։

«Գրականագիտական բառարանում» (ինչպես նաև «Գրականագիտական տերմինների բառարանում»)[8] «Երազը որպես գրական հնարք» հոդվածում ներկայացված են մոտիվի կիրառման հետևյալ տարբերակները[2]

  • Երազը որպես գրական ստեղծագործության շրջանակ
  • Երազը որպես հիմնական սյուժեի ձև
  • Երազը որպես էպիզոդիկ սյուժեի ձև
  • Երազը որպես ֆանտաստիկ սյուժեի անսպասելի լուսաբանում
  • Երազը որպես բարդ բախման հանգույց և լուծում
  • Երազը որպես պատկերավորման միջոց
  • Երազը որպես իրականությունից ուտոպիստական ապագա անցում
  • Երազը որպես անցյալից ներկա անցում
  • Երազը որպես հերոսների ճակատագրի, այսինքն՝ գրական ստեղծագործության հանգուցալուծման կանխագուշակում
  • Երազը որպես աշխարհընկալման շարադրում
  • Երազը որպես բարոյական գնահատական
  • Երազը որպես տրամադրություն։

Վ․ Ռուդնևը «Մշակույթ և երազ»[9] հոդվածում առանձնացնում է տեքստում երազի ներառման հետևյալ պատճառները[7]

  • մինչև քուն անցնելը հերոսի ամբողջական ազատության հնարավորությունը,
  • գեղագիտական-փիլիսոփայական հիմնավորումը, այսինքն՝ կյանքի մեկնաբանություն,
  • ժամանակի մեջ ճանապարհորդելու հնարավորություն,
  • մարդկության ապագան տեսնելու հնարավորություն, ուտոպիայի կամ հակաուտոպիայի ստեղծում,
  • նախկին արարքների գիտակցման հնարավորություն, օրինակ՝ հերոսի մեղքը։

Բովանդակություն խմբագրել

Վաղ գրական հուշարձաններում տեղ գտած երազատեսությունները հնարավոր է դասակարգել հետևյալ խմբերի․

  1. Աստծո, աստվածային լրաբերի կամ մահացած մարդկանց ուրվականի հայտնվելը։ Կարող է տեղի ունենալ ինչպես երազում, այնպես էլ արթնության ժամանակ, մոտ է տեսիլքին և հիմնականում ունի երազատեսին ինչ-որ տեղեկություն հասցնելու ձև, արտահայտված է կոնկրետ լեզվով և հասկանալի արտահայտություններով։ Հիմնականում ծառայում է որպես սյուժե ստեղծելու միջոց և կապված իր միօրինակ լինելու հետ՝ առանձնահատուկ հետաքրքրություն չի ներկայացնում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ երազատեսի ընդունած որոշումը նշանակալիորեն ազդում է պատմության զարգացման վրա։
  2. Բուն երազատեսություն, որը լի է դժվար հասկանալի խորհրդանիշերով, որն ազդում է ենթագիտակցական մակարդակի վրա, ենթարկվում է տարբեր վերծանումների և մեկնությունների, համարվում են մարգարեական երազներ։ Դրանց մեջ կարելի է առանձնացնել․
    1. Մոր երազը երեխայի ապագա ծննդի մասին, որը նրան երևում է ինչ-որ առարկայի ձևով, կամ արտասովոր հղիությամբ։
    2. Երազատեսություն ապագա մահվան մասին։
    3. Երազատեսություն, որում մարդը պատկերանում է աճող ծառի տեսքով։
  3. Առանձին խմբում ներառված են երազում տեղի ունեցած գիտական հայտնագործություններն և մտածված գեղարվեստական ստեղծագործությունները, այդ թվում և երաժշտականները։

Հին Արևելք խմբագրել

  • Գիլգամեշի էպոս. մեզ հասած տեքստում (ոչ լիարժեք) հանդիպում են ամենաքիչը յոթ երազներ։ Երկու երազը տեսնում է Գիլգամեշը Էնկիդուի հետ կռվից առաջ, ևս երկուսը՝ նախքան Խումբաբայի հետ գոտեմարտը, երկու երազ տեսնում է Էնկիդուն մահվանից առաջ։

Հին Կտակարանում խմբագրել

 
Խոսե դե Ռիբերա. «Հակոբի երազը»

Հին Կտակարանի երազատեսության ցանկում Էրլիխը հիշատակում է 35 երազ, Մարտին Դյուլեյը այդ ցանկն ընդլայնել է մինչև 45-ի։ Ժակ լը Գոֆֆի կարծիքով կարելի է կանգ առնել 43-ի վրա[10]։ Լը Գոֆֆը նշում է, որ «առանձնահատուկ նշանակություն է տրված Տիրոջ՝ Աստծո կողմից ուղարկված երազներին, որը դրանց միջոցով նախազգուշացնում էր իր ընտրյալներին կամ նրանց տալիս պատվերներ (Հին Կտակարանում ընտրյալների դերում հրեաներն էին), ինչպես նաև Աստված երազներ էր ուղարկում բարձրաստիճան կռապաշտներին (փարավոն, Նաբուգոդոնոսոր)։ Վերջինս, այսպես կոչված, թագավորական երազներն են՝ դեռևս մարդկության պատմության ամենաառաջին օրերից ներկայացնելով երազատեսության արտոնյալ կատեգորիան (…): Քրիստոնեության մեջ երազատեսությունը համընկնում է կրոնական մարդաբանության մեկ այլ ընդարձակ ոլորտի հետ, որն է երազի վիճակը (sommeil): Այս երկու վիճակների միջև սահմանը երբեմն բոլորովին աննշմարելի է։ Աստվածաշնչի Թվեր գրքում (XII, 6—8) Աստված, կարծես թե, առանձնացնում է «visio» և «somnium» այն դեպքերում, երբ նա հանդիպում է իր ընտրյալների հետ երես առ երես (…) Այդ տեքստում տրված է երազատեսների հիերարխիայի ուրվագծերը՝ հիմնված աստվածային օնիրիկական (երազային) ուղերձների ավելի շատ կամ քիչ պարզ բնույթի և համապատասխանաբար Աստծո հետ երազատեսների շատ կամ քիչ մերձավորություն վրա։ Հին Կտակարանում որպես տեսիլքների հասցեատերեր կարելի է միավորել Մովսեսին և հայրապետներին մեկ խմբում, որոնց համար Աստծո խոսքը մեկնաբանության կարիք չունի, երկրորդ խմբում՝ արքաներին և մարգարեներին, որոնք տեսնում էին ավելի հանելուկային երազներ և տեսիլքներ, իսկ երրորդ խմբում՝ հեթանոս թագավորներին, որոնք ստանում էին օնիրիկական ուղերձներ, որոնք մեկնության կարիք ունեին»։ Նա ընդգծում է, որ աստվածաշնչյան երազներում չեն հայտնվում հանգուցյալներ և դևեր։

Ջեյմս Ջորջ Ֆրեզերը իր «Հին Կտակարանի բանահյուսությունը» գրքում մանրամասն չի անդրադարձել այդ թեմային, միայն նշել է, որ «Հակոբի երազատեսության մասին ավանդությունը պատմվում է հավանաբար նրա համար, որ բացատրվի, թե ինչու է Բեթ Էլը անհիշելի ժամանակներից համարվում սրբավայր», ինչպես նաև բերել է այլ մշակույթներում երազում աստվածների հայտնվելու օրինակներ[11]։

Աբրահամի երազ խմբագրել

Ուխտ կնքելիս Աստծուն զոհաբերված կենդանիները կտրտելուց հետո Աբրահամը խոր քնի մեջ է ընկնում, որում Աստված բացահայտում է նրա սերունդների ճակատագիրը (Ծն. 15:12-16)[12]։

Հակոբի սանդուղք խմբագրել

Պատմությունը Գիրք ծննդոցից է. Հակոբը (Ք. ա. 17-րդ դար) քնում է Բեթ Էլում և երազում տեսնում է «երկրի վրա հաստատված էր մի սանդուղք, որի ծայրը հասնում էր երկինք, իսկ Աստծու հրեշտակները դրանով ելնում և իջնում էին» (Ծն. 28:12), ինչպես նաև լսում է իր սերունդների փրկության ու այդ երկիրը նրանց տալու Աստծո խոստումը։

Այս խոստման հետ կապված մոտիվը մեծ նշանակություն ունի հրեաների պատմության համար։ Այս թեմայով կան մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ, ինչպես նաև «Հակոբի սանդուղք» ապոկրիֆը (աստվածաշնչյան թեմայով պարականոն գրվածք)[13][14][15]։ Հետագայում Փանուել կոչվող վայրում «Հակոբը մնաց միայնակ։ Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչև առավոտ», որի արդյունքում նրա ջիլը վնասվեց ու ստացավ նոր անուն՝ «Իսրայել» (Ծն. 32:34-32)։ Այս իրադարձությունը Գիրք ծննդոցում ներկայացված է որպես իրականություն, այլ ոչ թե որպես երազ։

Հովսեփ խմբագրել

 
«Փարավոնի երազը». գերմանական փորագրություն

Հակոբի որդի Հովսեփի (Ք. ա. 16-րդ դար) հետ կապված են երազատեսության մի շարք պատմություններ, որտեղ նա հանդես է գալիս ոչ միայն որպես երազատես, այլև որպես երազների խորագիտակ մեկնիչ։

  • Երիտասարդ Հովսեփի տեսած երազները (Ծն. 37:2-11)
    • «Երազ տեսավ Հովսեփն ու այն պատմեց իր եղբայրներին<...>: Թվում էր, թե մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը բարձրացավ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին» (Ծն. 37:5-7):
    • «Նա տեսավ մի այլ երազ ևս <...>: Իբրև թե արեգակն ու լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագում էին ինձ» (Ծն. 37:9):

Տեքստում այս երազները չեն մեկնաբանվում. Հովսեփի հայրը և եղբայրները հասկանում են դա առանց բացատրության։ Դրանք խորհրդանշում էին Հովսեփի ապագան, երբ նրա ընտանիքը կերկրպագեր նրան (ինչը և կատարվում է, երբ նա դառնում է եգիպտացի կառավարիչ)։

  • Հովսեփի բանտակիցների երազները եգիպտական բանտում. Եգիպտոսի արքայի տակառապետն ու մատակարարը (Ծն. 40).
    • Տակառապետի երազը. «Երևաց մի որթատունկ։ Որթատունկն ուներ երեք շատ կանաչ ճյուղեր և հասունացած խաղողի երեք ողկույզներ։ Փարավոնի բաժակն իմ ձեռքին էր. վերցնում էի խաղողը, ճմլում փարավոնի բաժակի մեջ և բաժակը տալիս էի փարավոնի ձեռքը»։ Հովսեփի մեկնաբանությունը՝ երեք օրից քեզ կվերանշանակեն նույն պաշտոնում։
    • Մատակարարի երազը. «Գլխիս վրա ընտիր ալյուրով լի երեք զամբյուղ կար։ Վերևի զամբյուղի մեջ կային մատակարարների պատրաստած այն բոլոր ուտելիքները, որ ուտում էր փարավոն արքան։ Թռչուններն ուտում էին իմ գլխի վրա գտնվող զամբյուղից»։ Հովսեփի մեկնաբանությունը՝ երեք օրից փարավոնը գլխատել կտա քեզ, մարմինդ կկախեն ծառից, թռչունները կհոշոտեն այն։
  • Փարավոնի երազները, որոնց մեկնությամբ Հովսեփը դուրս է գալիս բանտից, ապա նշանակվում է կառավարելու երկիրը (Ծն. 41).
    • Գետից դուրս եկող յոթ պարարտ և յոթ նիհար երինջների մասին երազը, երբ նիհար երինջներն ուտում են պարարտներին։
    • Յոթ չորուկ հասկերի երազը, որոնք ուտում են յոթ հասուն հասկերին։ Երկու երազներն էլ Հովսեփը մեկնաբանում է յոթ բերքառատ, ապա դրան հաջորդող յոթ սովի տարիներով։

Եզեկիել մարգարե խմբագրել

 
«Եզեկիելի տեսիլքը»
(Ռաֆայել)
  • Աստվածաշնչի մարգարեական ամենահայտնի տեսիլքներից մեկը Եզեկիելի՝ «Աստվածային կառքի» և աստվածային թևավոր էակների տեսիլքն է (Եզ. 1:4-28): Եզեկիելն իր տեսիլքը նկարագրում է հետևյալ կերպ. «հյուսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ <...>։ Դրա մեջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եվ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունեին։ Ամեն մեկը չորս դեմք ուներ, ամեն մեկը՝ չորս թև։ Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, և դրանցից կայծեր էին թափվում, ինչպես պղնձի փայլատակումներից։ Նրանց թևերն արագաշարժ էին։ Նրանց թևերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ <...> Նրանց չորսի դեմքի տեսքը աջից մարդու եւ առյուծի կերպարանք ուներ, իսկ ձախից՝ եզան եւ արծվի կերպարանք. այս էր նրանց տեսքը։ Նրանց չորսի թևերը տարածված էին վերևից. յուրաքանչյուր երկուսն իրար էին կցված ու վերևից զույգ-զույգ ծածկում էին նրանց մարմինները։ <...> Կենդանի էակների մեջ բորբոքված հրի պես մի պատկեր կար, ասես շարժվող լապտերների պատկեր լիներ. կրակի լույս կար, և այն կրակից փայլատակումներ էին սփռվում։ Եվ կենդանի էակներն արագ էին ընթանում ու թեթև պտտվում էին, արեգակի պես։ Երկրի վրա, չորս կենդանի էակների հետևից մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց կառուցվածքը ոսկեքարի տեսքն ունեին։ <...> նրանց թիկունքները, չորս կողմերում էլ, լիքն էին աչքերով։ <...> կենդանի էակների գլխավերևում երկնակամարի նման մի բան կար, որ բյուրեղի տեսք ուներ ու վերևից տարածվում էր նրանց թևերի վրա։ <...> Նրանց գլխավերևի երկնակամարից է՛լ ավելի վեր կար գահի պես մի բան, որ շափյուղա ակի էր նմանում, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մի բան։ Այդ կերպարանքի մեջ բազմագույն ակի պես մի պատկեր էի տեսնում, նրանից ավելի ներքև՝ շուրջանակի կրակի պատկեր, մեջքից վեր՝ արեգակի նմանությամբ, իսկ մեջքից ներքև՝ կրակի։ Եվ լույսը, որ նրա շուրջը բոլորակ էր կազմել, ուներ ծիածանի տեսք, որ անձրևային օրերին ամպերի մեջ է ձգվում։ Եվ այսպես նրա շուրջը լույսի ահագին մի տեսիլք կար» (Եզ. 1:4-28):
  • Եզեկիելի մյուս հայտնի տեսիլքը «չորացած ոսկորների տեսիլքն» է (Եզ. 37), որն իրենից ներկայացնում է արդեն մեռած թվացող հրեա ժողովրդի վերածննդի խորհրդանիշը։ Աստված Եզեկիելին ցույց է տալիս չորացած ոսկորներով լի դաշտ։ Դրանք շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին, հոգին հարցրեց. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»։ «Տե՛ր Աստված, այդ դու գիտես»,-պատասխանեց Եզեկիելը։ Աստված նրա բերանով ասել է տալիս մարգարեությունը. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցե՛ք Տիրոջ պատգամները։ Ահա ես ձեզ վրա կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրա միս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու եք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը» (Եզ. 37:4,5): Հենց մարգարեն արտաբերում է Աստծո բառերը, ոսկորներն սկսում են շարժվել և միանալով կմախք կազմել, մաշկ էր ձգվում նրանց վրա, բայց մարմիններն անշունչ էին։ Այդ ժամանակ Աստված ասում է. «Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրա, և նրանք կկենդանանան» (Եզ. 37:9)։ Շունչ է մտնում մարմինների մեջ, և նրանք ոտքի են ելնում։ Եվ աստված ասում է Եզեկիելին. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. «Չորացան մեր ոսկորները, մեր հույսը կտրվեց, ու մենք մեռանք»։ <...> Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը։ <...> Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու եք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Ասացի ու կատարելու եմ» (Եզ. 37:11-14):

Դանիել խմբագրել

Դանիելը (Ք. ա. 6-րդ դար) հայտնի հուդայական տոհմի հետնորդն էր։ Ք. ա. 607 թվականին Նաբուգոդոնոսոր II-ի կողմից Երուսաղեմի գրավումից հետո պատանի հասակում ազգակիցների հետ գերի է ընկել Բաբելոնում։ Այնտեղ նա ստացել է քաղդեական կրթություն և սկսել է ծառայել արքունիքում։ Համաձայն՝ Աստվածաշնչի՝ Դանիելը երազները մեկնելու շնորհ ուներ, ինչով էլ ճանաչման է հասնում Նաբուգոդոնոսորի արքունիքում, իսկ Բաբելոնի անկումից հետո՝ Դարեհի և Կյուրոս Բ Մեծի։

  • Կուռքի մասին երազը։ Նաբուգոդոնոսորը տեսնում է երազ և հրամայում է, որ իմաստունները մեկնեն այն։ Իմաստունները խնդրում են գոնե պատմել երազը, սակայն արքան պատասխանում է, որ եթե նրանք իմաստուն են, իրենք պիտի գուշակեն, թե ինչի մասին էր երազը և բացատրեն այն։ Հակառակ դեպքում կոտորել կտար նրանց։ Աստված հայտնում է Դանիելին երազի մեկնությունը. այդ երազը կավե ոտքերով կուռքի մասին էր։ Հաջող մեկնությունից հետո արքան Դանիելին «Բաբելոնի վրա կառավարիչ նշանակեց և նախարարների իշխան՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրա» (Դն. 2:48), իսկ նրա ընկեր երեք պատանիներին՝ Սեդրակին, Միսակին և Աբեդնագովին, «գործավարներ նշանակեց բաբելացիների երկրի վրա» (Դն. 2:49):
  • Նաբուգոդոնոսորի երկրորդ երազը. «Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մեջ, և նա շատ-շատ բարձր էր. ծառը մեծացավ, զորացավ. նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, և նրա լայնությունը՝ աշխարհի բոլոր կողմերը։ Նրա տերևը գեղեցիկ էր, և նրա պտուղը՝ առատ։ Բոլորի կերակուրը նրանից էր։ Վայրի գազաններ էին ապրում նրա տակ, ճյուղերին հանգստանում էին երկնքի թռչունները, և նրանից էր կերակրվում ամեն մարմնավոր արարած» (Դն. 4:7-9): Այնուհետև երկնային ձայնը հրամայում է. «Կտրեցե՛ք այդ ծառը, հատեցե՛ք նրա ճյուղերը, թոթափեցե՛ք դրա տերևները, շա՛ղ տվեք դրա պտուղները, թող գազանները հեռանան նրա տակից, և թռչունները՝ նրա ճյուղերից։ Բայց նրա արմատի շառավիղը թողե՛ք հողում՝ երկաթե և պղնձե լարերով պատած, դալար մի վայրում. թող այն թրջվի երկնքի ցողից, և նրա կենդանի մասը անապատի գազանների հետ երկրի խոտից բաժին ունենա. <...> որպեսզի ապրողները իմանան, թե Բարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, այն տալիս է, ում որ կամենա, և մարդկանցից ամենաանարգին բարձրացնում է դրա վրա» (Դն. 4:11-14):
Դանիելի մեկնությունը. ծառը հենց Նաբուգոդոնոսորն է և նրա թագավորությունը, որը պիտի բնաջնջվելու և ոչնչացվելու է, սակայն ծառի հիմնական արմատը մնալու է, որ թագավորությունը նրան մնա, երբ կճանաչի երկնային իշխանությունը (Դն. 4:23)

Այլ խմբագրել

  • Աբիմելեքը՝ գերարացիների արքան, ցանկանալով կնության առնել Աբրահամի կին Սառային, որին վախից որպես իր քույր էր ներկայացրել, երազ է տեսնում, որում Աստված ասում է նրան, որ «մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին առար, որովհետև այդ կինը ամուսին ունի» (Ծն. 20:3):
  • Սողոմոնը երազ է տեսնում, որում Աստված հարցնում է նրան, թե ինչ է նա ցանկանում ստանալ որպես պարգև (Գ.Թգ. 3:5-14)։ Սողոմոնը խնդրում է՝ «Իմաստնությու՛ն տուր քո ծառային, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը» (Գ.Թգ. 3:9) և ստանում է հանճարեղ միտք՝ դառնալով մարդկանց մեջ ամենաիմաստունը։
  • Գեդեոնը լսում է մեկի երազն այն մասին, որ «գարե մի հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակները և եկավ մինչև Մադիամի վրանը, հարվածեց նրան ու կործանեց, և վրանը գլխիվայր ընկավ» (Դատաւորներ|Դտ. 7:13)։ Գեդեոնը հասկանում է, որ Աստված իրենց ձեռքն է տալիս մադիամացիներին և սկսում է կռիվը։
  • Սեպտուագինտայում Եսթերի գրքի առաջին գլխում պատմվում է Մուրթքեի հաջորդ երազի մասին. «ալեկոծության, որոտի եւ երկրաշարժի ձայն. երկրի վրա մեծ խառնաշփոթություն էր։ Եվ ահա երկու շատ մեծ վիշապներ ելնում էին իրար դեմ՝ պատրաստ կռվելու։ (…) նրանց այդ ձայնից բոլոր ազգերը պատրաստվեցին պատերազմի, որպեսզի կռվեն մի արդար ազգի դեմ։ Դա խավարի ու մթի օր էր, տառապանքի ու նեղությունների օր, իսկ երկրի վրա մեծ խառնաշփոթություն էր։ Խռովքի մատնվեց ամբողջ արդար ազգը՝ իր վրա հասնող չարիքների պատճառով և պատրաստվեց կործանման։ Նրանք կանչեցին Աստծուն։ Նրանց ձայնից՝ ինչպես փոքրիկ աղբյուրից, առաջացավ մի մեծ ու հստակ գետ։ Արեգակը ծագեց, խոնարհ մարդիկ բարձրացան եւ ոչնչացրին սնափառներին» (Դատաւորներ|Դտ. 1:2-12): Այդ գրքի վերջին գլխում նա բացատրում է երազը. «ես հիշեցի երազը, որը տեսել էի. դրանում չկատարված ոչինչ չի մնացել։ Գետը Եսթերն էր, որին կնության առավ թագավորը և թագուհի դարձրեց։ Իսկ երկու օձերը ես ու Համանն էինք, ժողովուրդը՝ իսրայելցիները, որոնք աղերսեցին Աստծուն և փրկվեցին»։

