Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1981

Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1981, ֆուտբոլային հանդիպում անգլիական Լիվերպուլի և իսպանական Ռեալ Մադրիդի միջև, որը տեղի է ունեցել 1981 թվականի մայիսի 27-ին Ֆրանսիայի Փարիզ քաղաքի Պարկ դե Պրենց մարզադաշտոմ։ Այն Եվրոպայի չեմպիոնների գավաթ 1980-1981 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումն էր։ Սա Լիվերպուլի երրորդ եզրափակիչն էր 1977 և 1978 թվականներից հետո, իսկ Ռեալ Մադրիդի համար իններորդ եզրափակիչն էր, որից վեցում նրանք հաղթանակ էին տարել։

Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1981
ԻրադարձությունԵվրոպայի չեմպիոնների գավաթ 1980-1981
Ամսաթիվ27 մայիս 1981
ՄարզադաշտՊարկ դե Պրենս, Փարիզ
ՄրցավարԿարոլի Պալոտայ (Հունգարիա)
Հանդիսական48,360

Յուրաքանչյուր ակումբի համար եզրափակիչ հասնելու համար պահանջվեց անցնել չորսական փուլ։ Ամեն փուլում ակումբները խաղացին երկուական անգամ։ Բացառույամբ մեկ փուլի Լիվերպուլը բոլոր հանդիպումներում վստահ հաղթանակ տարան, միայն Բավարիա Մյունխենին հաղթեցին մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ։ Ռեալը մինչև եզրափակիչ մասամբ անցավ վստահորեն, մասամբ դժվարություններ ունեցավ։

Ճանապարհ դեպի եզրափակիչ խմբագրել

Լիվերպուլ խմբագրել

Փուլ Մրցակիցներ Առաջին հանդիպում Երկրորդ հանդիպում Վերջնական հաշիվ
1-ին Օլուն Պալոսուերա 1–1 (մ) 10–1 (տ) 11–2
2-րդ Աբերդին 1–0 (մ) 4–0 (տ) 5–0
Քառորդ եզրափակիչ ԲԿՄԱ Սոֆիա 5–1 (տ) 1–0 (մ) 6–1
կիսաեզրափակիչ Բավարիա Մյունխեն 0–0 (տ) 1–1 (մ) 1–1

Լիվերպուլը որակավորվեց մրցույթին, որպես Անգլիայի չեմպիոն` հաղթելով Ֆուտբոլային լիգա 1979–80-ում[1]։ Նրանց առաջին մրցակիցը Ֆինլանդիայի չեմպիոն Օլուն Պալոսուերան էր։ Առաջին խաղը Ֆինլանդիայում ավարտվեց 1-1 հաշվով, երկրորդ խաղում Լիվերպուլը հաղթեց 10-1 հաշվով[2]։

Երկրորդ փուլում Լիվերպուլի մրցակիցը Շոտլանդիայի չեմպիոն Աբերդինն էր, որի մարզիչը Ալեքս Ֆերգյուսոնն էր։ Առաջին խաղը կայացավ Շոտլանդիայում և Լիվերպուլը հաղթեց նվազագույն 1-0 հաշվով։ Երկրորդ խաղում Լիվերպուլը հաղթեց 4-0 հաշվով և ընդհանուր 5-0 հաղթանակից հետո դուրս եկավ քառորդ եզրափակչ, որտեղ պետք է հանդիպեին Բուլղարիայի չեմպիոն ԲԿՄԱ Սոֆիայի հետ։ Քառորդ եզրափակչում Լիվերպուլը նույնպես դժվարություն չունեցավ և հաղթեց 6-1 ընդհանուր հաշվով[3]։

Կիսաեզրափակչում Լիվերպուլի մրցակիցը Գերմանիայի չեմպիոն Բավարիա Մյունխենն էր։ Առաջին խաղը Անգլիայում ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի։ Լիվերպուլին անհրաժեշտ էր գոլ խփել Մյունխենում եզրափակիչ դուրս գալու համար, բացի այդ նրանց չէր կարող օգնել հարձակվող Կենի Դանգլիշը, ով վնասվածք ստացավ հանդիպման առաջին րոպեներին, իսկ նրան փոխարինեց անփորձ Հովարդ Գեյլին։ Սակայն Գեյլին արդարացրեց իրեն և ժամանակ առ ժամանակ անհարմարություններ էր պատճառում Բավարիայի պաշտպանությանը[4]։ Լիվերպուլը առաջ անցավ Ռեյ Քենեդիի շնորհիվ 7-րդ րոպեին։ Բավարիան հավասարեցրեց հաշիվը Կառլ-Հայնց Ռումենիգեի շնորհիվ։ Հանդիպման մնացած ժամանակում այլևս գոլ չգրանցվեց և Լիվերպուլը դուրս եկավ եզրափակիչ մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ։ Սա Լիվերպուլի հինգերորդ եզրափակիչն էր հինգ մրցաշրջաններում[5]։

Ռեալ Մադրիդ խմբագրել

Փուլ Մրցակիցներ Առաջին հանդիպում Երկրորդ հանդիպում Վերջնական հաշիվ
1-ին Լիմերիկ 2–1 (մ) 5–1 (տ) 7–2
2-րդ Բուդապեշտ Հոնվեդ 1–0 (տ) 2–0 (մ) 3–0
Քառորդ եզրափակիչ Սպարտակ Մոսկվա 0–0 (մ) 2–0 (տ) 2–0
Կիսաեզրափակիչ Ինտեր Միլան 2–0 (տ) 0–1 (մ) 2–1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kelly (1988, էջ. 136)
  2. Ponting (1992, էջ. 152)
  3. Ponting (1992, էջ. 146)
  4. Ponting (1992, էջ. 148)
  5. Hilton, Nick (1981 թ․ ապրիլի 22). «Decimated Liverpool dig deep to score famous win». Liverpool Daily Post. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին.