Եվ Աստված ստեղծեց կնոջը (ֆիլմ, 1956)

ֆիլմ, 1956

«Եվ Աստված ստեղծեց կնոջը» (ֆր.՝ Et Dieu… créa la femme), Ռոժե Վադիմի ֆրանս-իտալական դրամատիկ կինոնկար` իր կնոջ Բրիժիդ Բարդոյի մասնակցությամբ, 1956 թվական։

Եվ Աստված ստեղծեց կնոջը
ֆր.՝ Et Dieu… créa la femme
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա[1][2] և ռոմանտիկ ֆիլմ[1][2][3]
Թվական1956
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոժե Վադիմ[1][2][4][…]
ՊրոդյուսերՌաուլ Լևի և Իգնացի Մորգենստերն
Սցենարի հեղինակՌոժե Վադիմ և Ռաուլ Լևի
ԴերակատարներԲրիժիտ Բարդո[2][4][5][…], Կուրդ Յուրգենս[5], Ժան-Լուի Տրենտինյան[4][5], Իզաբել Քորի[5], Քրիստիան Մարկան[5], Ժանա Մարկեն[5], Ժան Տիսե[5], Ժան Լեֆևր[5], Մարի Գլորի[5], Ժորժ Պլժուլի[5], Կառլոս Վալդես, Կլոդ Վեգա[5], Գայ Հենրի[5], Ժակ Սիրոն[5], Լեոպոլդո Ֆրանսես, Լյուսեն Կալման[5], Պոլ Ֆուավր[5], Ֆիլիպ Գրենե[5], Ռաուլ Լևի[5], Ռոժե Վադիմ[5] և Գի Անրի[6]
ՕպերատորArmand Henri Julien Thirard?
ԵրաժշտությունՊոլ Միսրակի
ՄոնտաժՎիկտորիա Մերկանտոն
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՍեն-Տրոպե
Տևողություն95 րոպե
 Et Dieu... créa la femme Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Սյուժեի կենտրոնում զգայուն և գեղեցիկ կնոջ փոխհարաբերություններն են տարբեր տղամարդկանց հետ` եսասերի, ռոմանտիկի, ցինիկի։

Ժյուլետը մանկատան նախկին սան է, ապրում է Սեն Տրոպե առողջարանային քաղաքում` իր խնամակալների մոտ և վատ դաստիարակված, անբարո աղջկա համբավ ունի` շնորհիվ իր խենթացնող արտաքինի և աղջկական վաղ զգայունակության։ Սան Տրոպեի բոլոր տղամարդիկ խելակորույս հետապդում են նրան, սակայն Ժյուլետը կույս է և ընդդիմանում է նրանց, այդ պատճառով էլ որպես վրեժ նրա մասին վատ լուրեր են տարածում։ Ժյուլետը տանջվում է մարմնական ցանկություններից, վարքի խիստ կանոններից և այն բանի գիտակցումից, թե ինչ լուրեր են տարածում իր մասին։

Միակը, որի նկատմամաբ Ժյուլետն անտարբեր չէ, Անտուան Տարդյեն է (Քրիստիան Մարկան)` պատվարժան ընտանիքի ավագ որդին։ Անտուանին ևս դուր է գալիս Ժյուլետը, բայց նա չի ուզում ամուսնանալ մի աղջկա հետ, որին ամբողջ քաղաքն անբարո է համարում։ Իսկ Անտուանի ռոմանտիկ և ազնիվ կրտսեր եղբայրը` Միշելը (Ժան Լուի Տրենտինյան), վախվխելով սիրահարված է Ժյուլետին և երջանիկ կլիներ, եթե աղջիկը իր վրա ուշադրություն դարձներ։ Երիտասարդ հերոսուհուց իր ակնկնկալիքներն ուներ նաև ոչ երիտասարդ, հարուստ Էրիկ Կարադինը (Կուրդ Յուրգենս

Երբ Ժյուլետի առջև իրական սպառնալիք է դառնում մանկատուն վերադառնալը, Էրիկի գլխում ցինիկ միտք է ծագում. կազմակերպել Ժյուլետի ամուսնությունը միամիտ Միշելի հետ (քանի որ Անտուանի համար հասարակական կարծիքը թանկ է իր զգացմունքներից), այնուհետև խլել երիտասարդ կնոջն ու նրան դարձնել իր սիրուհին։ Միշելը, չկասկածելով իր ապագա դավաճանված ամուսնու կերպարի մասին, մեծ ուրախությամբ պատրաստ էր փրկել Ժյուլետին մանկատուն վերադառնալուց։ Ժյուլետը, որը Միշելի հանդեպ ընկերական զգացմունքներ ուներ, ցանկանալով պահպանել իր ազատությունը, համաձայնում է ամուսնանալ։ Անտուանը հեգնանքով էր նայում իր "հիմար" եղբորը, սակայն ինքն էլ իր շահն էր փնտրում այդ ամենում։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյունքում այս բոլոր տղամարդկանցից ում է ընտրում անկանխատեսելի և զգացմունքային հերոսուհին։

Դերերում խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Dennis Schwartz. (2004 թ․ ապրիլի 3). «film review» (անգլերեն). Ozus' World Movie Reviews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  • Bosley Crowther. (1957 թ․ հոկտեմբերի 22). «And God Created Woman (1956) Movie Review» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվ Աստված ստեղծեց կնոջը (ֆիլմ, 1956)» հոդվածին։