Հին արևելքի պատմություն խմբագրել

  • Եգիպտական փարավոն Թութմոս IV-ը (Ք. ա. 1397—1388 թվականներ) պատմել է իր տեսած հիասքանչ երազի մասին, երբ որսից հետո հանգստանում էր Մեծ Սֆինքսի ստվերում։ Երազում նրան հայտնվել է Հորեմ-ախետ-Հեպրի-Ռա-Ատում աստվածը, որը նրան հայտնվել էր Սֆինքսի տեսքով։ Նա պահանջել է մաքրել իրեն ավազից, որը բերում էր անապատի քամին, և որը Թութմոսի կառավարման ժամանակահատվածում ամբողջովին թաղել էր Մեծ Սֆինքսը։ Ի պատասխան Թութմոսի քայլի՝ աստվածը խոստացել է փարավոն դարձնել նրան։ Արթնանալով Թութմոսը հավաքել է աշխատողներին և մաքրել Սֆինքսի մերձակայքը։ Շուտով նա դարձել է փարավոն։ Վերը նշված արձանագրության հիմքը Սֆինքսի ոտքերի մոտից գտնված սալահատիկն է։
  • Լիդիայի թագավոր Գիգեսը երազում տեսել է Աշշուր աստծուն, որը կարգադրել է նրան դառնալ Ասորեստանի վասալ և նրանից օգնություն խնդրել կիմերների դեմ պայքարելիս. «Ընկի՛ր Ասորեստանի արքա Աշուրբանիպալի ոտքերը, նրա անունով հաղթիր քո թշնամիներին»[16]։ Սրա շնորհիվ կիմերները դուրս հանվեցին Փոքր Ասիայից, և Լիդիան հզորացավ (Ք.ա. 7-րդ դար)։ Սյուժեն ուշագրավ է որպես ոչ աստվածաշնչային ամենավաղ օրինակներից մեկը։
  • Մարական Աստիագես արքան (Ք.ա. 6-րդ դար) իր երազում տեսել է, որ իր դուստր Մանդանայի որովայնից աճում է խաղողի թուփ, որը չափազանց բազմանալով՝ խճճվում է հողում։ Մյուս գիշեր նա կրկին երազ է տեսնում, որ «դուստրը այնքան շատ մեզ է արձակում, որ ծածկում է ամբողջ մայրաքաղաքն է ու Ասիան»։ Երազը բացատրվում է որպես հզոր մարդու ծննդյան նախագուշակում, և իրապես, Աստիագեսի թոռը եղել է Կյուրոս II Մեծը։ Իշխանությունը կորցնելու ահից արքան հրամայել է սպանել նորածնին, սակայն նա հրաշքով փրկվել է։ Երազների մասին այլ լեգենդների ազդեցությամբ պատմությունը վերաշարադրել է Հեսիոդոսը։
  • Հին հնդկական «Յոգավասիշտհայում» լեգենդ կա Լավանա կառավարչի մասին։ Մի անգամ մի կախարդ նրան խնդրում է լսել իրեն. Լավանան առանց վստահելու ընդունում է նրան։ Կախարդը նայում է նրա աչքերին, և Լավանան հանկարծ հայտնվում է այլ վայրում։ Մի շարք տարօրինակ պատահարներից հետո նա դառնում է ստորին կաստայի մարդ. իր ընտանիքով թափառելով և տեսնելով սովից զավակների մոտալուտ մահը՝ նա որոշում է սպանել իրեն և իր մարմնով կերակրել նրանց։ Այդ ժամանակ, թաքնվելով բլրի հետևում, կանչում է կնոջը. «Չմոռանա՛ս աղ անել մսին»։ Եվ հանկարծ նա արթնանում է իր պալատում։ Երազում նա յոթանասուն տարի ապրում է տանջալից կյանքով, իսկ իրականում անցել էր ընդամենը երկու րոպե[17]։

Անտիկ աշխարհ խմբագրել

Լե Գոֆֆը կարծում էր, որ երազատեսությունը հունա-հռոմեական հեթանոսության շրջանում ունեցել է վեց հիմնական առանձնահատկություն՝ երազների իրական և կեղծ բաժանումը, անդրաշխարհի հետ կապը, ճիշտ երազների գերակշռությունը, երազների տիպաբանական համակարգումը կախված այն բանից, թե «ով է այն ուղարկել»[Ն 1], մարմնից զատված հոգու երազ-երազատեսություն, երազների մեկնության համար մասնագետների կիրառում[10]։

Դիցաբանություն խմբագրել

 
Ջուլիո Ռոմանո. «Հեկուբի երազը»

Անտիկ դիցաբանությունում բազմիցս հիշատակվում է երազներում ինչ-որ աստծո հայտնվելու մասին, սակայն նման մոտիվները կարելի է դիտարկել ավելի շատ որպես կախարդական իրողություն, այլ ոչ թե որպես երազատեսություն։

  • «Իլիականի» ամենասկզբում Զևսը երազում նախագուշակում է Ագամեմնոնին, որ նա պետք է աքայացիներին զինվելու հրաման տա, քանի որ հասել է Տրոյայի՝ ճակատագրով կանխորոշված անկման ժամանակը։ Ագամեմնոնը ճառ է արտասանում ավագանու խորհրդում, որտեղ ցանկանալով ստուգել իրենց զինվորների պատրաստվածությունը՝ հայտարարում են, որ թողնում են պաշարումը և վերադառնում են տուն։ Խուճապ և անկարգություն է առաջանում, իրավիճակը փրկում է միայն Ոդիսևսի հերթական խորամանկությունը։
  • Պենելոպեի երազները «Ոդիսականում». մի դեպքում նա տեսնում է արծիվ, որը սպանում է Պենելոպեի տան 20 սագերին, ապա խոսում է Պենելոպեի հետ՝ ասելով, որ ինքը նրա ամուսինն է, իսկ սագերը՝ փեսացուները։ Եվ ապա արծիվը հեռանում է, իսկ սագերը ողջ են լինում[18]։ Բացի այդ, 19-րդ երգում նա պատմում է, որ տեսել է երկու պարիսպ, որոնք տանում էին երազի աշխարհ՝ չափազանց հիշեցնելով Հադեսի թագավորությունը. պարիսպներից մեկը փղոսկրից էր. այնտեղից դուրս էին գալիս կեղծ երազները, որոնք չէին կատարվում, իսկ մյուսով, որը եղջյուրե էր, անցնում էին իրական երազները, որոնք կատարվում էին։
  Կա երկու դուռ, ուստեք գալիս են այս աշխարհ այդ երազները անմարմին,
Մեկն եղջյուրից է կառուցված, իսկ երկրորդը փղոսկրից է․
Նրանք, որոնք դուրս են գալիս փղոսկրակերտ, ողորկ դռնից,
Խաբուսիկ են, անիրական և մնում են միշտ անկատար,
Սակայն նրանք, որ ելնում են կոկ դռներից եղջյուրակերտ,
Կատարվում են ճշմարտացի, եթե տեսնցի դրանց մի մարդ մահկանացու։
 
  • Հեկուբը՝ Տրոյայի թագուհին, հղի լինելով Պարիսով, երազ է տեսնում, թե իբր ինքը ջահ է ծնում, որից այրվում է ողջ քաղաքը։ Երազը մեկնում է գուշակ սիբիլլա Հերոֆիլոսը, և նորածնին թողնում են լեռներում։ Սակայն երբ շատ տարիներ անց արդեն մեծացած Պարիսը հայտնվում է Տրոյայում, նրան ընդունում են որպես հարազատի՝ մոռանալով նախազգուշացումը։ Պարիսի՝ Հեղինեին փախցնելու պատճառով Տրոյան իրոք հրի է մատնվում։
    • Այս նույն պատմությունը շարադրում են «Աստվածային կատակերգության» մեջ հիշատակված Աձձոլինն IV դա Ռոմանոյի՝ պադուացի բռնակալի մասին. իբր մորը երազ է եկել, որ ծնել է վառվող ջահ, որով այրվել է ամբողջ Տրևիզանի մարզը (մարկա)[19]։
  • «Էնեականի» 4-րդ գրքում հանդերձյալ թագավորության նկարագրությունը։ Էնեասը Հադեսի թագավորությունում տեսնում է, թե ինչպես են ճշմարիտ երազները դուրս գալիս porta cornea-ից (եղջյուրե դարպասներ), իսկ porta eburnea-ից (փղոսկրե դարպասներ) դուրս էին գալիս կեղծ երազները («Էնեական», VI)։

Անտիկ պատմություն խմբագրել

  • Ագարիստան երազում տեսնում է, որ առյուծ է ծնում, և մի քանի օր անց ունենում է Պերիկլեսին[20]։
  • Ալեքսանդր Մակեդոնացու ծնողների երազներ:
    • Ըստ ավանդության՝ Օլիմպիադան հարսանիքի նախորդ օրը երազ է տեսնում, որ իր շուրջը փոթորկում է հողմը, սուր կայծակը հարվածում է նրա արգանդին, որտեղից փայլատակում է վառ կրակը, լափող բոցերը լայն տարածվում են, ապա անհետանում։
    • Փիլիպոս II-ը հարսանիքից որոշ ժամանակ անց երազ է տեսնում, որ ինքը կնիքով դրոշմում է կնոջ՝ Օլիմպիադայի արգանդը, որտեղից դուրս էր եկել առյուծ. «բոլոր գուշակները այդ երազը մեկնեցին այն իմաստով, որ Փիլիպոսը պետք է զգուշորեն հետևի իր ամուսնական կապերին, սակայն Արիստանդերն ասում է, որ Օլիմպիադան հղի է, քանի որ ոչ մի դատարկ բան չեն կնիքում, և որ նա տղայով է հղի, որն ունենալու է խիզախ, առյուծային բնավորություն[21]։
  • Թալմուդում առկա է Ալեքսանդր Մակեդոնացու երազի մասին պատմությունը, որը կրկնվում էր կարևոր ճակատամարտերից առաջ։ Երազում մի ծերունի էր, որը նրան հաղթանակ էր մաղթում։ Երբ Ալեքսանդր Մակեդոնացին հասնում է Երուսաղեմ, իրեն այնտեղ հանդիպած Սիմոն Բարեպաշտին տեսնելով ճանաչել է երազի իմաստունին։
  • «Ասում են, որ երբ Սոկրատեսը պատրաստվում էր ընդունել Պլատոնին իր մոտ, երազ է տեսնում, ասես իր ծնկներին նստած է առանց թևերի կարապ, իսկ հետո հանկարծ կարապի վրա թևեր են աճում, և նա բարձր ճիչով վերև է ճախրում՝ ձայնով հմայելով բոլորին։ Այդպես նախազդարարվում է Պլատոնի ապագա փառքը»[22]։
  • Հուլիոս Կեսարի երազը, որի մասին պատմել է Սվետոնիոսը։ Կեսարը երազ է տեսնում, որում ինքը բռնանում է մորը, ինչը նրան շատ վրդովեցնում է։ «Մեկնիչները էլ ավելի են հրահրում նրա հույսերը՝ հայտարարելով, որ երազը նախագուշակում է նրա իշխանությունը ամբողջ աշխարհում, քանի որ մայրը խորհրդանշում է հողը՝ բոլոր կենդանի էակների ծնողը»[23]։ Ինչպես հայտնի է, նրա փառասիրական ձգտումներն իրականանում են։
  • Կալիգուլայի երազը իր սպանության նախօրեին։ Կայսրը երազ է տեսնում, որ ինքը կանգնած է Յուպիտերի երկնային գահի առաջ, աստվածը աջ ոտքի հարվածով հանկարծ նրան հետ է ուղարկում երկիր (Սվետոնիոս)։
  • Ցիցերոնի աշխատության մեջ «Սկիպիոնի երազը» (Dream of Scipio), ինչպես նաև Մակրոբիուսի «Սկիպիոնի երազը» փիլիսոփայական տրակտատը։ Համեմատել նաև «Հերակլեսը ճամփաբաժանին»։

Նոր կտակարան խմբագրել

 
Կլաուդիա Պրոկուլայի երազը

Նոր կտակարանը, ի տարբերություն Հնի, ներառում է միայն 9 երազատեսություն (տեսիլք կամ երազ), 5-ը՝ Մաթևոսի ավետարանում, որոնցից 4-ը կապված են Հիսուսի ծնունդի հետ (Մտ. 1:20, Մտ. 2:12-19, Մտ. 2:22), երազներից մեկն էլ Պիղատոսի կնոջինն է։ Մնացած 4 երազները նկարագրված են Գործք առաքելոցում (XVI, 9; XVIII, 9; XXIII, 11; XXVII, 23), և պատկանում են Պողոս առաքյալին[10]։ Դրանց մեծ մասում երազատեսին բանբերը՝ հրեշտակը, ավետիս է հայտնում, և պետք է քննարկվեն ավելի շատ որպես տեսիլք, այլ ոչ որպես երազ։

Ի տարբերություն անտիկ սյուժեների, այս տեսիլքներն ավելի լայն տարածում են ունեցել կերպարվեստում։ Դրանք են.

  • Հովակիմի երազը կնոջ՝ Աննայի անսպասելի երեխա ունենալու մասին, որը կույս Մարիամն էր (հրեշտակի հայտնվել, «Հակոբի նախավետարան» պարականոն գրվածք)։
  • Մոգերը երազում հրեշտակից հրաման են ստանում՝ հետ չդառնալ Հերովդեսի մոտ, և ուրիշ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
  • Հովսեփի երազները (կրկին հրեշտակի տեսիլքներ).
  1. Ավետաբեր հրեշտակի հայտնվելը, երբ Հովսեփը համոզված էր, որ իր հարսնացու Մարիամը հղի է, և ցանկանում էր «լուռ լքել նրան»։
  2. Հրեշտակի հայտնվելը, որով զգուշացնում է նրան նորածինների կոտորածի մասին և հարկադրում փախչել Եգիպտոս։
  3. Հրեշտակի հայտնվելը Եգիպտոսում, որը մի քանի տարի անց՝ Հերովդեսի մահից հետո, հայտնում է, որ կարող են վերադառնալ Իսրայելի երկիրը։
  • Մի երազ, որը հայտնվում է Պիղատոսի կնոջը։ Մատթեոս Ավետարանիչը գրում է, որ Հիսուսի դատի ժամանակ Պիղատոսի կինը ծառա է ուղարկում նրա մոտ՝ ասելու. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան» (Մտ. 27:19
  • Գործք առաքելոցում ներկայացված Պետրոս առաքյալի երազը (տեսիլք) երկնքից իջնող ինչ-որ անոթի մասին, որտեղ «կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները»։ Երկնքից եկող ձայնն ասում է. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր»։ Եվ երբ Պետրոսն ընդդիմանում է, որ երբեք չի կերել պիղծ և անմաքուր կենդանիների, պատասխան է տրվում. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր» (Գրծ. 10:12-15)։ Աստվածաբանները դիտարկում են որպես պարտադիր քարոզ բոլոր ժողովուրդների շրջանում՝ չնայած նրաց ազգային և կրոնական ավանդույթներին։ Այդ տեսիլքը նաև խորհրդանշում էր հեթանոսների՝ քրիստոնեկան Աստծո արքայության մեջ տեղ ունենալը։ Այդ երազը Պետրոս առաքյալը տեսնում է այն բանից առաջ, երբ դարձի է բերում հռոմեացի Կոռնելիոսին։

Միջնադար խմբագրել

Իսլամ խմբագրել

  1. Նա պատմում է, որ առաջին բացահայտումն իր հետ եղել է հենց երազում. հայտնվում է Ջաբրայիլ (Գաբրիել) հրեշտակը, որը հրահանգում է նրան կարդալ։
  2. Հայտնի Միրաջը՝ մարգարեի համբառնալը երկինք, տեղի է ունենում քնի և արթնության միջանկյալ վիճակում։ Իսլամական որոշ աստվածաբաններ այն մեկնաբանում են որպես քուն։
  • Մարգարեի ապագա ծնունդի մասին երազը հայտնվում է նրա հորը՝ Աբդուլին. նա տեսնում է ծառի աճելը, որը մեծանում է և վերև է բարձրանում, հասնելով հսկայական բարձրության՝ սկսում է իր շուրջը լույս արձակել, որը նշանակում էր մարդու հայտնվելը, որը կարող էր դա իրականացնել։
  • Կրոնի հայտնի խորհրդանշական արտահայտությունը «Չկա այլ աստված Ալլահից բացի, իսկ Մուհամմադը նրա մարգարեն է» երազում հայտնվում է Մուհամմեդի զինակից Աբդուլ Բեն Զայդին։ Նա քնում է աղոթքի ժամանակ, և նրա երազում հայտնվում է կանաչ հագած մի մարդ, որը Աբդուլին սովորեցնում է այդ արտահայտությունը։

Իսլամական գրականություն խմբագրել

«Հազար ու մի գիշեր» գրքում կոմպոզիցիոն շրջանակի հնարքը, որտեղ վաճառական Աբու Հասանի երազը հանդիպում է պատմվածքի սկզբում և վերջում, հանդիսանում է հիմնական սյուժեի զարգացման շրջանակը[2]։

Քրիստոնեություն խմբագրել

Լե Գոֆֆը վկայել է, որ 2-րդից 4-րդ դարերում հեթանոսներն ու քրիստոնյաններն ապրում էին միասնական բարոյական համակարգում, այսինքն՝ տագնապի մթնոլորտում։ Մտքերի սաստկացած դյուրագրգռությունն արտահայտվել է նաև երազատեսության մեջ։ «Երազատեսությունը կարևոր դեր ուներ փիլիսոփայության թարմացման մեջ։ (…) այնպիսի կրքով էին մարդիկ ձգտում դեպի կրոն, որը թույլ կտար անձնական շփում ունենալ աստծո հետ, այդ կրոնում երազատեսությունը դառնում է աստվածության հետ կապող ուղի[10]։ Էլի Արիստիդը հանդիսանում է գրական ժանրի հիմնադիր, որը Գեորգ Միշն անվանել է օնիրիկ ինքնակենսագրություն (autobiographie onirique)։ Այդպիսի ինքնակենսագրության հիմնական իրադարձությունները համարվում են բուժիչ երազատեսությունը, նախագուշակ երազները կամ պարզապես աստվածության կամ Աստծո գոյությամբ լուսավորված սրբազան երազները[10]։

Կոստանդիանոսի երազ խմբագրել

 
Վերոնեզե. «Սուրբ Հեղինեի տեսիլքը»

Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Միլվյան կամրջի ճակատամարտի նախօրեին տեսել է երազ, որտեղ կոստանդյան խաչը կապույտ երկնքում փայլում էր արևի շողերից «In hoc signo vinces» (Այս նշանի տակ դու կհաղթե՛ս), 312 թվական։

Այս թեման հաճախ է հանդիպել կերպարվեստում, քանի որ այս ճակատամարտում հաղթանակը դիտվում է որպես պատմության շրջադարձային պահերից մեկը, ինչի պատճառով նաև Կոստանդիանոսը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Բացի այդ՝ ավելի վաղ աղբյուրներում (Սոկրատես Սքոլաստիկոս, Թեոֆանես Խոստովանող) հայտնվել է նրա մոր՝ սուրբ Հեղինեի երազը. «տեսիլք ունեցավ, որտեղ նրան պատվիրվեց գնալ Երուսաղեմ, լույս աշխարհ հանել սրբազան վայրերը, որոնք անհայտ էին մեղսավորներին»[24]։ Համարվում է, որ նրան երազում երևացել է Կենսատու խաչը, որից հետո նա գնացել է Երուսաղեմ, որտեղից քանդել, հանել է սուրբ մասունքները։ Տղայի և մոր երազների սյուժների միջև կան հետաքրքիր զուգահեռներ։

Կառլոս Մեծի երազներ խմբագրել

  • Կառլոս Մեծի (8-րդ դար) մասին լեգենդներում պատմվում է, որ մի անգամ կայսրը երազ է տեսնում, թե իբր փոքրիկ մերկ մի տղա որսի ժամանակ փրկում է նրան մահից և որպես պարգև հագուստ է խնդրում։ Եպիսկոպոսներից մեկը բացատրում է, որ նրան երազում երևացել է սուրբ Կիրիկոս մանուկը (սպանվել է մանկահասակ), որը փոխաբերաբար ակնարկել է իրեն նվիրված մայր տաճարի տանիքի անհրաժեշտության մասին։
  • Կայսրի երազը մեծ նշանակություն է ունենում ուխտագնացության Սուրբ Հակոբոսի ճանապարհի կազմակերպման համար։ Երազում տա տեսնում է Ծիր Կաթինը, որը տարածվել է Ֆրանսիայի և Իսպանիայի սրբազան վայրերով, իսկ Աստված կոչ է անում Կառլոսին մաքրել «աստղային» ճանապարհը մավրերից։ Կայսրը զորքը տանում է Պիրենեյներով և ազատագրում Կաստիլիան և Լեոնը, Գալիսիան, Նավառան և Լա Ռիոխան։
  • Որպես «Երգ Ռոլանդի մասին» էպոսի հերոս՝ Կառլոս Մեծի երազները, որտեղ գործողությունների զարգացման չորս եզրափակիչ կետերում թագավորը տեսնում է երազներ, որոնք նրան դրդում են գնալ արշավանքի, քանի որ սուրբ Հակոբ առաքյալը նրան կանչում էր ազատագրելու Գալլիան սարակինոսներից։ Ռոլանդի համար ճակատագրական մարտի նախօրեին Կառլոսը կրկին մարգարեական երազ է տեսնում։

Քրիստոնեական սրբերի երազներ խմբագրել

Միջնադարյան և վարքագրական գրականության պատմության մեջ հիշատակվում են սրբերի բավականին մեծ թվով տարբեր երազներ, բայց այդ երազների մեծ մասը հենց աստվածային տեսիլներ են, այս պարագայում արդեն Հիսուս Քրիստոսի կամ մեկ այլ կրոնական կերպարի, որոնք հասկանալի արտահայտություններով նրանց դրդում էին ինչ-որ բանի։ Ավելի հետաքրքրական են երկրորդ, ավելի հազվագյուտ տիպի երազները։

Երանելի Հիերոնիմոս խմբագրել
 
Ֆրանսիսկո Սուրբարան. «Սբ. Հիերոնիմոսի պատժումը հրեշտակների կողմից»

Հիերոնիմոս Ստրիդոնցին 370 թվականին ճանապարհորդության ժամանակ տեսել է երազ, որում նրան քոթակում են անտիկ (հեթանոսական) գրականության հանդեպ ավելորդ տարվածության համար.

  …Հանկարծ ես պարուրվեցի հոգով և տարվեցի Դատավորի գահի առաջ …Երբ ինձ հարցրին, թե ով եմ ես, ես պատասխանեցի՝ քրիտոնյա։ «Դու խաբում ես,-եղավ պատասխանը,-Դու Ցիցերոնի հետևորդն ես, այլ ոչ թե քրիստոնյա։ Որովհետև որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սիրտն է գտնվում»։ Ես անմիջապես լալկվեցի, և մինչ ինձ հարվածում էին մտրակներով (քանի որ Նա հրամայեց ինձ պատժել մտրակի հարվածներով), ես առավել տանջվում էի խղճի խայթերից …Ես երդում կերա և տվեցի Նրա անունը. «Տե՛ր Աստված, եթե ինչ-որ պահի ինձ մոտ կլինեն աշխարհիկ գրքեր կամ ես կկարդամ դրանք, ուրեմն դա կնշանակի, որ ես հրաժարվել եմ Քեզնից» …Այդ ժամանակից ի վեր ես ավելի մեծ ջանասիրությամբ եմ կարդացել Աստծո գրքերը, քան երբևէ մինչ այդ կարդացել էի մարդկային գրքերը (Նամակ 22։30)։  

Այն բանից հետո, երբ Հիերոնիմոսը երդում է տալիս՝ այլևս ձեռը չվերցնել դասականներին, նա իրավամբ 15 տարի շարունակ չի կարդում ոչ Ցիցերոն, ոչ Վերգիլիոս[25]։

Երանելի Օգոստինիոս խմբագրել

Ավրելիոս Օգոստինիոսը (354—430 թվականներ), ընդգծելով իր կյանքում երազատեսության կարևորությունը, առաջին երազը, որը նախագուշակում էր նրա վերափոխումը, վերագրել է իր մորը՝ Մոնիկային։ Իր հեթանոս որդու ծանր հիվանդության ժամանակ քրիստոնյա Մոնիկան երազում տեսնում է պատանու, որը հավատացնում է նրան, որ որդին առողջ է ոչ միայն ֆիզիկապես, այլ մոտ ապագայում՝ նաև հոգեպես։ Փայտե բաժնեգծի վրա, որտեղ կագնած էր Մոնիկան, նա տեսնում է Ավրելիոս Օգոստինիոսին այդ պատանու հետ և լսում է, ինչպես է Աստված ասում իրեն. «Այնտեղ, որտեղ դու կանգնած ես, նա ևս կանգնած կլինի»։

Օգոստինիոսի դարձը, որը տեղի ունենում 386 թվականին՝ մոր մահից ինը տարի անց, ազդարարվում է միլանյան այգում հայտնի տեսարանով։ Բուռն լացից հետո, որը նախորդում էր Օգոստինիոսի և նրա ընկեր Ալիպիոսի դարձի գալուն, Օգոստինիոսը հարցնում է Աստծուն «մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ» է նա բարկանալու իր վրա և կարող է արդյոք ինքն ընդհանրապես վերափոխվել։ «Կրկին ու կրկին. «վա՛ղը, վա՛ղը»։ Միլանի իր այգում թզենու տակ պառկելով՝ Օգոստինիոսը քնում է։ Այնուհետև նա «հարևան տնից» ձայն է լսում, «ասես տղա կամ աղջնակ լիներ», որը թելադրում էր նրան. «Tolle, lege» («Վերցրու՛, կարդա՛»), և բացելով Ավետարանի տեքստը՝ նա բացում է Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին (XIII, 13). «…Շարժվենք առաքինութեամբ, ինչպես ցերեկով, ո՛չ անառակություններով եւ հարբեցողությամբ, ո՛չ պոռնկությամբ և պղծությամբ, ո՛չ նախանձով և կռվազանցությամբ. զգեստավորուեցե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնին խնամք մի՛ տարեք ցանկությունները գոհացնելու համար»[26] (Խոստովանանք, VIII, XII, 28—29)[10]։

Ֆրանցիսկ Ասսիզեցի խմբագրել
 
Ջոտտո դի Բոնդոնե. «Իննոկենտիոս III-ը երազում տեսնում է եկեղեցին պահող սուրբ Ֆրանցիսկին»

Հետագայում բավականին ազդեցիկ դարձած Ֆրանցիսկյան ուխտի հիմնադիր Ֆրանցիսկ Ասսիզեցու (13-րդ դար) անվան հետ կապվում են մի քանի երազ, որոնք ներկայացված են նրա վարքագրության մեջ.

  1. Երազ պալատի մասին. հայտնվում է երիտասարդ Ֆրանցիսկին, որը դեռ չէր գտել իր ճանապարհը։ «Հսկայական և ճոխ ապարանք բազմաթիվ զենքերով, որոնք զարդարված էին Քրիստոսի խաչով։ Նա սկսում է երազում հարցնել, թե ում ապարանքն է և որտեղ է ինքը, ու լսում է պատասխանը և հաստատումը, որ այս ամենը կպատկանի իրեն ու իր զորքին»։ Երազը խոստանում է հզոր ապագա այն ամենին, ինչ անում է Ֆրանցիսկը։
  2. Հռոմի Իննոկենտիոս III պապի երազը. թափառական ֆրանցիսկյան ուխտը դիմում է Հռոմին՝ իրեն տալու պաշտոնական կարգավիճակ, սակայն Հռոմի պապը հրաժարվում է դա անել, մինչև որ նա չի տեսնում, «թե ինչպես Լաթերանի բազիլիկ եկեղեցին սարսափելի ձևով կործանվում է, սյուները ջարդվում են, կամարները՝ փլվում։ Բայց հանկարծ հայտնվում է ասսիզեցի խեղճ միաբանյալը, սկսում է աճել, հասնել հսկայական չափերի և մեջքը դեմ է անում ընկնող շինությանը։ Մի հրաշալի կերպով պատերը վերականգնվում են, և եկեղեցին կանգուն է դառնում»։ Պապը հասկանում է, որ Աստված ցանկանում է օգտագործել այդ մարդուն, որ վերականգնի իր Եկեղեցին, որին սպառնում են հերետիկոսները և քրիստոնեական այլ աղանդներ, և հաստատում է ֆրանցիսկյան ուխտի կանոնագիրը։
  3. «Գրիգորիոս IX-ի տեսիլքը». երբ Ֆրանցիսկոսը մահանում է, Գրիգորիոս IX պապը կասկածում է, թե արդյոք նա իրականում ձեռք է բերել մաշկախոցեր։ Սակայն մի անգամ գիշերը նա երազում տեսնում է սուրբ Ֆրանցիսկոսին։ Նրա դեմքը խոժոռ էր, և հանդիմանում է Գրիգորիոսին կասկածների համար։ Ապա նա բարձրացնում է իր աջ ձեռքը և ցույց է տալիս կողատակի վերքը, իսկ հետո ասում է, որ վերցնի թասն ու հավաքի իր վերքից հոսող արյունը։ Պապը վերցնում է թասը, և արյունը պռնկեպռունկ լցվում է այնտեղ։ Այդ գիշերվանից հետո Գրիգորիոսը այնպես է հավատում մաշկախոցի գոյությանը, որ արգելում է բոլորին կասկածել այդ կախարդական նշաններին և խստորեն պատժում է այդպիսի մարդկանց։ Ֆրանցիսկոսը կանոնականացվում է, և նրա խոցավորումը դառնում է դոգմատիկ։
Սուրբ Դոմինիկ խմբագրել

Սուրբ Դոմինիկի մայրը, որին սովորաբար կոչում են Խուանա դե Ազա, երազ է տեսնում, որ ծնում է սև ու սպիտակ շան, որը բերանին ուներ վառվող ջահ։ Հետագայում հիմնադրվում է Դոմինիկյան միաբանությունը (domini canum բառակապակցությունը կարելի է վերծանել որպես «Տիրոջ շներ»)։ Միաբանյալները կրում էին սև և սպիտակ գույներով հագուստներ, և իրենց մեծ լուման են ունեցել ինկվիզիցիայի ստեղծման մեջ։

Ջահ կրող շունը դարձել է սուրբ Դոմինիկի պատկերման հիմնական ատրիբուտներից մեկը։

Երազատեսություն էպիկական գրականության մեջ խմբագրել

Էպոսում «…երազները կարևոր են, որովհետև իրենց մեջ կրում են ճակատագրի զգացողությունը։ Եթե բանաստեղծն իր տրամադրության տակ ունի տարածություն և ցանկանում է պատմություն ստեղծել, որն իր կարծիքով կծառայի ճակատագրի ամենազորության գաղափարի լուսաբանմանը, նա կարող է շատ արդյունավետ ձևով օգտագործել երազները և նույնիսկ բազմապատկել դրանց թիվը, որպեսզի սաստկացնի ազդեցությունը[27]։

  • «Երգ Ռոլանդի մասին» էպոսում երազները հայտնվում են պոեմի երկու առավել նշանակալի դրվագներում. առաջին անգամ այն բանից հետո, երբ Կառլոս Մեծը Ռոլանդին նշանակում է արիերգարդի (վերջապահ զորք) հրամանատար, երկրորդ անգամ սարակինոսներին պատասխան հարձակումից առաջ։ Յուրաքանչյուր դեպքում կայսրը տեսնում է երկու երազ, բայց դրանցից ոչ մեկը նրան այնքան չի անհանգստացնում, որպեսզի արթնանա։
  • Օսսիանի երազը։
  • Հովվի երազը, որը փոխանցել է Բեդա Պատվելին։
  • «Վեպ Աղվեսի մասին» պոեմում Շանտեկլերի և Ռենարի մարգարեական երազները, որտեղ ծաղրանմանակվում է Ռոնսևալյան կիրճի ճակատամարտից առաջ Կառլոս Մեծի երազը։
  • «Իշխան Ռոման և Մարյա Յուրևնա» բիլինայում իշխանուհի Մարյա Յուրևնայի երազը։

Նիկոլա Ֆլամել խմբագրել

Հայտնի ալքիմիկոս Ֆլամելը երիտասարդ տարիներին տեսել է հետևյալ երազը. երազում նրան երևում է հրեշտակ, որն իր ձեռքին ուներ պղնձե կազմով գիրք և ցույց տալով ֆորզացը (կազմածածկը գրքին միացնող կրկնաթերթ)՝ ասում է. «Ֆլամել, ուշադիր նայիր այս գրքին, դու սրանից ոչինչ չես հասկանա, ինչպես այլք, սակայն մի հրաշալի օր դու կտեսնես այն, ինչ ոչ ոք չի կարող ճանաչել»[28]։ Ֆլամելն իր «Հիերոգլիֆական նշանների մեկնություն» («Explication des figures hieroglyphiques») աշխատության մեջ նկարագրում է, որ շատ տարիներ անց պատահականորեն իր ձեռքն է ընկել երազում տեսած գիրքը, և ինքը դրանից բազմաթիվ գաղտնիքներ է իմացել։

Ռուսների մոտ խմբագրել

  • Ռուսական «Իշխան Ռոման» բիլինայում կենտրոնական թեման երազն է և դրա իրականացումը։
  • «Ասք Իգորի ճակատամարտի մասին» գործում Սվյատոսլավի երազը, որտեղ նա տեսնում է, որ իրեն պատրաստում են սրբապիղծ թաղման[29]։
  • Պերեյասլավլ Սուզդալցու տարեգրության մեջ իշխան Մալի երազը։

Մեզոամերիկյան պատմություն խմբագրել

Ինկերի թագավոր Ուիրակուչա Ինկի (մահացել է 1437 թվականին) մարգարեական երազը։ Երազում նրա մոտ է գալիս Վիրակոչա աստվածը (ամենայն շնչավորի և աստվածայինի ստեղծողը և տեղական պանթեոնում միակ մորուքավոր աստվածը) և ասում, որ գալիս են սպիտակ մաշկով մարդիկ, նրանք կրակ ժայթքող փայտեր ունեն իրենց ձեռքերին։ Այդ երազի շնորհիվ 1531 թվականին Ֆրանսիսկո Պիսառոն սկզբնապես ինկերի կողմից ընդունվել է զարմանքով և ակնածանքով։

Հեռավոր արևելք խմբագրել

 
«Մայայի երազը»

Բուդդայականություն խմբագրել

  • Մայա թագուհին, որը հետագայում լինելու էր Բուդդայի (մ.թ.ա 6-րդ դար) մայրը երազում տեսնում է սպիտակ փիղ, որը հայտնում է, որ նա «բոլոր էակներին կտանի դեպի սեր և համերաշխություն և նրանց կմիավորի սերտ կապերով»։ Այդ ժամանակ տեղի է ունենում բեղմնավորումը։
  • Կոշալայի տեր Պրասենաջիթը մի գիշերվա ընթացքում տեսնում է տասնվեց երազ։ Իր կնոջ՝ Մալիկայի խորհրդով նա դիմում է Բուդդային, որը յուրաքանչյուր երազում նկատում է հասարակության և պետության մեջ անբարենպաստ փոփոխությունների կանխագուշակումներ։ Այս սյուժեն, որը ներկայացված է «Մահասուպինա-ջատակիում», հետագայում հիմք է ծառայել միջնադարյան մի շարք գեղարվեստական ստեղծագործությունների համար, այդ թվում հին ռուսական «Ասք Մամեր ցարի տասներկու երազների մասին»[30]։

Դաոսականություն խմբագրել

 
«Չժուան Ցզիի երազը թիթեռի մասին»

Չժուան Ցզիի հայտնի երազը, որը դրդել էր նրան իր հայեցակարգի ստեղծմանը։ Մի անգամ Չժուան Ցզին երազ է տեսնում, թե իբր թիթեռնիկ է, որ անհոգ ճախրում է մարգագետնում և ապա երազ տեսնում, որ ինքը Չժուան Ցզին է։ Արթնանալով նա զարմանում է, որ գտնվում եմ մարդկային մարմնի մեջ։ Այդ ժամանակից ի վեր անընդհատ մտածում է, թե ո՞վ եմ ինքն իրականում՝ մարդ, որ երազ է տեսնում, որ ինքը թիթեռնիկ է, թե՞ թիթեռնիկ, որ երազ է տեսնում, թե ինքը մարդ է[31][32][33]։

