Եվրոպական վիճակագրական վարչություն

Եվրոպական Վիճակագրական Վարչություն (Եվրոստատ), Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինություն, որը գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասում։ Նրա հիմնական պարտականություններն են Եվրոպական Միության (ԵՄ) ինստիտուտներին վիճակագրական տեղեկությունների տրամադրումը և Եվրոմիության անդամ և անդամակցման թեկնածու երկրներում, ինչպես նաև ԵՏՀ անդամ երկրներում վիճակագրական մեթոդների ներդաշնակեցմանը նպաստելը։ Տարբեր երկրներում գործող և Եվրոստատի հետ համագործակցող կազմակերպությունները ամփոփված են Եվրոպական Վիճակագրական Վարչության հայեցակարգի շրջանակներում։

Եվրոպական Վիճակագրական Վարչություն
European Statistical Office
Изображение логотипа
ՏեսակDirectorate-General?, վիճակագրական ծառայություն և կազմակերպություն
ԵրկիրԼյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ
ՀապավումԵՎՎ
Ստեղծման թվական1953
Վերադաս մարմինԵվրոպական հանձնաժողով
ՇտաբակայանԼյուքսեմբուրգ
Կայքec.europa.eu/eurostat

Կազմակերպություն խմբագրել

Եվրոստատը գործում է ԵՄ No 223/2009 կանոնակարգի համաձայն։ 2019 թվականի դեկտեմբերին Լեյենի հանձնաժողովի երդումից ի վեր Եվրոստատը տրամադրվում է տնտեսության հարցերով Եվրոպական հանձնակատար Պաոլո Ջենտիլոնիի պորտֆելին։

Եվրոստատի գլխավոր տնօրենը Եվրոստատի նախկին տնօրենի տեղակալ և Բուլղարիայի ազգային վիճակագրական ինստիտուտի նախագահ Մարիա Կոցևան է։

