Եվրոպայի օր, նշվում է ամեն տարի Եվրոպայում, խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Եվրոպայի օրվա երկու տարբեր նշանակություններ գոյություն ունեն. մայիսի 5-ին նշվում է Եվրոպական Խորհրդի օրը, իսկ մայիսի 9-ին Եվրոպական Միության օրը[1]։ Եվրոպական Միության օրը նաև հայտնի է Շումանի օր անվամբ[2]։ Եվրոպական Խորհրդի օրը նշանակում է իր հիմնադրումը 1949 թվականին, իսկ Եվրոպական Միության օրը նշվում է ի պատիվ 1950 թվականին ներկայացված նրա նախատիպի։

Եվրոպայի օր

ՏեսակEuropean day?, Եվրամիության խորհրդանիշ, տոն, տոն և Ֆինլանդիայի դրոշի օր
Ամսաթիվմայիսի 9
Տոնվում է Եվրոպական Միություն
Ի հիշատակՇումանի պլան

Նախապատմություն խմբագրել

Եվրոպական Խորհուրդը հիմնվել է 1949 թվականի մայիսի 5-ին, այսպիսով 1964 թվականին ընտրվել է հենց այդ նույնը օրը որպես Եվրոպական Խորհրդի Օր։ 1985 թվականին այն ժամանակ Եվրոպական Համայնքները (հետագայում Եվրոպական Միություն) Եվրոպական Խորհրդի Եվրոպական խորհրդանշանը ընդունեցին որպես Եվրոպայի Դրոշը։ Համայնքի առաջնորդները որոշեցին Եվրոպայի օրը նշել Շումանի Հռչակագրի օր։ Համաձայն հռչակագրի՝ Ֆրանսիայի և Արևմտյան Գերմանիայի ածուխի և պողպատի արդյունաբերությունները պետք է միանային իրար, որը հիմք կդներ Եվրոպական ածուխի և պողպատի համայնքին, առաջին Եվրոպական Համայնքին։ Այսպիսով, 1985 թվականի Միլանի Եվրոպական Խորհրդի ժամանակ սեպտեմբերի 29-ը հռչակվեց որպես ԵՄ-ի դրոշի օր։ Եվրոպական Պառլամենտը մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարեց տոն 2008 թվականի հոկտեմբերին[3]։

Հիշարժան օրեր խմբագրել

Մայիսի 9-ը Եվրոպական Միության անդամ պետություններում նշվում է տարբեր ձևերով։ Այդ օրը նշվում է նաև ԵՄ-ի թեկնածու պետություններում[4]։ Օրվա քաղաքական բնույթով պայմանավորված, թվում է, թե այն փորձում է մարդկանց տեղեկություն տալ Եվրոպական Միության մասին և աջակցում է եվրոինտեգրմանը[5]։ Դրոշը, որպես խորհրդանշան, մեծ դեր է խաղում տոնակատարության ընթացքում։ 2003 թվականից սկսած Ուկրաինայում նշվում է Եվրոպայի Օրը մայիս ամսվա 3-րդ շաբաթ օրը[6]։

Համընկնող օրեր խմբագրել

Մայիսի 5-ը Դանիայում և Հոլանդիայում նշվում է որպես ազատագրման օր։ Մայիսի 9-ը համապատասխանում է Գերմանիայի Հոլանդիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ և Ֆրանսիա ներխուժման նախօրյակի, Հաղթանակի Օրվա (Victory Day) և Սովետական Միությունում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aline Royer (2010) The Council of Europe (ISBN 978-92-871-6745-3).
  2. Does the EU have a "National" Day? Արխիվացված 2009-05-11 Wayback Machine, European Commission Delegation to Ukraine.
  3. Kubosova, Lucia (2008 թ․ հոկտեմբերի 9). «No prolonged mandate for Barroso, MEPs warn». EU Observer. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9–ին-ին.
  4. Lamming, R. (9 May 2008) Europe Day, but not in Britain Արխիվացված 2009-05-04 Wayback Machine, Federal Union
  5. Celebration of Europe Day 9 May 2007 in Denmark Արխիվացված 11 Հունիս 2008 Wayback Machine Politeia.net
  6. Signifying Europe by Johan Fornäs, Intellect Ltd, 2012, ISBN 1841505218
    Police to strengthen maintenance of public order in Kyiv on May 18, Interfax-Ukraine (16 April 2013)

Աղբյուրներ խմբագրել