Ճապոնիա խմբագրել

Գո-Դայգո կայսրը (Emperor Go-Daigo), որին գահընկեց էին արել, տեսնում է մի երազ, որ դրդում է նրան իր կողմը գրավել Կուսունոկի Մասասիգեին (Kusunoki Masashige), որն օգնում է նրան վերադառնալ գահին։ Կայսրը ննջում է և երազում տեսնում, որ գտնվում էի Կիոտոյի իր պալատի այգում։

 
Օգատա Գեկկո. «Գո-Դայգո կայսեր երազը»

«Նա տեսավ մի հսկա սաղարթախիտ մշտադալար ծառ, որի ճյուղերի մեծ մասն ուղղված էին դեպի հարավ։ Ծառի տակ գտնվում էին Երեք մեծ նախարարները և բոլոր բարձրագույն պաշտոնյաները՝ նստած ըստ իրենց աստիճանական հերթականության։ Գլխավոր տեղը, որը գտնվում էր հարավում, բարձրացված էր իրար վրա դրված խսիրներով, սակայն այդտեղ ոչ ոք նստած չէր։ «Ու՞մ համար է պատրաստված այդ տեղը»,-մտածեց կայսրը երազում։ Հանկարծ հայտնվեցին հերաբաժան երկու երեխա։ Ծնրադրելով կայսեր առաջ՝ նրանք լացեցին թևքերի վրա և խոսեցին. «Ամբողջ աշխարհում չկա այնպիսի տեղ, որտեղ Նորին մեծությունը կարողանա թաքնվել գոնե կարճ ժամանակով։ Բայց այս ծառի տակ կա տեղ, որտեղ նստելով՝ շրջվում ես դեպի հարավ։ Դա կայսերական գահն է, որը սահմանված է Ձեզ համար։ Խնդրեմ, նստե՛ք այնտեղ մի փոքր»։ Հետո կայսրը տեսավ, թե ինչպես երեխաները օդ բարձրացան և անհետացան, և արագ արթնացավ»։

Կայսերը թվաց, որ երազում տեսել է երկնային ինչ-որ նախանշան։ Նա հանգամանորեն մտածեց և հասկացավ, որ տեղադրելով «հարավ» հիերոգլիֆը «ծառ» հիերոգլիֆի կողքին՝ ստացվում է «կամֆորայի ծառ» բառը, որը հնչում է «կուսունոկի»։ «Երբ այդ երկու երեխաները խնդրեցին ինձ նստել ծառի տակ՝ թեքվելով դեպի հարավ,-մտածեց կայսրը,-դա պիտի որ լիներ նշան Նիկկոյի և Գակկոյի բոդհիսատվայից, որ ես կրկին իշխանության եմ գալու այդ տարածքներում և պիտի կառավարեմ դրանց ժողովուրդներին»։ Վաղ առավոտյան նա կանչեց Կասագի տաճարի Ձյոձյուբո անունով վանականին և հարցրեց նրան, թե այդ կողմերում կա արդյոք Կուսունոկի անունով ռազմիկ, որն էլ նրան հետագայում օգնում է[34][35]։

Նոր ժամանակների գրականություն խմբագրել

«Երազատեսության հնարքը նոր ժամանակների գրականության մեջ ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն՝ ստանալով ավելի բարդ կառուցվածք և գործառույթներ»[1]։

«Պոստմոդեռնիզմում երազատեսությունը կորցրել է իր ռոմանտիկ երանգը, որը մասամբ հատուկ էր Արծաթե դարաշրջանի գրականության երազներին։ Նրան ձեռք են բերում ծաղրերգականություն, խաղային բնույթ։ Դադարում են լինել «երկրորդ աշխարհ», «առանձին իրականություն», իրենց տեղն են զբաղեցնում առօրեականության մեջ, դառնում դրան հավասար կամ նույն նրանից ավելին (…) Երազատեսությունը ձեռք է բերում կամ առտնին իրականությունը, սովորականությունը դուրս մղող կպչուն զառանցանքի, կամ էլ աշխարհակառուցվածքի տարօրինակ, կյանքի տարբեր ձևերում գոյություն ունեցող բացահայտումների բնույթ»[36]։

  • «Պոլիֆիլի հիպներոտոմախիա», Ֆրանչեսկո Կոլոնա։ Փոխաբերական ստեղծագործություն, որում պատմվում է Պոլիֆիլի արկածների մասին, որը երազում հայտնվում է վայրի անտառում։
  • Ջոն Միլթոնի «Կորուսյալ դրախտ» պոեմում հովվի երազը։
  • Շեքսպիր.
    • Սկզբնապես «Անսանձ կնոջ սանձահարումը» պիեսում, որտեղից Շեքսպիրը փոխառել է նույնանուն կատակերգության սյուժեն, նախերգանքում պղնձագործ Քրիստոֆեր Սլայի երազը դառնում է կատակերգության դեպքերի զարգացման միջոց, իսկ վերջաբանում ներկայացվող նրա երազը վկայում է հիմնական սյուժեի ավարտը։ Շեքսպիրը «Անսանձ կնոջ սանձահարումը» կատակերգությունում դիմում է նույն հնարքին, սակայն փոքր-ինչ փոփոխում է այն՝ Քրիստոֆեր Սլային հանդես բերելով միայն նախերգանքում և առաջին գործողության վերջում՝ անհրաժեշտ չհամարելով նրա երազին անդրադառնալ վերջերգում[2]։
    • «Մակբեթ» (Դունկանի և ծառայի երազը)
    • «Ցիմբելին» (Իմոգենայի երազը)։
  • Թոմաս դե Քվինսիի «Ափիոն ծխողի օրագիրը» վեպում թմրադեղի ազդեցությամբ տեսիլքները։
  • Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան երգ» վիպակում Սքրուջի մղձավանջը։
  • Նովալիսի «Հայնրիխ ֆոն Օֆտերդինգեն» անավարտ վեպի առաջին գլխում է կապույտ ծաղկի մասին հայտնի երազը. այդ երազի շուրջ է ծավալվում վեպի ողջ բովանդակությունը՝ կապույտ ծաղկի խորհրդանշական փնտրտուքը։
  • Աբրահամ Լինքոլնը՝ ԱՄՆ 16-րդ նախագահը, իր անձնական օրագրում գրություն է թողել երազի մասին, որը տեսել է 1865 թվականի ապրիլի 14-ին «Մեր ամերիկացի զարմիկը» (Ֆորդի թատրոն) ներկայացման ժամանակ իր սպանությունից տասը օր առաջ, որ նախագահին սպանել են[37]։
  • Մի ամբողջ երազային աշխարհ է ստեղծված անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու աշխարհում» գրքերում։ Մեծ տեղ է հատկացվում առանձին երազներին, այն հանդիսանում է գրքերի իրար կապակցման, գործողությունների առաջխաղացման միջոց։
  • 1902 թվականին Վիլհելմ Ենսենը հրատարակել է «Գրադիվա» վեպը, որը մեծ տպավորություն է գործել Ֆրեյդի և սյուրռեալիստների վրա։
  • 1976 թվականին Խորխե Լուիս Բորխեսը կազմել է և հրատարակել «Երազատեսությունների գիրքը», այդ ժողովածուի մեջ ներառված էին գրական տարբեր գործեր, ինչպես նաև հենց Բորխեսի որոշ պատմվածքներ։
  • Երազատեսության, այդ թվում աստվածաշնչյան թեմաների կիրառման առումով նշանակալի տեղ ունի Դեն Սիմմոնսի գիտաֆանտաստիկ «Հիպերիոնի երգը» քառագրությունը։ Սոլ Վայնտրաուբը երազ է տեսնում, որտեղ հրաման է ստանում զոհաբերել իր դուստր Ռաքելին Հիպերիոն մոլորակում։ Պոլ Դյուրեն երազում տեսնում է լաբիրինթոսում միլիոնավոր դիակներ, որը Եզեկիելի տեսիլքի ակնարկն է (Եզ. 37

Ռուս գրականություն խմբագրել

 
Կ. Կորովին. «Տատյանայի երազը»

Երազատեսության սյուժեն հաճախ է հանդիպում ռուս գրականության մեջ։ Ալեքսեյ Ռեմիզովն իր «Իրերի կրակը։ Երազներ և մեկնություն» գրքում նշում է. «Ռուս գրականության շատ հազվադեպ ստեղծագործություններ են լինում առանց երազի» և քննության է առնում Պուշկինի, Գոգոլի, Տուրգենևի, Դոստոևսկու և այլոց «երազատեսային շնորհը»[1]։ Ամերիկացի հետազոտող Մ. Կացը «Dreams and the unconscious in nineteenth-century Russian fiction»[38] աշխատանքում վերլուծում է Կարամզինի, Ժուկովսկու, Գրիբոյեդովի, Պուշկինի, Գոգոլի, Դոստոևսկու և Տոլստոյի երազատեսային տեքստերը, կիրառում տեքստերի համեմատական-տիպաբանական և կառուցվածքային քննություն՝ ընդհանրացնելով վերջին ժամանակաշրջանի հոգեվերլուծողների աշխատանքային փորձը գրականության մեջ[7]։ Դ. Նեչաենկոն իր «Գրական երազատեսության գեղարվեստական բնույթը (19-րդ դարի ռուսական արձակ)» աշխատության մեջ կարծում է, որ «երազատեսության» ձևը ակտիվ ձևով ներառվել է հեղինակային գրականություն 1830-ական թվականներից։