Պատմություն խմբագրել

  • 1953 Ստեղծվել է Ածխի և Պողպատի Եվրոպական համայնքի վիճակագրական բաժինը։
  • 1958 Հիմնադրվել է Եվրոպական համայնքը և ստեղծվել Եվրոստատի նախկին տարբերակը։
  • 1959 Ընդունվել է Եվրոստատի ներկայիս անունը՝ «Եվրոպական Համայնքների Վիճակագրական Վարչություն»։ Կատարվել է առաջին հրապարակումը գյուղատնտեսական վիճակագրության վերաբերյալ։
  • 1960 Կատարվել է համայնքների աշխատուժի վերաբերյալ առաջին հետազոտությունը։
  • 1970 Հրապարակվել է Ինտեգրացված Տնտեսական Հաշիվների Եվրոպական Համակարգը (Հաշիվների Եվրոպական Համակարգ, ՀԵՎՀ), և հաստատվել Եվրոպական համայնքում տնտեսական գործունեության տեսակների վիճակագրական դասակարգումը։
  • 1974 «Cronos» վիճակագրական տվյալների շտեմարանում տեղադրվել է առաջին տիրույթը։
  • 1988 Եվրոպական հանձնաժողովը ընդունել է վիճակագրական տեղեկատվության ոլորտում առաջին քաղաքականությունը սահմանող փաստաթուղթը։
  • 1989 Ստեղծվել է վիճակագրական ծրագրի կոմիտեն և Խորհրդի կողմից ընդունվել է առաջին ծրագիրրը (1989–1992), որպես վիճակագրական տեղեկատվության քաղաքականություն իրականացնող գործիք։
  • 1990 Խորհուրդը ընդունել է հրահանգ ՝ Եվրոստատին գաղտնի տվյալների փոխանցման մասին, ինչը նախկինում խոչընդոտում էր համայնքային վիճակագրական աշխատանքին։
  • 1991 Եվրոստատի դերը մեծացավ Եվրոպական Տնտեսական Շրջանի ստեղծման համաձայնագրի և Մաաստրիխտի պայմանագրի արդյունքում։
  • 1993 Միասնական շուկան ընդլայնել է Եվրոստատի գործունեությունը, օրինակ՝ ստեղծվել է Ինտրաստատը, որը պատասխանատու էր Եվրամիությունում առևտրի վիճակագրության համար։ Եվրոստատը սկսել է թողարկել կանոնավոր լրատվական թողարկումներ։
  • 1994 Տեղի է ունեցել տնային տնտեսությունների վերաբերյալ եվրոպական առաջին ուսումնասիրությունը, որտեղ վեր են լուծվել եկամուտը, բնակչության զբաղվածությունը, աղքատությունը, օտարացումը, տնային տնտեսությունները, առողջությունը և այլն։
  • 1997 Առաջին անգամ խորհրդի կողմից Ամստերդամի պայմանագրին և Վիճակագրական Օրենքին ավելացվել է վիճակագրություն։ Առաջին անգամ հրապարակվել է Սպառողական գների ներդաշնակեված ինդեքսները, որոնք Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության կոնվերգենցիայի չափանիշներն էին։
  • 1998 Եվրոստատը թողարկել է Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միությանը հատուկ առաջին ցուցանիշները։
  • 1999 Եվրոմիության Տնտեսական ու Արժույթային միության գործունեության սկիզբը, 2001թ․ հունվարի 1։
  • 2001 Ապրիլին Եվրոստատն սկսել է նավթի վերաբերյալ տվյալների հավաքման գործընթաց՝ համագործակցելով հինգ այլ միջազգային կազմակերպությունների հետ (ԱԽՏԽ, Էներգիայի միջազգային գործակալություն, Էներգիայի լատինաամերիկյան կազմակերպություն, ՆԱԵԿ, Միավորված ազգերի վիճակագրական բաժանմունք)։ Այդ համագործակցությունը 2005թ․-ին դարձավ Միավորված կազմակերպությունների տեղեկատվական նախաձեռնություն (JODI)։
  • 2002 Հունվարի 1-ից մեկնարկվել եվրոյի օգտագործումը, Եվրոստատը ներկայացրել է դրամավարկային քաղաքականության հիմնական վիճակագրական տվյալները։
  • 2003 Եվրոստատում նկատվել էին խախտումներ։
  • 2004 Հետազոտական նպատակներով սկսեցին ազատ տարածել բոլոր վիճակագրական տվյալները՝ բացառությամբ միկրոտվյալների։
  • 2005 Ընդունվել է հանձնաժողովի հանձնարարականը Ազգային ու Համայնքային վիճակագրական մարմինների անկախության ու հաշվետվողականության մասին (Պրակտիկայի Եվրոպական Վիճակագրական օրենսգիրք)
  • 2007 Ընդունվել է 2008-2012 թվականների հնգամյա վիճակագրական ծրագիրը
  • 2009 Եվրամիության տարածքում վիճակագրական համագործակցությունը կարգավորող նոր եվրոպական կանոնակարգ է ընդունվել[1][2]։
  • 2011 Եվրոպական վիճակագրական համակարգի կոմիտեի կողմից վերանայվել է Եվրոպական վիճակագրության պրակտիկայի օրենսգիրքը[3]։

Գլխավոր տնօրեներ խմբագրել

Անուն Ազգություն Ժամկետ
Ռոլֆ Վագենֆուր   Արևմտյան Գերմանիա 1952-1966
Ռայմոնդ Դումանս   Ֆրանսիա 1966-1973
Ժակ Մայեր   Ֆրանսիա 1973-1977
Դորնովիլ դե լա Քոուր   Դանիա 1977-1982
Պիտեր դե Գեուս   Նիդերլանդներ 1982-1984
Սիլվիո Ռոնշետի   Իտալիա 1984-1987
Իվ Ֆրանշետ   Ֆրանսիա 1987-2003
Միշել Վանդեն Աբել   Բելգիա 2003-2004
Գյունթեր Հանրեյխ   Ավստրիա 2004-2006
Էրվե Կարե   Ֆրանսիա 2006-2008
Վալտեր Ռադերմախեր   Գերմանիա 2008-2016
Մարիանա Կոտցևա   Բուլղարիա 2017-այսօր