  • Լոմոնոսովի երազը, որում նա տեսնում է իր հոր մահը Սպիտակ ծովի կղզիներից մեկում, որն իրոք տեղի էր ունենում։
  • Վասիլի Ժուկովսկու «Սվետլանա» բալլադում սարսափելի նախանշանը վերջին տողերում պարզվում է, որ հերոսուհու երազն է։
  • Տատյանա Լարինայի մղձավանջային երազը («Եվգենի Օնեգին»
  • Պուգաչովի մասին Գրինյովի մարգարեական երազը «Կապիտանի աղջիկը» վեպում։
  • Դադոն թագավորի մարգարեական երազը «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին»-ում։ Պուշկինը փոխառել է Վաշինգտոն Իրվինգի «Ալհամբրա» ժողովածուի նովելներից։
  • Եռակի երազատեսությունը Լերմոնտովի «Երազ» բանաստեղծության մեջ (Նաբոկովը դրանք համարել է մարգարեական)։
  • Ն. Գոգոլի «Սարսափելի քեն» պատմվածքում Դանիլոն ծիկրակում է իր կնոջ երազը՝ դիտելով կախարդի դղյակից, որտեղ նա կանչել էր Դանիլոյի կնոջ քնած հոգուն։
  • Օբլոմովի երազը Օբլոմովկա գյուղի մասին։
  • Լև Տոլստոյ.
    • Պիեռ Բեզուխովի երազները, որոնք նա գրառում է օրագրում, մասնավորապես՝ սառցաշիթից գլոբուսը, ինչպես նաև Նիկոլայ Բալկոնսկու երազը «Պատերազմ և խաղաղություն» վեպի վերջաբանում։
    • Աննա Կարենինայի երազը ամուսնու և Վռոնսկու հետ խմբակային հարաբերություններ ունենալու մասին (Աննա Կարենինայի կերպարը Տոլստոյը հղացել է երազում)։
    • «Ինչքան հող է պետք մարդուն» պատմվածքում մարգարեական երազը գլխավոր հերոսի հանդեպ սատանայի հաղթանակի մասին։
  • Ֆյոդոր Դոստոևսկի։ Դեռևս Միխայիլ Բախտինն է նշել. «Թերևս ամբողջ եվրոպական գրականության մեջ չկա մի գրող, որի ստեղծագործության մեջ երազներն ունենան այնքան մեծ ու էական դեր, ինչքան Դոստոևսկու մոտ»։ «Երազ», «երազատեսություն» բառերը կան նաև Դոստոևսկու ստեղծագործությունների անվանումներում («Հորեղբոր երազը», «Պետերբուրգյան երազատեսություն բանաստեղծություններում և արձակում», «Ծիծաղելի մարդու երազը»)։ Այլ դեպքերում հերոսների երազատեսությունը ներառված է գրողի վեպերի կառուցվածքի մեջ. «Ոճիր և պատիժ» վեպում Ռասկոլնիկովի երազները, «Ապուշը» վեպում Իպոլիտի երազը, «Կարամազով եղբայրներ» վեպում Դմիտրի Կարամազովի երազը լացող երեխայի մասին և այլն[1]։
    • Ռոդիոն Ռասկոլնիկովի երազները՝ ծեր ձիու մասին, պառավի մասին և համաշխարհային համաճարակի մասին[39][40]։
    • Դոստոևսկու «Ծիծաղելի մարդու երազը» պատմվածքը։
  • Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» վեպում Վերա Պավլովնայի երազները հանդիսանում են ռուս գրականության մեջ ուտոպիայի արտահայտության օրինակներից, մեծ ազդեցություն են ունեցել 19-րդ դարի վերջին համայնք ստեղծելու փորձերի վրա։
  • Անդրեյ Բելիի «Պետերբուրգ» վեպում երազների բարդ համակարգը։
  • Անտոն Չեխով, «Հոգյակ». «Նա երազում տեսավ, որ տասներկու արշինանոց, հնգավերշոկանոց գերանների մի ամբողջ գունդ ուղղաձիգ պատերազմի է գնում անտառային պահեստ»։
  • Ալեքսեյ Ռեմիզով, «Իրերի կրակը։ Երազներ և մեկնություն», ինչպես նաև ստեղծել է գիրք իր սեփական, ոչ գրական երազների գիրք՝ «Մարտին Զադեկա։ Երազահան»։
  • Ի. Բունինի «Չանգի երազները» պատմվածքը, որտեղ ներկայացվում է աշխարհը կենդանու աչքերով։
  • Վլադիմիր Կորոլենկոյի «Մակարի երազը» պատմվածքը, որի ամբողջ հիմնական սյուժեն հերոսի երազատեսության բովանդակությունն է։
  • Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպում Նիկանոր Բոսոյի երազը։
  • Նաբոկովի «Terra Incognita» պատմվածքը կառուցված է երազի և իրականության սկզբունքային չտարբերակվածության հիման վրա։
  • Նաբոկովի «Մահապատժի հրավեր» վեպում Ցինցինատի երազները զնդանից դուրս գալու մասին։
  • «Մոսկվա-Պետուշկի» արձակ պոեմում Վենիչկայի երազները։

Հայ գրականություն խմբագրել

  • «Տիգրան և Աժդահակ» վիպերգում Աժդահակի մարգարեական երազը, որը նա պատմում է աստղահմաներին և աստղագուշակներին․ «Ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։ Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։ Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։ Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։ Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ»[41]։
  • «Սասնա ծռեր» էպոսում կան երազատեսության բազմաթիվ օրինակներ, որոնք հիմնականում ունեն նախազգուշական, կանխագուշակային նշանակություն (Սանասարի երազը Կաթնաղբյուրից ջուր խմելուց հետո, Ձենով Օհանի երազը Սասնա տան աստղի մարելու մասին և այլն)։
  • Րաֆֆու «Խենթը» վեպում Վարդանի երազը Լալայի հողաթմբի մոտ ունի ծրագրային նշանակություն, այսինքն՝ այստեղ Րաֆֆին ներկայացնում է Հայաստանի զարգացման իր տեսլականը։
  • Հովհաննես Թումանյան
    • «Անուշ» պոեմում գեղջկուհին երազ է տեսնում Սարոյի մասին, որ նրա հոտը անտեր է մնացել ու խաղ է կանչում։ Դրացուհին «գարի գցելով» վատ բան է գուշակում, ինչը շուտով իրականանում է. Մոսին սպանում է Սարոյին։
    • «Թմկաբերդի առումը» էպիկական պոեմում Թաթուլի չարագուշակ երազը, որտեղ դավաճան կինը պատկերանում է վիշապ օձի կերպարանքով։
    • «Դեպի անհունը» պոեմում քնարական հերոսի երազում Հասմիկը աղավնի է դառնում և թռչում, ինչը կանխագուշակում է նրա վախճանը։
  • Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայում իրականությունը երկփեղկված է, հանդես են գալիս իրական և խորհրդանշական հերոսներ, իսկ Աբեղան, չկարողանալով դիմադրել աշխարհիկ կյանքի ու իր տեսիլքների հերոսուհու կանչերին՝ գնալ դեպի արևը, իրեն նետում է լիճը։
  Իջեք, իջեք երազներ,

Իջեք զգույշ երազներ,

Շոյող անուշ երազներ,

Իջեք քնքուշ երազներ,

Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,

Բախտի կարկաչ ու հույսեր,

Դող ու անցուկ ու կարոտ,

Ծածուկ արցունք վարանոտ,

Խելքի, մտքի հակասում,

Միշտ նոր կյանքի սպասում…[42]

 

Երազում տեղի ունեցած հայտնագործություններ խմբագրել

Սովորաբար նման դեպքեր պատմվում են իրական մարդկանց կենսագրություններում, սակայն դրանց իրական լինելն անստույգ է, այդ իսկ պատճառով երազատեսության այդ դրսևորումները կարելի է ընդունել որպես մարդու սեփական «առասպելաստեղծության» սյուժետային գիծ կազմող տարրերից մեկը։

Գրական կերպարներ խմբագրել

Գիտական հայտնագործություններ խմբագրել

Մովսես Խորենացին գրել է.

«Եվ տեսնում է ոչ երազ քնի մեջ, ոչ տեսիլք արթնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ` քարի վրա գրելիս, այնպես որ քարը գծերի հետքը պահում էր, ինչպես ձյունի վրա։ Եվ ոչ միայն երևաց, այլև բոլոր գրերի հանգամանքները նրա մտքում հավաքվեցին ինչպես մի ամանում։ Եվ աղոթքից վեր կենալով ստեղծեց մեր նշանագրերը…»[44]

  • Մեսրոպ Մաշտոցի երազը, որում Աստված նրան ցույց է տալիս հայոց այբուբենը։
  • Դեկարտի երազը. նա երազում տեսնում է բաց գիրք, որը նա իր համար անվանում է scientia mirabilis՝ բոլոր գիտությունների հանրագումար։ Այդ հայեցակարգը շատ կարևոր է լինում նրա աշխարհայացքի ձևավորման համար և դրել է ժամանակակից գիտական մեթոդի հիմքերը։ Երազի բովանդակությունը գրառվել է Դեկարտի երազատեսությունների՝ մեզ չհասած օրագրում, որը կրել է Olympica անվանումը։ Բարեբախտաբար, երազը պատմվել է Դեկարտի կենսագիր Ադրիեն Բային[45]։ Համաձայն մեկ այլ տեքստի (միգուցե, մեկ այլ երազ նկարագրող)՝ նրա առաջ ներկայանում է մի «ճշմարտության ոգի» և կշտամբում նրան ծուլության համար։ Այդ ոգին ամբողջությամբ տիրում է Դեկարտի գիտակցությանը և նրան համոզում, որ պետք է ապացուցի, որ մաթեմատիկական սկզբունքները կիրառվում են բնության իմացության համար և մեծ օգուտ կարող են տալ` գիտական մտքին տալով խստապահանջություն և ճշգրտություն։
  • Մենդելեևի երազը, որում նա իբր թե տեսել է իր հայտնի աղյուսակը։
 
Բենզոլ
  • Գերմանացի քիմիկոս Ֆրիդրիխ Կեկուլեի երազը։ Նա երկար ժամանակ ջանք էր թափել բենզոլի բանաձևը գտնելու համար, մինչև որ երազում տեսել է օձի պատկերը, որը կծում էր իր սեփական պոչը[46] [Ն 4] [Ն 5]։
  • Ֆրիդրիխ Բուրդախը երազում է ըմբռնել արյան շրջանառության գաղափարը[Ն 6]։
  • Էլիաս Հոուն, որը 1845 թվականին ստեղծել է կարի մեքենան, մինչև դա տանջվում էր, թե ինչպես դասավորի ասեղների ականջիկները, որպեսզի թելը կցվի կտորի հակառակ կողմին։ Սկզբում նա ենթադրում էր, որ ինչպես սովորական, ձեռքի ասեղի դեպքում է, այն լինի վերջում, սակայն փորձարկումները ոչ մի արդյունք չտվեցին, մինչև որ մի անգամ նա երազում տեսավ, որ ինքը շրջապատված է իրեն գերի բռնած վայրենիների խմբապարով։ Նրանք թռչկոտում էին Հոուի կողքերով՝ ճոճելով իրենց նիզակները, և նա նկատել է, որ այդ նիզակների սուր ծայրերն ունեն ականջիկներ։ Արթնանալով նա տեղափոխել է ասեղի ականջիկը դեպի հակառակ՝ սուր կողմը, և խնդիրն այդպես լուծվել է[47]։
  • Նոբելյան մրցանակակիր Օտտո Լյովին երազում տեսել է սրտի զարկերի նյարդային փոխանցումը[48][Ն 7]։
  • Նիլս Բորի երազը ատոմի կառուցվածքի մասին. երազում նրան երևացել են միջուկը և էլեկտրոնները Արեգակնային համակարգի պտտվող մոլորակների տեսքով։
  • Ֆրեդերիկ Բանտինգի երազը գիտափորձի մասին, որի արդյունքը հանգեցրել է ինսուլինի հայտնաբերմանը։
  • Հնդիկ մեծ մաթեմատիկոս Սրինիվասա Ռամանուջանը պնդել է, որ իր հայտնագործությունները իրեն են հասել հինդուիստական աստվածուհի Նամագիրիի (Լաքշմիի երրորդությունից մեկը) տված երազների միջոցով։ Նրա երազում աստվածուհին գրել է հավասարումները նրա լեզվի վրա։

Երազում ստեղծված երաժշտություն խմբագրել

Սըր Փոլ ՄաքՔարթնին հավաստել է.

«Ես արթնացա գլխումս գեղեցիկ մեղեդիով։ Դա հիասքանչ էր… Ի՞նչ էր դա։ Ես վեր կացա անկողնուցս, մոտեցա դաշնամուրին… Ես չէի հավատում, որ հորինել եմ դա։ Ես ախր երբեք չէի ստեղծել նման մի բան, բայց ահա այն, մեղեդին։ Ես կրկին ու կրկին փորձում էի այն տարբեր մարդկանց մոտ, և նրանք ասում էին. «Ոչ, դա հիասքանչ է, և ես մտածում եմ, որ դա հենց դու ես ստեղծել»։ Միայն որոշ ժամանակ անց ես որոշեցի ներկայացնել այն որպես իմը»։

Նշումներ խմբագրել

  1. Կիկերոնը արձանագրել է այն հետևյալ կերպ. այսպիսի երազեսությունն ունենում է երեք աղբյուր՝ մարդը, ավելի ճիշտ նրա հոգին, իրենք իրենց են առաջացնում երազը, հիմնականում օդում բնակվող անմահ հոգիները, աստվածները, որոնք անմիջականորեն դիմում են քնածին
  2. «When I placed my head upon my pillow, I did not sleep, nor could I be said to think… I saw — with shut eyes, but acute mental vision — I saw the pale student of unhallowed arts kneeling beside the thing he had put together. I saw the hideous phantasm of a man stretched out, and then, on the working of some powerful engine, show signs of life, and stir with an uneasy, half-vital motion. Frightful must it be; for supremely frightful would be the effect of any human endeavor to mock the stupendous Creator of the world… I opened mine in terror. The idea so possessed my mind, that a thrill of fear ran through me, and I wished to exchange the ghastly image of my fancy for the realities around. …I could not so easily get rid of my hideous phantom; still it haunted me. I must try to think of something else. I recurred to my ghost story — my tiresome, unlucky ghost story! O! if I could only contrive one which would frighten my reader as I myself had been frightened that night! Swift as light and as cheering was the idea that broke upon me. 'I have found it! What terrified me will terrify others; and I need only describe the spectre which had haunted me my midnight pillow.' On the morrow I announced that I had thought of a story. I began that day with the words, 'It was on a dreary night of November', making only a transcript of the grim terrors of my waking dream.» (Mary Wollstonecraft Shelley, from her introduction to Frankenstein)
  3. «Like the ideas for some of my other novels, that came to me in a dream. In fact, it happened when I was on Concord, flying over here, to Brown’s [a hotel in England]. I fell asleep on the plane and dreamt about a woman who held a writer prisoner and killed him, skinned him, fed the remains to her pig and bound his novel in human skin. His skin, the writer’s skin. I said to myself, 'I have to write this story.' Of course, the plot changed quite a bit in the telling. But I wrote the first forty or fifty pages right on the landing here, between the ground floor and the first floor of the hotel.»
  4. F.A. Keule, as reported during a convention, 1890: Again the atoms were juggling before my eyes…my mind’s eye, sharpened by repeated sights of a similar kind., could now distinguish larger structures of different forms and in long chains, many of them close together; everything was moving in a snake-like and twisting manner. Suddenly…one of the snakes got hold of its own tail and the whole structure was mockingly twisting in front of my eyes. As if struck by lightning, I awoke…Let us learn to dream, gentlemen, and then we may perhaps find the truth.
  5. Մեկ այլ տարբերակի համաձայն, որը հակասում է նախորդին, ասվում է, որ «ամբողջ ճանապարհին Կեկուլեն դիլիժանսում տեսնում էր վայրենիներ, որոնք քաոսային ձևով թռչկոտում էին աչքերի առաջ և համառորեն չէին ցանկանում որևէ կանոնակարգման ենթարկվել։ Եվ հանկարծ գիտնականը նկատում է, որ այդ վայրենիների մի փոքր խումբ առանձնանում է ընդհանուր բարբարոս պարից և ձեռքերն իրար հյուսելով՝ ճիշտ խմբապար է կազմում։ Հենց այդ պահին նա արթնանում է և հասկանում, որ դա հենց բենզոլի՝ իր փնտրած բանաձևն էր. ինչպես մարդիկ են շուրջպարով ձևավորում փակ շրջան, այնպես էլ բենզոլի ատոմները անպատճառ պետք է շրջափակվեն օղակով»։ Հավանական է, որ այս տարբերակը ծագել է Էլիաս Հոուի երազի մասին պատմության ազդեցությամբ
  6. Ես երազ տեսա, որ արյունը հոսում է իր սեփական ուժով և առաջին հերթին շարժման մեջ է դնում սիրտը, այսինքն դիտարկել վերջինս՝ որպես արյան շարժման պատճառ, նույնն է թե բացատրել գետակի հոսքը ջրաղացի գործունեությամբ, որին հենց գետն է շարժման մեջ դնում։ Կբերեմ ևս մի այդպիսի կիսաճշմարիտ կռահում, որը ինձ մեծ հաճույք է պատճառել երազում. 1822 թվականի հուլիսի 17-ին ես ետճաշյա քնի ժամանակ մտածեցի, որ երազը, ինչպես և մկանների երկարացումը, ունի դեպի իրեն վերադարձ (ein in sich gehen), որը հակազդեցության վերացմամբ է։ Ես արթնացա լիարժեք պայծառացման զգացմամբ, ինձ թվում էր, որ այդ միտքը կենսական երևույթները տարածում էր լայն շրջանակով, սակայն նույն պահին կրկին ընկղմվեցի կիսախավարի մեջ, մինչ այդ ինձ օտար էին այդպիսի հայացքները (Radestock. «Schlaf und Traum». S. 183)։ Иван Лапшин. Философия изобретения и изобретения в философии
  7. «The night before Easter Sunday of that year I awoke, turned on the light, and jotted down a few notes on a tiny slip of paper. Then I fell asleep again. It occurred to me at 6 o’clock in the morning that during the night I had written down something most important, but I was unable to decipher the scrawl. The next night, at 3 o’clock, the idea returned. It was the design of an experiment to determine whether or not the hypothesis of chemical transmission that I had uttered 17 years ago was correct. I got up immediately, went to the laboratory, and performed a single experiment on a frog’s heart according to the nocturnal design.» (The War of the Soups and the Sparks: The Discovery of Neurotransmitters and the Dispute Over How Nerves Communicate by Elliot S. Valenstein)
  8. In the dream, he handed his violin to the devil himself, who began to «play with consummate skill a sonata of such exquisite beauty as surpassed the boldest flights of my imagination. I felt enraptured, transported, enchanted; my breath was taken away, and I awoke. Seizing my violin I tried to retain the sounds I had heard. But it was in vain. The piece I then composed … was the best I ever wrote, but how far below the one I heard in my dream!» (From The World of Dreams by Havelock Ellis, published by Houghton Mifflin in 1911.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Корниенко О. А. СНОВИДЕНИЕ КАК ЛИТЕРАТУРНЫЙ ПРИЕМ (НА МАТЕРИАЛЕ РОМАНА Ф. М. ДОСТОЕВСКОГО «ПРЕСТУПЛЕНИЕ И НАКАЗАНИЕ»)(չաշխատող հղում) // Східнослов’янська філологія, вып. 15
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Дынник М. Сон, как литературный приём // Литературная энциклопедия. Словарь литературных терминов: В 2-х т. / Под ред. Н. Бродского, А. Лаврецкого, Э. Лунина и др. — М.; Л.: Изд-во Л. Д. Френкель, 1925. — Т. 2. (Фундаментальная электронная библиотека)
  3. Поль Зюмтор. Опыт построения средневековой поэтики. СПб., 2002, с. 92.
  4. Нечаенко Д. А. «Сон, заветных исполненный знаков»: Таинства сновидений в мифологии, мировых религиях и художественной литературе. М.: Юридическая литература, 1991. с. 276
  5. 5,0 5,1 Ю. Лотман. Культура и взрыв
  6. Гершензон М. Видение поэта. М., 1919
  7. 7,0 7,1 7,2 О. Ю. Славина. Поэтика сновидений: На материале прозы 1920-х гг.
  8. Литературная энциклопедия: Словарь литературных терминов: В 2-х т. / Под ред. Н. Бродского, А. Лаврецкого, Э. Лунина, В. Львова-Рогачевского, М. Розанова, В. Чешихина-Ветринского. — М.; Л.: Изд-во Л. Д. Френкель, 1925.
  9. Руднев В. Культура и сон// Даугава, 1990. N3.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Жак Ле Гофф. Средневековый мир воображаемого». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  11. Д. Д. Фрейзер. Фольклор в Ветхом Завете
  12. Աստվածաշունչ. ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ
  13. https://books.google.am/books?id=B5xSAgAAQBAJ&pg=PA73&dq=%22лествица+Иакова%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi4nNndtenYAhUE2SwKHXLUBY8Q6AEIKDAA#v=onepage&q=%22лествица%20Иакова%22&f=false
  14. https://books.google.am/books?id=iKnGBwAAQBAJ&pg=PT170&dq=%22лествица+Иакова%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi4nNndtenYAhUE2SwKHXLUBY8Q6AEILTAB#v=onepage&q=%22лествица%20Иакова%22&f=false
  15. https://books.google.am/books?id=_u4kDwAAQBAJ&pg=PA30&dq=%22лествица+Иакова%22&hl=ru&sa=X&ved=0ahUKEwi4nNndtenYAhUE2SwKHXLUBY8Q6AEISjAG#v=onepage&q=%22лествица%20Иакова%22&f=false
  16. «Из анналов Ашшурбанипала, царя Ассирии». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  17. Р. Г. Назиров/ Равноправие автора и героя в творчестве Достоевского (К концепции полифонического романа)
  18. Հոմերոս (1988). Թոփչյան, Արամ Ստեփանի (ed.). Ոդիսական. Ուսանողի գրադարան. Translated by Համբարձումյան, Համազասպ Ասատուրի. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալսարանի հրատ. էջեր 313–314.
  19. Դանտե Ալիգիերի, Աստվածային կատակերգություն, XII, 110
  20. «Плутарх. Перикл». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  21. «Плутарх. «Александр» (II)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
  22. «Диоген Лаэртский. О жизни, учениях и изречениях знаменитых философов». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  23. Светоний. Жизнь 12 цезарей. Гай Юлий Цезарь
  24. «Хронография» Феофана, год 5817 (по александрийской эре) (324/325 н. э.)
  25. Հիերոնիմոս Ստրիդոնցի
  26. Հռոմէացիներ
  27. Боура, С.М. Героическая поэзия. էջեր 393–394.
  28. «Алхимия. Никола Фламель, писарь»(չաշխատող հղում)
  29. Соколова. Сон Святослава // Энциклопедия «Слова о полку Игореве». Т. 5. — 1995
  30. Веселовский, 2004, էջ 165, 167, 169, 171
  31. «Hans-Georg Möller ZHUANGZI'S «DREAM OF THE BUTTERFLY»--A DAOIST INTERPRETATION». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  32. ՉԺՈՒԱՆ- ՑԶԻ
  33. Поэзия и проза Древнего Востока / Общая редакция и вступительная статья И. Брагинского. — М. : Художественная литература, 1973. — С. 322. — 736 с. — (Библиотека всемирной литературы). — 303 000 экз.
  34. Сон и встреча описаны в Тайхэйки («Хроника Великого Спокойствия»), издание «Нихон котэн бунгаку тайкэй», Токио, 1960, I: 96-98.
  35. «Айван Моррис. Благородство поражения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  36. Котряхов Н. В. Сновидения в постмодернистской прозе // Русская словесность. — 2003. — № 8. — С. 14.
  37. «Abraham Lincoln's dreams». Kelly Bulkeley, Ph.D. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  38. Katz M. Dreams and unconscious in nineteenth-century Russian fiction. Hanover and London, 1984
  39. Сны Родиона Раскольникова
  40. «Страшный сон Родиона Раскольникова». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 20-ին.
  41. ՀԱՅՈՑ ՀԻՆ ՎԵՊԵՐԸ
  42. «Հին Աստվածներ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  43. «Great moments in dream history». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին.
  44. «Մովսես Խորենացի, «Պատմություն Հայոց», III, 53». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  45. «Сон Декарта». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  46. О физике и метафизике
  47. «TWELVE FAMOUS DREAMS Creativity and Famous Discoveries From Dreams». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  48. 48,0 48,1 Сновидения как царская дорого к бессознательным решениям
  49. Михеева Л. В. 166 биографий великих композиторов. — СПб: Композитор, 1999

Գրականություն խմբագրել

  • Веселовский А. Н. Сказания из Канджур // Работы о фольклоре на немецком языке (1873—1894): Тексты, опыт параллельного перевода, комментарии / Составление, перевод, вступительная статья, комментарии Т. В. Говенько. — М.: Наука, 2004. — С. 152—177. — 543 с. — 800 экз.
  • О русских литературных снах см. исследования Д. А. Нечаенко «Сон, заветных исполненный знаков: Таинства сновидений в мифологии, религии и художественной литературе» (М.: «Юридическая литература», 1991); «История литературных сновидений XIX — начала XX вв.» (М.: «Университетская книга», 2011).
  • Зигмунд Фрейд. «О сновидении».
  • Савельева В. В. Художественная гипнология и онейропоэтика русских писателей. Монография. Алматы: Жазуши, 2013. — 520 с.
  • О. Ю. Славина. Поэтика сновидений: На материале прозы 1920-х гг.

Արտաքին հղումներ խմբագրել