Կանոնադրություն խմբագրել

Եվրոպական խորհրդարանի No 223/2009 և Եվրոպական խորհրդի 2009թ․ մարտի 11-ի կանոնադրությունը սահմանում է Եվրոպայի վիճակագրական վարչության իրավական համակարգը[4]։

Եվրոստատի նախորդ կանոնադրությունները եղել են Եվրոստատի № 2012/504/EU և № 97/281/EC որոշումները։

Վիճակագրական գործունեության հիմնական տարածաշրջանները խմբագրել

 Եվրոստատի վիճակագրական աշխատանքի կառուցվածքը բաղկացած է թեմաներից ու ենթաթեմաներից[5]։

Ընդհանուր և տարածաշրջանային վիճակագրություններ խմբագրել

  • Տարածաշրջաններ և քաղաքներ
  • Հողածածկույթի և հողօգտագործման վիճակագրություններ
  • Միջազգային համագործակցություն

Տնտեսություն և Ֆինանսներ խմբագրել

Բնակչություն և սոցիալական պայմաններ խմբագրել

Տնտեսություն, առևտուր և ծառայություններ խմբագրել

  • Կառուցվածքային բիզնեսի վիճակագրություն
  • Կարճաժամկետ բիզնեսի վիճակագրություն
  • Զբոսաշրջություն
  • Արտադրված բարիքներ

Գյուղատնտեսություն և ձկնաբուծություն խմբագրել

  • Գյուղատնտեսություն
  • Անտառային տնտեսություն
  • Ձկնաբուծություն

Միջազգային առևտուր խմբագրել

  • Ապրանքների միջազգային առևտուր
  • Ծառայությունների միջազգային առևտուր

Տրանսպորտ խմբագրել

Շրջակա միջավայր և էներգիա խմբագրել

  • Շրջակա միջավայր
  • Էներգիա
  • Կլիմայի փոփոխություններ

Գիտություն, տեխնոլոգիաներ, թվային հասարակություն խմբագրել

  • Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություններ
  • Թվային տնտեսություն և հասարակություն

Եվրոպական վիճակագրական համակարգի հետ կապված ընդհանուր վիճակագրական գործողություններն են.

  • Եվրոպական վիճակագրական համակարգի համակարգում և կառավարում
  • Վիճակագրական մեթոդաբանական համակարգում և հետազոտություն
  • Վիճակագրական հավասարություն և հաշվետվություն

Տեղադրություն խմբագրել

1988 թվականին Լյուքսեմբուրգ քաղաքի Կիրշբերգ թաղամասի Ժոզեֆ Բեք շենքի բացումից ի վեր Եվրոստատը տեղակայված է այդ շենքում[6]։ Գլխավոր տնօրինությունը կտեղափոխվի Կիրշբերգի Եվրոպական շրջանի Jean Monnet 2 շենք, վերջինիս շինարարության առաջին փուլի ավարտից հետո, որը նախատեսվում է 2023 թվականի փետրվարին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Report on Greek Government Deficit and Debt Statistics» (PDF). Eurostat. European Commission: 30. 2010 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  2. Castle, Stephen; Saltmarsh, Matthew (2010 թ․ փետրվարի 15). «Greece Pressed to Take Action on Economic Woes». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին. «... the European Commission proposed powers for Eurostat to audit the books of national governments»
  3. «European Statistics Code of Practice». eurostat. European Commission. 2010 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  4. «Eurostat and the European Statistical System - Statistics Explained». Eurostat. 2019 թ․ ապրիլի 26. ISSN 2443-8219. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  5. «Browse statistics by theme - Eurostat». ec.europa.eu. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  6. Management Plan 2019 (PDF) (Report). Office for Infrastructure and Logistics in Luxembourg, European Commission. 19 December 2018. Ares(2018)6565888. Վերցված է 28 January 2020-ին.
  7. Management Plan 2019 (PDF) (Report). Office for Infrastructure and Logistics in Luxembourg, European Commission. 19 December 2018. Ares(2018)6565888. Վերցված է 28 January 2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական վիճակագրական վարչություն» հոդվածին։